Վրաստան (հայերեն՝ Վրաստան - /vrʌstʌn/), վրացիների ազգային պետություն Կովկասում, Հայաստանի հարևանությամբ գտնվող երկրի հայկական անվանում, որի ինքնանվանունը Սաքարթվելո ( /sʌkʌrtvɛlɔː/վրաց.՝ საქართველო [sakʰartʰvɛlɔ]  ( լսել)) է, արևմտյան անվանումը՝ Ջորջիա (BrE՝ /ɔːə/ Georgia կամ AmE՝ /ˈɔːrə/ ( ) ), ռուսական անվանումը՝ Գրուզիա (/ɡrʊzjʌ/, ռուս.՝ Грузия

Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ

Երկրի և՛ էնդոնիմը (ինքնանվանումը), և՛ էքսոնիմը (արտաքին անվանում) ծագել է վաղ միջնադարում, որպես բոլոր վրացիների մշակութային և քաղաքական միասնական պետություն, և պատմական կենտրոնական մարզի՝ Քարթլի անվան արմատից։ Անտիկ և բյուզանդական աղբյուրներում այն հայտնի է Իբերիա անվամբ, որի շուրջ ձևավորվել է վրացիների վաղ միջնադարյան մշակութային և քաղաքական միությունը։

Բոլոր արտաքին էքսոնիմները հավանաբար ստացվել են վրացիներին մատնանշող՝ հին պարսկերեն gorğān (گرگان) բառից, որն առաջացել է պարթևերեն և միջին պարսկերեն «վիրքան» - wurğān/wirucān/gurğān (𐭥𐭫𐭥𐭰𐭠𐭭) բառից, որի արմատն է հին պարսկերեն՝ «վրկան» / vrkān (), որը նշանակում է «գայլերի երկիր»[1][2]։ Սա արտահայտված է նաև հին հայերենում (վիրք), ինչն էլ աղբյուր է հանդիսանում հին հունարեն «իբերիա» (Ἰβηρία)[3] տարբերակի, որը լատիներեն է մտել որպես հիբերիա[4]։ Vrkān - gorğān անցումը և վ - ջ փոխակերպումը հնչյունաբանական երևույթ է եղել արիական նախալեզուների և հին իրանական լեզուների բառաձևավորման մեջ։ Բոլոր էքսոնիմները պարզապես նույն վրք / վարք (այսինքն՝ գայլ) արմատի հնչյունային տարբերակներն են[5]։

Ջեորջիա («Georgia») տառադարձման առաջին հիշատակումը իտալերեն է՝ ջենովացի քարտեզագիր Պիետրո Վեսկոնտեի (Pietro Vesconte) mappa mundi- ում, որը թվագրվում է մ. թ. 1320 թվական[6], քանի որ լատինական աշխարհում հայտնվելուց այն միշտ նույն տառադարձությամբ չի գրվել, այլ սկզբում գրվել է «Ջ» (J) տառով և արտասանվել է նույն կերպ՝ «Ջորջիա»[7]։

Երկրի ամբողջական, պաշտոնական անվանումը պարզապես «Ջորջիա» է, ինչպես նշված է Վրաստանի սահմանադրության մեջ, որում գրված է. «Ջորջիան Վրաստան երկրի անունն է»[8]։ 1995 թվականի Վրաստանի սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ երկրի անունը Վրաստանի Հանրապետություն էր։ 2005 թվականից Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է ամբողջ աշխարհում Ռուսաստանի կողմից օգտագործվող Գրուզիա էկզոնիմը շրջանառությունից հանելու ուղղությամբ[9]։

Ինքնանվանում կամ էնդոնիմ

խմբագրել
 
Վրացական անձնագիր, որի վերևում վրացերենով գրված է Վրաստանի էպոնիմը՝ Սաքարթվելո, իսկ ներքևում՝ անգլերեն էկսոնիմը՝ Ջորջիա

Վրաստանի բնիկ վրացական անունը Սաքարթվելո (վրաց.՝ საქართველო) է։ Բառը բաղկացած է երկու մասից։ Դրա արմատը՝ «քարթվել - ի» (վրաց.՝ ქართველ-ი), առաջին անգամ հիշատակվել է Երուսաղեմի Ում Լեյսունի հին վրացական արձանագրության մեջ և ի սկզբանե նշանակում էր բնակիչ, որն ապրում է Վրաստանի կենտրոնական մասում գտնվող Քարթլի շրջանում, որը Իբերիան է ըստ դասական և բյուզանդական շրջանի աղբյուրների։ 9-րդ դարի սկզբին «Քարթլի» -ի իմաստը տարածվեց միջնադարյան Վրաստանի այն տարածքներում, որտղ բնակվում էին նույն կրոնի, մշակույթի և լեզվի կրողներ։

Վրացերեն ցիրկումֆիքսում «սա»-X-«ի»- ը ստանդարտ աշխարհագրական ձևաբանական կառուցվածք է, որը նշանակում է «X -ի բնակության տարածքը», որտեղ X- ը էթնիկ պատկանելությունն է ցույց տալիս, այսինքն՝ «Վրացիների երկիր»[10]։

«Սաքարթվելո» անվանման ամենավաղ հիշատակումը հանդիպում է «Քարթլիս ցխովրեբա» վրացական տարեգրության մեջ, որը գրել է Ջուանշեր Ջուանշերիանին (վրաց.՝ ჯუანშერ ჯუანშერიანი) մ. թ. 800 թվականին։

 
Եվ երբ այդ խուլ մարդը [այսինքն Օմայյան խալիֆ Մարվեն II-ը (վրացիները նրան անվանել են «Խուլ Մարվեն» Վրաստան ներխուժելիս)] ավերեց Կլիսուրան, որը Սավերձնեթի և Սաքարթվելո սահմանին էր, և նա ավերեց Ապշիլեթիի Սուխում քաղաքը, և շրջափակեց Անակոփիա ամրոցը[11]։
- «Արքայից արքաների կյանքը», Վախթանգ Գորգասալ
 

Հաջորդ 200 տարիների ընթացքում այս անվանումը վերափոխվեց այնպես, որ այն ձեռք բերեց ամբողջ վրացական թագավորության անվանման նշանակություն, որը առաջացել է 1008 թվականին, Բագրատ III- ի օրոք՝ Քարթլի / Իբերիա և Աբխազեթի քաղաքական միավորմամբ։ Սակայն միայն 13-րդ դարի սկզբին այդ տերմինն ամբողջությամբ պաշտոնապես կանոնավոր կիրառում գտել[10]։

Միավորված Վրաստան-Սաքարթվելո ունենալու երազանքը պահպանվեց նույնիսկ 15-րդ դարի քաղաքական աղետից հետո, երբ Վրաց թագավորությունը փլուզվեց և ստեղծեց երեք առանձին թագավորություններ՝ Քարթլի, Կախեթի և Իմերեթի, և հինգ իշխանություններ՝ Սամցխե-Սաատաբագո, Մինգրելիա , Գուրիա, Սվանեթի և Աբխազիա։ Այսպիսով, հետագա թագավորները չհրաժարվեցին այն վրացական միապետերի տիտղոսներից, որոնց օրինական իրավահաջորդները նրանք էին։ Համավրացական միասնության գաղափարը գերակշռում էր նաև 18-րդ դարի սկզբի վրաց պատմագրության մեջ։ Մասնավորապես, վրացագետ և թագավորական ընտանիքի անդամ արքայազն Վախուշտիի պատմագրության մեջ «Վրաստանի թագավորության նկարագրությունը» (Ագստրա սամեպոսա Սաքարթվելոսա) զգալի ազդեցություն է ունեցել Սաքարթվելոյի նորագույն պատմության կոնցեպցիայի վրա։ Չնայած Վախուստիի օրոք Վրաստանը քաղաքականապես բաժանված էր մրցակցող թագավորությունների և իշխանությունների միջև, գիտնականն այդ անջատված քաղաքացիների անցյալն ու ներկան դիտում էր որպես մեկ ազգի պատմության մաս[10]։

15-19-րդ դարերի ընթացքում Վրաստանը հերթական անգամ ընկավ օսմանյան, իրանական (Սաֆյաններ, Աֆշարիդներ, Ղաջարիներ) և ռուսական տիրապետության տակ։ 1918 թվականի մայիսի 26-ին այն վերամիավորվեց որպես Վրաստանի դեմոկրատական հանրապետություն (վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა Սաքարթվելոս դեմոկրատիուլի ռեսպուբլիկա), որը կարճ կյանք ունեցավ։ Որից հետո, 1921 թվականին այն վերանվանվեց Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა Սաքարթվելոս սավխոթա սոցիալիստուրի ռեսպուբլիկա), որը 1990 թվականի նոյեմբերին անկախություն ստացավ՝ որպես Վրաստանի Հանրապետություն (საქართველოს რესპუბლიკა Սաքարթվելոս ռեսպուբլիկա)։ 1995 թվականի սահմանադրության համաձայն, ազգային պաշտոնական անունը Սաքարթվելո (վրաց.՝ საქართველო) է[12]։

Քարթվելական այլ լեզուներում, ինչպես մեգրելերենով, Վրաստանը հիշատակվում է որպես Սաքարթվո (վրաց.՝ საქორთუო), լազերենով՝ Օքորթրա (լազ.՝ ოქორთურა), մինչդեռ սվաներենում այն օգտագործում է նույն անունը, ինչ վրացերենում՝ Սաքարթվելո։ Այս նույն արմատն ընդունված է նաև աբխազերենում, իսկ Վրաստանը նշվում է որպես Քիրթվիլա (աբխ.՝ Қырҭтәыла

Էկսոնիմներ կսմ արտաքին աշխարհի անվանումներ

խմբագրել
 
IBHPΩN - Իբհրոն (Իբերիա), հին հունական Արմազիի ստելա արձանագրություն
մ․ թ․ 150 թվական
 
Hiberia - Հիբերիա (Իբերիա)
Պևտինգերյան քարտեզ
 
Վրաստանի առաջին հիշատակումը որպես Ջորջիա
Պիետրո Վեսկոնտեի աշխարհի քարտեզ
1320 թվական
 
Gorgania - Ջորջանիա, Ֆրա Մաորայի քարտեզ
մ․ թ․ 1450 թվական
 
Georgiani Աբրահամ Օրթելիուսի եվրոպական քարտեզ, մ․ թ․ 1572 թվական
 
Iberia և Georgia
հատված «Դեսպանները», Հանս Հոլբայն Կրտսերի նկարից
1533 թվական
 
«Ռուսաստանի քարտեզ», որը պատվիրվել է Ռուսաստանի Ֆյոոդոր II կողմից և հրատարակվել է Հեսել Գերիցի կողմից Ամստերդամում
նշված է՝ «Iveria sive Grusinæ Imperium», այսինքն` Իբերիա կամ Վրաստանի կայսրություն:

Իբերիա կամ Վիրք

խմբագրել

Իբերիա անվան ստուգաբանություններից մեկը հայկական ծագում ունի։ Այն առաջարկել է Գիորգի Մելիքիշվիլին, այն է, որ այն առաջացել է այդ երկրի՝ «Վրաստան» կամ «Վիրք» (հայերեն՝ Վիրք, Իվիրք և Իվերք) ժամանակակից հայերեն անվանումից, որն ինքնին կապված էր Սվեր (կամ Սվիր) բառի հետ, որը Վրաստանի քարթվելերեն անվանումն է[13][14]։ «Ս» տառն այս օրինակում ծառայել է որպես նախածանց «Վեր» (կամ «Վիր») արմատային բառի համար։ Ըստ այդմ, Իվանե Ջավախիշվիլու տեսությանը հետևելով՝ «Սբեր» էթնիկական նշանակումը, որը Սվերի տարբերակ է, ստացվել է «Հբեր» («Հվեր») (և, այդպիսով, Իբերիա) բառն ու հայկական տարբերակները՝ Վերիա և Վիրիա[13]։

Վրաստան հայկական անունը, Վիրք (այսինքն՝ Իբերիա) է։ Էթնիկ վրացիներին հայերենում անվանում են վրացիներ, բառացիորեն նշանակում է «իբերիացիներ»։

Ջորջիա

խմբագրել

Եվրոպական «Գորջիա» անվանումը հավանաբար բխում է վրացիների պարսկերեն նշանակումից՝ gurğ (گرج), ğurğ, որը հասել է Սուրբ Երկրում գտնվող արևմտաեվրոպական խաչակիրներին և ուխտավորներին, որոնք այն արտաբերել են որպես Ջորջիա (նաև Ջորջանիա, Ջիորջինիա և այլն) և, սխալմամբ[15], դրա ծագումը կապվել է վրացիների շրջանում Սուրբ Գևորգի («Թետրի Ջիորջի», վրաց.՝ თეთრი გიორგი) ժողովրդականության հետ։ Այս բացատրությունն են առաջարկում նաև Յակոբուս դե Վիտրին (Jacques de Vitry) և Ֆրանց Ֆերդինանդ ֆոն Տրոիլոն[16]։

Մեկ այլ տեսություն (որը հայտնի է դարձել այնպիսի հայտնի անձանց կողմից, ինչպիսին է Ժան Շարդենը) Ջորջիա անվանումն իմաստապես կապում է հունարեն «հողագործ» բառի հետ (γεωργός ): Այս բացատրության կողմնակիցները երբեմն վկայակոչում են դասական հեղինակներին, մասնավորապես Պլինիոսին և Պոմպոնիուս Մելային (Pomponius Mela): Այս հեղինակները համարում են, որ «Ջորջի» ձևը (Georgi)[17] կիրառվել է պարզապես հողագործությամբ զբաղվող ցեղերին իրենց, այսպես կոչված, քոչվոր և հովվական հարևաններից (որոնք ապրում էին Panticapea գետի մյուս ափին Տավրիկայում) տարբերակելու համար[18]։ 19-րդ դարում Մարի-Ֆելիսիտե Բրոսեն նախընտրելի է համարել այն տարբերակը, որ Ջորջիա անունը ծագել է Մտկվարի գետի անունից դառնալով Կուրոս-Քյուրոս-Կուրա-Ջուրզան (Kuros-Cyrus-Kura-Djurzan)[19]:

Ըստ մի շարք ժամանակակից գիտնականների, «Ջորջիա» տարբերակը, հավանաբար, փոխառվել է 11-րդ կամ 12-րդ դարերում սիրիական gurz-ān/gurz-iyān և արաբական ĵurĵan/ĵurzan տարբերակներից, որոնք ստացվել են նոր պարսկական gurğ/gurğān ձևից, որն ինքնին բխում է միջին պարսկական waručān անհասկանալի բնօրինակից, բայց հիշեցնում է արևելյան տրանսկասպյան Գորգան տեղանունը, որը գալիս է հին պարսկական varkâna- ՝ «գայլերի երկիր» ձևից։ Սա կարող է ունենալ նույն ստուգաբանությունը, ինչ որ հայկական Վիրք ձևը, որը հունահռոմեական Իբերիա (Ἴβηρες) թարգմանության աղբյուրն է, Իբերիայի, որը էթնոնիմ է և որն արդեն հայտնի էր որպես Պիրենեյան թերակղզու իբերիական ժողովուրդների անվանում[20][21]։

Գրուզիա

խմբագրել

Վրաստանի Գրուզիա (ռուս.՝ Грузия ['gruzʲɪjə]) ռուսերեն էկսոնիմը նույնպես պարսկական ծագում ունի (պարսկերեն گرجستان)՝ Գորջեստան, Gorjestân (թուրքերեն՝ Gürcistan Gurjistan, օսերեն՝ Гуырдзыстон - Գուրձիստոն, մոնղ.՝ Гүрж - Գյուրջ)

Ռուսական անունը՝ որպես գուրզի (гурзи), առաջին անգամ հանդիպում է Իգնատի Սմոլնյանիի ճանապարհորդական գրառումներում (1389)։

  А въ церковь ту влѣзщи, ино направѣ Гурзійскаа служба, Гурзіи служатъ.
Եվ եկեղեցում կա Գուրզիյսկայի պատարագ, այնտեղ պատարագ են մատուցում գուրզիները [այսինքն՝ վրացիները]։
- Ճանապարհորդություն դեպի Երուսաղեմ
 

Աֆանասի Նիկիտինը Վրաստանն անվանել է «Գորզինսկայա զեմլյա» (Гурзыньская земля - «Գուրզիների երկիր») (1466-1472)[22]։

  Да Севастѣи губѣ, да Гурзынской земли добро обилію всѣм; да Торская земля обилна.
Եվ Սևաստիում և Գուրզինսկի երկրում [այսինքն՝ Վրացական երկիր] ամեն ինչ առատ է, և Տորսկի երկիրը (այսինքն՝ Թուրքական երկիր] առատ է։
- Աֆանասի Նիկիտին «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ»[23]
 

Հնչյունների տեղափոխության արդյունքում «Գուրզը» վերափոխվել է «Գրուզի» և, ի վերջո, «Գրուզ-իայի» («Груз-ия»): Ռուսական անունը փոխանցվել է մի շարք սլավոնական լեզուներին (բելառուսերեն, բուլղարերեն, խորվաթերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, սերբերեն, սլովակ, սլովեներեն, ուկրաիներեն), ինչպես նաև Ռուսական կայսրության և / կամ Խորհրդային Միության հետ պատմականորեն կապված այլ լեզուներին (օրինակ՝ լատվիերեն, լիտվերեն, էստոներեն, հունգարերեն, իդիշ, ղրղզերեն, թուրքմեն, ույղուր, չինարեն, ճապոներեն, կորեերեն, վիետնամերեն)[23][24]։

Գրուզիա անունից հրաժարում

խմբագրել

2005 թվականի օգոստոսին Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիան խնդրել է, որ եբրայախոսներն իր երկիրը անվանեն «Ջորջիա» (גאורגיה) և հրաժարվեն «Գրուզիա» անունից։ Անունը մուտքագրվեց ժամանակակից եբրայերեն որպես Գրուզիա גרוזיה («Գրուզ-իա»)։ Համատեղ գործածվում էին «Ջեորջիա» (גאורגיה - երկու ծանր ջ- ով) և Գուրջիա (גורג'יה) անունները, որը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ 1970-ականներին ԽՍՀՄ-ը, ընդառաջ գնալով Իսրայելի խնդրանքին, թույլատրեց, որ երկլեզու հրեաները ներգաղթեն Իսրայել։ «Գրուզիան» նույնպես ստանձնել էր վրաց-ռուսական երկլեզու հրեաների զանգվածաբար ներգաղթին մասնակցել։ Վրաստանի խնդրանքը բավարարվեց, և այժմ Իսրայելն այդ երկիրն անվանում է Ջեորջիա[25]։

2011 թվականի հունիսին Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Հարավային Կորեան համաձայնել է երկիրը կոչել «Ջոջիա» (조지아)՝ Ռուսաստանի ազդեցությամբ գործածվող նախկին «Ջեուրուջիա» (그루지야) ձևի փոխարեն։ Վրաստանի կառավարությունը շարունակում է այդ խնդրով բանակցություններ վարել այլ երկրների հետ։

2015 թվականի ապրիլին Ճապոնիան Վրաստանի պաշտոնապես ընդունված "Գուրուջիա" (ճապ.՝ グルジア) ճապոնական անվանումը, որը բխում էր ռուսական «Գրուզիա» անվանումից փոխարինեց "Ջոջիա" (ճապ.՝ ジョージア) տարբերակով, որը բխում է անգլերեն Ջեորջիա անվանումից[26][27]։

2018 թվականի մայիսին Լիտվան անցավ «Սաքարտվելաս» ձևին, որը բխում է Վրաստանի բնօրինակ «Սաքարթվելո» անունից։ Նոր անվանումը Վրաստանի համար այլընտրանք կլիներ վաղուց հաստատված «Գրուզիա» ձևի կողքին[28][29]։ Վրաստանը ի սկզբանե խնդրել էր փոփոխություն կատարել 2009 թվականի դեկտեմբերին, որպեսզի «Գրուզիա» -ի փոխարեն անվանվեր «Ջեորջիյա», երբ հարցումն ուղարկվել էր լիտվերեն լեզվի հանձնաժողովին և այդ ժամանակ մերժվել էր[30]։ 2010 թվականին Վրաստանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստացավ «ոչնչացնել Գրուզիա անունը» և Լիտվայի իշխանություններին խնդրեց անվանափոխություն կատարել[31]։ Լիտվայի իշխանությունները կատարեցին անցումը Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ և այն նկարագրեցին որպես «մեծ նվեր վրաց ժողովրդին», երբ Վրաստանը նշում էր Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակը[32]։ Որպես գնահատանքի ժեստ, Վրաստանն էլ փոխեց Լիտվայի՝ Ռուսաստանից ստացված «Լիտվա» անվանումը (ռուս.՝ Литва)՝ լիտվացիների համար հարազատ «Լիետուվա» անունով[33]։ Ըստ այդմ, լիտվերենում Վրաստանի դեսպանությունը փոխեց իր «Գրուզիյոս Ամբասադա» անունը՝ դառնալով «Սաքարթվելո Ամբասադա»[34]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի դրությամբ ավանդական «Գրուզիյա» անունը դեռ ավելի տարածված էր, քան նոր անունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում[35]։

2019 թվականի հունիսին Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը» կոչ արեց՝ Վրաստանի ուկրաինական Գրուզիյան անփոխել Սաքարտվելո[36]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tavernier, Jan (2007). Iranica in the Achaemenid Period (ca. 550-330 B.C.): Lexicon of Old Iranian Proper Names and Loanwords, Attested in Non-Iranian Texts (անգլերեն). Peeters Publishers. էջ 77. ISBN 978-90-429-1833-7.
  2. «𐎺𐎼𐎣𐎠𐎴 - Wiktionary». en.wiktionary.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Woodhouse's English-Greek Dictionary Page Image». artflx.uchicago.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Gaffiot - Iberia». micmap.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  5. Khintibidze, Elguja; ხინთიბიძე, ელგუჯა. (1998). The designations of the Georgians and their etymology. Tbilisi: Tbilisi University Press. էջեր 85-86-87. ISBN 5-511-00775-7. OCLC 45189196.
  6. Ռուբեն ԳալիչյանGalichian, Rouben (2007). Countries south of the Caucasus in medieval maps : Armenia, Georgia, and Azerbaijan. Yerevan: Printinfo Art Books. էջ 188—189. ISBN 1-903656-69-9; 1-903656-69-9. OCLC 244354039. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  7. Boeder; et al. (2002). Philology, typology and language structure. Peter Lang. p. 65. 978-0820459912
  8. «Article 2.1», Constitution of Georgia, Legislative Herald of Georgia, «'Georgia' is the name of the state of Georgia.»
  9. Japanese government changes official pronunciation of Georgia
  10. 10,0 10,1 10,2 Rapp, Stephen H. (2003), Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 419-423. Peeters Publishers, 90-429-1318-5
  11. Rapp, Stephen H. (2003) Corpus scriptorum christianorum orientalium: Subsidia, Studies in Medieval Georgian Historiography: Early Texts and Eurasian Contexts, Peeters Publishers, pp. 425-426
  12. Constitution of Georgia. Chapter 1. Article 1.3 Արխիվացված 2017-01-10 Wayback Machine. Parliament of Georgia. Retrieved on June 28, 2009
  13. 13,0 13,1 Liebenberg, Prof (Dr) WA. «A Historical Research of the Ten Tribes Scattered Into the Nations Part 3» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Սուրեն Երեմյան «Իբերիա» (Iberia). Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, Հայաստանի ԽՍՀ․ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, 1978, էջ 306.
  15. GEORGIA i. The land and the people
  16. Peradze, Gregory (Գրիգոլ Պերաձե) "The Pilgrims' derivation of the name Georgia". Georgica, Autumn, 1937, nos. 4 & 5, 208-209
  17. Pliny, IV.26, VI.14; Mela, De Sita Orb. i.2, & 50; ii.1, & 44, 102.
  18. Romer, Frank E. (ed., 1998), Pomponius Mela's Description of the World, p. 72. University of Michigan Press, 0-472-08452-6
  19. Allen, William Edward David (1932), A History of the Georgian People: From the Beginning Down to the Russian Conquest in the Nineteenth Century, p. 369. Taylor & Francis, 0-7100-6959-6
  20. Lang, David Marshall (1966), The Georgians, pp. 5-6. Praeger Publishers
  21. Khintibidze, Elguja (1998), The Designations of the Georgians and Their Etymology, pp. 29-30. Tbilisi State University Press, 5-511-00775-7 (A New Theory on the Etymology of the Designations of the Georgians (Excerpt from the book) Արխիվացված 2007-09-30 Wayback Machine) (Google Cache)
  22. Vesmer, MAx (թարգմ. Trubachyov, Oleg, 1987), «Этимологический словарь русского языка» (Etymological Dictionary of the Russian Language), vol. 1, p. 464. Progress: Moscow
  23. 23,0 23,1 «Хождение за три моря». www.hrono.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  24. «Tbilisi Wants to Be Referred as 'Georgia' Not 'Gruzya'». Civil Georgia. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին.
  25. «Georgia on his mind: Republic's ambassador demands Hebrew name change». Haaretz.com. 2005 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  26. Government changing official pronunciation of Georgia Արխիվացված 2016-07-14 Wayback Machine The Japan Times
  27. «国名呼称の変更(グルジア)». Ministry of Foreign Affairs of Japan (ճապոներեն). 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  28. Lithuania Moves to Stop Calling Georgia by its Russian Name
  29. «Lithuania Adopts Sakartvelas as Alternative Name for Georgia». Civil Georgia. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  30. Jackevičius, M. Gruzija nori būti vadinama „Georgija“
  31. "Георгийский" министр пообещал уничтожить "Грузию"(չաշխատող հղում) Lenta
  32. Lithuania Moves To Change Official Name For Georgia To Sakartvelo From Gruzia
  33. Samantha Guthrie Lithuania Gets a New Name in Georgian Արխիվացված 2021-01-21 Wayback Machine Georgia Today, 25 May 2018
  34. «Authentic name of Georgia 'Sakartvelas' to be officially used in Lithuanian Language». Georgia First Channel. 2018 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  35. «Sakartvelo catching on – Georgia's historic name growing in popularity in Lithuania». LRT. 2019 թ․ օգոստոսի 19.
  36. Порошенко призвал переименовать Грузию в Сакартвело

Արտաքին հղումներ

խմբագրել