Ասեքսուալություն
Ասեքսուալություն, սահմանում կամ ինքնասահմանում այն մարդկանց, որոնք սեռական հրապուրանք, գրավչություն և/կամ ցանկություն գրեթե կամ ընդհանրապես չեն զգում ոչ մի սեռի մարդու նկատմամբ[1][2][2][3][4][5][6][7]։
Քննարկում
խմբագրելԱսեքսուալությունը տարբերվում է հակասեքսուալությունից։ Չնայած այն փաստի, որ ասեքսուալները ունեն նմանություն հակասեքսուալների հետ, ասեքսուալությունը չի ենթադրում դրական կամ բացասական վերաբերմունք սեքսի նկատմամբ։ Նաև չպետք է շփոթել ասեքսուալությունը ֆիզիկական կամ սեռական որևէ անկարողության հետ։ Ընդհանուր առմամբ բժշկությունը ընդունում է, որ ասեքսուալությունը սեքսուալ շեղվածությունների շարքին չի պատկանում և չի վնասում առողջությանը, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով։ Դա ապացուցում են այն մադիկ, որոնք իրենց դասում են ասեքսուալների շարքերին, բացառելով, որ իրենց պահվածքը սկիզբ է առնում որևէ շեղումից և այն հետևանք չի թողնում իրենց ֆիզիկական կամ հոգեբանական առողջության վրա, հաշվի առնելով այդ չպետք է ասեքսուլությունը դասել բժշկական կամ հոգեբանական շեղումների ցանկին։ Ասեքսուալությունը մարդու ինքնության անբաժանելի մասերից է, ինչպես և այլ սեռական կողմնորոշումների դեպքում է։
Ասեքսուալությունը որպես սեռական կողմնորոշում հասկանալու համար շատ կարևոր է սեռական գրավչությունը չխառնել սեռական գրգռվածության, սեռական ցանկության, լիբիդոյի, սեռական վարքագծի հետ։ Անսեռական մարդկանց սեռական օրգանները կարող են սովորականի պես գրգռվել, ինչպես նաև նրանք կարող են սեռական ցանկություն ունենալ (չուղղված դեպի որևէ այլ մարդու), ինքնաբավարարվել կամ սեռական կյանքով ապրել (օրինակ՝ իրենց կողակցին բավարարելու և/կամ հղիացնելու/հղիանալու նպատակով)[8]։
Բացի սեռական գրավչությունից մարդն ունակ է զգալու, բայց ոչ միշտ է զգում նաև ռոմանտիկ գրավչություն, մտավոր/ինտելեկտուալ, գեղագիտական/էսթետիկ, զգայական (sensual), զգացական/էմոցիոնալ, հոգեվոր ու էլի մի շարք այլ գրավչության տեսակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Asexual Visbility and Education Network».
- ↑ 2,0 2,1 Feature: Glad to be asexual(անգլ.)
- ↑ Study: One in 100 adults asexual(անգլ.)
- ↑ Asexuality: Classification and Characterization Արխիվացված 2007-09-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ Toward a conceptual understanding of asexuality Արխիվացված 2012-01-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Dictionary.com, The American Heritage Dictionary of the English Language (4th ed.): asexual(անգլ.)
- ↑ "Asexuality: prevalence and associated factors in a national probability sample"(անգլ.)
- ↑ «the Asexual Community Survey Data».
Արտաքին հղումներ
խմբագրել- The Asexual Visibility and Education Network Արխիվացված 2006-06-19 Wayback Machine(անգլ.)
- Միջազգային հակասեկսուալ շարժում (IAM) Արխիվացված 2007-03-01 Wayback Machine (անգլ.)