Գեորգի III (վրաց արքա)

վրաց արքա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի III (այլ կիրառումներ)

Գեորգի III (12-րդ դար - մարտի 27, 1184), Վրաց թագավոր 1156 թ.–ից, Բագրատունիների դինաստիայից։ Արտաքին քաղաքականության նպատակն էր թուլացնել սելջուկյան իշխանությունները և ամրացնել Վրաստանի դիրքերը։ 1161 թ.-ին Գրավել է Անին, իսկ 1162 թ.–ին՝ Դվինը։ 1173 թ.-ին վերագրավել է Անին և Դվինը։ Անիի կառավարիչ է նշանակվել Իվանե Օրբելին, օգնական՝ Սարգիս Զաքարյանը։ 1167 թ.–ին Գեորգի III հաղթել է Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, որոնք ապստամբել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռի քաղաք–ամրոցում։ Նրանց հարած Սարգիս Զաքարյանը և ուրիշներ ապավինել են Գեորգիի ողորմածությանը։ Նա ճնշել է ապստամբությունը, ոչնչացրել Օրբելիների տոհմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց։ Անիի կառավարիչ է նշանակվել Սարգիս Զաքարյանը։ Վախենալով թագավորի ուժեղացումից՝ վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու արտոնությունները՝ այն ազատել հարկերից։ Անախորժություններից խուսափելու համար Գեորգին զիջել է։ Գեորգին արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տարիներին գահակից է դարձրել դստերը՝ Թամարին։

Գեորգի III
Ծնվել է՝12-րդ դար
Մահացել է՝մարտի 27, 1184
Գելաթի վանք
ԵրկիրՎրաստան
ՏոհմԲագրատիոնիներ
քաղաքական գործիչ
ՀայրԴեմետրե I
ՄայրNN?[1]
ԵրեխաներԹամար[2][3] և Ռուսուդան
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Ծանոթագրություն խմբագրել

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. Хаханов А. Тамара (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 556—557.
  3. Георгий (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 427.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16