Վիքիպեդիա:Օրվա հոդված/Դեկտեմբեր 2014 թ.

Թարմացնել այս էջի քեշը
Դեկտեմբեր ամսվա հոդվածները
Դեկտեմբերի 1
Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում։

Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում շարունակել...

Դեկտեմբերի 2
տեսարան Լյուբեկ քաղաքից
տեսարան Լյուբեկ քաղաքից

Լյուբեկ (գերմ.՝ Lübeck [ˈlyːbɛk]), քաղաք Գերմանիայի հյուսիսում (Շլեզվիգ Գոլշտեյն երկրամասի հարավ–արևելք)։ Բալթիկ ծովի վրա գտնվող նահանգիստներից մեկը մոտ է Տրավե գետին։ Պատմության մեջ հայտնի է որպես Հանզայի խոշորագույն կենտրոն։

Հիմնական տեսարժան վայրերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Բնակչությունը մոտավորապես 214 հազար է (2005 թվականի տվյալներով; 1992 թվականին 216 հազար էր)։

Հիմնադրվել է 1143 թվականին սլավոնական ավերված (1138) Լյուբեշ բնակավայրի մոտ և կոչվել նրա անունով շարունակել...

Դեկտեմբերի 3
Եռանկյունաչափության պատմություն, տարբեր երկրաչափական մարմիների անկյունների ու կողմերի հարաբերությունների մասին գիտություն, ներառում է ավելի քան երկու հազարամյակ։ Նման հարաբերությունների մեծամասնությունը հնարավոր չէ ներկայացնել պարզ հանրահաշվական գործողությունների միջոցով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ նոր եռանկյունաչափական ֆունկցիաների ներմուծման։ Սկզբում այն արտահայտվում էր թվային աղյյուսակների ձևով։

Պատմաբանները կարծում են, որ եռանկյունաչափությունը հիմնադրել են հին աստղագետները, իսկ ավելի ուշ դրանից սկսել են օգտվել նաև գեոդեզիայում ու ճարտարապետությունում։

Ժամանակի հետ եռանկյունաչափության կիրառությունը սկսեց տարածվել շարունակել...

Դեկտեմբերի 4
«Բոստոն Սելտիքս» (անգլերեն՝ Boston Celtics), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Գտնվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի վարչական կենտորն Բոստոն քաղաքում: Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի ատլանտիկ դիվիզիոնում։

Ակումբն հիմնադրվել 1946 թվականին և ընդհանուր առմամբ NBA-ի առաջնությունն հաղթել է ռեկորդային 17 անգամ։

1957-1969 թվականների ընթացքում «Սելտիքսը» 13 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, ընդ որում՝ 1959–1966 թվականների միջև ունեցել է 8 հաղթանակած առաջնությունների շարան։ «Սելտիքսը» շարունակել է գերակայող մնալ ուշ 1950-ականների և վաղ 1980-ականների ընթացքում՝ կազմում ունենալով մի շարք այնպիսի փառքի սրահի անդամներ, ինչպիսիք են Բիլ Ռասելը, Ջոն Հավլիչեկը, Բոբ Քոուզին, Լարի Բըրդը և մարզիչ Ռեդ Աուերբաքը շարունակել...

Դեկտեմբերի 5
Արաբական թերակղզին (արաբ․՝ جزيرة العرب‎‎, Ջազիրաթ ալ-Արաբ) աշխարհագրական տարածք է Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը կազմում է 3,273,000 քառ. կմ, բնակչությունը՝ շուրջ 80 միլիոն մարդ։

Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առևտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Պատճառը կրոնական մասնատվածությունն էր։ Արաբական թերակղզում տարածված էին և՛ հեթանոսական, և՛ միաստվածական կրոններ։ Միաստվածական կրոններից քրիստոնեությունը հյուսիսային շրջաններ է մուտք գործել Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետևանքով։

Քրիստոնեություն էին ընդունել Ղասանիները, իսկ Լախմիները մնացել էին հեթանոս շարունակել...

Դեկտեմբերի 6
Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը կիսվեց երկու մասի։

Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի նայ հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը։

Հայերի հերթական ապստամբությունը պարսկական տիրապետության դեմ տեղի է ունեցել Խոսրով Անուշիրվանի թագավորության (531-578) ժամանակ։ Ապստամբության անմիջական առիթը Դվինում ատրուշան հիմնելն էր։ շարունակել...

Դեկտեմբերի 7
Անդրե Աղասի
Անդրե Աղասի

Անդրե Քըրք Աղասի (անգլ.՝ Andre Kirk Agassi), (ապրիլի 29, 1970, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ, պրոֆեսիոնալ թենիսիստ։

Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։

Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա՝ Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիայում սովորելու։ Պրոֆեսիոնալ թենիսիստ է դարձել տասնվեց տարեկանում, իսկ 19 տարեկանում վաստակեց ավելի քան 2 մլն դոլար և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում բարձրացավ երրորդ տեղ շարունակել...

Դեկտեմբերի 8
Իվան Տուրգենև
Իվան Տուրգենև

Իվան Տուրգենև (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, հոկտեմբերի 28 նոյեմբերի 9, 1818, Օրյոլ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22 սեպտեմբերի 3, 1883, Բուժիվալ, Ֆրանսիա), ռուս ռեալիստ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ: Ռուս գրականության դասականներից մեկը:

Հեղինակ է վեպերի, վիպակների և պատմվածքների, որոնցից առավել հայտնի են և բազմաթիվ լեզուներով (այդ թվում նաև հայերեն) թարգմանվել են հետևյալները. «Նախօրեին» (Накануне, 1860), «Ծուխը» (Дым, 1867), «Հայրեր և որդիներ» (Отцы и дети, 1862) վեպերը, «Որսորդի հիշատակարանը» (Записки охотника, 1852) պատմվածքների ժողովածուն, «Մումու» (Муму, 1852), «Գարնանային ջրեր» (Вешние воды, 1872), «Հաղթական սիրո երգը» (Песнь торжествующей любви, 1881) վիպակները

Իվան Սերգեևիչ Տուրգենևի ընտանիքը ծագում էր Տուլայի Տուրգենևների հին ազնվական տոհմից շարունակել...

Դեկտեմբերի 9
ակվարիումային գուպիների էգը և արուն
ակվարիումային գուպիների էգը և արուն

Գուպի (լատին․՝ Poecilia reticulata), քաղցրահամ ջրերի ձուկ։ Գուպիներն ունեն լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ.

Արուների չափերը 1,5—4 սմ են, սլացիկ են, ցեղական տեսակները հաճախ երկար լողակներ են ունենում, հաճախ վառ գունավորում են ունենում: Արուներն ունեն հատուկ օրգան՝ գոնոպոդիում՝ անալ լողակ:

Էգերի չափերը 2,8—7 սմ են, մեծացված որովայնով, որի անալ հատվածում երևում են ձկնկիթները, լողակները միշտ ավելի փոքր են, քան արուների մոտ, բնական տարեծքներում էգերը հիմնականում մոխրագույն գունավորում ունեն, ընդգծված շեղանկյունաձև թեփուկածածկույթի ցանցով, որից էլ առաջացել է անվանումը. reticulum-ը լատիներենից նշանակում է ցանց շարունակել...

Դեկտեմբերի 10
Անաֆիլաքսիայով տառապող տղա, ով չի կարողանում բացել աչքերը։ Ռեակցիան առաջացել է ալերգենի ազդեցությունից
Անաֆիլաքսիայով տառապող տղա, ով չի կարողանում բացել աչքերը։ Ռեակցիան առաջացել է ալերգենի ազդեցությունից

Անաֆիլաքսիա (գերզգայնություն), ալերգիական հակազդեցություն, որն առաջանում է որոշ նյութեր՝ ալերգեններ կրկնակի անգամ օրգանիզմ ներարկելիս: Սկզբնական շրջանում զարգանում է արագ և կարող է հանգեցնել մահվան։

Բնորոշ ախտանիշերից են քորվող ցանը, կոկորդի այտուցը և ցածր արյան ճնշումը։ Ամենատարածված պատճառներից են՝ միջատների խայթոցները, սննդամթերքը և դեղորայքը։

Անաֆիլաքսիայի ախտածագումնաբանական հիմքում ընկած է որոշ տեսակների արյան սպիտակ բջիջներից միջնորդանյութերի (մեդիատորներ) արտազատումը, որն առաջանում է իմունոլոգիական կամ ոչ իմունոլոգիական մեխանիզմների դրդմամբ շարունակել...

Դեկտեմբերի 11
Մարզպանական Հայաստանի դրոշ
Մարզպանական Հայաստանի դրոշ

Մարզպանական Հայաստան, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր (428-646

Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան պետություններին, իսկ Ծոփք, Աղձնիք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը։

Պարսկական հատվածում շաուրնակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը շարունակել...

Դեկտեմբերի 12
ASAP Rocky-ն 2013 թվականի օգոստոսի 10-ին, Տորոնտո, Կանադա
ASAP Rocky-ն 2013 թվականի օգոստոսի 10-ին, Տորոնտո, Կանադա

Ռակիմ Մայերս (անգլ.՝ Rakim Mayers, ծնվ. 1988թ. հոկտեմբերի 3, Նյու Յորք), ավելի հայտնի է որպես ASAP Rocky (ոճավորված A$AP Rocky), ամերիկացի ռեփեր։

Հանդիսանում է ASAP Mob հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական կեղծանունը։ 2011 թվականին նոյեմբերին նա թողարկել է իր դեբյուտային «Peso» սինգլը, որը ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպը։ 2013 թվականի հունվարին նա թողարկել է իր դեբյուտային` «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը։

Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում շարունակել...

Դեկտեմբերի 13
Մյունստեր քաղաքի տեսքը վերևից
Մյունստեր քաղաքի տեսքը վերևից

Մյունստեր (գերմ.՝ Münster [ˈmʏnstɐ], լատին․՝ Monasterium Westphalorum), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասում։

Մյունստերում են գտնվում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի կարևոր դատական և վարչական հաստատությունները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը և Վերին վարչական դատարանը։ Մյունստերի եպիսկոպոսությունը, որ հիմնվել է ավելի քան 1200 տարի առաջ, համարվում է հնագույններից մեկը Հյուսիսային Գերմանիայում և մեծ դեր է խաղում Վեստֆալիայի սահմաններից դուրս։

Մյունստերը գտնվում է Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի հյուսիսում։ Մոտակա քաղաքներն են Օսնաբրյուկը (44 կմ դեպի հյուսիս), Դորտմունդը (61 կմ դեպի հարավ), Բիլեֆելդը (62 կմ դեպի արևելք) և Էնսհադեն (Նիդեռլանդներ) (65 կմ դեպի հյուսիս–արևմուտք) շարունակել...

Դեկտեմբերի 14
Խորեզմշահերի պետություն ( պարս.՝ خوارزمشاهیان‎ ), միջինասիական պետություն Ամուդարյայի ափին։ Ծաղկման գագաթնակետին հասել է 13-րդ դարում Ալա ալ-Դին Մուհամմադ II-ի օրոք։ Կործանվել է Չինգիզ խանի թյուրք-մոնղոլների կողմից։

X դարում Խորեզմը կիսանկախ էր և գտնվում էր Սամանիների պետության կազմում։ Երբ Կարախանների հարձակումների հետևանքով անկում ապրեց Սամանիների պետությունը, Խորեզմը իր՝ծայրամասում գտնվելու շնորհիվ չմտավ ոչ Կարախանների, ոչ էլ Ղազնևիների պետության կազմի մեջ։

Մնալով ինքնուրույն՝ Խորեզմը հայտնվեց իր համար շատ բարենպաստ պայմաններում և կարող էր մեծ զարգացում ունենալ։ Խորեզմը գտնվում էր մի կողմից Կենտրոնական Ասիայից Մոնղոլիա և Չինաստան, մյուս կողմից Իրան տանող առևտրական խաչմերուկի ճանապարհին շարունակել...

Դեկտեմբերի 15
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը:

Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ ուրարտական արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան) շարունակել...

Դեկտեմբերի 16
Ցողունի կառուցվածքը
Ցողունի կառուցվածքը

Ցողուն, ձևաբանորեն և գերծառանապես սննդանյութերի հիմնական օրգանները՝ արմատները և տերևները իրար կապող միակ մասը բույսում։

Օժտված է գագաթնային աճով, որը պոտենցիալապես անսահմանափակ է, և փատստորեն, կախված է մի շարք արտաքին և ներքին պայմաններից։ Քանի որ ցողունը առանցքային օրգան է, այն ունի շառավղային կառուցվածք։ Նրա հյուսվածքներում տարբերկարգի կողքային բջիջներ են առաջանում, որի շնորհիվ նա ընդունակ է ճյուղավորելու և մեծ թվով տերևեր առաջացնելու, դրանով իսկ մեծացնելով բույսի ընդհանուր ասիմիլյացիոն մակերեսը։

Ցողունը նաև հանդիսանում է ասիմիլացիայի օրգան , բայց ավեի մեծ չափով այն ծառայում է պաշարային սննդանյութերի կուտակման համար շարունակել...

Դեկտեմբերի 17
Բադր ալ-Ջամալի (արաբ․՝ بدر الجمالى‎‎,‎‎ 1015-1094) Ամիր ալ-Ջույուշ (արաբ․՝ أمير الجيوش,‎‎ թարգմանաբար՝ զորքերի հրամանատար), ազգությամբ հայ ականավոր ռազմական և պետական գործիչ, Ֆաթիմյան խալիֆայության վեզիր (Եգիպտոս

Բադր ալ-Ջամալին, ով ավելի շատ հայտնի էր Ամիր ալ-Ջույուշ անունով, առաջին էր և ամենահայտնին Ֆաթիմյան շրջանում մուսուլման հայերի մեջ։

Հետաքրքիր է, որ այն դեպքում, երբ արաբ պատմիչները տեղեկություններ են տալիս Բադր ալ-Ջամալիի մասին հիմնականում դրական երանգներով՝ որպես Ֆաթիմյան Եգիպտոսի պատմության վերջին դարի ամենանշանավոր ու կարևոր գործիչներից մեկը, հայ միջնադարյան պատմիչները գրեթե ոչինչ չեն հաղորդում նրա մասին շարունակել...

Դեկտեմբերի 18
Սատրապական Հայաստան կամ Հայաստանի սատրապություն, վարչաքաղաքական միավոր Աքեմենյան պետության կազմում, որը ներառում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։

Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 520-մ.թ.ա. 331։ Ղեկավար պաշտոնը (սատրապ) զբաղեցրել են Երվանդունիները՝ նախասատրապական Հայաստանի հիմնադիր թագավորները

Մ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հիմնադրվել է համահայկական առաջին պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Այն, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում շարունակել...

Դեկտեմբերի 19
Անտիկ գրականություն (լատին․՝ Antiquus-հին), հին հույների և հռոմեացիների գրականությունը, որը զարգացել է Միջերկրական ծովի ավազանում (Բալկանյան և Ապենինյան թերակղզիները իրենց հարակից կղզիներով և ափամերձ տարածքներով)։

Հունարեն և լատիներեն գրավոր հուշարձանները վերաբերում են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբից մինչև մ․թ․ 1-ին հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանին։ Անտիկ գրականությունը բաղկացած է երկու ազգային գրականությունից՝ հին հունական և հին հռոմեական։ Պատմական հունական գրականությանը նախորդել է հռոմեականը։

Միջերկրական ծովի ավազանում անտիկ մշակույթի հետ մեկտեղ զարգանում էին նաև մշակութային այլ ոլորտներ շարունակել...

Դեկտեմբերի 20
Մուհամմեդ Ալի
Մուհամմեդ Ալի

Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (արաբ․՝ محمد علي‎‎), (հունվարի 17, 1942, Լուիսվիլ, ԱՄՆ), ծնված որպես՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (անգլ.՝ Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։

Ալին 1960 թվականի 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը:

1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ» շարունակել...

Դեկտեմբերի 21
Լև Տոլստոյ
Լև Տոլստոյ

Լև Նիկոլայի Տոլստոյ (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, 1828 - 1910), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։

Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900):

Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող, Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև շարունակել...

Դեկտեմբերի 22
Լոս Անջելես Լեյքերս ակումբի պատկերանիշը
Լոս Անջելես Լեյքերս ակումբի պատկերանիշը

«Լոս Անջելես Լեյքերս» (անգլերեն՝ Los Angeles Lakers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։

Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Համարվում է լիգայի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։

Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը շարունակել...

Դեկտեմբերի 23
Վահանանց պատերազմ 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։

Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ շարունակել...

Դեկտեմբերի 24
Էլֆեր (գերմ.՝ elf; անգլ.՝ elf) կախարդական ժողովուրդ են գերմանասկանդինավյան և կելտական բանահյուսություններում։ Հայտնի են նաև ալվեր և սիդեր անվանումներով։

Նկարարագրությունները էլֆերը տարբեր առասպելներում տարբեր են, բայց սովորաբար նրանք մի գեղեցիկ և վառ արարածներ են, նրանք անտառի ոգին են և մարդկանց բարեկամը։ Նրանք մշտապես հեքիաթային և ֆանտաստիկ գրականության կերպարներ են։

Անգլերեն լեզվում fair բառը XII-XV դարերում փոխառվել է հին ֆրանսերենի «faerie» բառից, այն ինչ-որ կերպ կապված է բնակության և առասպելական «փոքրիկ մարդկանց» գործունեության հետ շարունակել...

Դեկտեմբերի 25

Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը։ Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը։ Մանկությանը փոխարինում է դեռահասությունը՝ նախորդելով սոցիալական հասունության փուլին

Մանկությունը պարադոքսների և հակասությունների շրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել այս գործընթացը։

Մանկության աշխարհը յուրաքանչյուր առանձին ժողովուրդի և ամբողջ մարդկության կենսակերպի և մշակույթի անբաժանելի մասն է շարունակել...

Դեկտեմբերի 26
Եմենի հնադարյան քաղաքակրթություն, մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությունը Արաբական թերակղզու տարածքում:

Եմենի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար: Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ Մերձավոր Արևելքում տարածվեց հելլենիզմի (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված շարունակել...

Դեկտեմբերի 27
«Այվենհո» (անգլ. Ivanhoe), առաջիններից մեկը պատմական վեպերից։ Հրատարակվել է 1819 թվականին, որպես «Ուևերլիի» հեղինակի ստեղծագործություն (ինչպես հետագայում պարզվեց՝ Վալտեր Սքոթի

XIX դարում ճանաչվեց որպես արկածային գրականության դասական։ Այդ ժամանակների համար գրքի վաճառքը չտեսնված էր՝ առաջին տասը հազար տպաքանակը վաճառվեց երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում։ Վեպի հաջողությունը առաջ բերեց միջին դարերի նկատմամբ ռոմանտիկ հետաքրքրասիրություն։

«Այվենհո»-ն Վալտեր Սքոթի առաջին վեպն է, որի գործողությունները տեղի են ունենում Շոտլանդիայի սահմաններից դուրս։ Իրադարձությունները վերաբերում են 1194 թվականին՝ Հաստինգսի ճակատամարտից 128 տարի անց, որի արդյունքում սաքսերը նվաճվեցին նորմանների կողմից շարունակել...

Դեկտեմբերի 28
Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文; Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), լեզու է որ պատկանում է Չին-տիբեթական լեզվաընտանիքին։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից:

Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 1,213 մլրդ խոսողներով:

Չինարեն լեզուն սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է: Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է: Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը շարունակել...

Դեկտեմբերի 29
քաղաքի կենտրոնական և հյուսիսային մասը
քաղաքի կենտրոնական և հյուսիսային մասը

Բելգորոդ (հին ռուսերեն ռուս.՝ Bѣlgorod), քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի հարավային հատվածում։

Բելգորոդի մարզի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրի հարավային ծայրամասում, Սևերսկի Դոնեց գետի աջ ափին (Դոնի աջ վտակ), 700 կմ հարավ է Մոսկվայից, 40 կմ հեռու է Ուկրաինայից։ Քաղաքի բնակչությունը կազմում է 379.508 մարդ (2014)։ Բելգորոդի շուրջ ձևավորված ագլոմերացիան քաղաքի հետ միասին ունեն ավելի քան կես միլիոն բնակչություն։ Առաջին քաղաքն է Ռուսաստանում, որը ստացել է «Ռազմական փառքի քաղաք» կոչումը։

Տեղանունը համադրությունն է սպիտակ և քաղաք բառերի շարունակել...

Դեկտեմբերի 30
«Միմինո» (վրաց.՝ მიმინო, ռուս.՝ Мимино), խորհրդային կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված Գեորգի Դանելիայի կողմից 1977 թվականին։

Ֆիլմը մի գավառական օդաչուի պատմություն է, ով որոշում է վերադառնալ մեծ ավիացիա: Սակայն օդաչուն, իրականացնելով իր երազանքը, գիտակցում է, թե ինչքան ուժեղ է իր կապը հայրենիքի հետ և վերադառնում է: Գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեի խոսքերով «Միմինո»-յում Դանելիային «հաջողվում է արտահայտել մարդու և հողի, որի վրա նա մեծացել է, արմատների, առանց որոնց նրա համար ապրելն անհնար է, անսասան կապի մասին միտքը»:

Կինոքննադատներ Նեա Զորկայան և Անդրեյ Զորկին բնութագրում են որպես «ֆիլմ այն մասին, ինչպես չկորցնես ինքդ քեզ, մնաս ինքդ քեզ նման», «ֆիլմ, որը խորհում է կյանքում մարդու տեղի մասին, նրա հայրենի հողի մասին, ունայնի, հաստատունի և հիմնավորի մասին» շարունակել...

Դեկտեմբերի 31
Հայաստանի դրոշը
Հայաստանի դրոշը

Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Հարավային Կովկասում։ Մշակութային, կրոնական և քաղաքական տեսանկյունից ընդունված է համարել եվրոպական երկիր։

Հայաստանը հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ Ավանդաբար Հայոց պատմության սկիզբ է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։

Մեծ Հայքի թագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության 4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր