Բիրթվիսի բերդ
Բիրթվիսի բերդ (վրաց.՝ ბირთვისი), միջնադարյան ավերված ամրոց Վրաստանի Քվեմո Քարթլի մարզում՝ հանգրվանած Ալգետիի ձորի կրաքարե ժայռերին։ Այժմ այն գտնվում է Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետի սահմանում՝ Ալգետի ազգային արգելոցի հարևանությամբ՝ մայրաքաղաք Թբիլիսիից հարավ-արևմուտք[1]։
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Տեղագրություն | Քվեմո Քարթլի |
Վարչական միավոր | Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ |
Երկիր | Վրաստան |
Կառուցված | 10-րդ դար |
Իրադարձություններ | Siege of Birtvisi? |
Birtvisi fortress Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲիրթվիսին 1 կմ երկարությամբ հիմնականում բնական ժայռերից ամրոց է՝ հաստատուն պատերով և աշտարակներով, որոնցից ամենաակնառուն Շևուպովարին է («անկոտրում», տարածքի ամենաբարձր ժայռի գագաթն է)։ Պահպանվել են տարբեր կից կառույցներ, այդ թվում նաև ջրակամուրջը[2]։
Գրավոր աղբյուրներում Բիրթվիսին հիշատակվում է որպես Թիֆլիսի էմուրության սեփականություն, սակայն վրացական ազնվականներ՝ Լիպարիտ 4-րդ, Իվանե Աբազձեն ազատագրում են այն 1308 թվականին[3]։
Միջնադարյան Վրաստանում Բիրթվիսին ձեռք բերեց անառիկ ամրոցի հեղինակություն, որի տիրակալը կարող էր ղեկավարել Ալգետի կիրճը։ Լենկթեմուրը 1403 թվականի իր արշավաքի ժամանակ նվաճեց ամրոցը[4]։
Վրաստանի Թագավորությունից առանձնանալուց հետո 15-րդ դարում Բիրթվիսին ընդգրկվեց Քարթլիի թագավորության կազմում՝ իշխան Բարատաշվիլիի ենթակայության ներքո[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Protected Areas: Algeti National Park Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Agency of Protected Areas of Georgia. Accessed June 18, 2011.
- ↑ 2,0 2,1 ზაქარაია პ. საქართველოს ციხე-ქალაქები, ციხესიმაგრეები, ციხე-დარბაზები, ციხე-გალავნები, კოშკები.-თბ.,2001.-გვ.86-88.
- ↑ Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History, p. 289. Oxford University Press, ISBN 0-19-826373-2
- ↑ Allen, William Edward David (1932), A History of the Georgian People: From the Beginning Down to the Russian Conquest in the Nineteenth Century, p. 125. Taylor & Francis