Ղազվին
Ղազվին (պարս․՝ قزوین، کاسپین), քաղաք Իրանի հյուսիսում։ Քաղաքն ունի 331000 բնակչություն։ Այն տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոն է, արտադրվում է մետաքս, բամբակ, կաշի։ XVI դարում եղել է Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը։
Քաղաք | ||
---|---|---|
Ղազվին | ||
قزوین | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Օստան | Ղազվին | |
Այլ անվանումներ | Caspian | |
Մակերես | 64,132 կմ² | |
ԲԾՄ | 1347 մետր | |
Բնակչություն | 381 598 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 281 | |
Պաշտոնական կայք | shahrdariqazvin.com | |
| ||
ԱնվանումԽմբագրել
Հայտնի է V դարից։ Ենթադրում են, որ անվանման առաջացումը կապված է կասպեր (կասպք) ցեղերի անվան հետ (վերիմաստավորվել է որպես «լավ պաշտպանված»)[2]։
Պատմական ակնարկԽմբագրել
Ղազվինը հայտնի է Սասանյանների ժամանակներից։ XVI դ․ դարձել է Սեֆյանների պետության մայրաքաղաքը։ Եղել է մանրանկարչության կենտրոն (XVI - XVII դդ․), պահպանված են մզկիթներ (XII դ․)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»