Բիզանիի ճակատամարտը տեղի է ունեցել Էպիրուսում 1913 թվականի մարտի 4-ից վեցը։ Ճակատամարտը տեղի է ունեցել հույների և օսմանյան զորքերի միջև Առաջին Բալկանյան պատերազմի վերջին փուլում և իրադարձությունները տեղի են ունեցել Բիզանիի ամրոցի մոտ, որը փակում էր ճանապարհը դեպի Յանինա, ինչը տարածաշրջանի ամենամեծ քաղաքն էր։

Բիզանիի ճակատամարտ
Առաջին Բալկանյան պատերազմ
Հունական պատկեր, որտեղ հունական զորքերը գերի են վերցնում Յանինայի օսմանյան պահակախմբին և թուրք փաշան հանձնում է իր սուրը հույների հրամանատար, թագաժառանգ արքայազն Կոնստանտինին։
Թվական 1913
Վայր Բիզանի, Յանինա վիլայեթ, Օսմանյան կայսրություն
(այժմ Բիզանի, Հունաստան)
Արդյունք Հույների հաղթանակ
Յանինայի անկում
Հակառակորդներ
Հունաստան Հունաստան Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Թագաժառանգ արքայազն Կոնստանտին Էսատ փաշա
Կողմերի ուժեր
4 հետևակային դիվիզիա, 1 cհեծելազորային բրիգատ և 1 հեծելազորային դասակ.
41,000 զինվոր
105 թնդանոթ
4 հետևակային դիվիզիա.
35,000 զինվոր
Անհայտ քանակությամբ ոչ զինվորականներ
162 թնդանոթ
Կորուստներ
284 սպանված և վիրավոր 2 800 սպանված

Պատերազմի սկզբում Էպիրուսի հունական բանակը չուներ բավարար թվով զինվորներ, որպեսզի գրոհեր գերմանացիների կողմից նախագծված Բիզանիի պաշտպանական դիրքերը։ Սակայն երբ Մակեդոնիայի արշավանքը ավարտվեց, մեծ թվով հույն զինվորներ տեղափոխվեցին Էպիրուս, որտեղ զորքերի հրամանատարն էր Թագաժառանգ արքայազն Կոնստանտինը։ Ճակատամարտի արդյունքում օսմանյան դիրքրեը ոչնչացվեցին և Յանինիան նվաճվեց։ Չնայած հույները ունեին փոքր քանակային առավելություն, սակայն այն չխաղաց որոշիչ դեր հույների հաղթանակում։ Հույների հաղթանակի գրավականը լավ մարտավարությունն էր, որով լավ կորդինացված և սրընթաց գրոհները օսմանյան զորքերին ժամանակ չտվեցին վերադասավորվելու և ճիշտ պաշտպանություն կազմելու։

Նախապատմություն խմբագրել

Հույների համար պատերազմական հիմնական գործողությունները սկզբնական շրջանում ընթացան Մակեդոնիայում[1], իսկ Էպիրուսի ճակատում հունական զորքերը փոքրաթիվ էին և նրանց դիմակայում էր օսմանյան Յանյա կորպուսները 1912 թվականի հոկտեմբերից։ Երբ հույները կանգնեցրեցին օսմայնան բանակի գրոհը Էսատ փաշայի գլխավորությամբ Գրիբովոյում, հույները հաջողությամբ ազատագրեցին Պրևեզան (հոկտեմբերի 21) և շարժվեցին հյուսիսային ուղղությամբ դեպի Յանինա` հետ մղելով օսմանյան գրոհը Պենտե Պիգադիայից[2]։ Նոյեմբերի 5-ին մի փոքր ստորաբաժանում Կորֆուից իջևանեց և նվաճեց Հիմարա ափամերձ հատվածը առանց լուրջ դիմադրության[3], իսկ դեկտեմբերի 20-ին հույները ամրապնդեցին իրենց դիրքերը Էպիրուսում և մտան Կորչա, որը գտնվում էր Յանինայի հյուսիսում և այսպիսով փակեցին վերջին մատակարարման ճանապարհը դեպի քաղաք[4][5]։

Ճակատամարտից առաջ խմբագրել

Յանինայի հարավային մասի տեղանքը պաշտպանություն իրականացնելու հրաշալի վայր էր։ Բացի այդ օսմանցիները իրենց պաշտպանական դիրքերը ուժեղացնում էին գերմանացի մասնագետների նախագծերով։ Պաշտպանական դիրքերը իրենց մեջ ներառում էին հրետանային միավորներ, բունկերներ, խրամատներ, հետախուզական և թնդանոթային դիրքեր։ Յանինայի պաշտպանական դիրքը կազմված էր երկու հիմնական ամրոցներից` Բիզանի և Կաստրիցա, որոնք պաշտպանում էին քաղաքը հարավից։ Եվս հինգ փոքր ամրոց օղակի նման պաշտպանում էին քաղաքը արևմուտքից և հյուսիսարևմուտքից։ Ամրոցները լավ զինված էին հրետանիով, ընդհանուր 102 հրետանային միավորով (դրանցից շատերը 87 մմ)[6][7]։ 1912 թվականի դեկտեմբերի դրությամբ երկու կողմերը վերազինվել էին. օսմանյանցիները ստացան Վարդարի բանակի մի մասին` նահանջելով Մոնաստիրի ճակատամարտից` զորքերի թիվը հասցնելով 35000-ի, մինչդեռ հույները համալրցեվին 2-րդ դիվիզիայով Մակեդոնիայից և մեծ թվով կամավորական ջոկատներով` ընդհանուր 25.000 մարդ[6]։ Հույները առաջին գրոհը պաշտպանական դիրքերի ուղղությամբ նախաձեռնեցին դեկտեմբերի 14-ին։ Օսմանցիները հաջողությամբ հետ մղեցին, մինչև լուրջ գրոհները չսկսվեցին դեկտեմբերի 22-ին, երբ հույները անգամ որոշ տարածքներ նվաճեցին, ինչի արդյունքում օսմանցիները լուրջ կորուստների ունեցան և նրանց շարքերը նվազեցին մինչև 26.000-ի[8]։

 
Հունական հետևակը պատրասվում է գրոհի:

Երբ Մակեդոնիայի գործողությունները ավարտվեցին, Հունաստանի բարձր հրամանատարությունը որոշեց ուշադրությունը սևեռել Էպիրուսի վրա։ Երեք դիվիզիա տեղափոխվեցին այս ճակատ` դարձնելով հույների զինվորների քանակը 40.000, իսկ հրետանին 80 միավոր (որոնցից 12 ծար 105 մմ և 155 մմ հրանոթներով) և վեզ օդանավ[5][9]։ Մյուս կողմից Օսմանյան զորքերը նույնպես համալրվեցին մակեդոնական ճակատի հաշվին[6]։ Այս ընթացքում պաշարումը ակտիվորեն շարունակվում էր, հրետանային փոխրհրաձգությամբ, ալբանական կամավորների գրոհներով հունական մատակարարման ուղիների վրա և հունական ավիացիայի կողմից քաղաքի ռմբակոծմամբ[10]։ Հունական Էպիրուսի ճակատի հրամանատար Գեներալ Կոնստանտինոս Սապուտզակիսը նախաձեռնեց նոր գրոհ հունվարի 20-ին։ Չնայած նա տարածքներ նվաճեց, պաշտպաններին ստիպելով նահանջել Բիզանի, ծանր կորուստները և վատ եղանակը ստիպեց դադարեցնել գրոհը մի քանի օր անց[10][11]։

Նախապատրաստական գործողությունների ժամանակ մի քանի կանանց ջոկատներ ընդգրվեցին հունական բանակի ձախ թևում, օսմանցիների հնարավոր գրոհներից պաշտպանվելու համար Պարամիթիայից։ Մեծ թվով տեղացի կանայք էին ներգրաված հունական բանակի օգնական ստորաբաժանումներում, որոնք օգնում էին հրանոթների, սննդամթերքի, հագուստի և այլ կարևոր առարկաների տեղափոխության հարցում։

Ճակատամարտ խմբագրել

 
Թագաժառանգ արքայազն Կոնստանտինը դիտում է ծանր հրետանու գործողությունները, Ժորժ Սքոթի նկար:

Սապունտզակիսի անհաջողությունից հետո հրամանատարությունը ստանձնեց Թագաժառանգ արքայազն Կոնստանտինը։ Կոնստանտինը սկսեց գործել ավելի զգուշորեն` ուշադրությունը կենտրոնացնելով հրետանու վրա։ Արքայազնի նոր նախագծոց խաբուստիկ գրոհ պետք է իրականացվեր հարավ-արևելքից, մինչդեռ հիմնական ուժերը պետք է գրոհեին Բիզանիի ամրությունների ուղությամբ հարավ-արևմուտքից[10][12]։

Հունական հրետանին սկսեց գնդակոծությունը մարտի 4-ին և շարունակեց ամբողջ օրը։ Հունական ամեն հրանոթից արձակվեց 150 արկ, մինչդեռ թուրքական հրետանու գործողությունները անհամեմատ քիչ էին[13]։ Գրոհը սկսվեց մարտի 5-ին, երբ հունական երեք հետևակային դիվիզիա հարձակվեցին պաշտպանական գծի արևելքից և արևմուտքից։ Նույն ժամանակ Մետսովոնի միացյալ բրիգադը անսպասելի հարձակվեց հյուսիսից[14]։ Հունական առաջին ջոկատները ընկան ծանր հրետակոծության տակ և ճեղքեցին Ցոուկայի պաշտպանական գիծը առավոտյան, իսկ առաջիկա ժամերին օսմանցիները կորցերցին 5 դիրք։ Արդյունքում օսմանցիները Ցոուկայից և Մանոլիասայից նահանջեցին դեպի Յանինա[15]։ Այս դիրքերի կորուստը նշանակում էր պաշտպանական գծի թուլացում, այս պատճառով Էսատ փաշան ստիպված էր մարտ նետել պահեստային զորամիավորումներին[14]։ Ժամը 18-ի դրությամբ հունական զորքերը մտան Ագիոս Յոանիս գյուղ, որը Յանինայի հարավային դարպասն էր[15]։

 
Հունական թիկունքից հարձակման պլանը, որից ընկավ Յանինան:

Հունական արագ գրոհի արդյունքում Բիզանի և Կաստրիցա ամրությունները ժամը 16-ի դրությամբ կտրվեցին օսմանյան մյուս ուժերից։ Երբ գիշերը ընկավ, ամրոցները դադարեցին կրակելուց, զգալով որ նրանք մեկուսացված են և փորձեցին նահանջել դեպի Յանինա։ Նրանց փախուստի փորձը չհաջողվեց և 35 սպա ու 935 զինվոր գերի ընկան հույների ձեռքը[15]։ Եվս մի քանի օսմանյան դիրքեր հանձնվեցին մյուս առավոտյան, չնայած Բիզանին և Կաստրիցան շարունակեցին մարտընչել մինչև զինադադարը[16]։ Էսատ փաշան, հասկանալով որ ճակատամարտը տանուլ է տվել, փորձեց տարհանել զորքին դեպի հյուսիս։ Սակայն հունյները շրջափակել էին քաղաքը բոլոր կողմերից Էսատ փաշան որոշեց հանձնվել։ Մարտի 6-ին ժամը 23:00-ին նա համաձայնվեց հանձնել Յանինան և օսմանյան գարնիզոնը հույներին[16]։ Մյուս օրը հունական զորքերը Կոնստանտինի գլխավորությամբ Հունաստանի դրոշներով հանդիսավոր անցան քաղաքի փողոցներով։ Մյուս կողմից Էսատ փաշային Թուրքիա ժամանելուց դիմավորեցին որպես հերոսի[16]։

Օդային պայքար խմբագրել

Հունական զինված ուժերը ճակատամարտի ընթացքում կիրառեցին փոքր ռազմաօդային ուժեր` բաղկացած վեց օդանավից, որոնք հիմնականում Farman MF.7 տեսակի բիպլաններ էին։ Նրանք որպես ավիաբազա օգտագործեցին Նիկոպոլիսը և իրականացրեցին մի քանի ռմակոծության թռիչքներ, որոնք ունեցան լավ արդյունք։ Օդաչուների թվում էին Ֆիմիտրիոս Կամպերոսը, Միքայել Մոտուսիսը և Քրիստոս Ադամիդիսը, ովքեր թռչում էին Բիզանիի և Յանինայի վրայով 1600-2300 մետր բարձրությամբ։ Շատ դեպքերում օսմանյան զինվորները` հայտնաբերելով օդանավերը, փորձում էին տրանք կործանել իրենց ինքնաձիգերով` փոքր հաջողությամբ[17]։ Ռուս օդաչու Ն. դե Սակոֆը դարձավ առաջին օդաչուն, ում օդանավը խոցվեց ցամաքից։ Նա վայրէջք կատարեց Պրևեզայի մոտակայքում, վերանորոգեց իր ինքնաթիռը և վերադարձավ ռազմաբազա[18]։ Երբ Յանինան ընկավ հույների ձեռքը, Ադամիդիդը, ով այս քաղաքից էր, վայրէջք կատարեց իր օդանավով քաղաքի հրապարակում[19]։

Հետևանքներ խմբագրել

 
Օսմանյան ռազմագերիները: Ճակատամարտից հետո հույները գերի վերցրեցին 8.600 օսմանցու:

Ճակատամարտի ընթացքում օսմանցիների կորուստները կազմեցին 2.800 զինվոր, մինչդեռ հույների կորուստները` 284-ն էին։ Հույները գերի վերցրեցին 8.600 օսմանցու, չնայած օսմանյան գառնիզոնը կարող էիր փախչել դեպի Ալբանիա։ Հույները նաև վերցրեցին 108 հրետանային միավոր և մեծ քանակությամբ դետալներ մարտի 16-ին հույները մտան Ջիրոկաստրա և Դելվինա ու նվաճեցին Տեպելենան մյուս օրը[20]։ Պատերազմի վերջում նրանք հասան Կերաունյան լեռներից, որը գտնվում էր Հոնիական ավազանի արևելքում մինչև Պրեսպա լիճ ընկած հատված[21]։ Էպիրուսի հաջողությունը թույլ տվեց հույներին բանակի մի մասը ուղարկել Սալոնիկ` Բուլղարիայի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար[22]։

Ուժեղ պաշտպանությունը Հունական բանակի կողմից ճեղքելու իրողությունը պատմաբան Ռիչարդ Հոլը անվանեց հույների մեծագույն ռազմական ձեռքբերումը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում[22]։ Մինչև այս ճակատամարտը շատ գերտերություններ մեծ ուշադրություն չէին դարձնում հունական զորքերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Erickson (2003), p. 234.
  2. Erickson (2003), pp. 228–34.
  3. Sakellariou (1997), p. 367.
  4. Király, Djordjevíc (1987), p. 103.
  5. 5,0 5,1 Hall (2000), p. 83.
  6. 6,0 6,1 6,2 Hall (2000), pp. 62–64
  7. Erickson (2003), p. 227
  8. Erickson (2003), pp. 293–298
  9. Erickson (2003), pp. 299–300
  10. 10,0 10,1 10,2 Hall (2000), p. 84
  11. Erickson (2003), pp. 300–301
  12. Erickson (2003), p. 301.
  13. Erickson (2003), pp. 301–2.
  14. 14,0 14,1 Erickson (2003), p. 303.
  15. 15,0 15,1 15,2 Hellenic Army General Staff, Army History Directorate (1998), p. 196.
  16. 16,0 16,1 16,2 Erickson (2003), pp. 303–304.
  17. «Aviation in War» (PDF). flightglobal.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  18. Baker (1994), p. 61
  19. Nedialkov, Dimitar (2004). The genesis of air power. Pensoft. ISBN 978-954-642-211-8. «Greek aviation saw action in Epirus until the capture of Jannina on 21 February 1913. On that day, Lt Adamidis landed his Maurice Farman on the Town Hall square, to the adulation of an enthusiastic crowd.»
  20. Koliopoulos, Veremis (2009), p. 73
  21. Schurman, Jacob Gould (1916). «The Balkan Wars: 1912-1913». Project Gutenberg. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  22. 22,0 22,1 Hall (2000), p. 85