Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսլամական պետություն (այլ կիրառումներ)
Այս հոդվածը պետության հայեցակարգի մասին է։ Ահաբեկչական խմբավորման և ինքնահռչակ պետության համար տե՛ս Իրաքի և Լևանտի իսլամական պետություն

Իսլամական պետությունը (արաբ․՝ الدولة الإسلامية‎‎, լատինատառ՝ al-dawla al-islamiyya) պետականության կառուցվածքային կազմակերպման եղանակ է, որում հասարակության և պետության կյանքի հիմքում ընկած է մոնոթեիստական կրոններից մեկը՝ իսլամը, այսինքն իսլամական պետության գաղափարը ենթադրում է թեոկրատիա։ Սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան և դատավարական իրավունք նորմերը սահմանված և ամրագրված են շարիաթով[1]։

Պետության իսլամական հայեցակարգը տարբերվում է արևմտյանից։ Իսլամական պետության գաղափարը կայանում է «մուսուլմանների հողերում» պետության և իսլամի օրենքներով կառուցված պետության կայացման մեջ։ Այսպիսով, իսլամական պետության հայեցակարգը բնութագրում է միայն հենց իսլամական պետությունը, ոչ թե պետություններն ընդհանրապես։

«Իսլամական պետություն» հասկացությունը հանդիսանում է հավաքական և ներառում է իսլամի քաղաքական ձևի հասկացությունը ու իսլամական պետության տիպը։ Պետության քաղաքական կարգը բնորոշում է, թե ինչպիսի դոկտրինալ հիմունքներով է իշխում «կառավարիչը», ինիպիսի օրենքների վրա է հենվում իշխանությունը։

Իսլամական պետության տիպերը

խմբագրել

Իսլամական պետության տիպերը մոտ են պետական-իրավական ռեժիմի արևմտյան հայեցակարգին, սակայն բնորոշվում են կառավարման միջոցներով և մեթոդներով, այլև պետականության կոնկրետ ձևերով։

Սուլթանություն

խմբագրել

Սուլթանություն պատմականորեն կոչվել է իսլամական պետությունը՝ սուլթանի դինաստիայի ժառանգական իշխանությամբ։

Ներկայումս աշխարհում կա երկու սուլթանություն՝ Օմանի Սուլթանությունն Արաբական թերակղզում և Բրունեյ Դարուսալամը Հարավարևելյան Ասիայում՝ համապատասխանաբար Քաբոս բին Սաիդի և Հասանալ Բոլկիահի իշխանության ներքո։

Ամիրայություն

խմբագրել

Իմամաթ

խմբագրել

Խալիֆայություն

խմբագրել

Իսլամական հանրապետություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Энциклопедия Кругосвет: Шариат; krugosvet.ru (ռուս.) /վերցված է 2016-02-20/