Կեսելո (վրաց.՝ კესელო), միջնադարյան փոքր բերդ Տուշեթում՝ Օմալո գլուղի վերևում։ Շրջապատված է Կովկասյան լեռների հյուսիսային լանջերով։ Հյուսիսից ընդհանուր սահմաններ ունի Չեչնիայի Հանրապետության և Դաղստանի հետ, արևելքից՝ Կախեթի և հարավից՝ Պշավ-Խևսուրեթի նահանգների հետ։ Այս շրջանի բնակչությունը հիմնականում վրացիներ են, ում անվանում են թուշեր կամ թուշեցիներ։ Սակայն շրջակայքում կան մի քանի գյուղեր, որ բնակեցված են դաղստանցիներով։

Կեսելոյի բերդ
Նկարագրություն
ՏեղագրությունՎրաստան Կախեթի մարզ
Երկիր Վրաստան
ԿառուցվածXIII-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Keselo Վիքիպահեստում

Միջնադար խմբագրել

Ըստ ավանդության՝ թուշերը լքել են իրենց գյուղերը և ապրել աշտարակներում իրենց գյուղում կատարվող արշավանքների ժամանակ։ Կեսելոն կառուցվել է 1230-ական թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ։ Սկզբնականորեն այն ուներ 13 աշտարակ։ Հին Օմալոյի բնակիչները օգտագործում էին աշտարակները, որ պաշտպանեն իրենց արշավող մոնղոլներից, ավելի ուշ՝ Դաղստանի ցեղերից։

Նոր ժամանակներ խմբագրել

Մինչ 20-րդ դարը աշտարակների մեծ մասը ավերակ դարձավ։ 2003 թվականին միջնադարյան բերդի վերակառուցման աշխատանքներ սկսեցին։ Նախագծի հովանավորներ էին հանդիսանում Հենկ և Էլիան Հուֆթերը՝ հոլանդական մի ընտանիք, որ ապրում էր Վրաստանում, իսկ ավելի ուշ հովանավոր հանդիսացավ Կեսելոյի հիմնադրամը։ Վերականգնման աշխատանքների ժամանակ շրջանում գտնվել է հնագիտական արժեքների զանգված, ինչպիսիք են հին ժայռանկարները, բրոնզեդարյան կացիններ և զարդեր։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել