Հեղուկ, նյութի երեք հիմնական ագրեգատային վիճակներից մեկն է։ Հեղուկը պահպանում է ծավալը, սակայն հեշտությամբ փոխում է ձևը։

ԿառուցվածքԽմբագրել

Հեղուկների խտությունը զգալիորեն գերազանցում է գազերի խտությունը։ Պատճառն այն է որ հեղուկների մոլեկուլները համեմատաբար շատ մոտ են, որն էապես ազդում է մոլեկուլների շարժման վրա։ Քանի որ, հեղուկների մոլեկուլները իրար շատ մոտ են, ապա դրանց ավելի մոտեցնելը հանգեցնում է մոլեկուլների էլեկտրոնային թաղանթի վերադրման և հզոր վանողության ուժերի ի հայտ գալուն[1]։

ՕրինակներԽմբագրել

Քիմիական տարրերից միայն երկուսն են ճնշման և ջերմաստիճանի ստանդարտ պայմաններում հեղում վիճակում՝ սնդիկ և բրոմ։ Տերրերից չորսի՝ ֆրանսիումի, ցեզիումի, գալիումի և ռուբիդիում, հալման ջերմաստիճանը մոտ է սենյակային պայմաններին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ֆիզիկա 11, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր Հեղինակ՝ Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան
  2. Theodore Gray, The Elements: A Visual Exploration of Every Known Atom in the Universe New York: Workman Publishing, 2009 p. 127 ISBN 1-57912-814-9

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «հեղուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։