Ինքնասպանությունը Ճապոնիայում

Ինքնասպանությունները Ճապոնիայում ներկայացնում են ազգային հայտնի խնդիր, այս երևույթի զգալի տարածվածությունը և նրա պատմական արմատները թույլ են տալիս խոսել Ճապոնիայի մշակույթում ինքնասպանության առկայության մասին[1][2]։ Ճապոնիան համարվում է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից մեկը ամբողջ աշխարհում, 2006 թվականին երկիրը այդ ցուցանիշներով հայտնվել է 9-րդ հորիզոնականում[3]։ Ինքնասպանությունների քանակը հատկապես բարձրացել է 1990-ական թվականներին, օրինակ, 1998 թվականին մակարդակը նախորդ տարիների համեմատ կազմել է 34,7 %[1]: Այդ փաստը կառավարությանը ստիպել է բարձրացնել ֆինանսական միջոցների չափը, որոնք տրամադրվում են ինքնասպանությունների կանխարգելման համար կայացվող միջոցառումների համար։ Կատարված ինքնասպանությունների 71 %-ը կատարում են տղամարդիկ[2] և համարվում են 20 մինչ 44 տարիքային խմբի տղամարդկանց մահվան հիմնական պատճառը[4][5]։

Գծագիրը, պատկերում է Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի համար 100 000 բնակչության ինքնասպանությունների թիվը, 1960 թվականից մինչև 2007 թվականը ընկած ժամանակահատվածում:

Պատմական նախադրյալԽմբագրել

Ճապոնիայի մշակույթը ունի հարգված ինքնասպանությունների երկար պատմություն՝ հարակիրի, որը կատարում էին սամուրայները, որպեսզի քավեն իրենց մեղքերը և խուսափեն դժբախտությունից։ Ժամանակակից Ճապոնիայում մի շարք ինքնասպանություններ կատարվում են, որպեսզի նույնպես թողություն խնդրեն կատարած սխալների համար, որն ամոթ է առաջացրել կամ վնաս է պատճառել ընտանիքին, կազմակերպությանը, սպորտային խմբին, դպրոցին և այլն։

Լայնորեն հայտնի է ճապոնական զորքերի հուսահատ ինքնասպանությունները մարտական գործողությունների ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օրինակ, ճապոնական օդաչու կամիկաձեները, թշնամուն առավելագույն վնաս պատճառելու նպատակով, իրենց ինքնաթիռները և ճախրասավառնակները տարել են դեպի ամերիկական ավիակիրների ինքնասպանության սուզանավերը։ Աչքի են ընկել նաև սովորական զինվորները, որոնք անցկացրել են անհույս բանզայ հարձակումներ, որպեսզի խուսափեն պարտության խայտառակությունից[6]։

Հայտնի է բուդդայական վանականների Սինգոն դպրոցի ինքնամումիֆիկացիայի ավանդույթը, որը կարելի է բնութագրել որպես զոհաբերական ինքնասպանություն։

ՊատճառներԽմբագրել

Ճապոնիայում ինքնասպանությունների պատճառներն իրենց մեջ առաջին հերթին ներառում են աշխատանքի կորուստը (մեծ տարիքային խմբում՝ թոշակի գնալուց հետո դատարկության զգացումը)։ 2009 թվականի դրությամբ աշխատանքի կորուստը համարվում է ինքնասպանության դեպքերի 65,3 % պատճառը։ Դեպրեսիան եղել է հոգեբանական հիմնական գործոնների ցանկի առաջին հորիզոնականում[7]։ Այլ հաճախակի հանդիպող պատճառներն իրենց մեջ ներառում են աշխատանք չգտնելը, պարտքեր կամ վարկեր վերադարձնելը, սոցիալական ճնշումը, առողջական խնդիրները, խնդիրները հարաբերություններում, տարիքային փոքր խմբերում՝ բուլիինգը դպրոցում[4]։ 2007 թվականին Ճապոնիայի ոստիկանության ազգային գործակալությունը մանրամասնել է իրենց բաժնի սկզբունքները, և այժմ այն ունի մինչև 50 հնարավոր պատճառներ պարտադիր ցուցումով, առնվազն երեքը յուրաքանչյուր դեպքում[7]։

ԺողովրդագրությունԽմբագրել

Ինքնասպան լինում են հիմնականում տղամարդիկ, 2007 թվականին տեղի ունեցած դեպքերից ավելի քան 71 %-ը[2]։ 2009 թվականին նրանց թիվը բարձրացել է 641-ի և կազմել է 23 421 մարդ, ընդ որում ակդ թվից 40,8 %-ը բաժին է ընկնում 40-ից մինչև 69 տարիքային խմբին[4][5]։ Տղամարդիկ հակված են ինքնասպան լինելուն ամուսնալուծությունից հետո, քան կանայք[8]։ Չնայած դրան, ինքնասպանությունները համարվում են 15 մինչև 34 տարիքային խմբի ճապոնացի կանանց մահվան հիմնական պատճառը[4][9]։ Չնայած պետք է հաշվի առնել, որ Ճապոնիայում այդ տարիքային խմբում հիվանդության պատճառով մահերի քանակը շատ ցածր է։

20 տարեկանների խմբում ինքնասպանությունների թիվը մեծացել է նաև 2009 թվականին, հասնելով գագաթնակետին դիտարկումների ամբողջ ընթացքում, 2-րդ տարին շարունակ կազմել է 24,1 դեպք 100 000 բնակչության համար։ Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալությունը իր հաշվետվությունում հայտնել է ևս մեկ նոր «ռեկորդի» մասին՝ ինքնասպանությունների քանակով, արձանագրված 30 տարեկանների խմբում 3-րդ տարին շարունակ[7]։ Ինքնասպանությունների քանակը 60 տարեկանների խմբում նույնպես բարձրացել է, այնուամենայնիվ այն ցածր է, քան 30 տարեկանների խմբինը[2]։

2009 թվականին ինքնասպանությունների ընդհանուր քանակը բարձրացել է 2 %-ով և կազմել է 32 849 մարդ (26 մարդ 100 000 բնակչության համար), գերազանցելով 30 000-ի շեմը արդեն 12-րդ տարին շարունակ[10]։ Այդ թիվը մոտավորապես համապատասխանում է 1 ինքնասպանության յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում[4]։ Համեմատության համար, Մեծ Բրիտանիայում մակարդակը կազմել է 9 դեպք 100 000 բնակչության համար, ԱՄՆ-ում 11-ը 100 000 բնակչության համար[4]։ Այդ կողմից Ճապոնիան մեծ տարբերություն ունի այլ տարբեր երկրների համեմատ։ 2007 թվականին կանանց ինքնասպանությունների քանակով երկիրը եղել է առաջին տեղում Մեծ ութնյակում, իսկ տղամարդկանց ինքնասպանությունների քանակով՝ երկրորդը՝ զիջելով միայն Ռուսաստանին[11]։

Վայրեր և միջոցներԽմբագրել

Ճապոնացի տղամարդկանց ինքնասպանության ամենատարածված մեթոդներից է (դեպքերի քանակի նվազման կարգով)՝ կախվելը, գազային թունավորումը կամ խեղդվելը, բարձրությունից ցատկելը, սառը զենքի միջոցով ինքնասպան լիենելը (այդ թվում նաև սրով), ջրահեղձ լինելը, տրանսպորտային միջոցների օգնությամբ ինքնասպան լինելը (այդ թվում «տոբիկներով»)։ Ճապոնացի կանանց մոտ տարածված է ինքնասպան լինելու կախվելու, բարձրությունից ցատկելու, գազային թունավորման և խեղդվելու, թունավորումը դեղահաբերի միջոցով, ջրահեղձ լինելու, տրանսպորտային միջոցների օգնությամբ ինքնասպան լինելու միջոցները[12]։

Ինքնասպան լինելու ամենահայտնի վայրերից է Աոկիգահարա անտառը[13]։ Մինչ 1988 թվական ընկած հատվածում ամեն տարի այնտեղ հայտնաբերել են մոտ 30 դի[14]։ 1999 թվականին գտել են 74 դի[15], դա եղել է «ռեկորդ» մինչև 2002 թվականը, երբ այնտեղ գտել են 78 դիակ[16]։ Անտառի տարածքը հսկվում է ոստիկանության ջոկատների կողմից, որոնց կողմից այդ տարի ձերբակալվել է 83 ենթադրյալ ինքնասպան[16]։

Երկաթագծերը նույնպես համարվում են հայտնի վայրեր, հատկապես Տյուո երկաթագիծը[17]։

Մինչ այնտեղ պատնեշների կառուցելը, ինքնասպանության հայտնի միջոցներից է եղել Միհարա հրաբխի խառնարանը նետվելը։

ՍինդզուԽմբագրել

Սինդզու (ճապ.՝ 心中, անգլ.՝ shinjū) ճապոներենով բառացիորեն նշանակում է «սրտերի միասնություն»[18]։ Սինդզուն ավելի հայտնի է որպես սիրահար զույգերի ինքնասպանություն, որոնց սերը համարվում է սոցիալապես անընդունելի կամ մերժվում է ընտանիքների կողմից։ Սիրահարները կարծել են, որ սինդզուից հետո նրանք նորից կմիավորվեն երկնքում։ Զույգերով այդպիսի ինքնասպանությունը մեծապես տարածված է եղել Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում և դարձել է արվեստի կարևոր մասերից մեկը։ Ճապոնական թատրոնում և գրականությունում սինդզուի ավանդույթը մեծ դեր է խաղում։ Սինդզուն վտանգավոր էր, օրինակ, հայտնի «Սիրահարների ինքնասպանություն Երկնային կապերի կղզում» պիեսում՝ գրված տասնյոթերորդ դարում ողբերգախաղաց Տիկամացու Մոնդզաեմոնի կողմից տիկնիկային բունրակու թատրոնի համար։ Թատերգական պիեսներում սիրահարները սինդզուն ավանդաբար ձեռնարկում են փոքրիկ ռոմանտիկ ճամփորդություն կատարելիս՝ վայելելով վեջին օրերը և հիշելով երջանիկ պահերը։ Սինդզուն արտացոլում է գտել նաև ժամանակակից կինոմատոգրաֆիայում, օրինակ, ռեժիսոր Տակեշի Կիտանոյի «Հրավառություն» ֆիլմում։

Սինդզուի ոչ պակաս հայտնի տեսակ է սպանությունը ծնողների կողմից (հիմնականում մեկ ծնողի հետ), իրենց երեխաներին հաջորդող ինքնասպանությամբ։ Մեծ համբավ ձեռք բերեց Արևմուտքում տեղի ունեցած մի դեպք, որը տեղի է ունեցել 1985 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ում, որտեղ 32-ամյա ճապոնացի ներգաղթյալը, չհանդուրժելով ամուսնու դավաճանությունը, որոշում է իր երկու երեխաներին խեղդել և ինք էլ խեղդվել Սանտա Մոնիկա ծովափում[18]։ Ըստ ճապոնական մշակույթի հետևորդ կնոջ, ոչ ոք չի կարող հոգ տանել փոքր երեխաների մասին, մորից լավ, այդ պատճառով՝ որոշելով կյանքին վերջ տալ, նա իր հետ տանում է նաև իր երեխաներին[18]։

Խմբակային ինքնասպանություններԽմբագրել

Հաճախ Ճապոնիայում տեղի են ունենում խմբակային ինքնասպանություններ, որոնք գրավում են ԶԼՄ-ների մեծ ուշադրությունը[18]։ Բացի այն, որ մասսայականությունը օգնում է հաղթահարել ինքնասպանության վախը, խմբակային ինքնասպանության արմատները նաև կարելի է գնել ճապոնական պատմությունում, որից հայտնի են շատ մասայական հարակիրիներ, ինչպես նաև հայտնի է մի դեպք Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այդ ժամանակ Սայպան կղզու մոտ հազար բնակիչ ինքնասպան եղան (հիմնականում սարից ցած նետվելով), որպեսզի խուսափեն ամերիկյան օկուպացիայից։

Համաձայնությամբ ինքնասպանություններԽմբագրել

21-րդ դարում Ճապոնիայում ինքնասպանությունների յուրահատկությունը դարձել է համաձայնությամբ ինքնասպանությունները։ Այսպես, մինչ այդ անծանոթ մարդիկ, հիմնականում իրար գտնելով համացանցում, պայմանավորվում են միասնական ինքնասպանության կամ միաժամանակ, բայց տարբեր տեղերում տեղի ունեցող ինքնասպանության մասին։ Մամուլում մեծ լուսաբանում է ստացել 2005 թվականին, երբ միաժամանակ երկու մեքենաներում յոթ մարդ ինքնասպան եղավ (խեղդվելով արտանետված գազերից), նախապես այդ մասին համացանցում պայմանավորվելով[19]։

Ճապոնիայի սահմաններից դուրս, համաձայնությամբ ինքնասպանությունները սկսել են տարածվել ամբողջ աշխարհում, ստիպելով տարբեր երկրների կառավարություններին քայլեր ձեռնարկել։ Մասնավորապես, Իսրայելում ստեղծվել է ոստիկանության հատուկ բաժին, որում ոստիկանական հոգեբանները հետևում են ինքնասպանություններին նվիրված ֆորումների նոր հաղորդագրություններին և պատասխանում են դրանց՝ հնարավորության դեպքում ցուցաբերելով հոգեբանական օգնություն և աջակցություն։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Strom Stephanie (հուլիսի 15, 1999)։ «In Japan, Mired in Recession, Suicides Soar»։ Health (The New York Times)։ Վերցված է 2008-09-20 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lewis Leo (հունիսի 19, 2008)։ «Japan gripped by suicide epidemic»։ The Times։ Վերցված է 2008-09-20 
  3. «Girl's suicide leaves dozens ill from fumes»։ /asia (CNN.com)։ ապրիլի 24, 2008։ Արխիվացված օրիգինալից 2008-06-18-ին։ Վերցված է 2008-09-20 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Chambers Andrew (օգոստոսի 3, 2010)։ «Japan: ending the culture of the 'honourable' suicide»։ London: The Guardian։ Վերցված է 2011-03-21 
  5. 5,0 5,1 «Suicides Top 30,000 Cases in Japan for 12th Straight Year»։ Jiji Press Ticker Service։ հունիսի 11, 2010 
  6. «The Moral Dimensions of Properly Evaluating and Defining Suicide»։ www.ohio.edu։ 2009-07-27։ Վերցված է 2017-08-20 
  7. 7,0 7,1 7,2 «Suicides due to hardships in life, job loss up sharply in 2009»։ Japan Economic Newswire։ մայիսի 13, 2010 
  8. «The different impacts of socio-economic factors on suicide between males and females»։ Obesity, Fitness & Wellness Week։ օգոստոսի 14, 2010 
  9. Ozawa-de Silva Chikako (December 2008)։ «Too Lonely to Die Alone: Internet Suicide Pacts and Existential Suffering in Japan»։ Cult Med Psychiatry 32 (4): 516–551։ PMID 18800195։ doi:10.1007/s11013-008-9108-0  p. 519
  10. «Suicides in Japan top 30,000 for 12th straight year, may surpass 2008 numbers»։ The Mainichi Daily News։ 26 Dec. 2009 (չաշխատող հղում)
  11. Prideaux, Eric, «World’s suicide capital — tough image to shake», The Japan Times, 20 November 2007, p. 3, retrieved on 24 December 2010.
  12. Austin (2014-06-06)։ «5 Things To Know About Suicide In Japan»։ Tofugu (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2017-08-19 
  13. McCurry Justin (հունիսի 19, 2008)։ «Nearly 100 Japanese commit suicide each day»։ London: The Guardian։ Վերցված է 2008-09-20 
  14. Takahashi Yoshitomo (1988)։ «EJ383602 - Aokigahara-jukai: Suicide and Amnesia in Mt. Fuji's Black Forest»։ Education Resources Information Center (ERIC)։ Վերցված է 2008-09-20 
  15. «Suicide manual could be banned»։ World: Asia-Pacific (BBC News)։ դեկտեմբերի 10, 1999։ Վերցված է 2008-09-20 
  16. 16,0 16,1 «'Suicide forest' yields 78 corpses»։ The Japan Times։ փետրվարի 7, 2003։ Վերցված է 2008-09-20 
  17. French Howard W. (հունիսի 6, 2000)։ «Kunitachi City Journal; Japanese Trains Try to Shed a Gruesome Appeal»։ Health (The New York Times)։ Վերցված է 2008-09-20 
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Shinju.html»։ www.japanpsychiatrist.com։ Վերցված է 2017-08-19 
  19. McCurry Justin (2005-03-01)։ «Seven die in online suicide pact in Japan»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-08-19