Էպոս
Էպոս (հին հունարեն՝ έπος «խոսք», «ասք», «պատմություն»), գործածվում է երկու իմաստով 1. Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից[1]։
Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Էպիկական ժանրի ծագումը
խմբագրելԷպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։ Այդ գրական ստեղծագործություններում անմահացված մեծ մարդկային գործքերը կամ ազգային ինքնագիտակցման խթան դարձած պատմական իրադարձությունները հաճախ դառնում են այն բովանդակությունը, որի շուրջը բանաստեղծները կառուցում են իրենց ստեղծագործությունները։ Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով և բանաստեղծական չափերով ինչ էպոսները և դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։
Ազգային էպոսների զարգացման պատմությունը
խմբագրելՄիջին դարերում համարվում էր, որ Հոմերոսի Իլիականը հիմնված է պատմական փաստացի իրադարձությունների վրա, և որ Տրոյական պատերազմը պետք է դիտվի որպես Եվրոպական միապետների ծագումնաբանության պատմական հիմնավորում[2]։ Վիրգիլիոսի Էնեականը դիտվում էր որպես Իլիականի հռոմեական համազոր տարբերակը, սկսած Տրոյայի անկումից մինչև երիտասարդ հռոմեական ազգի ծնունդը։ Եվ այն ժամանակներում գերիշխող պատմության հայեցակարգի համաձայն կայսրությունները ծնվում և մեռնում էին օրգանական հաջորդականությամբ և որոշակի համապատասխանություն կար անցյալի և ներկայի միջև։ Եվ ճիշտ ինչպես արքաներն ու միապետերն էին ուզում իրենց կենսագրություններով նմանվել Ալեքսանդր Մեծին կամ Հուլիոս Կեսարին, բանաստեղծները նույնպես գաղթակղվում էին նոր Հոմերոս կամ Վիրգիլիոս դառնալու պատվախնդիր ձգտումներով։ 16-րդ դարում Լյուիս Վաս դե Կամոենսը փառաբանում էր Պորտուգալիան որպես ծովային տերություն իր Os Lusíadas պոեմում մինչ Պյեռ դե Ռոնսարդը նոր էր սկսում գրել La Franciade էպիկական ստեղծագործությունը, որը ըստ նրա մտահղացման պետք է դառնար Վիրգիլիոսի պոեմի գալլական տարբերակը, ըստ որի ֆրանսիական ժողովրդի նախնիները նույնպես ծագում էին Տրոյական իշխանների ցեղից[3]։
Ազգային Էպոսների ցանկը
խմբագրել- Սասնա Ծռեր` հայկական ժողովրդական էպոսը,
- Բեովուլֆ,
- Նիբելունգների երգը (գերմանական),
- Լեգենդ Շառլեմանի մասին,
- Երգ Ռոլանդի մասին (ֆրանսիական),
- Կալեվալա,
- Գիլգամեշ` Շումերաաքքադական էպոսը. համարվում է աշխարհի ամենահին պահպանված գրավոր տեքստը։
Հանրահայտ ազգային էպոսներ
խմբագրել- «Գիլգամեշ» շումերական
- «Աթրահասիս» բաբելոնյան
- «Էնումա էլիշ» բաբելոնա–աքքադական
- «Ռամայանա», «Մահաբհարաթա», «Բհագավաթգիտա» հնդկական
- «Իլիական», «Ոդիսական», «Թեոգոնիա», «Արգոնավորդներ», «Ֆիվիադա» հունական
- «Էնեական» հռոմեական/իտալական
- «Դիգենիուս Ակրիտոս» բյուզանդական
- «Ասք Հիլդեբրանդի մասին» հին գերմանական
- «Ասք Նիբելունգների մասին», «Կուդրուն» միջնադարյան գերմանական
- «Ավագ Էդդա», «Կրտսեր Էդդա» սկանդինավյան
- «Ասք Վյոլսունգների մասին»
- «Երգ Հայավաթայի մասին» ամերիկյան
- «Բեովուլֆ» անգլոսաքսոնական
- «Վիդսիդ»
- «Ֆինսբուրգի ճակատամարտը»
- «Բրունանբուրգի ճակատամարտը»
- «Մելդոնի ճակատամարտը»
- «Վալդերե»
- «Ասք Իգորի ճակատամարտի մասին», «Բիլինա» ռուսական
- «Բեյբարս» միջնադարյան եգիպտական
- «Ասք Ռոլանդի մասին», «Ասք Գիյոմի մասին» ֆրանսիական
- «Ասք Սիդի մասին» իսպանական
- «Լուզիադներ» պորտուգալական
- «Կալեվալա» կարելա–ֆիննական
- «Կալևիպոեգ» էստոնական
- «Լաչպլեսիս» լատվիական
- «Օլոնխո» յակուտական
- «Ջանգար» կալմիկական
- «Վագրենավորը» վրացական
- «Շահնամե» պարսկական
- «Մանաս» ղրղզական
- «Սասնա Ծռեր», «Պարսից պատերազմ» հայկական
- «Քյորօղլի» կովկասյան
- «Ալփամըշ» ուզբեկական, ղազախական, կարակալպակյան
- «Նարտյան էպոս» հյուսիս–կովկասյան (ադըղներ, աբազիններ, աբխազներ և այլն)
- «Այյամ ալ–Արաբ» («Արաբների օրերը») արաբական
- «Ուրալ–բատիր» բաշկիրական
- «Ամիրանիանի», «Էթերիանի» վրացական
Գրականություն
խմբագրել- Աբեղյան Մ. Երկ. հ.1 Ե, 1966
- Ջրբաշյան Է.Մ. Գրականության տեսություն 4րդ հրատ, Երևան, 1972
- Мелетинский Е. М., Происхождение героического эпоса. Ранние формы и архаические памятники. М.։ Изд-во вост. лит-ры, 1963.
- Путилов Б. Н., Героический эпос и действительность. Л., 1988.
- Невелева С. Л., Махабхарата. Изучение древнеиндийского эпоса. М., 1991.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՍ հանրագիտարան հատոր 4, Ե. 1978
- ↑ Paul Cohen, "In search of the Trojan Origins of French", in Fantasies of Troy, Classical Tales and the Social Imaginary in Medieval and Early Modern Europe, Alan Shepard, Stephen David Powell eds., published by the Centre for Reformation and Renaissance Studies, 2004, p. 65 sq., ISBN 0772720258. "Like many of their counterparts across Europe, seventh-century scholars in France had invented a myth of the Trojan origins of Gaul" (p. 67) (անգլերեն)
- ↑ Epic(Ֆրանսերեն) Լիլիան Կեստելուտ Դաքարի համալսարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 64)։ |