Ամիրանդարեջանիանի (վրացերեն՝ ამირანდარეჯანიანი), ժողովրդի մեջ տարածում գտած զրույցների ամբողջություն, որը 12-րդ դարում ի մի է բերել Մոսե Խոնելին։ Երկի գործողությունները զարգանում են Վրաստանից դուրս, հերոսներն էլ օտարներն են։

Կառուցվածք խմբագրել

Երկը բաղկացած է տասներկու գլուխներից.

  • Հնդկաստանի թագավոր Աբեսոլոմի պատմությունը
  • Բադրի Յամանիձեի պատմությունը
  • Նոսար Նիսրելիի պատմությունը
  • Ամիրան Դարեջանիձեի պատմությունը
  • Ամիր Արաբի պատմությունը
  • Ինդո Ճաբուկի պատմությունը
  • Լուսատուների պատմությունը
  • Կախարդների պատմությունը
  • Սեփեդավլե Դարիսպանիձեի պատմությունը
  • Մզեճաբուկի պատմությունը
  • Վրիժառուների պատմությունը
  • Բալխեթ ներխուժելու պատմությունը

Տասներկու գլուխներից ամեն մեկն ամբողջական զրույց է, թեև գործողությունները զարգանում են հաջորդականության սկզբունքով, և հիմքուլ էլ Ամիրանի արկածներն են։

Բովանդակությունը խմբագրել

Առաջին գլուխ խմբագրել

Առաջին գլխում, որը ներածություն է հիշեցնում, նկարագրվում է Հնդկաստանի Աբեսալոմ արքայի առօրյան. նա երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի պալատականների հետ խրախճանք է անում, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ՝ որս, և միայն կիրակի է զբաղվում տերունական գործերով։

Հերթական որսի ժամանակ արքան նկատում է մի վիթ։ Երկու ուղեկիցներով յոթ օր ու գիշեր հետամուտ է լինուլ կենդանուն. յոթերորդ օրը վիթը մտնում է քարայր և անհետանում։ Արքան և ուղեկիցները հայտնաբերում են կացարանը՝ պատերին վեց երիտասարդ տղամարդու և մի չնաշխարհիկ աղջկա դիմանկար։ Նկարի տակ մակագրություն է. «Ես եմ՝ Ամիրան Դարիջանիձեն և իմ ծառա Սավարսամիձեն, Բադրի Յամանիձեն և իր ծառա Ինդո Ճաբուկը, Նոսար Նիսրելին և իր ծառա Ալի Դիլամը»։ Պատերի տակ ժանգոտ թրեր են, նիղակներ, դաշույներ, վահաններ։ Մեծ է արքայի զարմանքը, ուստի կարգադրում է գտնել ու պարզել, թե ովքեր են։ Երկար փնտրտուքից հետո բանագնացները Բալխում հանդիպում են զառամյալ Սավարսամիձեին։ Թագավորի կարգադրությամբ նա գալիս է Հնդկաստան և պատմում Ամիրանի ու մյուս փահլևանների արկածների մասին։

Երկրորդ գլուխ խմբագրել

Երկրորդ գլխում («Բադրի Յամանիձեի պատմությունը») Սավարսամիձեն հայտնում է, որ իր տերը՝ Ամիրանը, որսի ժամանակ հանդիպում է աղեկտուր լաց լինող սևազգեստ մի երիտասարդի և հարցուփորձով իմանում, որ նրա տերը՝ Բադրի Յամանիձեն, մեկնել է օտար աշխարհ՝ նպատակ ունենալով «քաջագործություններով փառաբանվել և Ծովերի արքայի գեղանի դստերը կնության առնել»։ Բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո Բադրին հասնում է Ծովերի արքայություն, պարտության մատնում հակառակորդ երեք հսկաներինև ամուսնանում արքայադստեր հետ։ Վերադարձին Բադրիին առևանգում է Բաղբաղ դևը։ Շովերի արքայի խնդրանքով իր ծառայի՝ Ալի Դիլամի ուղեկցությամբ նրան ազատելու է գնում Նոսար Նիսրելին։

Երրորդ գլուխ խմբագրել

Երրորդ գլուխը կրում է «Նոսար Նիսրելիի պատմությունը» վերնագիրը։ Հազար ու մի չարչարանք կրելով, հազար ու մի արգելք հաղթահարելով՝ նրան հաջողվում է մտնել դևերի ամրոց։

Չորրորդ գլուխ խմբագրել

Չորրորդ գլխից («Ամիրան Դարեջանիձեի պատմությունը») պատմողը հանդես է գալիս իբրև դեպքերի մասնակից։ Նա ասում է, որ Ամիրանն իր հավատարիմ ծառայի և ոմն սևազգեստ երիտասարդի ուղեկցությամբ ճամփա է ընկնում՝ փրկելու Բադրի Յամանիձեին և Նոսար Նիսրելիին։ Նա նախ ազատում է Ինդո Ճաբուկին և Ալի Դիլամին, ապա Բադրիին ու Նոսարիին։ Վերադարձին սպանում է նաև ամրոցի տիրակալ Բաղբաղ դևին։

Հինգից ութերորդ գլուխներ խմբագրել

Իննից տասներկու գլուխներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հրաչյա Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ., գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 24-28։