Բացել գլխավոր ցանկը


Ռուս-վրացական պատերազմ (վրաց.՝ რუსეთ–საქართველოს ომი, ռուս.՝ Русско-грузинская война), հայտնի նաև որպես «օգոստոսյան պատերազմ»[11], Անդրկովկասի երկրամասում տեղի ունեցած զինված հակամարտություն Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև։ Տեղի է ունեցել նախկինում Խորհրդային Միության կազմում հանդես եկող Վրաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վատթարացման կիզակետում՝ 2008 թվականի օգոստոս ամսին՝ տևելով հինգ օր՝ օգոստոսի 7-ից մինչև 12-ը[11]։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից բազմաթիվ առիթներով որակվել է որպես 21-րդ դարի առաջին միջեվրոպական պատերազմը[12]։

Ռուս-վրացական պատերազմ
Georgia-War-2008-08-11.jpg
Օդացամաքային ճակատամարտերը ցույց տվող քարտեզ
Թվական Օգոստոսի 7-12, 2008
Վայր Անդրկովկաս
Արդյունք Ռուսական, հարավօսականի և աբխազական զինված ուժերի հաղթանակ
Հրամանատարներ
Ռուսաստան Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստան Անատոլի Սերդյուկով
Ռուսաստան Վլադիմիր Բոլդիրև
Ռուսաստան Մարատ Կուլախմետով
Ռուսաստան Վլադիմիր Շամոնով
Ռուսաստան Վյաչեսլավ Բորիսով
Ռուսաստան Անատոլի Խրուլյով (վիրավորված մարտում)
Հարավային Օսիա Էդուարդ Կոկոյտի
Հարավային Օսիա Վասիլի Լունև
Հարավային Օսիա Անատոլի Բարանկևիչ
Աբխազիա Սերգեյ Բաղապշ
Աբխազիա Միրաբ Կիշմարիա
Աբխազիա Անատոլի Զայցև
Վրաստան Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստան Դավիթ Կեզերաշվիլի
Վրաստան Զազա Գոգավա
Վրաստան Մամուկա Կուրաշվիլի
Վրաստան Դավիդ Նաիրաշվիլի
Վրաստան Ալեքսանդր Լոմայա
Վրաստան Վանո Մերաբիշվիլի
Կողմերի ուժեր
Ռուսաստան Հարավային Օսիայում՝
10 000 զինվոր
Աբխազիայում՝
9000 զինվոր
Հարավային Օսիա 3000 կանոնավոր զորք
Աբխազիա 1000 հատուկ ջոկատային ուժեր[5]
Վրաստան Հարավային Օսիայում՝
10 000 – 11 000 զինվոր, ներառյալ ՆԳՆ հատուկ ուժայիններ
մոտ 5000 ՆԳՆ ոստիկանության սպաներ[3]
10 000 ռեզերվիստ
Իրաքում՝ 2000 զինվոր[4]
Ռազմական կորուստներ
Ռուսաստան Ռուսաստան

Հարավային Օսիա Հարավային Օսիա

  • ռազմագերի՝ 27

Պաշտպանության նախարարություն

  • զոհ՝ 26
  • վիրավոր՝ 69

Ներքին գործերի նախարարություն՝

  • զոհ՝ 6

Աբխազիա Աբխազիա

  • զոհ՝ 1
Վրաստան Վրաստան

Զինված ուժեր

  • զոհ՝ 169
  • վիրավոր՝ 947
  • ՆԳՆ՝ 1
  • ռազմագերի՝ 39

Ներքին գործերի նախարարություն՝

  • զոհ՝ 11
  • վիրավոր՝ 227
  • ՆԳՆ՝ 3
  • ռազմագերի՝ 10
Քաղաքացիական զոհեր

Հարավային Օսիա՝ 162, ըստ Ռուսաստանի;[6] 365, ըստ Հարավային Օսիայի[7][8] 255 վիրավոր, ըստ Ռուսաստանի

Վրաստան՝ 224 քաղաքացիական զոհ և 15 անհետ կորած, 547 վիրավոր
սպանված 1 և վիրավորված 3 օտարերկրյա քաղաքացի«Ռուսական հարձակումների ամփոփում» (PDF)։ ՎՀ արտաքին գործերի նախարարության </ref>


Փախստականներ
Առնվազն 158 000 տեղահանված քաղաքացիներ,[9] (ներառյալ ՌԴ անցած 30 000 հարավօսիացիներ և Վրաստանի տարածք տեղափոխված Հարավային Օսիայի բնակիչներ հանդիսացող 15 000 վրացիներ[ըստ ՄԱՓԳՀ-ի])[10]

Բովանդակություն

Լարվածության աճըԽմբագրել

2004թ-ին Վրաստանի նախագահ ընտրվեց Միխայիլ Սահակաշվիլին, ով իր կառավարության առաջնային խնդիրներից համարեց Հարավային Օսիայի և Աբխազիայի վերադարձը Վրաստանի վերահսկողության տակ։ Արդեն իսկ այդ ժամանակ լարված էին ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը պաշտպանում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանության իրավունքը։ Վրսատանը այդ ժամանակ հարաբերությունները զարգացնում էր ՆԱՏՕ-ի հետ, «գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում մասնակցելով խաղաղասիրական ձեռնարկությունների, ինչպես նաև վրաց զինվորականները վերապատրաստություն էին անցնում ՆԱՏՕ-ի ռազմական հաստատություններում, զարգանում էր նաև զենքի առևտուրը դաշինքի անդամ երկրների հետ։ Վրաստանը փորձում էր ՆԱՏՕ-ի լծակները օգտագործելով Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն Ռուսաստանը հեռուն գնացող քայլերով Հարավային Օսիայի ոչ վրաց բնակչությանը սկսեց բաժանել անձնագրեր, և հայտնում իր աջակցությունը Հարավային Օսիային և Աբխազիային։

Հարաբերությունների սրումը 2008 թվականինԽմբագրել

2008 թվականին Վրաստանում անցկացվեց հանրաքվե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, հանրաքվեին մասնակցածների 77 տոկոսը կողմ էր քվեարկել այս որոշմանը ինչը արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Իրավիճակը առավել սրվեց Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, ինչը ևս արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Այդ ընթացքում հարավօսական և վրացական զինված ուժերի միջև տեղի էին ունենում հրադադարի խաղտումներ, ինչը ուղեկցվում էր խաղաղ բնակավարյերի գնդակոծմամբ։ Հարավօսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, խոցված վրացական անօդաչու թռչող սարքի փաստը առավել մեծ աղմուկ բարձրացրեց այն ժամանակ երբ Վրաստանը հրապարակեց տեսանյութ, որեղ երևում էր որ անօդաչու թռչող սարքի խոցումը կատարվել է ոչ թե հարավօսական զինված ուժերի`այլ, ռուսական «միգ 29» գրոհիչ ինքնաթիռի կողմից, սակայն Ռուսաստանը հերքեց հայտարարելով, որ Հարավային Օսիայում չկան ռուսական ուժեր։ Ռուսաստանը նաև դատապարտեց Վրսատանի կողմից` 1994 թվականին կնքված հրադադարը խաղտելը, հարավօսական բնակավայրերը գնդակոծելը։ Ռուսական կողմը Հարավային Օսիա ուղարկեց 300 զինվորական շինարարական աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես երկաթուղիները վերանորոգելու համար ինչը` Վրաստանի կողմից մեկնաբանվեց որպես, Ռուսաստանի կողմից հարձակողական գործողությունների պատրաստվելու ծրագիր։ Միջազգային կառույցները` մասնավորապես ԵԱՀԿ-ն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը կողմ լինելու մասին, նաև Վրաստանին իրենց աջակցությունն էին հայտնում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ Նույն ժամանակահատվածում շարունակվում էին հրադադարի պայմանագրի խաղտումները, Վրսատանը հայտարարեց որ հարավօսական զինված ուժերի գնդակոծման արդյունքում զոհվել են 10 խաղաղ բնակիչ և վրաց խաղաղապահներ։ Այս ամենին հետևում է հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումների իրականացրած զորավարժությունը, որն իր մեջ ներառում էր 8000 զինվորական և 700 միավոր ռազմական տեխնիկա, սա ևս Վրաստանի կողմից մեկնաբանվեց ագրեսիվ գործողությունների նախապատրաստում, իսկ ռուսական դիվանագիտական խողովակները հայտարարում էին, որ Վրաստանի կողմից տարածաշրջանում կոնֆլիկտի սրման` այսինքն պատերազմի դեպքում, Ռուսաստանը միջամտելու է։ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարում էր հրադադարի ռեժիմը պահպանելու մասին, սակայն օգոստոսի 7-ի երեկոյան հեռուստատեսությամբ ելույթ ունենալով Սահակաշվիլին հայտնեց, որ Վրսատանը մտադիր է վճռական գործողություններով իր վերահսկողությունը հաստատել տարածաշրջանում։

Վրացական ուժերըԽմբագրել

Պատերազմը սկսվեց Վրաստանի նախագահի ելույթից մի քանի ժամ անց վրացական զորքերի գիշերային գրոհով, վրացական զորքերի թիվը հասնում էր 10000-11000-ի, նաև 160 միավոր T-72 տանկ, 110 միավոր T-55 տանկ, 256 հրետանային միջոցներ, 67 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Հարավօսական զինված ուժերըԽմբագրել

Հարավային Օսիան երբեք չի հրապարակել իր զինված ուժերի քանակը, սակայն մոտավորապես այն կազմում է 3000 մարդ։ Բացի այդ, այն ներառել է իր մեջ 3 ուղղաթիռ և 87 տանկ, որոնցից շատերը T-55 և փոքր թվով T-72 տանկեր։

 
ռուսական տանկերը Հարավային Օսիայում 2008 թվական օգոստոս.

Աբխազիայի զինված ուժերըԽմբագրել

Աբխազիան ունեցել է 70 տանկ, 5000-10000 զինվոր, 5 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ։ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում աբխազական կառավարությանը և օգնում վրացական ուժերի դեմ պայքարում։

 
Վոստոկ գումարտակի զինվորները

Ռուսական զորքերի հարձակումը, պատերազմի սկիզբըԽմբագրել

Վրսատանի բացահայտ հարձակողական գործողություններից ժամեր անց, հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսական 58-րդ բանակի ստորաբաժանումները դիմեցին հակահարձակման։ 58-րդ Բանակը իր մեջ ներառում էր 10000 զինվոր, 609 տանկ, 2000 հետևակային մեքենաներ, 190 ավիացիոն միջոցներ։ Ռուսական զորքերը կազմված էին նաև ռազմական լավ պատրաստություն անցած հատուկ ջոկատայիններից, արդեն իսկ օգոստոսի 8-ին վրացական զորքերը մեծ վնաս էին պատճառել Հարավային Օսիային ռմբակոծելով մայրաքաղաքը, ռուսական ուժերը անցնելով հակահարձակման հետ են շպրտում վրացական զորքերին և վերացնում Հարավային Օսիայի մայրաքաղաքի շրջափակումը։ Ռուսական զորքերը ռազմական գործողությունները 2 օրվա ընթացքում տեղափոխում են Վրաստանի տարածք։ Ռազմական գործողությունները ընթանում էին ծանր տեխնիկայի գործադրմամբ, մասնավորապես հրթիռների գործադրմամբ։ Ռուսաստանը հրթիռային հարվածներով շարքից հանեց վրացական կարևոր ռազմական ենթակառուցվածքները, ռազմական գործողությունները ընթանում էին նաև Սև ծովում։ Պատերազմում վրացական զորքերը կրեցին ծանր պարտություն, արդեն պատերազմի 5-րդ օրը Ռուսաստանը իր հսկողության տակ էր առել Վրաստանի մեծ մասը` Փօթի նավահանգստով, մայրաքաղաք Թբիլիսիից 35 կիլոմետր հեռավորության վրա կանգ առնելով։ Ռուսական զորքերը մնացին Վրաստանի տարածքում պատերազմի ավարտից հետո նաև, մինչև օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածը, միայն միջազգային կառույցների կողմից արված հայտարարություններից հետո Վրաստանի մայրաքաղաքի մատույցներից Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերը։

Պատերազմի հետևանքներըԽմբագրել

Պատերազմի արդյունքում Վրաստանը ունեցավ մարդկային և նյութական կորուստներ, մոտ 256 մարդկային կորուստ, ջախջաղվել էին Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ամբողջությամբ ջախջախված էր նաև Գորիի հրետանային ստորաբաժանումը և տանկային գումարտակը։ Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, վերցնելով իր պաշտպանական հովանու տակ` տեղակայեց իր ռազմակայանները Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Պատերազմի արդյունքում ավելացավ փախստականների թիվը, Հարավային Օսիայից մոտ 12000 խաղաղ բնակիչներ հեռացան Հյուսիսային Օսեթիա, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսական զորքերի հարձակման արդյունքում տասնյակ հազարավոր վրացիներ լքեցին իրենց տները։ Լրատվական աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն օգոստոսի 12-ին ռուսական ռազմաօդային ուժերի հարձակամ ժամանակ զոհվել են 2 լրագրող, որոնք գտնվում էին Գորի քաղաքից դուրս, իսկ Ցխինվալիում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 1 Հունաստանի քաղաքացի։ Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին էթնիկ զտումների և 1965թ-ի «ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի» խաղտաման համար` և խնդրել միջազգային կառույցներին, պաշտպանել իրեն Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բռնի գործողություններից։ Պատերազմի ժամանակ ըստ «Human Rights Watch» լրատվական ծառայության հաղորդման, Ռուսաստանը օգտագործել է միջազգային կոնվենցիայով արգելված համարվող` վտանգավոր զենքեր։

Օսերի դեմ ուղղված ռազմական հանցագործություններըԽմբագրել

Ռուսական առաջին ալիքի տեղեկացմամբ, վրացական զորքերը միտումնավոր կրակում էին խաղաղ բնակիչների, փախստականների ճամբարների վրա, օգտագործում արգելված զենքեր։ Վրացական զորքերը Ցխիվալիում նաև հարվածներ են հասցրել թաքստոցներին, շենքերին` բնակելի տներին, իսկ հետաքննության ժամանակ ռուս քննիչները հայտնաբերել են կտրված գլղով հղի կնոջ դիակ։ Պատերազմի ժամանակ կողմերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, խաղտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։

Վրացիների դեմ ուղղված ռազմական հանցագործություններըԽմբագրել

Ռազմական գործողությունների արդյունքում, օգոստոսի 11-ին երբ Ռուսաստանը գրավել էր Վրաստանի մեծ մասը, և այդ տարածքները հռչակել էր անվտանգության գոտի։ Ռուսաստանի կողմից վերահսկվող անվտանգության գոտի համարվող այդ տարածքներում վրացական բնակչության նկատմամբ իրականացվել են ռազմական հանցագործություններ։ Օրինակ վրացական Չչուի գյուղում հայտնաբերվել են` ավերածությունների, թալանի հետքեր, այրել են նաև մարդկանց տները։ Նույնիսիկ զինվորները կտրել են խաղաղ բնակիչների գլուխները, ենթարկել անմարդկային տանջանքների, ինչի մասին շարունակում էին խոսել լրատվամիջոցները։ Միջազգային կառույցները քննադատեցին ռուսներին ռազմական հանցագործությունների իրականացման համար։

Ռուսաստան-Վրաստան կարծիքը հակամարտության վերաբերյալԽմբագրել

Պատերազմի հենց սկզբից Ռուսաստանը Վրաստանին համարեց պատերազմի միակ մեղավորը և պատասխանատուն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարել է, որ Ռուսաստանի միակ նպատակը «Վրաստանին խաղաղության պարտադրումն էր» և պաշտպանել ժողովուրդների «ինքնիշխանության իրավունքը»։ Վրաստանը Պնդում էր, որ Ռուսաստանը խաղտել է իր տարածքային ամբողջականությունը, օկոպացրել իր տարածքի 20 տոկոսը, Վրաստանի պնդմամբ Ռուսաստանը ոտնահարել է ժողովրդավարական սկզբունքները։


  1. Հայդեր Ջեյմս (օգոստոսի 27, 2008)։ «Ռուսական կողմերի աջակցությունը վայլող զինյալները գյուղերում կատարում են էթնիկական զտումներ»։ «Թայմս»։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 27, 2008-ին 
  2. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը»։ «դը Կրեմլին»։ օգոստոսի 26, 2008 
  3. «Հյումըն ռայթս ուոթչ՝ հավելված»։ «Հյումըն ռայթս ուոթչ» 
  4. Միշա Ջինջիխաշվիլի (օգոստոսի 9, 2008)։ «Լահնամասշտաբ պատերազմ: Շարունակվում է Հարավային Օսիայի համար Վրաստանի մղած պայքարը»։ «Die Welt» 
  5. Լյուկ Հարդինք (օգոստոսի 11, 2008)։ «Աբխազիա: Մոսկվան զորքեր է ուղարկում դեպի երկրորդ էնկլավ»։ «Գարդիան» 
  6. «ru:Мы полагаем, что мы в полной мере доказали состав преступления» (ռուսերեն)։ «Interfax»։ հուլիսի 3, 2009 
  7. «Սպանված զոհերի ցանկ»։ Ossetia-war.com։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 28, 2009-ին 
  8. «ru:Список погибших граждан Южной Осетии на 04.09.08» (ռուսերեն)։ osetinfo.ru։ սեպտեմբերի 8, 2008։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 8, 2008-ին 
  9. «Ռուսաստանն իր հրթիռներն է փորձարկում Թբիլիսիի վրա»։ «The Australian»։ օգոստոսի 19, 2008։ Արխիվացված օրիգինալից-ից օհոստոսի 20, 2008-ին 
  10. «ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ»։ «ՄԱՓԳՀ»։ օգոստոսի 15, 2008 
  11. 11,0 11,1 «2008-ի օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը»։ «ՌԱԶՄ.info»։ օգոստոսի 8, 2013 
  12. Մայքլ Էմերսոն (օգոստոս, 2008)։ «21-րդ դարի առաջին եվրոպական պատերազմից հետո»։ «Եվրոպայի քաղաքական հետազոտությունների կենտրոն»