ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ
ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1991 թվականին Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդի շրջանակներում[1][2]։ 1994 թվականին Ռուսաստանը միացավ Համագործակցություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace) ծրագրին և այդ պահից սկսած ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր[3] : Ռուսաստան—ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին անվտանգության և համատեղ ծրագրերի հարցերով զբաղվելու համար։ Համագործակցությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այժ զարգանում է մի քանի գլխավոր ուղղություններով. պայքար ահաբեկչության դեմ, ռազմական համագործակցություն, համատեղ գործողություններ և համագործակցություն Աֆղանստանում, արդյունաբերական համագործակցություն և զենքերի չտարածման դեմ ծարագրեր[4]։ 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն միակողմանիորեն որոշեց դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ի պատասխան Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերակատարության[5]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասաց, որ ՌԴ-ն կողմանկից է ՆԱՏՕ-ի հետ ռազmական համագործացկության վերսկսմանը[6]։ 2017 թվականի մարտի վերջերին Խորհուրդը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների կոնֆերանս հրավիրեց Բրյուսելում[7]։
![]() | |
![]() ՆԱՏՕ |
![]() Ռուսաստան |
Հետսառըպատերազմյան համագործակցություն Խմբագրել
Բեռլինի պատի անկումից հետո ՆԱՏՕ-ն և ԽՍՀՄ-ը սկսեցին բանակցություններ վարել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ զենքի և զինամթերքի վերահսկողության պայմանագրերի վրեաբերյալ։ ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձենն 1989 թվականի դեկտեմբերի 19-ին կատարեց առաջին այցելությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Այցին հաջորդեցին բանակցություններ ՆԱՏՕ-ի և ԽՍՀՄ-ի ռազմական ղեկավարության միջև[9]։ Պաշտոնական հարաբերությունները և համագործակցությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սկիզբ է առել 1991 թվականին Հյուսիսատլանտյան Համագործակցության խորհրդի շրջանականերում։ Հարաբերությունները ավելի խորացան, երբ 1994 թվականի հունիսի 22-ին Ռուսաստանը միացավ Համագործացկություն հանուն խաղաղության ծրագրին[10]։ 1997 թվականի մայիսի 27-ին` ՆԱՏՕ-ի Փարիզյան գագաթնաժողովի ժամանակ, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ստորագրեցին «Փոխադարձ հարաբերությունների, համագործացկության և անվտանգության հիմնարար ակտը»[11], որը հարաբերությունների հետագա զարգացման ամուր հիմք էր հանդիսանում։ Կողմերը հայտարարեցին, որ միմյանց չեն դիտարկում որպես հակառակորդներ, և հենվելով քաղաքական հարաբերությունների բարձրագույն մակարդակի վրա պատրաստ են կառուցել երկարատև խաղաղություն և անվտանգություն Եվրատլանտյան տարածաշրջանում։ 2009 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ն դիմեց Ռուսաստանին օգնության խնդրանքով` Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար։ Մասնավորապես անհրաժեշտ էր Ռուսաստանի թույլտվությունը իր տարածքի վրայով զորքի և զինամթերքի փոխադրման համար, ինչպես նաև խնդրում էր ուղղաթիռներ տրամադրել[12]։ Ռուսաստանը մերժեց այս խնդրանքները, բայց շարունակում էր թույլատրել իր տարածքով ոչ ռազմական մատակարարումները[13]։ 2011 թվականի հունիսի 6-ին ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը իրականացրեցին իրենց առաջին զորավարժությունը։ Սառը պատերազմից հետո այն երկրորդ համատեղ զորավարժությունն էր կողմերի միջև[14]։ 2012 թվականի ապրիլին Ռուսաստանում տեղի էին ունենում բողոքի ցույցեր ՆԱՏՕ-ին ներգրավվածության վերաբերյալ` գլխավորապես կազմակերպված ձախամետ ուժերի կողմից[15]։
Համագործակցության դադարեցում և ռազմականացում Խմբագրել
2014 թվական Խմբագրել
2014 թվականի մարտի սկզբներին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը աճեց Ուկրաինական ճգնաժամի և ռուսական զորքերի Ղրիմ մտնելուց հետո. ՆԱՏՕ-ն կոչ արեց Ռուսաստանին դադարեցնել գործողությունները և հայտարարեց, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանը[16]։ 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհուրդը հայտարարեց, որ դադարեցնում է քաղաքացիական և ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ[5][17]։ Նույն թվականի գարնանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ պլանավորում էր լրացուցիչ զորքեր ուղարկել Ղրիմ` համալրելու Սևծովյան նավատորմի ուժերը[18][19]։ Նման քայլը ՆԱՏՕ-ի համար ահազանգ էր. նոյեմբերին ՆԱՏՕ-ի ռազմական գերագույն հրամանատար ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրեդլովը հայտարարեց, որ դաշինքը խստորեն հետևում է ռուսական բանակի գործողություններին, քանի որ կար զանգվածային ոչնչացման, մասնավորապես միջուկային, զենք օգտագործելու վտանգ[20]։ Դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այն օրինաչափ գործողություն էր, քանի որ Ղրիմը դարձել է պետության մի մասը և ունի նման զենքեր «Միջուկային զենքի չտարածման պայմանագրին» համապատասխան[21]։
Սեպտեմբեր ամսին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ—Ուկրաինա հանձնաժողովը ընդունեց Համատեղ հայտարարություն, որը խստորեն դատապարտում էր Ռուսաստանի անօրինական գործողություները և Ղրիմի զավթումը[22]։ Հուլիսի ամսին ԱՄՆ-ը պաշտոնապես մեղադրեց Ռուսաստանին 1987 թվականի «Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագիրը» խախտելու մեջ[23] և սպառնաց համաչափ պատասխան տալ[24]։ 2015 թվականի հունիսի սկզբներին ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հաղորդում տարածեց, որ Ռուսաստանը չի ուղղել պայմանագրի խախտումը[25]։ ԱՄՆ-ի կառավարության 2014 թվականի հոկտեմբերի հաղորդագրությունը պնդում էր, որ Ռուսաստանը ուներ 1.643 միջուկային մարտագլխիկներ. ավելի շատ քան ԱՄՆ-ը[26][27]։ 2014 թվականի վերջերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց նոր ազգային ռազմական հայեցակարգը, որը բնորոշեց ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ավելացումը Ռուսաստանի սահամանին` որպես գլխավոր ռազմական սպառնալիք[28][29]։
2015 թվական Խմբագրել
2015 թվականի փետրվարի սկզբներին ՆԱՏՕ-ի դիվանագետները նշում էին, որ Ռուսաստանի միջուկային պոտենցիալը ՆԱՏՕ-ի դեմ օգտագործելու մտավախությունը գնալով աճում է[30]։ Ի պատասխան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը առաջարկեց, որ Բրիտանիան թարմացնի իր միջուկային զինանոցը[31]։ 2015 թվականի հունիսին ռուսական անկախ ռազմական վերլուծաբանի հետևյալ միտքը շրջանառվում էր ամերիկյան մամուլում. «Բոլորը պետք է հասկանան, որ մենք ապրում ենք ամբողջովին տարբեր աշխարհում, քան երկու տարի առաջ էր։ Այդ աշխարհում, որը մենք կորցրեցինք, հնարավոր էր ապահովել անվտանգությունը պայմանագրերի միջոցով։ Այժմ մենք ականատեսն ենք բոլորովին այլ իրավիճակի, որտեղ սեփական անվտանգությունը ապահովելու հիմանակն միջոցը ռազմական պոտենցիալի մեծացումն է»[32]։ ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածությունը աճեց 2015 թվականի նոյեմբերի 24-ից հետ, երբ Թուրքիայի զնիված ուժերը խոցել էին ռուսական ռազմական ինքնաթիռ, որը ենթադրվում է հատել էր Թուրքիայի սահմանը[33]։ Ռուս պաշտոնյաները հերքեցին ինքնաթիռի` սահմանը հատած լինելու մասին տեղեկությունը։ Դեպքից կարճ ժամանակ անց ՆԱՏՕ-ն հրավիրեց արտահերտ նիստ այն քննարկելու համար։ 2015 թվականի դեկտմեբերի 2-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պաշտոնապես հրավիրեցին Մոնտենեգրոյին միանալ դաշինքին։ Այս առաջարկության հետևեց Ռուսաստանի հայտարարությունը, ըստ որի Մոնտենեգրոյի նման քայի գնալուց հետո Ռուսաստանը կդադարեցներ համագործակցությունը բոլոր բնագավառներում[34]։
2016 թվական Խմբագրել
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի հանդիպումից կարճ ժամանակ առաջ, որը առաջին էր 2014 թվականից ի վեր[35], Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը նշեց, որ նկատում է ռազմական աճ, որն աննախադեպ է Սառը պատերազմից հետո[36][37]։ Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանը ասաց, որ Ռուսաստանը անհարմարություններ չի կրում համագործակցության դադարեցումից հետո[38]։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ասաց, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ունեն էական անհամաձայնություններ, և այդ հանդիպումը չհարթեց դրանք[39][40][41]։
2016 թվականին` Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաստատվեց չորս բատալիոն` 3000-4000 զորքեր, Բալթյան պետություններ և արևելյան Լեհաստան ուղարկելու որոշումը։ Նախատեսվում էր նաև ընդլայնել ծովային և ռամզաօդային ուժերը նախիկին խորհրդային բլոկի պետությունների անվտանգությունն ապահովելու համար[42]։ Գագաթնաժողովը վերահաստատեց ՆԱՏՕ-ի նախկին որոշումները, որոնք նախատեսում էին դադարեցնել քաղաքացիական և ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, սակայն շարունակել մնալ բաց քաղաքական երկխոսության համար[43]։ 2016 թվականի հուլիսի կեսերին Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հաղորդեց, որ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ պետք է տեղակայի Ղրիմի Թեոդոսիա քաղաքում նույն թվականի օգոստոսին` մեծացնելով ռուսական ուժերի պաշտպանունակությունը[44][45]։
2017 թվական Խմբագրել
2017 թվականի հուլիսին ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի հանդիպում տեղի ունեցավ Բրյուսելում։ Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յան Սթոլթենբերգը ասաց, որ Դաշնակիցները և Ռուսաստանը անկեղծ և կառուցողական քննարկումներ ունեցան Ուկրաինայի, Աֆղանստանի և ռիսկերի նվազեցման վերաբերյալ[46]։ Երկու կողմերը քննարեկցին նաև Բելառուսում կայանալիք ռուսական և ՆԱՏՕ-ի 2017 թվականի զորավարժությունները[47]։
ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդ Խմբագրել
ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհուրդը ստեղծվել է 2002 թվականի մայիսի 28-ին ՆԱՏՕ-ի` Հռոմի գագաթնաժողովի ժամանակ։ Խորհուրդը դիվանագիտական գործիք էր անվտանգության հարցերի լուծման և միացյալ նախագծերի իրականացման համար[48][49]։ Համատեղ որոշումները և գործողությունները ներառում են պայքարը ահաբեկչության դեմ[50][51], ռազմական զորավարժություններ[52] և անձնակազմի վարժեցում[53]), համագործակցություն Աֆղանստանում, արդյունաբերական համագործակցություն և այլ ասպարեզներ։ ՆԱՏՕ-ի անդամները և Ռուսաստանի ղեկավարությունը դրականորեն գնահատեցին Խորհրդի աշխատանքը 2008 թվականի ապրիլին տեղի ունեցած Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ. թեպետ երկու կողմերն էլ ունեն տարաձայնություններ խորհրդի գործունեության կոնկրետ արդյունքների վերաբերյալ։ 2009 թվականի հունվարին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ասաց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի մարմին է, որտեղ գիտական խորհրդակցություններ են անցկացվում։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը կիսեց այս կարծիքը և ավելի պրակտիկ գործունեություն իրականցնելու հույս հայտնեց։
Շահերի հակամարտություն Խմբագրել
Վրաստանի պատերազմ և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչում Խմբագրել
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները լարվեցին 2008 թվականի ամռանը ռուս-վրացական պատերազմի պատճառով։ Ավելի ուշ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը քննադատեց Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումը` որպես անկախ պետություններ[54]։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այս ճանաչումը ոտնահարում է ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր։ Ի պատասխան Ռուսաստանը հայտարարեց, որ ճանաչումը բխում էր իրավիճակից և կատարվել է ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան[55]։ Ռուսաստանյան լրատվամիջոցները անընդհատ հղում էին կատարում Կոսովոյի անկախության ճանաչմանը։ Հարաբերությունները ավելի լարվեցին 2009 թվականի մայիսին, երբ ՆԱՏՕ-ն վտարեց երկու ռուս դիվանագետների` նրանց մեղադրելով լրտեսության մեջ։ Մինչև 2011 թվականի Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտատարեց, որ եթե Ռուսաստանը չմտներ պատերազմի մեջ Վրաստանում, ՆԱՏՕ-ն ավելի կընդլայնվեր դեպի արևելք[56]։
ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանություն Խմբագրել
Ռուսաստանը պնդում է, որ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնք տեղակայված են Լեհաստանում և Խորվաթիայում, վտանգ են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ 2009 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չեղարկեց Լեհաստանի և Խորվաթիայի վերոհիշյալ նախագծերը այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպառնաց ԱՄՆ-ին ռազմական պատասխան տալ, իսկ Լեհաստանին զգուշացրեց, որ համաձայնվելով տեղակայել հակահրթիռային համակարգ այն ինքնին վերածվում է թիրախի Ռուսաստանի կողմից միջուկային հարձակման համար։ Ռուսաստանը զգուշացրեց նաև Թուրքիայում չտեղակայել նման համակարգ Սիրիայի սահմանի մոտ[57][58]։ 2010 թվականի փետրվարին Ռումինիան հայտարարեց ԱՄՆ հակարթիռային համակարգի տեղակայման համաձայնագրի մասին, որը Ռուսաստանը մեկնաբանեց որպես իր ազգային անվտանգության սպառնալիք[59]։
Ռուսաստանի` ՆԱՏՕ-ին միանալու առաջարկներ Խմբագրել
Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը արծարծվել է տարբեր ժամանակներում և՛ ռուս, և՛ արևմտյան ղեկավարների կողմից[60]։ 1990 թվականին` Գերմանիայի վերամիավորման բանակցությունների ժամանակ, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը ասաց. «Դուք ասում եք, որ ՆԱՏՕ-ն ուղղված չէ մեր դեմ, այն անվտանգության ապահովման կառուցվածք ունի։ Հետևաբար մենք ևս առաջարկում ենք միանալ ՆԱՏՕ-ին»։ ԱՄՆ-ի պետքարտուղար Բեյքերը այն որակեց «երազանք»[61]։
2009 թվականի մարտին Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին առաջարկեց Ռուսաստանը ներառել ՆԱՏՕ-ի մեջ։ Ապա լեհական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա պնդեց, որ դա զուտ հիպոթետիկ առաջարկ էր, որը գոյություն է ունեցել դեռևս 1990-ական թվականներից։ Քլինթոնի վարչակազմի իշխանության ներքո կար երկմտանք, թե արդյոք Ռուսաստանը պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ կամ ինչ պայմաննեորվ[62]։ Այնուամենայնիվ Ռուսաստանի ղեկավարությունը հստակ ձևակերպեց, որ չի պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այլ զուտ ցանկանում է շարունակել համագործակցությունը։ 2010 թվականի սկզբներին այդ առաջարկությունը բաց նամակի ձևով կրկնվեց Գերմանիայի պաշտպանության փորձագետներ Կլաուս Նոյմանի, Ֆրանկ Էլբի, Ուլրիխ Վեյզերի և նախկին պաշտպանության նախարար Ուոլքեր Ռուհի կողմից։ Նամակի հեղինակները նշում էին, որ ՆԱՏՕ-ն ունի Ռուսաստանի կարիքը Ասիական տերություններին հակակշռելու համար[63]։ 2010 թվականի սեպտեմբերին Նյու-Յորքում տեղի ունեցավ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի հանդիպում, որը 2008 թվականի հարաբերությունների կասեցումից հետո առաջինն էր։ Հանդիպման նախօրեին ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում նշեց Ռուսաստանի` ՆԱՏՕ-ին միանալու հիպոթետիկ հավանականության մասին[64]։
Գաղափարախոսություն և քարոզչություն Խմբագրել
Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն նշել են, որ ներգրավված են քարոզչական պատերազմի մեջ, և երկուսն էլ հիմնել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք օգնում են տարածել իրենց ուղերձները[65]։ Ռուսաստանը ստեղծել է օրինակ «Սպուտնիկ», «Ռուսական լրատվական գործակալություն», «Ռուսաստանն այսօր» միջազգային հեռարձակման կայանները[66], ինչպես նաև ներքին լրատվական ցանցեր[67][68]։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ևս ստեղծեցին միջազգային հեռարձակման կայաններ. օրինակ «Ամերիկայի ձայնը» և «ԲիԲիՍի ծառայությունը»։ Ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես հակաամերիկյան, քարոզչություն են իրականացնում[69][70]։ 2014 թվականին Ռուսաստանը դադարեցրեց Ամերիկայի ձայնի ռադիոհեռարձակումները այն բանից հետո, երբ ռադիոն քննադատեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում[71]։ 2015 թվականի հունվարի 19-ին Եվրամիության Անվտանգության և արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտնեց, որ ԵՄ-ը պլանավորում է ստեղծել ռուսերեն լեզվով հեռարձակվող լրատվամիջոց Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար[72]։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է «Եվրասիականացումը»[73] և «Պուտինիզմը» որպես արևմտյան տերությունների քարոզչամեքենայի հակակշիռ[74]։ Պուտինը և Ռուսաստանը` որպես ամբողջություն, կորցրել են Արևմուտքի հարգանքը այդ արժեքների վերաբերյալ։ Արդյունքում ստեղծել է «արժեքային ճեղքվածք» Ռուսաստանի և Արևմուտքի միջև[75]։ 2016 թվականի մարտին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Ռուսաստանը ինֆորմացիոն պատերազմի մեջ է անգլիալեզու լրատվամիջոցների դեմ[76]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «NATO’s Relations With Russia»։ NATO Public Diplomacy Division, Belgium։ 6 April 2017։ Վերցված է 26 May 2017
- ↑ «NATO Strategic Concept for the Defence and Security of the Members of the North Atlantic Treaty Organization»։ NATO Public Diplomacy Division, Belgium։ 20 November 2010։ Վերցված է 26 May 2017
- ↑ «NATO PfP Signatures by Date»։ NATO Public Diplomacy Division, Belgium։ 10 January 2012։ Վերցված է 22 April 2016
- ↑ Cook Lorne (25 May 2017)։ «NATO: The World's Largest Military Alliance Explained»։ www.MilitaryTimes.com։ The Associated Press, US։ Վերցված է 26 May 2017
- ↑ 5,0 5,1 «Ukraine Crisis: NATO Suspends Russia Co-operation»։ BBC News, UK։ 2 April 2014։ Վերցված է 2 April 2014
- ↑ «Russian Foreign Minister Lavrov: NATO Expansion Led to Tension in Europe Unprecedented in Last 30 Years»։ Russia Today։ 18 February 2017։ Վերցված է 26 May 2017
- ↑ Barnes, Julian E., "Russian, NATO Diplomats Discuss Military Deployments in Baltic Sea Region" (subscription required), The Wall Street Journal, US, 30 March 2017. Retrieved 2017-03-30.
- ↑ «The Permanent Mission of Russia to NATO»։ Natomission.ru։ Վերցված է 2011-12-04
- ↑ NATO Declassified - Old adversaries become new partners
- ↑ «The NATO-Russia Archive - Formal NATO-Russia Relations»։ Berlin Information-Center For Translantic Security (BITS), Germany։ Վերցված է 22 April 2016
- ↑ NATO։ «NATO - Official text: Founding Act on Mutual Relations, Cooperation and Security between NATO and the Russian Federation signed in Paris, France, 27-May.-1997»։ NATO։ Վերցված է 22 April 2016
- ↑ NATO chief asks for Russian help in Afghanistan Reuters Retrieved on 9 March 2010
- ↑ Moscow denies NATO access to Afghanistan Archived 2020-04-10 at the Wayback Machine. Russia Today Retrieved on 9 March 2010
- ↑ «Russian and Nato jets to hold first ever joint exercise»։ Telegraph.co.uk։ 1 June 2011։ Վերցված է 22 April 2016
- ↑ Kramer Andrew E. (21 April 2012)։ «Russians Protest Plan for NATO Site in Ulyanovsk»։ The New York Times
- ↑ «NATO warns Russia to cease and desist in Ukraine»։ Euronews.com։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2014-ին։ Վերցված է 2 March 2014
- ↑ «Statement by NATO foreign ministers, 1 April 2014»
- ↑ New subs, warships, SAMs, troops to be deployed in Crimea RT, May 06, 2014.
- ↑ «Россия усилит Черноморский флот новыми кораблями»։ RIA Novosti (Russia)։ 2014-05-06։ Վերցված է 2015-12-03
- ↑ «NATO 'very concerned' by Russian military build-up in Crimea - INTERNATIONAL»։ Վերցված է 22 April 2016
- ↑ «Crimea»։ Interfax-Ukraine։ Վերցված է 22 April 2016
- ↑ Joint Statement of the NATO-Ukraine Commission, 4 September 2014.
- ↑ «Russian INF Treaty Violations: Assessment and Response»։ Վերցված է 22 April 2016
- ↑ «US and Russia in danger of returning to era of nuclear rivalry»։ The Guardian (UK)։ 2015-01-04։ Վերցված է 2015-01-04
- ↑ Gordon Michael R. (2015-06-05)։ «U.S. Says Russia Failed to Correct Violation of Landmark 1987 Arms Control Deal»։ The New York Times (US)։ Վերցված է 2015-06-07
- ↑ «Russia’s deployed nuclear capacity overtakes US for first time since 2000»։ RT (Moscow)։ 2014-10-06։ Վերցված է 2014-12-28
- ↑ Matthew Bodner (2014-10-03)։ «Russia Overtakes U.S. in Nuclear Warhead Deployment»։ The Moscow Times (Moscow)։ Վերցված է 2014-12-28
- ↑ «Russia’s New Military Doctrine Hypes NATO Threat»։ Վերցված է 22 April 2016
- ↑ Putin signs new military doctrine naming NATO as Russia’s top military threat National Post, December 26, 2014.
- ↑ «Insight - Russia's nuclear strategy raises concerns in NATO»։ Reuters։ 4 February 2015։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2015-ին։ Վերցված է 6 February 2015
- ↑ Croft Adrian (6 February 2015)։ «Supplying weapons to Ukraine would escalate conflict: Fallon»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2015-ին։ Վերցված է 6 February 2015
- ↑ MacFarquhar, Neil, "As Vladimir Putin Talks More Missiles and Might, Cost Tells Another Story", New York Times, June 16, 2015. Retrieved 2015-06-17.
- ↑ «NATO-Russia Tensions Rise After Turkey Downs Jet»։ The New York Times։ 24 November 2015։ Վերցված է 29 November 2015
- ↑ «ATO Invites Montenegro to Join, as Russia Plots Response»։ The New York Times։ 2 December 2015։ Արխիվացված է օրիգինալից 5 December 2015-ին։ Վերցված է 2 December 2015
- ↑ НАТО созрело для диалога с Москвой Nezavisimaya gazeta, 14 April 2016.
- ↑ «TASS: Russian Politics & Diplomacy - Lavrov: Russia will not allow NATO to embroil it into senseless confrontation»։ TASS։ 14 April 2016։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2016-ին։ Վերցված է 6 August 2017
- ↑ «Лавров: РФ не даст НАТО втянуть себя в бессмысленное противостояние»։ РИА Новости։ 14 April 2016
- ↑ Грушко: позитивной повестки дня у России и НАТО сейчас нет RIA Novosti, 20 April 2016.
- ↑ Nato-Russia Council talks fail to iron out differences The Guardian, 20 April 2016.
- ↑ «U.S. launches long-awaited European missile defense shield»։ CNN politics։ 12 May 2016։ Վերցված է 24 August 2016
- ↑ «US holds joint war games in Romania amidst missile shield rift with Russia»։ RT news։ 16 May 2016։ Վերցված է 24 August 2016
- ↑ NATO agrees to reinforce eastern Poland, Baltic states against Russia Reuters, 8 July 2016.
- ↑ Warsaw Summit Communiqué See para 11.
- ↑ Russia to deploy S-400 missiles in Crimea next month RT, 15 July 2016.
- ↑ «Триумф» в Крыму Gazeta.ru, 17 July 2016.
- ↑ Press point by NATO Secretary General Jens Stoltenberg following the meeting of the NATO-Russia Council nato.int , 13 July 2013.
- ↑ Russia tells NATO to stop 'demonising' planned war games Reuters, 13 July 2017.
- ↑ NATO-Russia council Statement(չաշխատող հղում)
- ↑ «NATO's relations with Russia»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-16-ին։ Վերցված է 2017-08-06
- ↑ NATO-Russia council on Terrorism
- ↑ NATO-Russia to practise anti-terrorist response
- ↑ RFS and NATO ships joint manoeuvres
- ↑ «Allies and Russia attend U.S. Nuclear Weapons Accident Exercise»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին։ Վերցված է 2017-08-06
- ↑ «NATO Press Release (2008)108 – 27 Aug 2008»։ Nato.int։ Վերցված է 2011-12-04
- ↑ «NATO Press Release (2008)107 – 26 Aug 2008»։ Nato.int։ Վերցված է 2011-12-04
- ↑ «Russia’s 2008 war with Georgia prevented NATO growth – Medvedev | Russia | RIA Novosti»։ En.ria.ru։ 2011-11-21։ Վերցված է 2011-12-04
- ↑ John Pike։ «Russia Warns Against NATO Missiles on Syrian Border»։ Վերցված է 22 April 2016
- ↑ «Turkish Request for Missiles Strains Ties With Russia - Al-Monitor: the Pulse of the Middle East»։ Al-Monitor։ Վերցված է 22 April 2016
- ↑ «US, Romania break ground on missile defense system»։ RT International։ Վերցված է 22 April 2016
- ↑ Could NATO Membership For Russia Break Impasse In European Security Debate?, 5 February 2010.
- ↑ «A Broken Promise?»։ Foreign Affairs։ October 2014։ Վերցված է 2016-01-06
- ↑ «Sikorski: Russia in Nato? Why Not»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-26-ին։ Վերցված է 2017-08-06
- ↑ Ex-minister wants to bring Russia into NATO Der Spiegel Retrieved on 9 March 2010
- ↑ 5 Reasons Why Russia Will Never Join NATO The Moscow Times, 19 November 2010.
- ↑ Dejevsky Mary (11 April 2014)։ «News of a Russian arms buildup next to Ukraine is part of the propaganda war»։ The Guardian։ Վերցված է 25 December 2014
- ↑ Matlack Carol (4 June 2014)։ «Does Russia's Global Media Empire Distort the News? You Be the Judge»։ Bloomberg։ Վերցված է 25 December 2014
- ↑ Spiegel Staff (30 May 2014)։ «The Opinion-Makers: How Russia Is Winning the Propaganda War»։ Der Spiegel։ Վերցված է 25 December 2014
- ↑ Tetrault-Farber Gabrielle (12 May 2014)։ «Poll Finds 94% of Russians Depend on State TV for Ukraine Coverage»։ The Moscow Times։ Վերցված է 25 December 2014
- ↑ Remnick David (11 August 2014)։ «Watching the Eclipse»։ The New Yorker։ Վերցված է 2 January 2015
- ↑ Kruscheva Nina (29 July 2014)։ «Putin’s anti-American rhetoric now persuades his harshest critics»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2015-ին։ Վերցված է 2 January 2015
- ↑ Lally Kathy (10 April 2014)։ «Moscow turns off Voice of America radio»։ Washington Post։ Վերցված է 24 December 2015
- ↑ «Mogherini: EU may establish Russian-language media»։ Reuters։ 19 January 2015։ Վերցված է 20 January 2015
- ↑ Neyfakh Leon (9 March 2014)։ «Putin’s long game? Meet the Eurasian Union»։ Boston Globe։ Վերցված է 21 January 2015
- ↑ Rohde David, Mohammed Arshad (18 April 2014)։ «Special Report: How the U.S. made its Putin problem worse»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 23 December 2014-ին։ Վերցված է 20 December 2014
- ↑ "Russia Redefines Itself and Its Relations with the West", by Dmitri Trenin, The Washington Quarterly, Spring 2007
- ↑ «В Кремле рассказали о состоянии информационной войны с англосаксами»։ Վերցված է 22 April 2016
Գրականություն Խմբագրել
- Bohm Michael (19 November 2010)։ «5 Reasons Why Russia Will Never Join NATO»։ The Moscow Times։ Independent Media Sanoma Magazines։ Արխիվացված է օրիգինալից 19 November 2010-ին։ Վերցված է 19 November 2010
- Stent Angela (2014)։ The Limits of Partnership: U.S.-Russian Relations in the Twenty-First Century
- Forsberg, Tuomas, and Graeme Herd. "Russia and NATO: From Windows of Opportunities to Closed Doors." Journal of Contemporary European Studies 23#1 (2015): 41-57.
- Unverdi, Gurbet Behram. "To what extent is the gradual deterioration in NATO-Russia relations between 1991-2014 causally related to NATO՛s eastward expansion in Eastern-Europe?." (MA thesis, Leiden University 2015). online
Արտաքին հղումներ Խմբագրել
- NATO-Russia council.(անգլ.)(ռուս.)(ֆր.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 9-ի օրվա հոդված: |