Թարմացնել այս էջի քեշը
Օգոստոս ամսվա հոդվածները
Օգոստոսի 1
«Կնքահայրը 2» (The Godfather 2), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից, 1974 թվականին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»:

Ֆիլմը կազմված է երկու սյուժետային գծերից: Առաջինը ներկայացնում է Վիտո Կոռլեոնեյի կյանքը, որը ապագայում դառնալու էր ամենահզոր քրեական ընտանիքի՝ Կոռլեոնե ընտանիքի Դոնը: Երկրորդ գիծը, շարունակելով առաջին ֆիլմը, ցույց է տալիս Վիտո Կոռլեոնեյի որդու՝ Մայքլ Կոռլեոնեյի կյանքը, որը հոր մահից հետո, ղեկավարում է իրենց ընտանիքն ու բիզնեսը:

Երկու գծերն էլ, զուգահեռ ուղղորդվում են մինչև ֆիլմի վերջը շարունակել...

Օգոստոսի 2
Ֆաինա Ռանևսկայա
Ֆաինա Ռանևսկայա

Ֆաինա Գեորգիևնա (Գրիգորևնա) Ռանևսկայա (ռուսերեն՝ Фаи́на Гео́ргиевна (Григо́рьевна) (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման) , օգոստոսի 15(27) 1896, Տագանրոգհուլիս 19, 1984, Մոսկվա), ԽՍՀՄ կինոյի և թատրոնի դերասանուհի։

Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»։ Ներկայումս հասարակության մեջ Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծամասամբ թևավոր խոսքեր են դարձել:

Ֆաինա Ռանևսկայան (Ֆելդման) ծնվել է 1896 թվականի օգոստոսի 15(27) Տագանրոգում, հարուստ հրեական ընտանիքում շարունակել...

Օգոստոսի 3
Դողս գյուղ տեսարաններ
Դողս գյուղ տեսարաններ

Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս։

Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8կմ2 (381 հա)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013 թ):

Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թ-ին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև շարունակել...

Օգոստոսի 4
Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության չեմպիոն Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը հաղթանակից հետո
Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության չեմպիոն Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը հաղթանակից հետո

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ը (պորտ.՝ Copa do Mundo FIFA de 2014, անգլ.՝ 2014 FIFA World Cup), ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է, որի եզրափակիչ մրցաշարը անցկացվել է 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։

Մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։

Ըստ մայրցամաքների աշխարհի առաջնության անցկացման ռոտացիոն սկզբունքով պայմանավորված՝ 2014 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկայում, և Բրազիլիան միակ թեկնածուն էր շարունակել...

Օգոստոսի 5
Արարատի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Կազմվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին։

Ներառում է Արարատի, Արտաշատի, Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները։

Սկսած 1988 թվականի գարնանից՝ մարգի տարածքը դարձել էր Ղարաբաղյան շարժման կենտրոններից։ Շարժումը դրսևորվել է տարբեր ձևերով՝ հանրահավաքներ, գրականության հրատարակում և տարածում, գործադուլներ, հացադուլներ, դասադուլներ և այլն։ Շարժման առավել տարածված ձևը դարձել էր գրեթե բոլոր գյուղերում կամավորական ջոկատների կազմավորումը շարունակել...

Օգոստոսի 6
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։

Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։

1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին շարունակել...

Օգոստոսի 7
ինչպես է ծծմբական թթվի կաթիլները քայքայում բամբակյա սրբիչը
ինչպես է ծծմբական թթվի կաթիլները քայքայում բամբակյա սրբիչը

Ծծմբական թթու, քիմիական բանաձևն է H2SO4, որը պարունակում է 2 ատոմ ջրածին, մեկ ատոմ ծծումբ և 4 ատոմ թթվածին։

Ծծմբական թթուն անջուր թթու է՝ անգույն, անհոտ ծանր օշարականման հեղուկ է, կայուն և ուժեղ թթուներից է (խտությունը 1,83 գ/սմ³), եռում է բարձր ջերմաստիճաններում (340°C)։ Ծծմբական թթուն ուժեղ թթու է,ունի բարձր դիսոցման աստիճան։ Տեխնիկայում ծծմբական թթուն անվանում են խառնուրդ ինչպես ջրի, այնպես էլ ծծմբի եռօքսիդի հետ` SO3։

Ծծմբական թթուն 20-րդ դարում անվանում էին նաև արջասպ ծծմբաթթու կամ նավթի արջասպ շարունակել...

Օգոստոսի 8
Հառիճավանք
Հառիճավանք

Հայաստանի եկեղեցական ճարտարապետությունը քրիստոնեական կրոնի պաշտամունքային շենքերի, այլ շինությունների և դրանց համալիրների կառուցման արվեստ է։

Հայաստանում այն ձևավորվել է 4–-6-րդ դարերում, երբ ստեղծվել են եկեղեցական շենքերի գրեթե բոլոր այն հորինվածքները, որոնք կիրառվել են նաև հետագայում։

301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ սկզբից ևեթ ինքնուրույն է մշակել եկեղեցական շենքերի տիպերը շարունակել...

Օգոստոսի 9
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 982–1113 թվականներին, Բագրատունիների արքայատան գլխավորությամբ։

Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ՝ ներկայիս Հայաստանից և Ադրբեջանից, մասամբ՝ Վրաստանից։

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երրորդն էր, որը հիմնադրվել էր 982 թվականին՝ Գուրգեն Բագրատունու կողմից, և թագավորություն հռչակվել Սմբատ Բ-ի օգնությամբ շարունակել...

Օգոստոսի 10
Կենդանիների սանդուղքային համակարգը ըստ Լամարկի
Կենդանիների սանդուղքային համակարգը ըստ Լամարկի

17-րդ դարի վերջերին կուտակվեցին բազմաթիվ փաստեր, որոնք խախտում էին բնության անփոփոխելիության մասին մետաֆիզիկական պատկերացումները: Առաջացան կարծիքներ այն մասին, որ բույսերի և կենդանիների ժամանակակից տեսակները ծագել են հեռավոր նախնիներից:

18-րդ դարի երկրորդ կեսին բնության վերաբերյալ էվոլյուցիոն տեսակետները հասնում են նաև Ռուսաստան: Էվոլյուցիոն տեսակետներ կարելի է տեսնել Լոմոնոսովի, Պալլասի, Ռադիշչևի աշխատությունններում:

Զբաղվելով կենդանիների դասակարգմամբ` Լամարկն ուշադրություն դարձրեց տարբեր տեսակների պատկանող կենդանիների կառուցվածքային էական գծերի նմանությանը շարունակել...

Օգոստոսի 11
Նավասարդ, Հայկական տոմարի առաջին ամիս: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»:

Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:

Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր շարունակել...

Օգոստոսի 12
Ֆոսգենի օգտագործումը աշխարհամարտերի ժամանակ
Ֆոսգենի օգտագործումը աշխարհամարտերի ժամանակ

Ֆոսգեն (COCl2), ածխաթթվի դիքլորանհիդրիդ: Օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմում, որպես թունանյութ:

Ջրում վատ է լուծվում, իսկ օրգանական լուծիչներում` լավ (բենզոլ, տոլուոլ, քլորոֆորմ, քացախաթթու և այլն): Այն թափանցիկ գազ է, որի հոտը նման է նեխած մրգերի հոտի: 8,2 °C ջերմաստճանից ցածր ջերմաստիճաննորում վեր է ածվում անգույն հեղուկի: Սենյակային ջերմաստիճանում այն կայուն նյութ է: Տաքացնելիս մասամբ քայքավում է առաջացնելով քլոր և շմոլ գազ, իսկ 800 °C բարձր ջերմաստիճանում ամբողջությամբ դիսոցվում է:

Ֆոսգենի պայթյունից անջատված թունանյութերի քանակը շատ քիչ է, դրա համր ֆոսգենը օգտագործում են պայթուցիկ նյութերում շարունակել...

Օգոստոսի 13
Դանիելե Դե Ռոսսի
Դանիելե Դե Ռոսսի

Դանիելե Դե Ռոսսի (իտալ.՝ Daniele De Rossi; հուլիսի 24, 1983թ, Հռոմ), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմայի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան։

2006 թվականի աշխարհի առաջնության և 2004 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության չեմպիոն: 2004 թվականի Աթենքի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իտալիայի 2007 և 2008 թվականների գավաթակիր։

Դանիելեն սկսել է իր կարիերան Օստիա հռոմեական երիտասարդական ակումբում, որը գտնվում էր իր ծննդավայրում շարունակել...

Օգոստոսի 14
ԼՂՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան Եզրին՝ Փոքր Կովկասի հարավ-արևելյան մասում։

Տարածքում է Կուր-Արաքսի դաշտավայրի արևմտյան մասը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ընդհանուր թեքությամբ։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1100 մ է, ամենաբարձր կետը Արիություն լեռն է (3724 մ, Մռավի լեռնաշղթայում), ամենացածրը՝ Սև ջրի հովիտը (112 մ, Մարտունու շրջան)։ Մռավի հարավ-արևելյան կարճ, զառիթափ ու հողմահարված լանջերը հանրապետության տարածքում կտրտված են Թարթառ (Տրտու) գետի վտակների խոր կիրճերով ու գետահովիտներով։

Լեռնաշղթայի բարձրադիր մասերում պահպանվել են ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կառեր, կրկեսներ, տաշտակաձև հովիտներ) շարունակել...

Օգոստոսի 15
Թարգմանչաց շարժում, հայ գրերի գյուտից հետո սկզբնավորված շարժում, որի խնդիրն էր՝ նախ հայերեն թարգմանել Աստվածաշունչը, հայացնել եկեղեցական ծեսը, ապա հայալեզու քրիստոնեական գրականություն տարածելու, հայոց դպրություն սկզբնավորելու միջոցով նպաստել Հայաստանի հոգևոր վերածննդին, կրոնամշակութային, ինչպես նաև գաղափարաքաղաքական անկախության հաստատմանը:

Թարգմանչաց շարժման առաջին փուլն ընդգրկում է 5-րդ դարի առաջին կեսը, 2-րդ շրջանը կապված է հունական դպրոցի գործունեության հետ (5-րդ դարի կես-7-րդ դարի սկիզբ):

«Թարգմանիչ» են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ 100 սաները, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց, չհաշված «կրտսեր թարգմանիչները», հիմնականում՝ աշակերտների աշակերտները շարունակել...

Օգոստոսի 16
Կրիշտիանու Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo), պորտուգալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսպաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը։

Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 մլն դոլլարի դիմաց Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Ռոնալդուն իր կարիերան սկսել է Անդորինյայում, որտեղ 2 տարի խաղալով՝ տեղափոխվել է Նասիոնալ։ 1997 թվականին տեղափոխվել է Պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ Սպորտինգ շարունակել...

Օգոստոսի 17
Արարատյան Հայրապետական թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր թեմերից։ Առաջնորդանիստը՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի։

Կազմավորվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Գրիգոր Ա Լուսավորիչը ձևավորում էր Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը։ Ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը։

Ագաթանգեղոսի Պատմության հունական և արաբական խմբագրությունների համաձայն՝ Սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքները իր աթոռին ենթարկեց շարունակել...

Օգոստոսի 18
Հայաստանի տարածքում ֆիզիկաաշխարհագրական հետազոտություններ սկսել են կատարել արևմտաեվրոպական և ռուս ճանապարհորդները դեռևս 18-րդ դարում։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո գեոդեզիական հետազոտությունների և քարտեզագրության համար ստեղծվել է եռանկյունաչափական ցանց։ Ստեղծվել են օդերևութաբանական կայաններ։ 1840-ին Երևանի գիմնազիայի բակում Խաչատուր Աբովյանն ստեղծել է Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանը:

Արևմտյան Հայաստանի ուսումնասիրությամբ այդ ժամանակ զբաղվել են ռուս և արևմտաեվրոպացի առանձին հետազոտողներ շարունակել...

Օգոստոսի 19
Mercedes-Benz G-դաս
Mercedes-Benz G-դաս

Mercedes-Benz G-դաս, այս մոդելի պատմությունը սկիզբ է առնում 1979 թվականից:

Տարիներ շարունակ այն իր հստակ դիրքն է զբաղեցնում համաշխարհային ավտոշուկայում՝ լայն տարածում գտնելով ինչպես խիստ արտաճանապարհային պայմաններում , այնպես էլ առօրյան հարմարավետ վարման ապահովման համար:

Դիֆերենցիալի արգելափակման շնորհիվ նույնիսկ մեկ անիվի վրա ընկնող քարշիչ ուժը բավական է ավտոմեքենան բարդ իրավիճակից հանելու և երթևեկությունը շարունակելու համար: Անվտանգության տեխնոլոգիաների ուսումնասիրությունը մշտապես գտնվում է Mercedes-Benz ճարտարագետների ուշադրության կենտրոնում շարունակել...

Օգոստոսի 20
Նորագույն շրջանի հայ գրականություն (1918-2011), սկզբնավորումը համընկել է պատմաքաղաքական 2 խոշոր իրադարձությունների՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914- 1918) ավարտի և Հայաստանի պետականության վերականգնման (1918) հետ։ 1918 թվականով է սահմանագծվում նաև արևտահայ գրականության անցումը սփյուռքահայ գրականության։

Նորագույն շրջանի հայ գրականության զարգացումը պայմանավորվել է 3 հանրապետությունների՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920), ՀԽՍՀ (1920-1990), Հայաստանի երրորդ հանրապետության (1991) հետ։

Պատմության զարգացման շուրջ 9 տասնամյակի ընթացքում նորագույն շրջանի հայ գրականությունն անցել է բարդ ու հակասական ուղի, որը, պայմանավորված երկրի հանրային-քաղաքական կյանքի օրինաչափություններով, ունեցել է և՝ վերելքի, և՝ անկման տարիներ շարունակել...

Օգոստոսի 21
Հաբլ աստղադիտակ
Հաբլ աստղադիտակ

Հաբլ, տիեզերական աստղադիտակ:

«Հաբլ»-ը (անգլ.` Hubble Space Telescope, HST) ավտոմատ աստղադիտարան է, որը Երկրի ուղեծիր էր դուրս բերվել տիեզերական շաթլի կողմից 1990 թվականին և դեռ գործում է: Այն ունի 2.4 մետր բացվածք և իր չորս գլխավոր գործիքների օգնությամբ հետազոտում է մոտ ուլտրամանուշակագույն սպեկտրի, տեսանելի սպեկտրի և մոտ ինֆրակարմիր սպեկտրերով: Աստղադիտակը կոչվել է աստղագետ Էդվին Հաբլի անունով:

Չնայած, որ Հաբլը չի եղել առաջին տիեզերական աստղադիտակը, այն ամենամեծերից է ու ամենաբազմակողմանին շարունակել...

Օգոստոսի 22
Եվրոպան երեսնամյա պատերազմի ավարտին
Եվրոպան երեսնամյա պատերազմի ավարտին

Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի։

Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։

Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ շարունակել...

Օգոստոսի 23
Հալոգեններ (հուն․՝ ἁλός-աղ և γένος-ծնող, առաջացնող, քանի որ մետաղների հետ միանալիս առաջացնում են աղ), Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։

Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր: Առաջինը հայտնաբերվել է քլորը` 1774, մյուսները` մի քանի տասնամյակ անց.
ֆտորը` 1886 թվականին, բրոմը` 1826 թվականին, յոդը` 1811 թվականին շարունակել...

Օգոստոսի 24
Խամես Ռոդրիգես
Խամես Ռոդրիգես

Խամես Դավիդ Ռոդրիգես Ռուբիո (ծնվել է 1991 թվականի հուլիսի 12-ին), հայտնի որպես Խամես Ռոդրիգես կամ պարզապես Խամես, կոլումբիացի ֆուտբոլիստ, ով խաղում է իսպանական Ռեալ Մադրիդի կազմում և Կոլումբիայի ազգային հավաքականում։

Խաղում է և հարձակվողի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Խամեսը համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն աշխարհում: 2014 թ. Խամեսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և դարձավ աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը:

Նա խաղաց նաև աշխարհի 2014 թվականի առաջնություն և լքեց պայքարը 1/4 եզրափակչից՝ պարտվելով Բրազիլիային 2-1 հաշվով շարունակել...

Օգոստոսի 25
Արցախահայության պայքարը ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու համար, Արցախաբնակ հայության մասնակցությունն է ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու համար մղվող ազատագրական պայքարին։

ԼՂԻՄ-ի նկատմամբ Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունն ի սկզբանե եղել է խտրական, արհեստականորեն կասեցվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, այն վերածվել է Ադրբեջանի հումքային կցորդի, ակտիվորեն միջամտել են ժողովրդագրական գործընթացներին, ոչնչացրել ու յուրացրել են հայկական մշակութային արժեքները, ամեն կերպ ոտնահարել հայերի իրավունքները։

ԼՂԻՄ-ի կազմավորումից անմիջապես հետո սկսվել է արցախահայության պայքարն Ադրբեջանի կազմից դուրս գալու համար շարունակել...

Օգոստոսի 26
Մինչկոլումբոսյան Ամերիկայում ապրող հնդկացիական ցեղերը զարգացման տարբեր աստիճանների վրա էին։ Նրանց մի մասն ապրում էր նախնադարյան համայնական հասարակարգում և զբաղվում էր որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։ Մյուսները, մասնավորապես` մայաները, ացտեկները, ինկերը, նստակյաց հողագործներ էին և ստեղծել էին իրենց պետությունները։

Նրանք մշակում էին եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, դդում, Կենտրոնական Ամերիկայում` կակաո, լոլիկ, իսկ Անդյան լեռներում` կարտոֆիլ։ Տնային կենդանիներից պահում էին շներ և հնդկահավեր, իսկ ձիեր այստեղ բերեցին եվրոպացիները։

Տեղաբնիկներին անծանոթ էին երկաթը, անիվը, բրուտի անիվը։ Երբ եվրոպացիները հայտնվեցին Ամերիկա աշխարհամասում այստեղ ապրում էր շուրջ 15-20 միլիոն մարդ։ Սկզբում եվրոպացիները մտածում էին, որ Ամերիկան Հնդկաստանն է, և տեղաբնիկներին անվանում էին հնդկացիներ շարունակել...

Օգոստոսի 27
Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն, Կոստանդնուպոլսի եկեղեցի, Կոստանդնուպոլսի աթոռ, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական պատրիարքություններից կամ Աթոռներից։

VI դարից Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության հիմնադրումը, այն առաքելական հայտարարելու մտահոգությամբ, վերագրվել է Անդրեաս առաքյալին։

Կոստանդնուպոլսի եկեղեցու առաքելական լինելու հանգամանքը մերժել է Հռոմի եկեղեցին, որը պնդել է, թե Բյուզանդիոնը (հետագայում՝ Կոստանդնուպոլիս) միայն 3-րդ դարում է դարձել եպիսկոպոսանիստ քաղաք։ Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) ընդունած 3-րդ կանոնի (հայերեն թարգմանությունում՝ 2-րդ) համաձայն, Կոստանդնուպոլսի աթոռը ճանաչվել է երկրորդը՝ Հռոմի աթոռից հետո շարունակել...

Օգոստոսի 28
Լուսավորչի աջը Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն են, որոնք 5-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ)։

Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները։ Լուսավորչի աջը սուրբ Խաչափայտի (սուրբ Նշան) ու Աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է սուրբ Լուսավորչի մյուռոնի օրհնության ժամանակ։

Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում շարունակել...

Օգոստոսի 29
Սուսանակ հիվանդության փոխանցման հոլովակ

Սուսանակ, գոնոռեա ( եբրայերեն՝ γουόρροία‎ < γόυοζ— սերմ և ρέω — հոսել), տրիպեր, վեներական հիվանդությունների խմբի վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Նայսերի գոնոկոկն է (անգլ.՝ Neisseria gonorrhoeae), որը ձևով նման է սուրճի հատիկի (դիպլոկոկ)։

Լաբորատոր պատրաստուկներում գոնոկոկերը լավ ներկվում են անիլինային ներկերով, սակայն սպիրտի ազդեցությամբ հեշտությամբ գունազրկվում են ու նորից ներկվում երկրորդ ներկով (գրամ-բացասական են)։

Գոնոկոկերը բացառապես մարդկանց մակաբույծներ են, օրգանիզմից դուրս՝ հատկապես չորանալիս, ջերմության, արևի ճառագայթների, հականեխիչ դեղամիջոցների ու քիմիկան նյութերի ազդեցությամբ արագ ոչնչանում են շարունակել...

Օգոստոսի 30
Արտադպրոցական դաստիարակություն ՀՀ-ում հանրակրթության կարևոր օղակներից է:

Արտադպրոցական դաստիարակությունը, որի նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպումն է, նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և տեղեկատվական գիտելիքների ձեռքբերմանը նպաստելը։

Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան կազմակերպությունների, ստեղծագործական, գեղագիտական, տեխնոլոգիական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և զբոսաշրջային կայանների, մարզադպրոցների, մարզաառողջարարական ճամբարների և այլ կազմակերպությունների միջոցով շարունակել...

Օգոստոսի 31
Բռնո քաղաքի տեսքը վերևից
Բռնո քաղաքի տեսքը վերևից

Բռնո (չեխ․՝ Brno [ˈbr̩no]), հնում` Բրյունն (գերմ.՝ Brünn), քաղաք Մորավիայում, Սվիտավա և Սվրատկա գետերի հորդության շրջանում, Հարավ–Մորավիան տափաստանների և Չեխ–Մորավիան բարձրությունների սահմանում։ Հարավմորավյան երկրամասի, Բռնո–քաղաքի և Բռնո–արվարձանի վարչական կենտրոն․ Մորավիայի նախկին մայրաքաղաքը (1641–1928/1949 թվականներ)։

Չեխիայում իր մեծությամբ երկրորդ քաղաքը (մայրաքաղաք Պրահայից հետո) և Մորավիայի մեծ քաղաքներից մեկը։

Քաղաքի բնակչության քանակը՝ 378 հազար մարդ, լրիվ ագլոմերացիայով՝ 728,1 հազար մարդ, քաղաքի տարածքը՝ 230 կմ2շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր