Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջվարի (այլ կիրառումներ)

Ջվարի (վրաց.՝ ჯვარი, թարգ. «խաչ»), վրացական վանք Մցխեթ քաղաքի մոտ, Կուր և Արագվա գետերի խառնման մոտ գտնվող լեռան գագաթին, որտեղ համաձայն պատմական աղբյուների (օրինակ՝ «Քարթլիի թագավորների կյանքը») Սուրբ Նունեն խաչ է կանգնեցրել։ Ջվարին, իր ճարատապետական ձևերի գերազանցությամբ, Վրաստանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է և երկրի Համաշխարհային ժառանգության առաջին հուշարձանը։

Ջվարի վանք
Jvari Monastery*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Վրաստան Վրաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1994  (անհայտ նստաշրջան)
Համար 708
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 708
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Արդեն 545 թվականին «խաչի» սարում կանգնած էր փոքրիկ տաճար, հիմա այն ավերվել է։ Ավելի մեծ եկեղեցի եռաչափ ֆորմայով կանգնեցվել է 590-604 թվականներին։ Հնարավոր է, որ ճարտարապետը եղել է Միքել Տխելին։

Այն կանգնած է ժայռի գագաթին, եկեղեցին նրա օրգանական ավարտն է և ամբողջ շրջակա լանդշաֆտի կենտրոնը։ Լանդշաֆտի հետ միասնությունը ընդգծվում է նրանով, որ հենց վանքը համապատասխանում է ժայռի չափերին՝ 1-7-ը։ Տաճարի ձևը հանդիսանում է վրացի ճարտարապետների երկարատև որոնումների արդյունքը, նրանք հրաժարվել են բազիլիկ ձևից և ձգտել են ստանալ կենտրոնական խաչ, որը ապահովում է ներքին տարածություն։ Այդ որոնումներն իրենց արտացոլումն են թողել Կախեթիում գտնվող Ձվելի-Գավազի վանքի և Նինոծմինդա մայր տաճարի վրա։

Ոչ այնքան մեծ չափերով վանքը իրենից ներկայացնում է քառաձև խաչ, որի եզրերը ձևավորված են կիսաշրջան օբսիդիաներով։ Ներքին տարածությունը աչքի է ընկնում համաչափությամբ, պարզությամբ և մաքրությամբ։ Վանքը ավարտվում է ութ կլոր խորաններով թմբուկով։

Ճակատի տեսքը որոշվում է օբսիդիաներով ձևավորված եզրերի հարթ խորշերով։ Վանքի արևելյան և հարավային մասերը ձևավորված են քանդակներով։ Քանդակները կոպիտ են և հասարակ, բայց ընդհանուր զարդապատկերները լավ ընդգծում են վանքի ճարտարապետական ձևը։

Ճարտարապետական որոշումների առանձնահատկությունը բացառապես մաքուր լանդշաֆտն է։ Գմբեթի ութ կլոր խորաններով թմբուկը օրինակ է ծառայել աթենական Սիոնի և շատ ուրիշ կովկասյան վանքերի համար՝ դառնալով միջնադարյան Վրաստանի խորհրդանիշը։

2004 թվականին Ջվարին գրանցված է եղել Միջազգային հուշարձանների հիմնադրամի ցանկում, ինչպես մեկը հարյուրից, որոնց վտանգ է սպառնում, սակայն 2007 թվականին կատարվող վերականգնման աշխատանքները թույլ են տվել հանել վանքը այդ ցանկից։ Մինչդեռ վանքի պատերին մինչև հիմա կարելի է տեսնել բարբարոսական ձեռագրերի հետքերը։

Գրականություն խմբագրել

  • Всеобщая история искусств, т. 2, М. «Искусство», 1960
  • Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications։ Hong Kong, 1999. ISBN 9622177484
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջվարի վանք» հոդվածին։