Led Apple (կորեերեն՝ 레드애플, հաճախ ոճավորված ինչպես՝ LEDApple կամ Ledapple), հարավկորեական ռոք-խումբ՝ բաղկացած հինգ հոգուց, կազմավորվել է 2010 թվականին Startory Entertainment լեյբլի հովանավորությամբ։ Խումբը ներկա պահին բաղկացած է Յոն Ջունից, Հան Բյոլից, Հյո Սոկից, Կվան Յոնից և Կյու Մինից[1][2]։

Led Apple
Ledapple-logo.jpg
Բնօրինակ անուն레드애플
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերռոք, փոփ-ռոք, ալտերնատիվ ռոք
Գործիքներվոկալ
Գործունեություն2010
ԼեյբլՀարավային ԿորեաSTARKIM Entertainment, Ճապոնիա ANGELIQUE
Կայքledapple.co.kr
Անդամներ
Յոն Ջուն, Հյո Սոկ, Կյու Մին
Նախկին անդամներ
I-OH, Սոն Հյոն, Մին Յոն, Չե Հուն, Կոն Ու, Հան Բյոլ, Կվան Յոն

Led Apple անվանման մեջ «Led» մասնիկը նշանակում է «Logic Egoism Delete (Ջնջել եսասիրության տրամաբանությունը)» և նրանց առաջնաելույթի ժամանակ հենվեցին այդ մեկնակերպին, բայց դադարեցին խոսել այդ մասին նրանց CODA մինի-ալբոմի թողարկման պահից սկսած[3][4]։ Նրանք դա փոխարինեցին ավելի գործնական բացատրությամբ «շողում են այնպես, ինչպես լուսադիոդը (LED), երբ նրանք ելույթ են ունենում», որը աստիճանաբար սկսեց վերաբերվել՝ նրանց ընդօրինակման տիպարի՝ Լեդ Զեփելին հարգանքի տուրքին [5][6]։ «Apple» բառը խմբի անվանման մեջ ցուցադրում է նրանց թարմ վիճակը ինչպես կուռքերի և նոր երաժշտության, որը նրանք թողարկում են [7]։ 2011 թվականից Led Apple-ի երկրպագուները պաշտոնապես հայտնի են, ինչպես՝ «LEDA» [3][4]։

Խումբը առաջնաելույթը կատարել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին «Dash» (կորեերեն՝ 대쉬) սինգլով, Պեկ Չի Յոնի երգի ռեմեյքը՝ նույն անվանմամբ[8][9]։ Նրանց առաջնաելույթից սկսած խումբ թողարկել է վեց սինգլ և երեք մինի-ալբոմ[10][11]։

ՊատմությունԽմբագրել

2010-2011-ական թվականներ՝ առաջնաելույթ, կազմի փոփոխություն և աճող հանրաճանաչությունԽմբագրել

Առաջնաելույթից առաջ մասնակից Մին Յոնը Superstar K շոուի մասնակիցն էր[11][12]։ Առաջին անգամ խումբը ներկայացվել էր 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, որպես նոր «կուռք ռոք-խումբ»՝ բաղկացած հինգ մասնակցից[12][13]։ Նրանց առաջնաելույթի սինգլի թիզերը թողարկվել էր սեպտեմբերի 29-ին։ 2010 թվականի հոկտեմբերի 6-ին «Led Apple»-ը կատարեցին իրենց դեբյուտային սինգլը՝ «Dash», որը Պուսանի միջազգային կինոփառատոնին Պեկ Չի Յոնի կատարած երգի օրիգինալ տարբերակի ռեմեյքն էր, իսկ տեսահոլովակը թողարկվեց հաջորդ օրը[14][15]։ Սինգլը թողարկվել էր նրանց Logic Egoism Delete սինգլ-ալբոմի հետ միասին[16][17][18]։ Ավելի ուշ՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ին նրանք կատարեցին սինգլը Mnet’s M! Countdown-ում, որպես իրենց դեբյուտային տեսարան։ 2011 թվականի փետրվարի 1-ին մասնակից I-OH-ը Թվիթթերի միջոցով հայտարարեց խմբից հեռանալու մասին տուբերկուլոզի պատճառով, սակայն նա նշեց, որ մնում է գործակալությունում[19][20]։ Ավելի ուշ խմբի վոկալիստներ Մին Յոնը և Սոն Հյոնը հեռացան խմբից անձնական պատճառներով, որոնք չբացահայտեցին հանրությանը[21][22][23]։ Նրանց Niga Mwonde(կորեերեն՝ 니가 뭔데, «Ո՞վ ես դու քեզ համարում») մինի-ալբոմի թողարկման համար երեք նոր մասնակիցները՝ Հյո Սոկը, Ջե Հունը և Կյու Մինը միացան խմբին և Ջե Հունը դարձավ խմբի առաջնորդը[24][25][26]։ 2011 թվականի հունիսի 13-ին խումբը նույն անվամբ թողարկեց նրանց մինի-ալբոմի գլխավոր երգի թիզերը[16][27]։ Սակայն թիզերը քնադատությունների առաջացավ, քանի որ խումբը գտնվում էր ակումբում և ալկոհոլ էր օգտագործում[28][29][30]։ Այդ ժամանակ խմբի մասնակիցներից երեքը անչափահաս էին և թիզերին մեղադրեցին երիտասարդության գիտակցության վրա բացասական ազդեցություն գործելու մեջ։

2011 թվականի հուլիսի 19-ին Led Apple-ը թողարկեց իր երկրորդ սինգլը Niga Mwonde մինի-ալբոմից, «Birthday Killer» անվանմամբ։ Երգը թողարկել էր հույսով, որ կապացուցի իր հակաերկրպագուներին, որ նրանց բացասական մեկնաբանություններով կարող են կուռքերին ստիպել գնալ ծայրահեղ քայլերի սթրեսի և հուզվածության պատճառով։ Տեսահոլովակը արժանացավ ինչպես քննադատների, այնպես էլ երկրպագուների գովասանքներին։ Սակայն երգը առևտրային հաջողությունների չհասավ և չընդգրկվեց Gaon հիթ շքերթի առաջին հարյուրյակի մեջ։ Niga Mwonde մինի-ալբոմի վաճառքի ավարտից հետո խմբի առաջնորդ Ջե Հունը հեռացավ խմբից անձնական պատճառներով, որոնք չէին հայտարարվել։ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվեց, որ առաջիկա սինգլի համար խմբին է միանում Կոն Ուն, ով հայտնի կոմպոզիտոր Պակ Կվան Հյոնի որդին է։ Նոյեմբերի 3-ին հայտարարեցին խմբի վեցերորդ մասնակցին և նոր առաջնորդին՝ Հան Բյոլին, նաև թողարկեցին խմբի մնացած մասնակիցների թիզերները։

Նրանց CODA մինի-ալբոմի թիզերը թողարկվել էր նոյեմբերի 7-ին և հայտնի էր նոր գիտաֆանտաստիկ կոնցեպցիան։ Ինը վայրկյանանոց թիզերը թողարկվել էր նաև նոյեմբերի 9-ին և անվանվել էր «տպավորիչ»։ Նրանց հաջորդ սինգլ «Eojjeoda Majuchin»-ի (կորեերեն՝ 어쩌다 마주친, «պատահաբար ընդհարվեցի քեզ հետ») տեսահոլովակը թողարկվել էր նոյեմբերի 11-ին նախկին մասնակիցներ Սի Այի, Նամ Գյուրիի հետ՝ կիբօրգի և սիրահարի դերերում։ Մեկ շաբաթվա ընթացքում՝ սկսած դեկտեմբերի 2-ից խմբի CODA մինի-ալբոմը կարողացավ զբաղեցնել վեցերորդ տեղը Gaon հիթ շքերթում։ 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Led Apple-ը իր թեկնածությունն էր դրել «2011 թվականի սպասված սուպերնորեկներ»-ում Wave K Super Rookies Awards մրցանակի համար։ Խումբը կարողացավ զբաղեցնել երրորդ տեղը, պարտվելով RaNia և B1A4 խմբերին։

Խմբի առաջին մինի ալբոմը՝ Niga Mwonde և նույն անվանմամբ գլխավոր տրեկը թողարկվել է 2011 թվականի հունիսի 15-ին, երկու տարբեր տեսահոլովակներով՝ սովորական տարբերակով և դրամատիկ տարբերակով։ Սակայն խումբը կոնֆլիկտի հանդիպեց, քանի որ ինտերնետ կազմակերպություններ հայտարարեցին, որ Led Apple-ի «Niga Mwonde» սինգլը CN Blue խմբի «Love» երգի կեղծ տարբերակն էր[31][32][33][33]։

Սակայն Startory Entertainment-ը ավելի ուշ հայտարարություն կատարեց գրագողության մասին, հայտարարելով, որ երկու երգերն էլ գրվել են կոմպոզիտոր Լի Սան Հոյի կողմից, այդ պատճառով էլ դրանք նման էին իրար։ Gaon հիթ շքերթում Niga Mwonde երգը զբաղեցրեց վացունյոթերորդ տեղը։

2011 թվականի հուլիսի 19-ին Led Apple-ը թողարկեց իր երկրորդ սինգլը Niga Mwonde մինի-ալբոմից, «Birthday Killer» անվանմամբ։ Երգը թողարկել էր հույսով, որ կապացուցի իր հակաերկրպագուներին, որ նրանց բացասական մեկնաբանություններով կարող են կուռքերին ստիպել գնալ ծայրահեղ քայլերի սթրեսի և հուզվածության պատճառով։ Տեսահոլովակը արժանացավ ինչպես քննադատների, այնպես էլ երկրպագուների գովասանքներին։ Սակայն երգը առևտրային հաջողությունների չհասավ և չընդգրկվեց Gaon հիթ շքերթի առաջին հարյուրյակի մեջ։ Niga Mwonde մինի-ալբոմի վաճառքի ավարտից հետո խմբի առաջնորդ Ջե Հունը հեռացավ խմբից անձնական պատճառներով, որոնք չէին հայտարարվել։ 2011 թվականի հոկտեմբերի 28-ին հայտարարվեց, որ առաջիկա սինգլի համար խմբին է միանում Կոն Ուն, ով հայտնի կոմպոզիտոր Պակ Կվան Հյոնի որդին է։ Նոյեմբերի 3-ին հայտարարեցին խմբի վեցերորդ մասնակցին և նոր առաջնորդին՝ Հան Բյոլին, նաև թողարկեցին խմբի մնացած մասնակիցների թիզերները։

Նրանց CODA մինի-ալբոմի թիզերը թողարկվել էր նոյեմբերի 7-ին և հայտնի էր նոր գիտաֆանտաստիկ կոնցեպցիան։ Ինը վայրկյանանոց թիզերը թողարկվել էր նաև նոյեմբերի 9-ին և անվանվել էր «տպավորիչ»։ Նրանց հաջորդ սինգլ «Eojjeoda Majuchin»-ի (կոր.՝ 어쩌다 마주친, «պատահաբար ընդհարվեցի քեզ հետ») տեսահոլովակը թողարկվել էր նոյեմբերի 11-ին նախկին մասնակիցներ Սի Այի, Նամ Գյուրիի հետ՝ կիբօրգի և սիրահարի դերերում։ Մեկ շաբաթվա ընթացքում՝ սկսած դեկտեմբերի 2-ից խմբի CODA մինի-ալբոմը կարողացավ զբաղեցնել վեցերորդ տեղը Gaon հիթ շքերթում։ 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Led Apple-ը իր թեկնածությունն էր դրել «2011 թվականի սպասված սուպերնորեկներ»-ում Wave K Super Rookies Awards մրցանակի համար։ Խումբը կարողացավ զբաղեցնել երրորդ տեղը, պարտվելով RaNia և B1A4 խմբերին։

2012:K-Rookies Party, Vol. 1 և մենահամերգներԽմբագրել

2012 թվականի հունվարի 29-ին Led Apple-ը ցուցադրեցին նոր սինգլ «Time Is Up»-ի թիզերը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Led Apple-ը Յոն Ջունին նշանակեց խմբի նոր առաջնորդ, քանի որ Հան Բյոլը, ով խմբի նախկին առաջնորդն էր պետք է կենտրոնանար ուսման վրա։ Փետրվարի 2-ին խումբը վերադարձավ Mnet’s M! Countdown իրենց «Time Is Up» նոր սինգլով և հաջորդ օրը երգը թողարկվեց։ Փետրվարի 6-ին թողարկվեց տեսահոլովակը և սինգլը երաժշտական շոույում ուժգին առաջխաղացում ունեցավ։ Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Led Apple-ը կնկարահանվի նրանց սեփական ռեալիթի շոույում Led Apple Entertainment անվանումով, որտեղ բոլոր վեց մասնակիցները պետք է ստեղծեին և կառավարեին նրանց հնարած գործակալությունը, այդպես նրանց ստաժյորներ կմիանային։ Շոուն եթեր դուրս եկավ փետրվարի 15-ին, իսկ վերջին թողարկումը դուրս եկավ մարտի 21-ին SBS MTV ալիքով։

Մարտի 5-ին Led Apple-ը իր Facebook-ի էջում հայտարարեց, որ վերջացնում է «Time Is Up»-ի հետ աջակցությունը և թողարկում է նոր «Sadness» թվային սինգլը։ Սինգլը թողարկվեց մարտի 9-ին, նրանք դա կատարեցին KBS’s Music Bank-ում, որպես վերադարձի տեսարան։ K-Rookies Party, Vol. 1 համերգից հետո, մարտի 16-ին խումբ առաջելույթ կատարեց Ճապոնիայում, որը կայացավ Տոկիոյի Nakano Sun Plaza-ում։ Համերգի վերջնական մասում նրանք կատարեցին չորս երգ, իսկ ավելի ուշ, լրագրողական կոնֆերանսի ժամանակ խումբը հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ Ճապոնիա։ Մարտի 26-ին Led Apple-ը թողարկեց իր «Sadness» տեսահոլովակը և այն զբաղեցրեց հիսունութերորդ տեղը Gaon հիթ շքերթում։

«Sadness»-ի հետ աջակցությունից հետո խումբը հայտարարեց, որ առաջին վոկալային համերգը կկայացնի Now Playing — Led Apple in Seoul, Vol. 1 անվանումով։ Համերգը կայացավ մայիսի 11-ին Սեուլի Soundholic City-ում։ Այնտեղ ելույթ է ունեցել նաև Toxic խումբը, որը հաղթանակ էր տարել Band Survival-ում KBS2 ալիքով։ Ի շնորհիվ նրանց առաջին վոկալային համերգի մեջ ունեցած հաջողություններին խուբը անցկացրեց երկու լրացուցիչ համերգներ մայիսի 18-ին և 19-ին։ Խումբը հայտարարեց իր Ճապոնիա վերադառնալու մասին երկրորդ վոկալային համերգի համար։ Հունիսի 23-ին Տոկիոյի Shinagawa Prince Stellar Ball-ում տեղի ունեցավ նրանց երկրորդ վոկալային համերգը, սակայն առողջական խնդիրների պատճառով Կոն Ուն չմասնակցեց համերգին։

2012 թվականի հուլիսի 5-ին Led Apple-ը իր երրորդ մինի-ալբոմ «Run To You»-ից թողարկեցին «Run To You» երգի տեսահոլովակը։ Երգը առաջխաղացում ապրեց երաժշտական շոուներում։ Երգի թողարկումից անմիջապես հետո Կոն Ուն դուրս եկավ խմբից առողջական խնդիրների պատճառով։

ՄասնակիցներԽմբագրել

  • Այժմյան
Բեմի կեղծանուն Իրական անուն Ծննդյան տարեթիվ Դերը խմբում
Կիրիլլիցա Հանգըլ Կիրիլլիցա Հանգըլ
Յոն Ջուն 영준 Սո Յոն Ջուն 서영준 1990 թվական, մայիսի 11 առաջնորդ, կիթառահար
Հան Բյոլ 한별 Չան Հան Բյոլ 장한별 1990 թվական, հուլիսի 4 վոկալիստ, վոկալիստ-ռեպեր
Հյո Սոկ 효석 Կիմ Հյո Սոկ 김효석 1993 թվական, ապրիլի 27 թմբկահար
Կվան Յոն 광연 Կիմ Կվան Յոն 김광연 1993 թվական, հունիսի 12 բաս կիթառահար, բեկ-ռեպեր
Կյու Մին 규민 Ի Կյու Մին 이규민 1993 թվական, հոկտեմբերի 10 վոկալիստ, վոկալիստ-ռեպեր
  • Նախկին
Բեմի կեղծանուն Իրական անուն Ծննդյան տարեթիվ Դերը խմբում
Կիրիլլիցա Հանգըլ Կիրիլլիցա Հանգըլ
Սոն Հյոն 성현 Ի Սոն Հյոն 이성현 1988 թվական, օգոստոսի 3 առաջնորդ, թմբկահար
Մի Յոն 민용 Ի Մի Յոն 이민용 1989 թվական, հոկտեմբերի 1 վոկալիստ
Չե Հուն 재훈 Չհվե Չե Հուն 최재훈 1989 թվական, նոյեմբերի 22 առաջնորդ, վոկալիստ
Ի Օ 이오 Չոն Ի Օ 전기욱 1991 թվական, հունվարի 22 վոկալիստ, վոկալիստ-ռեպեր
Կոն Ու 건우 Պակ Կոն Ու 박건우 1991 թվական, հունվարի 18 DJ, դաշնակահար, բեկ-ռեպեր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «(Exclusive) LEDApple opens up about their band name, ideal types, and more»։ Allkpop։ 2011-12-14։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  2. «L.E.D.A official fan cafe» (Korean)։ Starkim Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-2-4 
  3. 3,0 3,1 «LEDApple to debut with remake of Baek Ji Young’s “Dash”»։ Allkpop։ 2010-09-27։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  4. 4,0 4,1 «LEDApple reveals “Dash” MV»։ Allkpop։ 2010-10-07։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  5. «레드애플(Led apple) 프로필» (Korean)։ Nate։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-14 
  6. «LEDApple’s ‘DASH’ music video teaser released»։ Allkpop։ 2010-09-29։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  7. «LEDApple makes a debut on M! Countdown»։ Allkpop։ 2010-11-11։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  8. «LED Apple I-OH Quit Because of Tuberculosis»։ Soompi։ 2011-02-01։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-08 
  9. «I-OH to leave LEDApple due to sickness»։ Allkpop։ 2011-02-01։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  10. «LEDApple releases comeback teaser for “Who Do You Think You Are”»։ Allkpop։ 2011-06-12։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  11. 11,0 11,1 «LEDApple’s “Who Do You Think You Are” teaser criticized for inappropriate content»։ Allkpop։ 2011-06-13։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  12. 12,0 12,1 «LEDApple releases MV for "How Dare You"»։ Soompi։ 2011-06-15։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-08 
  13. «LEDApple releases “Who Do You Think You Are” MV»։ Allkpop։ 2010-06-15։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  14. «Netizens find similarities between CNBLUE’s “Love” and LEDApple’s “Who Do You Think You Are”»։ Allkpop։ 2011-06-15։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-12 
  15. «LEDApple addresses the plagiarism issue»։ Allkpop։ 2011-06-17։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-14 
  16. 16,0 16,1 «레드애플» (Korean)։ Gaon Chart։ Վերցված է February 13, 2012 
  17. «LEDApple reveals “Birthday Killer” MV»։ Allkpop։ 2011-07-19։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  18. «LEDApple releases “Birthday Killer” MV»։ Soompi։ 2011-07-19։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-08 
  19. «LEDApple Releases MV For ‘Birthday Killer’»։ Far East Vibe։ 2011-07-19։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13 
  20. «Led apple(레드애플) 1st Independent Concert in JAPAN_making 1» (Korean/Japanese)։ YouTube։ July 4, 2012։ Վերցված է July 8, 2012 
  21. «Led apple 1st Concert in Japan» (Japanese)։ Angelique-net։ 2012-04-27։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-04-28 
  22. «LEDapple to hold their first concert in Japan on June 23rd»։ Koreaboo։ 2012-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-04-28 
  23. «LED Apple holds successful live band concert»։ Korea.com։ 2012-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-07-08 
  24. «LEDApple to hold a live concert featuring ‘TOP Band’ winner, Toxic»։ Allkpop։ 2012-04-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-04-28 
  25. «LEDApple to Hold First Live Concert with “TOP Band” Winner Toxic»։ Soompi։ 2012-04-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-04-28 
  26. «LEDApple to hold first solo concert in May»։ Kpopseven։ 2012-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-04-28 
  27. «LEDApple releases new music video for “Sadness”!»։ Allkpop։ 2012-03-26։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-27 
  28. «(NEWS) New Charms of K-Pop, 'K-Rookies Party' Revealed»։ Daily K Pop News։ 2012-03-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-27 
  29. «LEDApple to perform the finale for Japanese rookie concert»։ Allkpop։ 2012-03-14։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-27 
  30. «(Review) (Single) LEDApple – Sadness»։ Allkpop։ 2012-03-07։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-09 
  31. «LED Apple’s “Sadness” is finally unveiled»։ Korea.com։ March 5, 2012։ Արխիվացված է օրիգինալից August 13, 2014-ին։ Վերցված է March 9, 2012 
  32. «LED Apple to reveal “Sadness”»։ Kpopparazzi։ 2012-03-05։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-03-09 
  33. 33,0 33,1 «LEDapple to star in MTV Reality show "LEDapple Entertainment"»։ Koreaboo։ 2012-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-02-13