Բացել գլխավոր ցանկը

Վրաց իշխանություն (վրաց.՝ ქართლის საერისმთავრო` քարթլիս սաէրիսմթավրո), միջնադարյան պետություն Կովկասում 580-1008 թվականներին։ Հիմնադրել է վրաց իշխաններից Գուարամ I-ը 580 թվականին։ Երկիրը կառավարել են զանազան վրացական տոհմեր, 813 թվականին վերջնականապես հաստատվել են հայ Բագրատունիներից և վրաց Գուարամիներից սերող Բագրատիոնիները։

Վրաց իշխանություն
ქართლის საერისმთავრო
 Վիրք
 Վրաց մարզպանություն
580 - 1008 Տփղիսի ամիրայություն 
Վրաց թագավորություն 
Տայքի կյուրոպաղատություն 
Քարտեզ

81ArabAbbasidPeriod750-885.gif

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թբիլիսի
Մակերես 75.000 կմ2
Լեզու Վրացերեն, հայերեն
Ազգություն Վրացիներ, հայեր, հրեաներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Գուարամիներ, Խոսրովիանիներ, Ներսիանիներ, Բագրատիոնիներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
- Իշխանության անկախացումը 642
- Տփղիսի ամիրայության հիմնադրումը 735
- Բագրատիոնիների հաստատումը իշխանական գահին 813
- Գահերեց իշխանի տիտղոսի հիմնադրում 888

Դեռ 428 թվականից Սասանյան արքունիքը Վիրքի թագավորությունը վերածել էր պարսկական նահանգի՝ մարզպանության։ Պարսկա-բյուզանդական հերթական պատերազմի ընթացքում վրացիներն անցնում են քրիստոնյա Բյուզանդիայի կողմը։ Արդյունքում 580 թվականից, երբ մահանում է Վիրքի արքա Բակուր III-ը, պարսից Որմիզդ Դ շահը (578-590) վերացնում է Վիրքի թագավորությունը, և մարզպանին տալիս է կառավարման լիակատար իրավունքներ[1]։ 591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումումից հետո նախկին մարզպանության տարածքի հիմնական մասը անցնում է Բյուզանդական կայսրությանը, և մարզպանի իշխանությունը սահմանափակվում է Տփղիսի շրջակայքով[2]։ Վրաց ազնվականությունը թագավորի գահին է բարձրացնում Վրաց իշխանին, ով պետք է կառավարեր երկիրը մարզպանի հետ այնպես, ինչպես Հայոց իշխանը Մեծ Հայքում։

7-րդ դարի առաջին կեսին սկսում են արաբական արշավանքները։ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում արաբական զորքերը պարտության են մատնում պարսիկներին, և Սասանյան Պարսկաստանը կործանվում է, իսկ Վրաստանը հայտնվում է Բյուզանդիայի վերահսկողության ներքո։ Արաբական տիրապետությունը Վրաստանում հանգեցնում է նրա արևելյան գավառների միացմանը Արմինիա կուսակալությանը, որի արդյունքում ստեղծվում է Տփղիսի ամիրայությունը՝ Արմինիա կուսակալության կազմում[3]։

Վրաց իշխանի պաշտոնում 813 թվականին հաստատվում են Տայքի կյուրոպաղատ Բագրատիոնիները, ովքեր 888 թվականից կրում էին «գահերեց իշխան», երբեմն՝ «վրաց արքա» տիտղոսը։ 10-րդ դարում ընդարձակելով իշխանության սահմանները՝ Բագրատիոնիները կարողանում են վերականգնել Վրաց թագավորությունը։

ՀիմնադրումԽմբագրել

Վրաց իշխանությունը հիմնադրվել էր 6-րդ դարում՝ կապող օղակ հանդիսանալով հելլենիստական ու վաղմիջնադարյան Վիրքի ու զարգացած միջնադարի Վրաց թագավորության միջև։ Երկիրը բազմիցս ենթարկվել է ոչ միայն բյուզանդացիների ու պարսիկների, այլև խազարների ու կովկասյան զանազան ցեղերի ասպատակություններին։ Այդուհանդերձ, այս դարաշրջանում է ձևավորվում վրացական բանահյուսությունը՝ հիմնված մայրենի վրացերենի վրա, զարգացավ երկրի տնտեսությունը, մասնավորապես՝ առևտուրը։ Քաղաքական ասպարեզ իջավ Բագրատիոնիների թագավորական տոհմը՝ Գուարամիների ու հայ Բագրատունիների ամուսնությամբ։ Նրանք էլ հետագայում վերականգնում են անկախ պետականությունը։

ՊատմությունԽմբագրել

Վիրքի թագավորության կործանումից հետո Խոսրովիանիների թագավորական ընտանիքը ապաստան է գտնում լեռնային բերդերում։ Կախեթում հիմվում է նրանց ավագ ճյուղը, որն ավելի ուշ հիմնում է սեփական թագավորությունը։ Կղարջքում (Կլարջեթ) և Ջավախքում (Ջավախեթ) հաստատվում է կրտսեր ճյուղը՝ Գուարամիները։ Տոհմի հիմնադիր Գուարամ I-ը ճանաչվում է որպես վրաց իշխան («կյուրոպաղատ»)։ Վրաց իշխանները կարգվում էին Կոստանդնուպոլսում։ Վրաց պատմագիտության մեջ նրանք հայտնի էին որպես «էրիսթավի» (իշխան), «էրիսթավթ-մթավարի», «էրիս-մթավարի», «էրիսթավթ-էրիսթավի» տիտղոսներով։ Հաճախ վրաց իշխանները ինքնուրույն էին երկրի ներքին գործերում[4]։

 
Անանուր՝ Վրաց իշխանի նստավայր

591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումից հետո մայրաքաղաք Թբիլիսին ու նրա շրջակայքը մնացել էին Սասանյան Պարսկաստանի կազմում։ Գուարամի հաջորդ Ստեփան I-ը Բյուզանդիայի կայսր Հերակլ II-ին դիմում է վրացական պետության երկու հատվածները միավորելու խնդրանքով։ Կայսրը 626 թվականին արշավում է Թբիլիսի և ժամանակավորապես միավորում վրացական իշխանությունը։ Սակայն մի քանի տարի անց սկսում են արաբական արշավանքները, և Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները անցնում են արաբական տիրապետության տակ։

Վրացական հողերի մեծ մասը միավորվում է Տփղիսի ամիրայության մեջ՝ Արմինիա կուսակալության կազմում։ Վրաց իշխանի պաշտոնում Գուարամիներին ու Խոսրովիաներին փոխարինելու են գալիս Ներսիանիները։ Չհաշտվելով այս իրադրության հետ՝ Կախեթում հաստատված Խոսրովիանիները 647 թվականին հիմնադրում են Կախեթի թագավորությունը։

813 թվականին Տայքի կյուրոպաղատ Աշոտ I Բագրատիոնին դառնում է վրաց իշխան։ Միևնույն ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք էր ձեռք բերել Բագրատունիների տոհմը. Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին կարողացել էր իր ձեռքում կենտրոնացնել հայկական հողերի մեծ մասը, ինչպես նաև ամուսնական կապեր հաստատել Սյունիների, Արծրունիների ու Արցախի իշխանների հետ։ Աշոտ Բագրատիոնին նույնպես ընդունում էր նրա գերագահությունը։ 885 թվականին վերականգնվում է հայոց պետականությունը, որից երեք տարի անց՝ 888 թվականին, Տայքի իշխանները իրենց հռչակում են թագավորներ[5]։

Իշխանների ցանկԽմբագրել

 
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

  Վրաստանի պորտալ

888 թվականին վրաց իշխանի պաշտոնը վերացվում է, և Վիրքի մեծ մասն անցնում է Տայքի Բագրատիոնիների վերահսկողության տակ։ Վերջին 5 իշխանները հայտնի էին որպես «գահերեց իշխաններ» կամ «վրաց թագավորներ»։ Վրացական միասնական թագավորության հիմնադրումը, սակայն, վերագրվում է Բագրատ III-ին, ով ժառանգություն էր ստացել ոչ միայն վրացական հողերը, այլև Աբխազիայի թագավորությունը։

Անունը Վրացերեն անուն Իշխել է
Գուարամ I Գուարամի გუარამ I 588-590
Ստեփան I Գուարամի სტეფანოზ I 590-627
Ատրներսեհ I Խոսրովիանի ადარნასე I 627-642
Ստեփան II Խոսրովիանի სტეფანოზ II 642-650
Ատրներսեհ II Խոսրովիանի ადარნასე II 650-684
Գուարամ II Գուարամի გუარამ II 684-693
Գուարամ III Գուարամի გუარამ III 693-648
Ատրներսեհ III Ներսիանի ადარნასე III 748-760
Ներսեհ Ներսիանի რნასე 760-780
Ստեփան III Գուարամի სტეფანოზ III 780-786
Աշոտ I Բագրատիոնի აშოტ I 813-830
Բագրատ I Բագրատիոնի ბაგრატ I 842-876
Դավիթ I Բագրատիոնի დავით I 876-881
Գուրգեն I Բագրատիոնի გურგენ I 881-891
Ատրներսեհ IV Բագրատիոնի ადარნასე IV 888-923
Դավիթ II Բագրատիոնի დავით II 923-937
Սմբատ I Բագրատիոնի სუმბატ I 937-958
Բագրատ II Բագրատիոնի ბაგრატ II 958-994
Գուրգեն II Բագրատիոնի გურგენ II 994-1008

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Martindale, John Robert (1992), The Prosopography of the Later Roman Empire, p. 169. Cambridge University Press, ISBN 0-521-07233-6.
  2. Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը
  3. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в VII-VIII веках
  4. Rapp, Stephen H., "Sumbat Davitis-dze and the Vocabulary of Political Authority in the Era of Georgian Unification", Journal of the American Oriental Society, 120.4 (October–December 2000), pp. 570-576.
  5. Nodar Assatiani et Otar Djanelidze, History of Georgia, Tbilissi,‎ 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։