Աքվիտանիա (երկրամաս)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աքվիտանիա (այլ կիրառումներ)

Աքվիտանիան (ֆրանսերեն՝ Aquitaine, բասկերեն՝ Akitania) Ֆրանսիայի պատմական երկրամասերից մեկն է, գտնվում է երկրի հարավարևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին։

Picto infobox map.png
Աքվիտանիա
ֆր.՝ Aquitaine
flag of Aquitaine? Զինանշան
Flag of Aquitaine.svg
Blason de l'Aquitaine et de la Guyenne.svg
Arcachon 003.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի նախկին մարզ
Մտնում էՖրանսիա
ՎարչկենտրոնԲորդո
Խորհրդի նախագահԱլեն Րուսե
Բնակչություն (2008)3 150 890
Խտություն76,3
Տարածք41 308 km
Rimex-France location Aquitaine.svg
Սահմանակցում էՊուատու-Շարանտա, Լիմուզան, Միջին Պիրենեյան մարզ և Նավառա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-B
Անվանված էջուր
aquitaine.fr

Աքվիտանիան կազմված է հինգ դեպարտամենտից (ֆրանսերեն՝ Départament)՝ Դորդոնիա (Dordogne), Ժիրոնդա (Gironde), Լո-է-Գարոն (Lot et Garonne), Լանդ (Landes) և Ատլանտյան Պիրենեյներ (Pyrénées Atlantiques), վերջինս հարակից է Իսպանիային՝ Պիրենեյներ լեռնաշղթայով, և իր հերթին բաժանվում է երկու պատմական մասի՝ Բասկերի երկիր (Pays Basque) և Բեարն (Béarn)։ Աքվիտանիայի մարզկենտրոնը Բորդոն է (ֆրանսերեն՝ Bordeaux)։

Մարզի խոշոր ագլոմերացիաներն են մարզկենտրոն Բորդոն, ԲԱԲը (Բայոն (Bayonne), Անգլե (Anglet), Բիարրից (Biarritz)) և Պոն (Pau))։

ՊատմությունԽմբագրել

 
Լեյր գետը Միոսում

ԱշխարհագրությունԽմբագրել

Աքվիտանիա լատիներենից թարգմանած նշանակում է «ջրերի երկիր»։ Մարզի խոշոր գետերն են․

  • Գարոնա (Garonne) 647 կմ
  • Դորդոն (Dordogne) 483 կմ
  • Լո (Lot) 481 կմ
  • Ադուր (Adour) 335 կմ
  • Լեյր (Leyre) 118 կմ
  • Բիդասսոա (Bidassoa) 75 կմ
  • Նիվել (Nivelle) 45 կմ։
 
Լանդերի անտառը
 
Օսսոի լեռնագագաթը Գենտավ լճից

Աքվիտանիայում է գտնվում Արևմտյան Եվրոպայի ամենամեծ անտառը՝ Լանդերի սոճու անտառը։ Մարզի հարավով է անցնում Պիրենյան լեռնաշղթան՝ մարզում ամենաբարձր Օսսո լեռնագագաթով (Pic du Midi d'Ossau, 2.884 մ)։ Աքվիտանիայի հյուսիսում է նաև գտնվում Ֆրանսիայի ամենամեծ լիճը՝ Կարկանս-Հուրտին (Lac de Hourtin et de Carcans 56,67 կմ²)։

ՏուրիզմԽմբագրել

Աքվիտանիայում է գտնվում աշխարհի ամենահայտնի գինու տեսակը Բորդոն, որը համարվում է մարզի հպարտություններից մեկը։ Եթե Ֆրանսիայի հարավարևելյան ծովափնյա մասը անվանում են Կապույտ ափ (ֆրանսերեն՝ Côte d'Azur ), ապա Աքվիտանիայի ատլանտյան ափը՝ արծաթյա ափ (ֆրանսերեն՝ Côte d'Argent)։ Ունենալով պատմամշակութային հարուստ ժառանգություն և շատ բարենպաստ աշխարհագրական դիրք, Աքվիտանիան համարվում է երկրի ամենատուրիստական մարզերից մեկը։ Մարզի հիմնական տուրիստներն են անգլիացիները՝ Պերիգորդում (Pèrigord) և Բորդոյում, գերմանացիներն ու հոլանդացիները մարզի ծովափնյա շրջաններում և իսպանացիները Բասկերի երկրում։

 
Հենդայի Երկվորյակները

Աքվիտանիաի ծովափնյա քաղաքները (հյուսիսից-հարավ)

  • Սուլակ
  • Մոնտալիվէ
  • Հուրտէն
  • Կարկան
  • Պորժ
  • Լականո
  • Կապ-Ֆերրէ
  • Արկաշոն
  • Պիլա
  • Բիսկարոս
  • Միմիզան
  • Կոնտիս
  • Սենտ-Ժիրոնս
  • Մոլիեց-է-Մաա
  • Վիյո-Բուկո
  • Հոսսեգոր
  • Կապբրետոն
  • Բիարրից
  • Անգլետ
  • Սենտ-Ժան-դը-Լյուզ
  • Հենդայ
 
Էսպելետի ծիծակը

ԳաստրոնոմիաԽմբագրել

Աքվիտանիան ունի հարուստ խոհանոց, տեղական մթերքներից են Բորդո գինիները (vins de Bordeaux), պերիգուրդիան և Լանդերի ֆուա գրան (Foie gras), Բայոնի ապխտած միսը (Jambon de Bayonne), Աժենի սալորաչիրը (Pruneaux d'Agen), Էսպելետի ծիծակը (Piment d'Espelette), Բորդոյի կանելեն (Canelés de Bordeaux) և այլն։ Բացի աշխարահահռչակ Բորդոյից մարզում կան նաև այլ գինեգործ շրջաններ՝ Բերժերակը (Bergereac), Տուրսանը (Tursan), Իրուլեգին (Irouléguy), Ժուրանսոնը (Jurançon), Բեարնը (Béarn)։ Այլ ալկոհոլային խմիչքներից են Արմանիակը (Armagnac), Իզարրան (Izarra), Գասկոնիայի Ֆլոկը (Floc de Gascogne) և այլն։

Լեզուներ, բարբառներԽմբագրել

Մարզը ունի հարուստ պատմամշակութային նշանակություն, Աքվիտանիայում բացի ֆրանսերենից խոսում են այլ տեղական լեզուներով, այն է բասկերեն, օքսիտաներեն, սանտօնժերեն, այս լեզուներն իրենց հերթին բաժանվում են բարբառների ( գասկոներեն, բեարներեն և այլն )։

 
Երկլեզու ցուցանակ Բասկերի երկրում

ՍպորտԽմբագրել

Աքվիտանիան սպորտի երկիր է, աշխարհին հայտնի է Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն Բորդոի ֆուտբոլային ակումբը (Les Girondins de Bordeaux), ինչպես նաև Բայոնի, Բիարրիցի ռեգբին։ Գտնվելով օվկիանոսի և լեռների միջև Աքվիտանիան ունի բարձրագույն ջրային և լեռնային սպորտկենտրոններ։ Բայց Աքվիտանիան նախ և առաջ առանձնանում է իր ավանդական, ժողովրդական սպորտաձևերով, ինչպիսիք են Լանդերի ցլամարտը, բասկերի պելոտան (la pelote basque) և ուժային խաղերը։

 
Կորրիդա Մոնտ-դը-Մարսանում

Տարածքը՝ 41.309կմ²

Բնակչությունը՝ 3.150.890 մարդ (2007)

Մարզկենտրոն՝ Բորդո

Մարզպետ՝ Ալեն Ռուսսե (Alain Rousset)

Շրջկենտրոններ.

Արտաքին հղումներԽմբագրել