Մոնրեալի գեղարվեստի թանգարան
Մոնրեալի գեղարվեստի թանգարան (ՄԳԹ) (ֆր.՝ Musée des beaux-arts de Montréal), թանգարան Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Համարվում է Մոնրեալի ամենամեծ թանգարանը և Կանադայում ամենահայտնի թանգարաններից է։ Տեղակայված է Mille carré doré-ի Շերբրուկ փողոցում։
Մոնրեալի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և հավաքածու |
Երկիր | Կանադա[1][2] |
Տեղագրություն | Մոնրեալ[2] |
Ղեկավարության նստավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Հասցե | 1380 Sherbrooke St W, Montreal, QC H3G 1J5[3][4] և 1380, rue Sherbrooke Ouest, Montréal (Québec) H3G 1J5[5][3]H3G 1J5[6][5][3][…]Շերբրուկ փողոց (1380)[5][3] |
Հիմնադրվել է | 1860[7] |
Այցելուներ | 1 015 022 մարդ (անհայտ) |
Կայք | mbam.qc.ca/fr/(ֆր.) և mbam.qc.ca/en/(անգլ.) |
ՄԳԹ տեղավորված է հինգ տաղավար-շենքերում և զբաղեցնում է 53095 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք` այդ թվում 13000 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք։ «Հանուն խաղաղության. Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի» բացմամբ թանգարանն իր կամպուսով համարվում է Հյուսիսային Ամերիկայի ութերորդ ամենամեծ թանգարանը[8]։ Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է մոտավորապես 42000 ստեղծագործություն[8]։ Մոնրեալի արվեստի ընկերակցության բնօրինակ «ընթերցասրահը» եղել է թանգարանի ներկայիս գրադարանը։ Այն արվեստին նվիրված Կանադայի հնագույն գրադարանն է[9]։
Մոնրեալի գեղարվեստի թանգարանը հանդիսանում է Խոշոր ցուցահանդեսների կազմակերպիչների միջազգային խմբի անդամ[10], որը հայտնի է նաև որպես Bizot խումբ. այս ֆորումը հնարավորություն է տալիս աշխարհի ամենամեծ թանգարանների ղեկավարներին փոխանակել ստեղծագործություններ և ցուցահանդեսներ։ Թանգարանը փոխկապակցված է Կանադայի թանգարանների ընկերակցության, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ։
Պատմություն
խմբագրելՍկիզբ
խմբագրելԵպիսկոպոս Ֆրանսիս Ֆուլֆորդի կողմից 1860 թվականին հիմնադրված Մոնրեալի արվեստի ասոցիացիան ստեղծվել էր քաղաքի բնակիչների շրջանակում խրախուսելու գեղարվեստական արժեքների գնահատումը[11]։
Ձեռքբերումները պահելու համար մշտական տեղ չունենալու պատճառով Արվեստի ասոցիացիան ի վիճակի չէր ո'չ ձեռք բերելու աշխատանքներ, ո'չ էլ հավաքորդներից աշխատանքներ փնտրելու։ Հաջորդ քսան տարիների ընթացքում կազմակերպությունը գոյատևել է շրջիկ կարգավիճակով, որի ընթացքում իր ցուցադրությունները ներկայացրել է Մոնրեալի տարբեր վայրերում[12]։
1877 թվականին մոնրեալցի գործարար Բենայա Գիբը թանգարանին բացառիկ նվեր է տալիս, որը ներառում էր նրա արվեստի հավաքածուից 72 կտավ և 4 բրոնզե ստեղծագործություններ։ Բացի արվեստի հավաքածուն, նա թանգարանին է նվիրում նաև Ֆիլիպս հրապարակի հյուսիսարևելյան հատվածում գտնվող շենքը, այնուհետև նաև 8000 դոլար գումար, պայմանով, որ այդ վայրում երեք տարիների ընթացքում կառուցվի նոր թանգարան[13]։ 1879 թվականի մայիսի 26-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Սըր Ջոն Քեմփբել Արգայլի 9-րդ դուքսը բացեց Մոնրեալի գեղարվեստական ասոցիացիայի արվեստի պատկերասրահը, Կանադայի պատմության մեջ առաջին շենքը, որը պետք է կառուցվեր հատուկ արվեստի հավաքածուի համար[14]։ Ֆիլիպս հրապարակում գտնվող պատկերասրահը բաղկացած էր ցուցասրահից, մեկ այլ փոքրիկ սենյակից (հայտնի էր որպես ընթերցասրահ)[9] գրաֆիկական աշխատանքների համար, ինչպես նաև դասախոսությունների սրահից և սաղմնային արվեստի դպրոցից։ 1893 թվականին թանգարանն ընդլայնվեց։ Արվեստի ասոցիացիան անցկացրեց իր անդամների կողմից կազմված աշխատանքների ամենամյա ցուցադրություն, ինչպես նաև Գարնանային սրահը նվիրվեց Կանադայի կենդանի արվեստագետների աշխատանքներին։
Բենայա Գիբի նվերը թանգարանային հավաքածուի հիմնադրման ջրբաժանն էր։ Առատաձեռն պարգևը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ, որի շնորհիվ նվիրատվությունները բազմապատկվեցին։
Տեղափոխություն դեպի Շերբրուկ փողոցի արևմուտք
խմբագրելԾանրաբեռնված իր բնօրինակ վայրում` Արվեստի ընկերակցությունը լրջորեն մտածում էր Փիլիպս հրապարակից Ոսկե հրապարակ տեղափոխվելու մասին, որտեղ այդ ժամանակ բնակվում էր քաղաքի ֆինանսական էլիտան։ Նախքան նոր թանգարանի կառուցումը, նրանք տեղավորվեցին Շեբրուկ փողոցում գտնվող Holton լքված տանը։ Տարածքի սեփականատեր սենատոր Ռոբերտ Մքքեյն այն վաճառեց լավ գնով[15] : Թանգարանի կառուցման համար ձևավորվեց պատասխանատու խորհուրդ, որի կազմում ներառված էին Ջեյմս Ռոսը, Ռիչարդ Բ. Անգուսը, Վինսենթ մերեդիթը, Լուիս-Ջոզեֆ Ֆորգեթը և Դեյվիդ Մորիսը (նկարիչ Ջեյմս Վիլսոն Մորիսի հայրը)[15]։ Թանգարանի կառուցման համար խորհրդի անդամներից շատերը զգալի գումարներ հանգանակեցին, մեծ նվիրատվություն կատարեց Ջեյմս Ռոսը[16]։
Թանգարանի ճարտարապետն ընտրվեց ճարտարապետական նախագծման մրցույթով հրավիրված 3 ճարտարապետական ընկերություններից։ Թանգարանային խորհուրդն ընտրեց եղբայրներ Էդվարդ և Վիլյամ Սաֆերլանդ Մաքսվելների նախագիծը։ Տիրապետելով Beaux-Arts ավանդույթներին` նրանք ներկայացրեցին ֆրանսիական ճաշակին և ժամանակին համահունչ շենք` չափավոր և վսեմ[17]։ Շինարարական աշխատանքները սկսվեցին 1910 թվականի ամռանը և ավարտվեցին 1912 թվականին աշնանը։
1912 թվականի դեկտեմբերի 9-ին Կանադայի գլխավոր նահանգապետ դուքս Արթուր Վիլյամ Պատրիկը Շերբրուկ փողոցում բացեց Արվեստի ընկերակցության նոր թանգարանը, որին ներկա էին 3000 քաղաքացիներ։
Ժամանակակից շրջան
խմբագրել1949 թվականին Մոնրեալի արվեստի ընկերակցությունը վերանվանվել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանի[18]։
1972 թվականին Մոնրեալի գեղարվեստի թանգարանը դարձավ կիսա-հանրային հաստատություն, որը հիմնականում ֆինանսավորվում է պետական միջոցներով[19]։
1970-ական թվականներին թանգարանն ընդլայնվել է, 1976 թվականին բացվել է Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավարը, որը կառուցել է ճարտարապետ Ֆրեդ Լեբենսոլդը։ Այն կառուցվել է անմիջապես Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարի հետևի կողմում։ Շենքը կառուցվել է ճարտարապետական մոդեռնիզմ ոճով` բետոնե կառույց, որը հակադրվում է դասական ճարտարապետությամբ կառուցված առաջին տաղավարին։ Այն ժամանակ, չնայած նորարարություններին, հակասական էր լուսային լուսացույցի առաստաղի վանդակը, մեծ բաց ինտերիերը։ Տաղավարում կա շուրջ 900 դեկորատիվ արվեստի և դիզայնի նմուշներ։ Դրանց մեծ մասը նվիրաբերել են Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտները, ուստի տաղավարը կոչվել է նրանց անունով։ Հավաքածուն ներառում է կահույք, ապակե աշխատանքներ, արծաթյա իրեր, տեքստիլ, կերամիկա և արդյունաբերական նմուշի աշխատանքներ։ Այս նմուշները պատրաստվել են բազմազան նյութերից, որոնք իրենց վրա են կրում տարբեր երկրների և ժամանակաշրջանների արտացոլանքը[20]։
1982 թվականին, երբ Բերնարդ Լամարը նշանակվեց տնօրենների խորհրդի նախագահ, թանգարանի գործունեությունը մի քանի դժվարին տարիներից հետո աշխուժացավ[21]։ 1980-ական թվականների կեսերին նա առաջարկեց ընդլայնել թանգարանը, որի արդյունքում կառուցվեց Ժան-Նուլ Դեսմարե տաղավարը[22]։ 1991 թվականին Մոշե Սաֆդին նախագծեց թանգարանի երրորդ շենքը, որը կառուցվեց Շերբրուկ փողոցի հարավային հատվածում։ Այն ֆինանսավորվում էր կառավարության և գործարար համայնքի անդամների կողմից, հատկապես Դեսմարե ընտանիքի ներդրումների հաշվին[23]։
1972 թվականի կողոպուտ
խմբագրել1972 թվականի սեպտեմբերի 4-ին թանգարանում տեղի ունեցավ Կանադայի արվեստի պատմության մեջ ամենամեծ գողությունը, երբ զինված գողերը թանգարանից առևանգեցին ոսկյա զարդեր, ֆիգուրաներ, 18 կտավներ` մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ (այժմ` մոտավորապես 11,7 մլն դոլար), այդ թվում` Դելակրուայի, Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքները, Ռեմբրանտի հազվագյուտ լանդշաֆտը (Լանդշաֆտ տնակներով)։ 2003 թվականին Globe and Mail թերթի նախահաշվով միայն Ռեմբրանտի աշխատանքը կազմում էր 1 միլիոն դոլար[24]։
Տաղավարներ
խմբագրելԹանգարանը բաժանված է հինգ տաղավարների` 1912 թվականի Beaux Arts շենքը, որը նախագծել է Վիլյամ Սաֆերլանդ Մաքսվելը և նրա եղբայրը` Էդվարդ Մաքսվելը[25], այժմ կոչվում է Միշել և Ռենատա Հորնսթեյնի անունով, փողոցի մյուս կողմում գտնվող մոդեռնիստական Ժան-Նոել Դեսմարե տաղավարը, որը նախագծել է Մոշե Սաֆդին, կառուցվել է 1991 թվականին, Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավար, Կլեր և Մարկ Բուրգին տաղավար, կառուցվել է 2011 թվականին և 2017 թվականին բացված Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարը։
Դեսմարե տաղավարում ներկայացված է մոդեռն և ժամանակակից արվեստի հավաքածուն, Հորնսթեյն տաղավարում ուշադրության կենտրոնում է հնագիտությունը և հին արվեստը, Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավարը նվիրված է դեկորատիվ արվեստին և դիզայնին` Մոնրեալի համար գլխավոր ակտիվ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիզայնի քաղաք դարձնելու համար։ Կլեր և Մարկ Բուրգին տաղավարում ցուցադրվում է Քվեբեկի և Կանադայի արվեստը, Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավարը ներկայացնում է միջազգային արվեստի հավաքածուն։
2007 թվականի փետրվարի 14-ին թանգարանի վարչակազմը հայտարարել է իր նախագծի մասին. Շերբրուկ փողոցի արևմտյան հատվածում գտնվող Էրսկին և Ամերիկյան միացյալ կանադական եկեղեցին փոխակերպել Կանադայի արվեստի տաղավարի։ Այս նոր տաղավարը թանգարանին հնարավորություն է տվել կրկնապատկել կանադացի նկարիչներին նվիրված ցուցադրման տարածքի մակերեսը։ 1998 թվականին Էրսկին և Ամերիկյան միացյալ կանադական եկեղեցու 1893-1894 թվականներին թվագրվող, հռոմեական վերածննդի եկեղեցու շենքը ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական արժեքների շարքում[26] և անվանվել Կլեր և Մարկ Բուրգին տաղավար, ի նշան ընտանիքի կողմից ստացված ֆինանսական մեծ աջակցության։
Հինգերորդ տաղավարի համալրման արդյունքում Մոնրեալի գեղարվեստի թանգարանը կունենա 53095 քառակուսի մետր մակերես տարածքը, որից 13000 քառակուսի մետրը նվիրված է ցուցահանդեսային տարածքին։ Ընդլայնումից հետո թանգարանը կդառնա Հյուսիսային Ամերիկայի տասնութերորդ խոշորագույն արվեստի թանգարանը[8]։
Տաղավար | Մակերես |
---|---|
Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավար (1912) | 5,546 մ2 (59,700 sq ft) |
Լիլիան և Դեյվիդ Մ. Ստյուարտ տաղավար (1976) | 9,610 մ2 (103,400 sq ft) |
Ժան-Նոել Դեսմարե տաղավար (1991) | 22,419 մ2 (241,320 sq ft) |
Կլեր և Մարկ Բուրգին տաղավար (2011) | 5,460 մ2 (58,800 sq ft) |
Հանուն խաղաղության Միշել և Ռենատա Հորնսթեյն տաղավար (2017) | 4,363 մ2 (46,960 sq ft) |
Քանդակների այգի | 2,033 մ2 (21,880 sq ft) |
Ընդհանուր | 48,528 մ2 (522,350 sq ft) |
Հավաքածու
խմբագրել1892 թվականին Ջոն Վ. Թեմփեսթը նվիրաբերել է 60 կտավներ ու ջրաներկ աշխատանքներ, ինչպես նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար ապավեն հիմնադրամ։ Սա մինչև 1950 թվականը թանգարանի եվրոպական գեղանկարների ձեռքբերման համար եկամտի հիմնական աղբյուրն է եղել[27]։
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Մոնրեալի հայտնի ընտանիքների արվեստի հավաքածուները բաժանվեցին միասնական ժառանգության միջոցով։ Որոշ ժառանգներ մեծ նվիրատվություններ կատարեցին թանգարանին, այդ թվում Դրամոնդ, Անգուս, Վան Հորն և Հոմսեր ընտանիքների անդամները[27]։ 1927 թվականին Սթրաթքոնայի և Մոնթ Ռոյալի բարոնի ժառանգները 300 նմուշներից ու 150 կտավներից բաղկացած հավաքածուն նվիրեցին թանգարանին[27]։
1917 թվականին Մոնրեալի արվեստի ընկերակցությունը ստեղծեց դեկորատիվ արվեստի բաժինը, որը հանձնվեց Ֆրիդրիխ Քլիվլենդ Մորգանին, որը 1917-1962 թվականներին կամավոր հիմունքներով եղել է հավաքածուի համադրողը։ Մորգենն ավելացրել է հավաքածուն ավելի քան յոթ հազար կտոր ձեռքբերումներով, նվիրատվությունների տեսքով[28]։ Նա նաև ընդլայնել է թանգարանի մանդատը, բացառապես կերպարվեստին նվիրած հաստատությունից դարձնելով հանրագիտարանային թանգարան` բաց արվեստի բոլոր ձևերի համար[29]։
1955 թվականից ի վեր թանգարանը կանադական կամ օտարերկրյա ստեղծագործությունների ձեռքբերման համար ստացել է ֆինանսական միջոցներ Հորսլիի և Էնի Թաունսենդ ժառանգությունից։ Բազմաթիվ նվերներ ու նվիրատվություններ են ստացվել արվեստի ասոցիացիան հիմնած մեծ հավաքորդների ժառանգներից։ Այլ նվիրատվություններ են եկել նոր դոնորներից, ինչպիսիք են Ջոզեֆ Արթուր Սիմարդը, ով 1959 թվականին առաջարկել է ճապոնական խնկերի 3000 արկղերի հավաքածու, որը պատկանել է ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոին[30]։
1960 թվականին Մոնրեալի արվեստի ասոցիացիայի հիմնադրման 100-ամյակը նշվեց հավաքածուից և թանգարանային ուղեցույցից ընտրված աշխատանքների կատալոգի հրապարակմամբ։
1972 թվականի սեպտեմբերի 4-ին թանգարանում տեղի ունեցավ խոշոր գողություն։ Հիսուն նմուշներ, ներառյալ տասնութ նկարներ, այդ թվում Պիտեր Պաուլ Ռուբենսի, Ռեմբրանդ վան Ռեյնի, Ժան Բատիստ Կամիլ Կորոի և Էժեն Դելակրուայի աշխատանքները, որոնք երբեք չեն գտնվել[30]։
1970-ական թվականներից թանգարանում հիմնական ներդրումներ կատարել են Ռենատա և Միշել Հորսթեյները։ Դրանք ընդգրկում են հին վարպետների ստեղծագործությունները, ինչպես նաև շվեյցարացի նկարիչ Ֆերդինանդ Հոդլերի նկարների մի քանի խոշոր հավաքածուներ[31]։
Այս նվերները ընդլայնել են թանգարանի հավաքածուների շարքը և 2000 թվականին հասել գագաթնակետին` հավաքածուում ներառելով ժամանակակից դիզայնի հավաքածու, որը հավաքել են Լիլիան Մ. Ստյուարտը և Դեյվիդ Մ. Ստյուարտը, որը երկար ժամանակ եղել է Մոնրեալի դեկորատիվ արվեստի թանգարանի մի մասը և 1997-2000 թվականներին ցուցադրվել է Մոնրեալի գեղարվեստի թանգարանում[31][32]։ Լիլիան Մ. Ստյուարտը թանգարանի հավաքածուն համալրել է 5000 նմուշներով (արժեքը կազմում է կանադական 15 միլիոն դոլար)։ Այս նվիրատվությունը դեռևս Կանադայի պատմության մեջ թանգարանին նվիրաբերած խոշոր նվիրատվություններից է։
Պատկերասրահ
խմբագրել-
Անդրեա Մանտենյա, Դիդոն (1495 թվականից հետո)
-
Էլ Գրեկո, Լեիվա ընտանիքի պարոնի դիմանկարը (1580)
-
Պիտեր Բրեյգել Կրտսեր, Վերադարձ պանդոկ (մոտ 1620)
-
Ֆլորիս վան Դյուկ, Պիկնիկ (1622)
-
Նիկոլա Պուսեն, Բնանկար` օձից վախեցած տղամարդու (1633-1635)
-
Շառլ լը Բրեն, Էննեի դավադրությունը (մոտ 1642-1644)
-
Ռեմբրանդ վան Ռեյն, Երիտասարդ կնոջ դիմանկար (մոտ 1665)
-
Ջովաննի Բատիստա Տիեպոլո, Apelle peignant le portrait de Campaspe (1725-1726)
-
Փոլ Քեյն, Flathead Woman with Child (1848-1853)
-
Թոմաս Ֆաեդ, Le Dimanche dans l'arrière-pays canadien (1859)
-
Ալֆրեդ Սիսլեյ, L'Automne - Bord de la Seine près de Bougival (1873)
-
Ջեյմս Տիսո, Հոկտեմբեր (1877)
-
Գաբրիել Մաքս, La Résurrection de la fille de Jaïre (1878)
-
Ջոն Էվերեթ Միլլե, L'Été de la Saint-Martin (1878)
-
Ուիլյամ Բուգրո, Դերասանուհու դիմանկարը (1879)
-
Ժան-Ժակ Բենջամին Կոնստանտ, Երեկոն տերասին (Մարոկկո) (1879)
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Երիտասարդ նեապոլիտանացլի աղջկա գլուխը (1881)
-
Կամիլ Պիսսարո, Vue de la cotonnière d'Oissel, environs de Rouen (1898)
-
Ջեյմս Վիլսոն Մորիս, La Vieille Maison Holton à Montréal (1908-1909)
-
Բարի գալուստ
-
Je suis Charlie
-
Combien de temps faut-il pour qu'une voix atteigne l'autre ?
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Open ISNI for Organizations
- ↑ 2,0 2,1 https://hedendaagsesieraden.nl/2022/08/17/musee-des-arts-decoratifs-de-montreal/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Google Maps — 2005.
- ↑ https://www.mbam.qc.ca/en/information/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.mbam.qc.ca/fr/informations/
- ↑ https://www.donneesquebec.ca/recherche/dataset/institutions-museales-du-guide-des-musees-du-quebec/resource/caf6ccfa-27eb-47fa-82e2-dc59f82ee390 — 2019.
- ↑ https://www.mbam.qc.ca/en/the-museum/about-the-museum/
- ↑ 8,0 8,1 8,2 «2012-13 Annual Report» (PDF). Montreal Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 9,0 9,1 «MMFA Library». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Bizot Policy Statement(չաշխատող հղում)
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.15.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.25.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.30.
- ↑ Georges-Hébert Germain, Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal, 2007, @p.26.
- ↑ 15,0 15,1 Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 54.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Michel Champagne. «The Canadian Encyclopedia». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 55.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 97.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «see Mission and History tab». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Pepall, Rosalind (2012). «Le design au fil des siècles : actuel, intemporel, surprenant». Revue M du musée des beaux-arts de Montréal (French) (Spring): 12. ISSN 1715-4820.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Germain, Georges-Hébert (2007). Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal (French). էջ 198.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bernard Lamarre GOQ». National Order of Quebec. Government of Quebec.
- ↑ «Rue Sherbrooke Ouest (entre Atwater et Peel)». Base de donnés sur le patrimoine. Grand répertoire du patrimoine bâti de Montréal. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «CBC Digital Archives, ''Art heist at the Montreal Museum of Fine Arts''». Archives.cbc.ca. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Five Best». Montreal Gazette. 1985 թ․ դեկտեմբերի 7. էջ 22. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Erskine and American United Church». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ 27,0 27,1 27,2 Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 19.
- ↑ Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 21.
- ↑ Bondil, Nathalie (2012). «Le design moderne selon Liliane M. Stewart : une collection d'exception, une entreprise de l'esprit». Revue M (French). Montreal Museum of Fine Arts (Spring 2012): 14. ISSN 1715-4820.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 30,0 30,1 «Musée des beaux-arts de Montréal - De l'Art Association of Montreal au musée des beaux-arts de Montréal» (French). Montreal Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 31,0 31,1 Guide des collections du musée des beaux-arts de Montréal, 2003, p. 22.
- ↑ «Collection - Decorative Arts and Design». Montreal Museum of Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Inauguration of the Ben Weider Napoleonic Galleries at the Montreal Museum of Fine Arts Արխիվացված 2019-05-23 Wayback Machine
- Georges-Hébert Germain, Un musée dans la ville Արխիվացված 2017-09-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 19-ի օրվա հոդված: |