Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թարթառ (այլ կիրառումներ)

Թարթառ[1] (հայտնի է նաև որպես Տերտեր կամ Տրտու, ադրբ.՝ Tərtərçay ― Թերթերչայ), գետ Արցախի և Ադրբեջանի Հանրապետություններում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի 3100-3200 մ բարձրություններից։ Հիմնականում հոսում է դեպի հյուսիս-արևելք։ Երկարությունը 200 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 2650 կմ²։ Կուր է թափվում ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա։ Թարթառ գետի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը։ Թարթառ գետի վերին ավազանում է գտնվել պատմական Ծար ավանը, գետի միջին հոսանքում՝ ձախ ափին է գտնվում Դադիվանքը։ Թարթառի ափին է գտնվում Քարվաճառ քաղաքը։

Թարթառ
Togana Ter-Ter river e-citizen.jpg
Բնութագիր
Երկարություն184 կիլոմետր
Ավազանի մակերես2650 կմ²
Ջրի ծախս23 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՍյունիքի բարձրավանդակ
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԹողին, Levçay, Ağdabançay, Turağayçay, Գյարաքչայ, Բաղրսըխ, Q4187699? և Ամենափրկիչ
Ջրի մարմիններՍարսանգի ջրամբար
ԵրկիրԱրցախ և Ադրբեջան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 54։ ISBN 99941-56-03-9