Աթենիի Սիոն

(Վերահղված է Աթենի Սիոնից)

Աթենիի Սիոն, խաչաձև կենտրոնագմբեթ տաճար Վրաստանում, վրացական Սիոնի վանքն է, գտնվում է Աթենի գյուղում (12 կմ դեպի հարավ Գորիից), Կուր գետի վտակ Տանայի ձորում։ Կառուցվել է 7-րդ դարի առաջի կեսին հայ վարպետ Թոդոսակի կողմից՝ Ջվարի վանքի նմանությամբ, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ[2]։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետային հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080 թվականի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն[3]: Վանքում հրաշքով ազատվել են 1080 թ. գրվածքները, նաև երևում են հրդեհի հետքերը Աբաս շահի արշավանքից հետո, քանի որ նա այստեղ կրակ է վառել։ Ներկայումս կոթողը գործում է, սակայն զուգահեռ գնում են վերանորոգային աշխատանքներ։

Աթենիի Սիոն
Ateni Sioni2.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԳորիի մունիցիպալիտետ[1]
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ[1]
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված7-րդ դար

Գտնվում է Գորի քաղաքից 12 կմ հարավ, Կուր գետի վտակ Տանայի ձորում, Ատենի գյուղի մոտ։ Կառուցել է Թոդոսակը, VII դարի 1-ին կեսին, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետային հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080 թվականի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=ge&srlang=ka&srid=1913 — 2017.
  2. http://www.pravenc.ru/text/76764.html
  3. Հայկական սովետական հանրագիտարան, 1-ին հատոր, էջ՝ 129
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 129