Դիվանագետ
Դիվանագետ՝ պետության պաշտոնատար անձ՝ օժտված բարձր ներկայացուցչական իրավունքով և լիազորված իրականացնելու իր երկրի արտաքին քաղաքականությունը։ Դիվանագետն իր գտնված արտասահմանյան երկրում պաշտպանում է սեփական երկրի շահերը, իրականացնում նրա դիվանագիտությունը։ Դիվանագետին շնորհվում է համապատասխան դիվանագիտական աստիճան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 402)։ |