Գնեոս Պոմպեոսի արշավանքը Վիրքի և Աղվանքի դեմ

Գնեոս Պոմպեոսի վիրա-աղվանական արշավանք, Հռոմեական հանրապետության եռապետ Գնեոս Պոմպեոսի արշավանքը Արտաշեսյանների գերագահությունն ընդունած Վիրքի և Աղվանից թագավորության դեմ, որն ընթանում է մ․թ․ա․ 65 թվականին՝ Միհրդատյան երրորդ պատերազմի շրջանակներում՝ հայ-հռոմեական պատերազմներից հետո։ Ռազմական գործողությունները գլխավորապես տեղի էին ունենում վրացական կողերում՝ Քարթլիում, Կողքիսում և հարակից տարածքներում։ Քննարկվող ժամանակաշրջանում Հռոմեական հանրապետությունը ձգտում էր ընդլայնել իր ազդեցության աշխարհագրական սահմանները և լիարժեք գերիշխանության հասնել Մերձավոր Արևելքում։

Գնեոս Պոմպեոսի արշավանքը Վիրքի և Աղվանքի դեմ
Պատկեր:-
Թվականմ․թ․ա․ 65 թվական
Մասն էՄիհրդատյան պատերազմներ
ՎայրՀայկական լեռնաշխարհ
ԱրդյունքՎիրքի և Աղվանքի հպատակեցում
  • Վասալական կախվածություն Հռոմից
Կողքիսի թագավորության անեքսիա
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետությունՎիրք Վիրք

Աղվանք Աղվանք


Արտաշեսյանների թագավորություն Արտաշեսյանների թագավորություն
Հրամանատարներ
Գնեոս ՊոմպեոսԱրտակ Ա
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Միհրդատյան Պոնտոսի նվաճումից և Մեծ Հայքի թագավոր Տիգրան Բ Մեծի հետ դաշնակցային պայմանագրի կնքումից հետո, հռոմեացիները երթով շարժվում են դեպի Վիրք և Աղվանք[1]։ Բացի նվաճողական ձգտումներից՝ հռոմեացիները Իբերիայի թագավորության նկատմամբ տածում էին թշնամական վերաբերմունք։ Դա պայմանավորված էր Պոնտոսի հետ Վիրքի դաշնակցային հարաբերություններով, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության գերագահության տակ գտնվելու իրողությամբ։ Պոմպեոսի ներխուժման ժամանակ Վիրքում իշխում էր Արտաշեսյանների ժառանգորդ Արտակ Ա-ը, որը գահը ժառանգել էր Տիգրան Մեծի կողմից Իբերիայի թագավորության հպատակեցումից հետո։

Նախապատմություն խմբագրել

Մ․թ․ա․ 73-ից մինչև մ․թ․ա․ 67 թվականներին հռոմեացի գեներալ Լյուցիոս Լուկուլլոսը ղեկավարում է հռոմեական լեգեոնների արևելյան արշավանքը, սակայն անհաջողություններ կրելով ստիպված է լինում նահանջել Փոքր Ասիա՝ Հռոմի «բարեկամ և դաշնակից» Գալաթիայի թագավորություն։ Մ․թ․ա․ 66 թվականին Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի դեմ պատերազմելու համար Հռոմեական սենատը լիազորում է Գնեոս Պոմպեոսին։ Նույն տարում Պոմպեոսի գլխավորած լեգեոնները հաղթանակ են տանում Միհրդատի նկատմամբ։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Լիկոս գետի շրջակայքում, որի արդյունքում Պոնտական թագավորությունը ենթարկվում է հռոմեական անեքսիայի։ Ռազմի դաշտից մազապուրծ եղած Միհրդատը փախուստի է դիմում դեպի Կողքիս, ապա՝ Բոսփորի թագավորություն, որտեղ իշխում էր իր որդին։ Հռոմեացիները հետապնդում են Միհրդատին, սակայն Կողքիսում կորցնում են նրա հետքը։ Պոմպեոսը միևնույն ժամանակ նպատակամղված էր արշավել հարավ՝ պատերազմելու Արևելքի տիրակալի՝ Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Մեծի հետ։

Այսպիսով, մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական զորքերը նորխուժում են Հայք, ապա՝ բանակցություններ սկսում Տիգրան Մեծի հետ։ արդյունքում՝ նույն թվականին կնքվում է Արտաշատի պայմանագիրը, որով Մեծ Հայքի թագավորությունը ճանաչվում էր «հռոմեական ազգի բարեկամ և դաշնակից», սակայն հրաժարվում էր իր նվաճումների մեծ մասից՝ Կիլիկիայից, Սիրիայից, Փյունիկիայից, Ծոփքից և Նաբաթեայից։ Շուտով Պոմպեոսը լքում է Հայաստանը՝ այստեղ թողնելով իր զորավարներից Աֆրանիոսին։ Հռոմի հիմնական ուժերը այսպիսով անցնում են Մեծ Հայքի թագավորության արևելյան սահմանը և ասպատակում Աղվանից թագավորության (Կովկասյան Ալբանիա) սահմանային տարածքները։ Աղվանքում Պոմպեոսի զորքերը բաժանվում են երեք մասին և բաժանվում իրարից՝ ձմեռն անցկացնելով այս տարածաշրջանում[2]։

Առաջին արշավանք խմբագրել

 
Գնեոս Պոմպեոս՝ Հռոմեական հանրապետության եռապետ։

Հաշվի առնելով հռոմեական ինտերվացիայի հնարավոր սպառնալիքը՝ Աղվանքը որոշում է նախահարձակ լինել լեգեոնականներից առաջ։ Նշյալ ժամանակահատվածում Աղվանից թագավորությունում իշխում էր Օրոյզեսը, որը համախմբված կերպով հարձակում է գործում հռոմեական ցաքուցրիվ եղած ուժերի վրա։ Չնայած հուժկու դիմադրության՝ աղվանական ցեղախմբերի միացյալ բանակը պարտություն է կրում՝ նախաձեռնությունը զիջելով թշնամուն։ Այսպիսով, Աղվանքը՝ ի դեմս արքա Օրոյզեսի, հարկադրված ընդունում է Պոմպեոսի թելադրած նախապայմանները։ Կասկած անգամ չէր մնում, որ Հռոմեական հանրապետությունը նպատակամղված էր իր ազդեցության ոլորտում տեսնել Վիրքն ու Աղվանքը։ Այսօրինակ սպառնալիքը տագնապում էր նաև վրաց հայազգի թագավոր Արտակին, որը փորձում է երկիրը արդյունահեղությունից զերծ պահելու նպատակով դիվանագիտական ճանապարհով երկխոսության մեջ մտնել եռապետ Գնեոս Պոմպեոսի հետ։ Միևնույն ժամանակ Արտակը Հռոմին առաջարկում էր «հավիտենական բարեկամություն»։ Պոմպեոսն իր հետախուզական ծառայության միջոցով տեղեկացել էր, որ վրացիները գաղտնի կերպով պլանավորում էին հարձակման դիմել և այս ամենը կանխելու մտայնության մ․թ․ա․ 65 թվականի գարնանը հռոմեական լեգեոնները ուղղվում են դեպի հյուսիս՝ Վիրք։ Արտակը նույնիսկ այդ պայմաններում նախապատրաստվում էր անակնկալ գրոհով խոցել հռոմեական պաշտպանական թևը։

 
Պոմպեոսի կամուրջը (ըստ ավանդույթի՝ այստեղով են անցել եռապետի գլխավորած լեգեոնները) Վրաստանի մայրաքաղաքի շրջակայքում՝ Մցխեթ քաղաքում։

Գետանցելով Կուրը՝ Պոմպեոսի զորքերը կայծակնային կերպով ասպատակում են Վիրքի սահմանային շրջանները, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հարմոզիկե ամրոցը։ Խուճապի մատնված Արտակ Ա-ն փախուստի է դիմում և հաստատվում Կուրի ձախափնյակում։ Անցնելով գետը՝ վրացիներն իրենց ետևից այրում են կամուրջը․ հռոմեացիները մնում են Կուրի աջափնյակում։ Նմանօրինակ հարաբերակցային պայմաններում Արտակը հանդես է գալիս զինադադար կնքելու առաջարկությամբ, որը ընդունվում է նաև հռոմեացիների կողմից։ Ըստ պայմանավորվածության՝ որպես բարի կամքի դրսևորում՝ վրացիները պարտավորվում էին վերականգնել գետի երկու մասերն իրար կապող կամուրջը։ Այսպիսով, կամրջի վերակառուցումից հետո Պոմպեոսն իր ուժերի մետ միասին անցնում է այն և թագավորին գերեվարելու փորձ կատարում։ Մազապուրծ եղած Արտակը հաստատվում է Արագվի գետի ափին և վերստին այրում գետի երկու մասերն իրար կապող կամուրջը։ Լեգեոնականներից շատերը չկարողանալով կամ նպատակահարմար չգտնելով գետանց կատարել, թաքնվում են տեղի անտառանյին տարածքներում։ Հռոմեացիների գրոհի ժամանակ վրացիները ծառերի վրայից նետեր են արձակում օտար նվաճողների ուղղությամբ։ Մեզ հասած որոշ պատմագիտական տվյալներ հավաստում են, որ հռոմեա-վրացական անկանոն առճակատումներին մասնակցել են նաև զգալի թվով կանայք։ Այնուամենայնիվ, քանակապես առավել սակավաթիվ վրացական բանակը անտառի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո պարտություն է կրում։ Հաջորդիվ Պոմպեոսը նորից ու նորից շարունակում է ձերբակալելու մտայնության հետապնդել Արտակին մինչև Քարթլիի կենտրոնական շրջաններ։ Երկու կողմերի զորքերի բախումը տեղի է ունենում Պելորոսի դաշտում։ Արտակ Ա-ի բանակի հիմնական ուժը նետաձիգներն էին, որոնք կիրառվում էին Մարաթոնի մարտում՝ հույների օրինակով։ Պոմպեոսին հաջողվում է հետևակային արագ գրոհների միջոցով կազմալուծել նետաձիգների գիծը, որն էլ խարխլում է վրաց բանակի ռազմավարական հավասարակշռությունը։ Ըստ Պլուտարքոսի՝ ճակատամարտն ավարտվում է հռոմեացիների հաղթությամբ։ Վրացական կողմը տալիս է շուրջ 9 հազար զոհ, մինչդեռ ավելի քան 10 հազար բնակիչներ գերեվարվում են։

Պատերազմը կործանարար հետևանքներ է ծնում Իբերիայի թագավորության (Վիրք) համար։ Արտակ Ա-ն գիտակցելով իրավիճակի լրջությունը, փորձում է վերստին խնդիրը հանգուցալուծել դիվանագիտական մոտեցմամբ։ Վերջինս ոսկյա բազմաթիվ իրեր և թանկարժեք զարդեր է ուղարկում Պոմպեոսին՝ խնդրելով զինադադար։ Պոմպեոսը ընդառաջման դիմաց պահանջում է Արտակի զավակներին, իսկ դրական պատասխան ստանալուց հետո՝ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Ըստ հռոմեա-վրացական համաձայնագրի՝ Վիրքի թագավորությունը ճանաչվում էր «հռոմեական ազգի դաշնակից և բարեկամ»՝ հայտնվելով վասալական կախման մեջ։

Երկրորդ արշավանք խմբագրել

Վիրքի հպատակեցումից հետո Գնեոս Պոմպեոսը ճանապարհ է բռնում դեպի Կողքիսի թագավորություն։ Առանց որևէ լուրջ ռազմական միջամտության (սա չի նշանակում, որ ուժ չի կիրառվել)՝ հռոմեացիները կարողանում են տիրել փոքրիկ թագավորության հիմնական հենակետերին և իրենց ազդեցությանը ենթարկել տեղական ազդեցիկ տոհմերից շատերին։ Այստեղ Պոմպեոսը հանդիպում է ծովակալ Սերվիլիոսին, որն էլ եռապետի կողմից հրահանգավորվում է ձերբակալել Բոսֆորի թագավորությունում քաղաքական ապաստան ստացած Միհրդատ Եվպատորին, իսկ ինքը՝ վերադառնում է Աղվանից թագավորություն՝ Կովկասյան Ալբանիա։ Պոմպեոսը Կողքիսի կառավարումը հանձնում է իր զորահրամանատարներից Արիստարխոսին։ Միևնույն ժամանակ Կողքիսը դառնում է հռոմեական Բյութանիա և Պոնտոս պրովինցիայի մաս։ Շուտով Պոմպեոսը ժամանում է Վիրք։ Բնակչության շրջանում հռոմեական վարչակարգը ատելի էր և հենց այս պատճառով էլ եռապետը վախենում էր ընդվզումներից և ապստամբություններից։ Պոմպեոսը հաշվի էր առնում այն հանգամանքը, որ Քարթլիում ռազմական գործողություններ իրականացնելը ամենևին չէր բխում Հռոմի անմիջական շահերից, քանի որ առկա էին բազմաթիվ խնդիրներ։

Աղվանքի հպատակեցման գործընթացն ավարտվում է Աբաս գետի ճակատամարտի առաջացրած հետևանքների ուժով։ Պլուտարքոսը և Ստրաբոնը պնդում են, որ Աղվանքի դեմ նոր արշավանքի նախօրյակին հռոմեական զորքերը կազմված են եղել շուրւ 60 հազար հետևակից և 12 հազար հեծելավորից։ Ի հակադրություն սրա՝ Դիոն Կասիոսը հավաստում է, որ հիշատակված հեղինակների նշած թվաքանակը պարզապես չափազանցություն է, որի գլխավոր նպատակը Օրոյզես արքային նախահարձակ լինելուն մղելն էր։ Վճռական ճակատամարտն ավարտվում է հռոմեացիների հաղթանակով և Աղվանքի պարտությամբ։ արդյունքում՝ աղվանական մի քանի ցեղեր իրենց դեսպանորդներին ուղարկում են Հռոմեական հանրապետության հետ խաղաղության հաստատման օրակարգով բանակցություններ վարելու։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վրացական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջեր 156-157, Թբիլիսի, 1984
  2. Ջոն Լիչ, «Պոմպեոս Մեծ», գլ․ 4, Արշավանք դեպի Արևելք