Դանիելե Դե Ռոսսի
Դանիելե Դե Ռոսսի (իտալ.՝ Daniele De Rossi, հուլիսի 24, 1983[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմայի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան։ 2006 թվականի աշխարհի առաջնության և 2004 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության չեմպիոն։ 2004 թվականի Աթենքի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Իտալիայի 2007 և 2008 թվականների գավաթակիր։
Դանիելե Դե Ռոսսի իտալ.՝ Daniele De Rossi | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Դանիելե Դե Ռոսսի | ||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||
Մականուն | Capitan Futuro (ապագա ավագ) | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1983 (41 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||
Դիրք | Հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ռոմա | ||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԵրիտասարդական
խմբագրելԴանիելեն սկսել է իր կարիերան Օստիա հռոմեական երիտասարդական ակումբում, որը գտնվում էր իր ծննդավայրում։ Այնտեղ նա հանդես է եկել որպես հարձակվող։ Այնուհետև նա խաղացել է Օստիա Մարե երիտասարդական ակումբում, որտեղից էլ նրա հայրը՝ Ռոմա երիտասարդական ակումբի ղեկավարն ու Պրատո ակումբի նախկին խաղացողը, տեղափոխում է Դանիելեին Ռոմա։
Առաջին քայլերը Ռոմայում
խմբագրել2000/01 մրցաշրջանում Դե Ռոսսին Ռոմայի առաջին կազմի հետ մասնակցում է մարզումներին[3], այնուհետև Իտալիայի գավաթում անցկացնում է երեք հանդիպում։ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 18 տարեկանում, փոխարինելով Իվան Տոմեկին, Դանիելեն դուրս եկավ խաղադաշտ Չեմպիոնների լիգայում՝ Անդերլեխտի հետ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով։ 2002/03 մրցաշրջանում Դե Ռոսսին սկսեց ավելի հաճախ հանդես գալ ակումբի հիմնական կազմում։ 2003 թվականի հունվարի 25-ին Կոմոյի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Սերիա A-ում։ Նույն թվականի մայիսի 10-ին Իտալիայի առաջնության Տորինոյի դեմ խաղում Դանիելեն խփեց իր առաջին գոլը «դեղնակարմիրների» կազմում։ 2003/04 մրցաշրջանում Դե Ռոսսին արդեն մասնակցել էր Իտալիայի առաջնության 17 և ՈՒԵՖԱ-ի գավաթի 6 խաղերի։ 2004 թվականի ամռանը Դե Ռոսսին Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ հաղթում է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Դե Ռոսսին դառնում է ակումբի հիմնական կազմի անդամ, ինչպես նաև առաջին անգամ հանդես է գալիս Իտալիայի հավաքականում։
Կարիերան Ռոմայում
խմբագրել2006 թվականի մարտի 15-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակներում Միդլսբրո ակումբի հետ խաղի ժամանակ Դե Ռոսսին առաջին անգամ կրեց Ռոմայի ավագի թևկապը։ Նույն թվականի մարտի 19-ին Դե Ռոսսիի կողմից ձեռքով գոլ է գրանցվում Մեսսինիի դեմ խաղի ժամանակ, որը մրցավարը չի նկատում։ Սակայն Դե Ռոսսին վարվում է «արդար խաղ» կանոններին համապատասխան, մոտենում է մրցավարին և խնդրում չգրանցել գոլը[4]։ Այնուամենայնիվ, Ռոման հաղթում է այդ խաղը 2:1 հաշվով։ 2007 թվականի մայիսի 17-ին Դե Ռոսսին նվաճում է Իտալիայի գավաթը։ 2007 թվականի օգոստոսի 19-ին Դե Ռոսսին 11 մետրանոց հարվածով գրավում է Ինտերի դարպասը՝ դրանով իր թիմին դարձնելով Իտալիայի սուպերգավաթակիր։ 2008 թվականի ապրիլի 9-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի անգլիական Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, 0:0 հաշվի ժամանակ, Դե Ռոսսին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը՝ բարձր հարվածելով գնդակին, որից հետո Ռոման գոլ բաց թողեց և արդյունքում պարտվեց 0:1 հաշվով։ Խաղից հետո Դե Ռոսսին ասաց. «Սա իմ կարիերայի վատագույն դրվագն էր»[5]։ 2008 թվականի մայիսի 24-ին Դե Ռոսսին հաղթում է իր երկրորդ Իտալիայի գավաթը` պարտության մատնելով Ինտերին։ 2008 թվականի հունիսի 30-ին Դե Ռոսսին երկարացնում է պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2012 թվական` 7.2 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Սիենայի հետ տնային խաղում հյուրերի երկրպագուները սկսում են երգել «Որտեղ է աները, որտեղ է աները»` հիշեցնելով Մասսիմո Պիսնոլիին` Դանիելեի աներոջը, ում սպանել էին Հռոմում 2008 թվականի օգոստոսի 11-ին[6]։ Դե Ռոսսին փորձում է մոտենալ տրիբունային՝ երկրպագուների հետ խնդիրը պարզելու համար, սակայն նրա ակումբակիցները կանգնեցնում են նրան։ Սիենայի երկրպագուների ատելությունը սկսել է դեռ 2004/05 մրցաշրջանում՝ խաղի ավարտից հետո, երբ գավաթային խաղում Դե Ռոսսիի հետ ընդհարման ժամանակ Սիենայի խաղացողը վնասվածք է ստանում, ատելությունը ձգվում է մինչև 2006 թվականը, երբ Սիենայի խաղացող Բրևին դաշտից հեռացվում է Դե Ռոսսիին գցելու համար, որը, սիենցիների կարծիքով, ակնհայտ սիմուլյացիա էր։ Սիենայի նախագահը խաղից հետո ներողություն է խնդրում Դե Ռոսսիից իր ակումբի երկրպագուների պահվածքի համար և նշում է, որ Դանիելեն հիանալի ֆուտբոլիստ է։ 2009 թվականի ապրիլի 11-ին Դե Ռոսսին բացում է իր գոլերի հաշիվը «Հռոմեական դերբիում»՝ գրավելով Լացիոյի դարպասը։ 2010 թվականի հունվարի 19-ին Դե Ռոսսին ստանում է Սերիա A-ի 2008/09 մրցաշրջանի լավագույն իտալացի խաղացող մրցանակը[7]։ 2012 թվականի փետրվարի 6-ին Դանիելեն երկարացնում է Ռոմայի հետ իր պայմանագիրը մինչև 2017 թվականի հունիսի 30-ը[8][9]։ Նա դառնում է ամենաբարձր վարձատրվող իտալացի ֆուտբոլիստը Սերիա A-ում` ստանալով տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ[10][11]։ Ռոմայում հանդես եկող ֆուտբոլիստներից նույն «կոչմանը» արժանացել էր թիմի ավագ և խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտիին (8.9 միլիոն եվրո 2009/10 մրցաշրջանում)։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Դանիելեն անցկացնում է իր 400-րդ խաղը Ռոմայի կազմում, հոբելյանական հանդիպմանը Դանիելեի թիմը հաղթում է Ֆիորենտինային 4:2 հաշվով[12]։ Դանիելեն 2011/12 մրցաշրջանում մասնակցում է 32 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ 2012/13 մրցաշրջանում Դե Ռոսսին անցկացնում է միայն 25 հանդիպում։ Չեխ մասնագետ Զդենեկ Զեմանը հաճախ էր քննադատում Դե Ռոսսիի խաղաոճը, այդ պատճառով էլ վերջինս հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ։ Անդրեացcոլիի` մարզիչ լինելու ընթացքում Դե Ռոսսին սկսեց անընդմեջ խաղադաշտ դուրս գալ, սակայն այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ։ Ռոման Իտալիայի առաջնության 2013/14 մրցաշրջանը սկսում է տասն անընդմեջ հաղթանակով։ Դանիելեն խփում է այդ մրցաշրջանի իր առաջին գոլը Լիվորնոյի դեմ խաղում։ Նապոլիի հետ խաղում Դե Ռոսսին մեծ դերակատարում է ունենում` գնդակը դուրս հանելով անմիջապես դարպասային գծից, երբ հաշիվը դեռ 0:0 էր։ Այդ խաղում Ռոման հաղթանակ է տանում՝ շնորհիվ Պյանիչի երկու գոլերի[13]։
Տոտտիի վնասվածք ստանալուց հետո Դե Ռոսսին ստանձնում է թիմի ավագի պաշտոնը։ Այդ ընթացքում Ռոման երեք անընդմեջ հանդիպում ավարտում է ոչ-ոքի և իջնում երկրորդ հորզիոնական՝ առաջատարի դիրքը զիջելով Թուրինի Յուվենտուսին։ Դե Ռոսսին խոստովանում է, որ համոզված չէ, արդյոք Ռոման կարող է Սկուդետտոյի համար պայքարել, քանի որ Յուվենտուսն ու Նապոլին ունեին ավելի ուժեղ կազմ[14][15]։ Իր հարցազրույցներից մեկում նա նաև նշել էր, որ ամռանը նա գրեթե տեղափոխվում էր Մանչեսթեր Յունայթեդ, բայց տեղափոխումը չի կայացել, քանի որ տրանսֆերային պատուհանն արդեն փակ էր[16]։ «Շնորհակալ եմ Աստծուց, որ չտեղափոխվեցի Մանչեսթեր, քանի որ այդ դեպքում արդեն ինքնասպանություն գործած կլինեի,-ասել է Դե Ռոսսին,-եթե ես լքեի Ռոման, ես երբեք չէի կարողանա դիտել Ռոմայի գոնե մեկ խաղ։ Դա ինձ համար չափազանց ցավոտ կլիներ։ Անցած մրցաշրջանում իմ խաղընկերների և երկրպագուների հետ հարաբերություններում ես ինձ նման չէի։ Բայց այս մրցաշրջանում ամեն ինչ այլ է»։ Դե Ռոսսին ձմեռային հանգստից հետո առաջին՝ Յուվենտուսի դեմ խաղի ժամանակ հեռացվում է խաղադաշտից։ Այդ խաղում Ռոման պարտվում է 3:0 հաշվով և ավարտում այդ մրցաշրջանը երկրորդ տեղով՝ զիջելով «բյանկոներներին» 8 միավորով[17]։
Միջազգային կարիերա
խմբագրելԴե Ռոսսին Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում անցկացրել է 16 խաղ, ինչպես նաև 2004 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ հանդես է եկել չեմպիոնական թիմի հիմնական կազմում։ Նույն տարում Իտալիայի օլիմպիական հավաքականի հետ նա բրոնզե մեդալի է արժանանում Աթենքի Օլիմպիադայում։ Մի քանի շաբաթ անց՝ վերադառնալով Հունաստանից, Դե Ռոսսին 21 տարեկանում Իտալիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ, դա 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի դեմ հանդիպումն էր, հենց այդ խաղում Դանիելեն բացում է նաև իր գոլերի հաշիվը առաջին հավաքականում։ 2005 թվականի մարտի 30-ին Իսլանդիայի հետ ընկերական խաղում Դե Ռոսսին առաջին անգամ կրում է ավագի թևկապը։
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006
խմբագրելԴե Ռոսսին ընդգրկված էր Իտալիայի հավաքականի հայտացուցակում։ ԱՄՆ-ի դեմ երկրորդ խմբային խաղում Դե Ռոսսին միանգամից ստանում է կարմիր քարտ՝ Բրայան ՄաքԲրայդի դեմքին արմունկով հարվածելու համար։ ՄաքԲրայդն արյունոտ վիճակում լքում է խաղադաշտը, բայց վերադառնում է բուժումից հետո՝ ավելի ուշ ստանալով երեք կար։ BBC-ն այդ հանդիպումից հետո նշում է, որ Դե Ռոսսին վարկաբեկեց ինքն իրեն այդ քայլով[18]։ Դե Ռոսսին ավելի ուշ ներողություն է խնդրում ՄաքԲրայդից[19], երկրպագուներից և բաց նամակով ՖԻՖԱ-յից։ Այդ հարվածի համար տուգանվում է 10000 շվեյցարական ֆրանկով, որակազրկվում է 4 խաղով[20], որի արդյունքում կարողանում է խաղալ միայն եզրափակչում՝ Ֆրանսիայի դեմ խաղում, որտեղ 61-րդ րոպեին փոխարինելով Ֆրանչեսկո Տոտտիին` իրացնում է հետխաղյա 11 մետրանոց հարվածներից մեկը և օգնում է Իտալիայի հավաքականին նվաճել իր չորրորդ աշխարհի գավաթը[21]։
ՈՒԵՖԱ Եվրո 2008
խմբագրելԴե Ռոսսին մասնակցում է Եվրո 2008-ի ընտրական Իտալիայի բոլոր հանդիպումներին` 2 գոլի հեղինակ դառնալով Վրաստանի հավաքականի դեմ խաղում, այդ երկու գոլերը Դե Ռոսսին նվիրում է իր մահացած աներոջը[22]։ Դանիելեին պատիվ է ընձեռվում կրելու 10 համարի մարզաշապիկը այն բանից հետո, երբ Տոտտին որոշում է լքել հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչից հետո։ Դանիելեն ազգային հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերում 3 անգամ՝ 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Հարավային Աֆրիկայի և 2008 թվականի փետրվարի 6-ին Պորտուգալիայի դեմ երկու ընկերական խաղերում և Ֆարերյան կղզիների դեմ Եվրո 2008-ի ընտրական փուլի հանդիպմանը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին չի հայտավորում Դե Ռոսսիին հիմնական կազմում, հանդիպումը ավարտվում է 0:3 հաշվով պարտությամբ, ինչից հետո Դե Ռոսսին սկսեց անընդմեջ խաղադաշտ դուրս գալ հանդիպման առաջին րոպեներից։ Եվրո 2008-ի ժամանակ՝ հունիսի 17-ին, Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Դե Ռոսսին դառնում է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևում Իտալիային (2:0), որից հետո ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[23]։ Դա Դանիելեի 5-րդ գոլն էր խփում ազգային հավաքականում, որն Իտալիային դուրս բերեց առաջնության քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարավածաշարի ժամանակ Իկեր Կասիլյասը ետ է մղում Դե Ռոսսիի հարվածը, և Իտալիան պարտվում է 4:2 հաշվով։
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2009
խմբագրելԿոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության ժամանակ, ԱՄՆ-ի դեմ հանդիպման 71-րդ րոպեին Դե Ռոսսին հեռահար հարվածով գրավում է հյուսիսամերիկացիների դարպասը և հավասարեցնում է հաշիվը, որից հետո իտալացիները Ջուզեպպե Ռոսսիի խփած երկու գնդակների շնորհիվ հաղթում են 1:3 հաշվով։ Շատերը կարծում էին, որ Դե Ռոսսին կլինի Ֆաբիո Կանավառոյից հետո հաջորդ ավագը՝ շնորհիվ Դե Ռոսսիի նվիրվածությանը միջազգային ֆուտբոլին։ 2008/09 մրցաշրջանում, աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ Դե Ռոսսին խփել է Իտալիայի համար մեծ կարևորություն ունեցող գոլեր։ Ռոմայի կազմում Դե Ռոսսին հիմնականում խաղում է որպես պաշտպանողական ոճի կիսապաշտպան, իսկ հավաքականում նա խաղում է հարձակողական ոճով, այդ պատճառով էլ ավելի շատ գոլեր է խփում հավաքականում քան իր հարազատ ակումբում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
խմբագրելԴե Ռոսսին խփում է Իտալիայի առաջին գոլը 2010 թվականի աշխարհի առաջնության Պարագվայի դեմ խաղում՝ հաշիվը դարձնելով 1:1[24]։ Նոր Զելանդիայի հավաքականի դեմ երկրորդ խաղում Դե Ռոսսին տուգանային հրապարակում խախտում է կատարում, որի պատճառով նշանակվում է 11 մետրանոց հարված և Իտալիան կրկին ավարտում է խաղը 1:1 հաշվով[25]։
ՈՒԵՖԱ Եվրո 2012
խմբագրելԵվրո 2012-ի խմբային խաղերի ժամանակ Իսպանիայի և Խորվաթիայի դեմ խաղերում Դե Ռոսսին խաղում էր որպես կենտրոնական պաշտպան։ Խմբային փուլի վերջին՝ Իռլանդիայի դեմ խաղում նա հանդես եկավ որպես կիսապաշտպան, որից հետո քառորդ եզրափակչի Անգլիայի դեմ խաղում Դանիելեն շարունակում է խաղալ արդեն որպես կիսապաշտպան, որտեղ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը ավարտվում է Իտալիայի օգտին։ Դե Ռոսսին նաև մասնակցում է առաջնության մյուս խաղերին՝ հաղթելով Գերմանիային կիսաեզրափակչում և պարտվելով Իսպանիային եզրափակչում (4:0)[26]։
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
խմբագրելԴե Ռոսսին 2013 թվականի հունիսին մասնակցում է Բրազիլիայում տեղի ունեցող Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ նա գոլ է խփում Ճապոնիայի դեմ խաղում (4:3)[27]։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014
խմբագրելԴե Ռոսսին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցում է նաև Բրազիլիայում տեղի ունեցող աշխարհի 20-րդ առաջնությանը՝ հանդիսանալով Ռոմայի միակ ներկայացուցիչը հավաքականում[28]։
2014 թվականի հունիսի 20-ի տվյալներով Դե Ռոսսին Իտալիայի հավաքականի պատմության ընթացքում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների մեջ զբաղեցրրեց 7-րդ տեղը[29]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- Ըստ 2014-ի ապրիլի 25-ի.
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ գավաթներ | Ընդհանուր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջն. | Խաղեր | Գոլեր | Առաջն. | Խաղեր | Գոլեր | Առաջն. | Խաղեր | Գոլեր | Առաջն. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2001-02 | Ռոմա | A | 0 | 0 | ԻԳ | 3 | 0 | ՉԼ | 1 | 0 | - | - | - | 4 | 0 |
2002-03 | A | 4 | 2 | ԻԳ | 2 | 0 | ՉԼ | 0 | 0 | - | - | - | 6 | 2 | |
2003-04 | A | 17 | 0 | ԻԳ | 4 | 0 | ՈՒԳ | 6 | 1 | - | - | - | 27 | 1 | |
2004-05 | A | 30 | 2 | ԻԳ | 5 | 1 | ՉԼ | 2 | 1 | - | - | - | 37 | 4 | |
2005-06 | A | 34 | 6 | ԻԳ | 4 | 0 | ՈՒԳ | 7 | 0 | - | - | - | 45 | 6 | |
2006-07 | A | 36 | 2 | ԻԳ | 8 | 2 | ՉԼ | 10 | 2 | ԻՍԳ | 1 | 0 | 55 | 6 | |
2007-08 | A | 34 | 5 | ԻԳ | 6 | 0 | ՉԼ | 10 | 0 | ԻՍԳ | 1 | 1 | 51 | 6 | |
2008-09 | A | 33 | 3 | ԻԳ | 2 | 0 | ՉԼ | 7 | 0 | ԻՍԳ | 1 | 1 | 43 | 4 | |
2009-10 | A | 33 | 7 | ԻԳ | 4 | 1 | ԵԼ | 12 | 3 | - | - | - | 49 | 11 | |
2010-11 | A | 28 | 2 | ԻԳ | 4 | 0 | ՉԼ | 7 | 1 | ԻՍԳ | 1 | 0 | 40 | 3 | |
2011-12 | A | 32 | 4 | ԻԳ | 0 | 0 | ԵԼ | 0 | 0 | - | - | - | 32 | 4 | |
2012-13 | A | 25 | 0 | ԻԳ | 4 | 0 | - | - | - | - | - | - | 29 | 0 | |
2013-14 | A | 32 | 1 | ԻԳ | 4 | 0 | - | - | - | - | - | - | 36 | 1 | |
Ընդհանուր | 338 | 34 | 50 | 4 | 62 | 8 | 4 | 2 | 454 | 48 |
Միջազգային
խմբագրելԱմսաթիվ | Անցկացման վայրը | Տնային | Արտագնա | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
04-09-2004 | Պալերմո | Իտալիա | Նորվեգիա | 2:1 | 1 | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
09-10-2004 | Ցելե | Սլովենիա | Իտալիա | 2:2 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
13-10-2004 | Պարմա | Իտալիա | Բելառուս | 4:3 | 1 | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
17-11-2004 | Մեսսինա | Իտալիա | Ֆինլանդիա | 1:0 | - | Ընկերական հանդիպում |
09-02-2005 | Կալյարի | Իտալիա | Ռուսաստան | 2:0 | - | Ընկերական հանդիպում |
26-03-2005 | Միլան | Իտալիա | Շոտլանդիա | 2:0 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
30-03-2005 | Պադովա | Իտալիա | Իսլանդիա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
04-06-2005 | Օսլո | Նորվեգիա | Իտալիա | 0:0 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
17-08-2005 | Դուբլին | Իռլանդիա | Իտալիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
03-09-2005 | Գլազգո | Շոտլանդիա | Իտալիա | 1:1 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
08-10-2005 | Պալերմո | Իտալիա | Սլովենիա | 1:0 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
12-10-2005 | Լեչչե | Իտալիա | Մոլդովա | 2:1 | - | 2006 թ. ԱԱ ընտրական փուլ |
12-11-2005 | Ամստերդամ | Նիդերլանդներ | Իտալիա | 1:3 | - | Ընկերական հանդիպում |
16-11-2005 | Ժնև | Իտալիա | Կոտ դ՛Իվուար | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
01-03-2006 | Ֆլորենցիա | Իտալիա | Գերմանիա | 4:1 | 1 | Ընկերական հանդիպում |
31-05-2006 | Ժնև | Շվեյցարիա | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
02-06-2006 | Լոզան | Իտալիա | Ուկրաինա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
12-06-2006 | Հաննովեր | Իտալիա | Գանա | 2:0 | - | 2006 թ. աշխարհի առաջնություն |
17-06-2006 | Կայզերսլաուտերն | Իտալիա | ԱՄՆ | 1:1 | - | 2006 թ. աշխարհի առաջնություն |
09-07-2006 | Բեռլին | Իտալիա | Ֆրանսիա | 1:1 5:3 (11մ) | - | 2006 թ. աշխարհի առաջնություն |
02-09-2006 | Նեապոլ | Իտալիա | Լիտվա | 1:1 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
06-09-2006 | Փարիզ | Ֆրանսիա | Իտալիա | 3:1 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
07-10-2006 | Հռոմ | Իտալիա | Ուկրաինա | 2:0 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
11-10-2006 | Թբիլիսի | Վրաստան | Իտալիա | 1:3 | 1 | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
15-11-2006 | Բերգամո | Իտալիա | Թուրքիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
28-03-2007 | Բարի | Իտալիա | Շոտլանդիա | 2:0 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
06-06-2007 | Կաունաս | Լիտվա | Իտալիա | 0:2 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
08-09-2007 | Միլան | Իտալիա | Ֆրանսիա | 0:0 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
17-10-2007 | Սիենա | Իտալիա | ՀԱՀ | 2:0 | - | Ընկերական հանդիպում |
17-11-2007 | Գլազգո | Շոտլանդիա | Իտալիա | 1:2 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
21-11-2007 | Մոդենա | Իտալիա | Ֆարերյան կղզիներ | 3:1 | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
06-02-2008 | Ցյուրիխ | Իտալիա | Պորտուգալիա | 3:1 | - | Ընկերական հանդիպում |
26-03-2008 | Էլչե | Իսպանիա | Իտալիա | 1:0 | - | Ընկերական հանդիպում |
13-06-2008 | Ցյուրիխ | Իտալիա | Ռումինիա | 1:1 | - | Եվրո 2008 |
17-06-2008 | Ցյուրիխ | Ֆրանսիա | Իտալիա | 0:2 | 1 | Եվրո 2008 |
22-06-2008 | Վիեննա | Իսպանիա | Իտալիա | 0:0 4:2 (11մ) | - | Եվրո 2008 |
20-08-2008 | Նիս | Իտալիա | Ավստրիա | 2:2 | - | Ընկերական հանդիպում |
06-09-2008 | Լարնակա | Կիպրոս | Իտալիա | 1:2 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
10-09-2008 | Ուդինե | Իտալիա | Վրաստան | 2:0 | 2 | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
11-10-2008 | Սոֆիա | Բուլղարիա | Իտալիա | 0:0 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
15-10-2008 | Լեչչե | Իտալիա | Չեռնոգորիա | 2:1 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
19-11-2008 | Աթենք | Հունաստան | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
10-02-2009 | Լոնդոն | Բրազիլիա | Իտալիա | 2:0 | - | Ընկերական հանդիպում |
28-03-2009 | Պոդգորիցա | Չեռնոգորիա | Իտալիա | 0:2 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
01-04-2009 | Բարի | Իտալիա | Իռլանդիա | 1:1 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
15-06-2009 | Պրետորիա | ԱՄՆ | Իտալիա | 1:3 | 1 | 2009 թ. Կոնֆ. գավաթ |
18-06-2009 | Յոհաննեսբուրգ | Եգիպտոս | Իտալիա | 1:0 | - | 2009 թ. Կոնֆ. գավաթ |
21-06-2009 | Պրետորիա | Իտալիա | Բրազիլիա | 0:3 | - | 2009 թ. Կոնֆ. գավաթ |
09-09-2009 | Թուրին | Իտալիա | Բուլղարիա | 2:0 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
10-10-2009 | Դուբլին | Իռլանդիա | Իտալիա | 2:2 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
14-10-2009 | Պարմա | Իտալիա | Կիպրոս | 3:2 | - | 2010 թ. ԱԱ ընտրական փուլ |
03-03-2010 | Մոնակո | Իտալիա | Կամերուն | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
03-06-2010 | Բրյուսել | Իտալիա | Մեքսիկա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
05-06-2010 | Ժնև | Շվեյցարիա | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
14-06-2010 | Քեյփթաուն | Իտալիա | Պարագվայ | 1:1 | 1 | 2010 թ. աշխարհի առաջնություն |
05-06-2010 | Մբոմբելա | Իտալիա | Նոր Զելանդիա | 1:1 | - | 2010 թ. աշխարհի առաջնություն |
24-06-2010 | Յոհաննեսբուրգ | Սլովակիա | Իտալիա | 3:2 | - | 2010 թ. աշխարհի առաջնություն |
10-08-2010 | Լոնդոն | Իտալիա | Կոտ դ՛Իվուար | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
03-09-2010 | Տալլին | Էստոնիա | Իտալիա | 1:2 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
05-06-2010 | Ֆլորենցիա | Իտալիա | Ֆարերյան կղզիներ | 5:0 | 1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
8-10-2010 | Բելֆաստ | Հյուսիսային Իռլանդիա | Իտալիա | 0:0 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
17-11-2010 | Կլագենֆուրտ | Ռումինիա | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
09-02-2011 | Դորտմունդ | Գերմանիա | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
10-08-2011 | Բարի | Իտալիա | Իսպանիա | 2:1 | - | Ընկերական հանդիպում |
02-09-2011 | Տորսհավն | Ֆարերյան կղզիներ | Իտալիա | 0:1 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
06-09-2011 | Ֆլորենցիա | Իտալիա | Սլովենիա | 1:0 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
07-10-2011 | Բելգրադ | Սերբիա | Իտալիա | 1:1 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
11-10-2011 | Պեսկարա | Իտալիա | Հյուսիսային Իռլանդիա | 3:0 | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
11-11-2011 | Վրոցլավ | Լեհաստան | Իտալիա | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
15-11-2011 | Հռոմ | Իտալիա | Ուրուգվայ | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
29-02-2012 | Ջենովա | Իտալիա | ԱՄՆ | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
01-06-2012 | Ցյուրիխ | Իտալիա | Ռուսաստան | 0:3 | - | Ընկերական հանդիպում |
10-06-2012 | Գդանսկ | Իսպանիա | Իտալիա | 1:1 | - | Եվրո 2012 |
14-06-2012 | Պոզնան | Իտալիա | Խորվաթիա | 1:1 | - | Եվրո 2012 |
18-06-2012 | Պոզնան | Իտալիա | Իռլանդիա | 2:0 | - | Եվրո 2012 |
24-06-2012 | Կիև | Անգլիա | Իտալիա | 0:0 2:4 (11մ) | - | Եվրո 2012 |
28-06-2012 | Վարշավա | Գերմանիա | Իտալիա | 1:2 | - | Եվրո 2012 |
01-07-2012 | Կիև | Իսպանիա | Իտալիա | 4:0 | - | Եվրո 2012 |
15-08-2012 | Բեռն | Իտալիա | Անգլիա | 1:2 | 1 | Ընկերական հանդիպում |
07-09-2012 | Սոֆիա | Բուլղարիա | Իտալիա | 2:2 | - | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
12-10-2012 | Երևան | Հայաստան | Իտալիա | 1:3 | 1 | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
16-10-2012 | Միլան | Իտալիա | Դանիա | 3:1 | 1 | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
06-02-2013 | Ամստերդամ | Նիդեռլանդներ | Իտալիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
21-03-2013 | Ժնև | Իտալիա | Բրազիլիա | 2:2 | 1 | Ընկերական հանդիպում |
07-06-2013 | Պրահա | Չեխիա | Իտալիա | 0:0 | - | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
11-06-2013 | Ռիո դե Ժանեյրո | Իտալիա | Հայիթի | 2:2 | - | Ընկերական հանդիպում |
16-06-2013 | Ռիո դե Ժանեյրո | Մեքսիկա | Իտալիա | 1:2 | - | 2013 թ. Կոնֆ. գավաթ |
19-06-2013 | Ռեսիֆի | Իտալիա | Ճապոնիա | 4:3 | 1 | 2013 թ. Կոնֆ. գավաթ |
27-06-2013 | Ֆորտալեզա | Իսպանիա | Իտալիա | 0:0 7:6 (11մ) | - | 2013 թ. Կոնֆ. գավաթ |
30-06-2013 | Սալվադոր | Իտալիա | Ուրուգվայ | 2:2 3:2 (11մ) | - | 2013 թ. Կոնֆ. գավաթ |
14-08-2013 | Հռոմ | Իտալիա | Արգենտինա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
06-09-2013 | Պալերմո | Իտալիա | Բուլղարիա | 1:0 | - | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
10-09-2013 | Թուրին | Իտալիա | Չեխիա | 2:1 | - | 2014 թ. ԱԱ ընտրական փուլ |
31-05-2014 | Լոնդոն | Իտալիա | Իռլանդիա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
04-06-2014 | Պերուջա | Իտալիա | Լյուքսեմբուրգ | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
14-06-2014 | Մանաուս | Անգլիա | Իտալիա | 1:2 | - | 2014 թ. աշխարհի առաջնություն |
20-06-2014 | Ռեսիֆի | Իտալիա | Կոստա Ռիկա | 0:1 | - | 2014 թ. աշխարհի առաջնություն |
Ընդհանուր | Խաղեր՝ 97 | Գոլեր՝ 15 |
Անձնական կյանք
խմբագրելԴե Ռոսսին ծնվել է Հռոմում։ Նրա հայրն Ալբերտո Դե Ռոսսին է՝ Ռոմայի նախկին խաղացողն ու Ռոմայի երիտասարդական թիմի մարզիչը։ Դե Ռոսսիի նախնին՝ Իվան Դե Ռոսսին, ճարտարապետ էր, ով տեղափոխվել էր Միլանից Սանկտ-Պետերբուրգ Պետրոս I-ին կայսեր հրավերով[30]։ Դե Ռոսսին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը նախկին պարուհի Սառա Բանդուն է, ումից Դե Ռոսսին ունի աղջիկ՝ Գայան (ծնված՝ 2005 թվականի հուլիսի 16-ին)[30]։ Աղջկա ծնունդից հետո Դե Ռոսսին սկսեց հանդես գալ Ռոմայում 16 համարի ներքո։ Մինչ այդ Դե Ռոսսին հանդես էր գալիս նախ 27 (երկու մրցաշրջան), այնուհետև 4 համարների ներքո։ Երկրորդ կինը նույնպես նախկին պարուհի էր՝ Թամարա Պիսնոլին (ամուսնությունը գրանցվել է 2006 թվականի մայիսի 16-ին)։ Դե Ռոսսին բաժանվում է Թամարայից 2009 թվականի փետրվարին[31]։ 2006 թվականի դեկտեմբերի 26-ին Դե Ռոսսին Men’s Health ամսագրի հարցումների հիման վրա ճանաչվում է Իտալիայի տարվա մարդ։ 2007 թվականին Դե Ռոսսին նկարահանվում է Unicredit բանկի գովազդում հավաքականի իր թիմակիցների՝ Անդրեա Պիրլոյի և Մարկո Մատերացցիի հետ։ 2008 թվականին ընտրվում է Pringles-ի կողմից՝ որպես ներկայացուցիչ 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը եվրոպական այլ հայտնի ֆուտբոլիստների հետ միասին։ Դե Ռոսսին նաև հայտնվել է FIFA 09 խաղի իտալական տարբերակի շապիկին։ Նկարը պատկերում է 2008 թվականի Իտալիայի սուպերգավաթի ժամանակ Ինտերի դեմ խաղում գոլ խփելու պահը։
Նվաճումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն՝ 2004
- Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն՝ 2012
- Աշխարհի չեմպիոն՝ 2006
- Կոնֆեդերացիաների Գավաթ՝ 2013
Անձնական
խմբագրել- Սերիա A-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2006
- Իտալիացի լավագույն ֆուտբոլիստ՝ 2009
- Եվրո 2012-ի խորհրդանշական կազմի անդամ
Ռեկորդներ
խմբագրել- Ռոմայի ֆուտբոլիստներից Իտալիայի հավաքականում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ՝ 15 գոլ
- Ռոմայի ֆուտբոլիստներից Իտալիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ՝ 97 խաղ
Տիտղոսներ
խմբագրել5-րդ՝ ասպետական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana)՝ 2004[32]
Պատվո շքանշան շղթայով «Սպորտային ոլորտում մատուցած ծառայությունների համար» (Collare d'oro al Merito Sportivo)՝ 2006[33]
4-րդ՝ սպայական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana)՝ 2006[34]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Chiesa punisce la Roma
- ↑ Roma, una vittoria col brivido
- ↑ Roma battuta a Manchester De Rossi fallisce un rigore
- ↑ «Macabro coro per De Rossi. I compagni frenano la reazione». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Ибрагимович признан лучшим игроком серии А 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «De Rossi rinnova: il comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 6.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «De Rossi: "Quello di cui ho bisogno e qui"» (իտալերեն). Sito ufficiale dell'AS Roma. 6.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «prolungato il contratto economico per le prestazioni sportive del calciatore daniele de rossi» (PDF) (Italian). AS Roma. 2012 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Report: Daniele De Rossi becomes highest paid Italian after Roma extension». goal.com. 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Де Росси провёл 400-й матч в футболке «Ромы»
- ↑ http://www.football-italia.net/40738/de-rossi-borriello-example
- ↑ Sky Sports http://www1.skysports.com/football/news/11861/9031369/roma-confirm-that-francesco-tottis-hamstring-injury-is-improving.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ http://www.sportsmole.co.uk/football/roma/news/de-rossi-no-complaints-over-cagliari-draw_120235.html
- ↑ http://www.theguardian.com/football/2014/jan/03/daniele-derossi-roma-suicide-manchester-united
- ↑ Yorke, Graeme (2014 թ․ հունվարի 5). «De Rossi and Castan sent off in the space of 60 seconds as Juventus crush sorry Roma... and Italian youngster does a Theo!». Daily Mail. London.
- ↑ «Italy 1–1 USA». BBC News. 2006 թ․ հունիսի 17. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «De Rossi apologizes to McBride for elbow». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Italy's De Rossi gets four-match ban from FIFA». ESPN Soccernet. 2006 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Stevenson, Jonathan (2006 թ․ հուլիսի 9). «Italy 1-1 France (aet)». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Omicidio suocero de Rossi, arrestati confessano. Sindacato di polizia critica la dedica del calciatore». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Man of the Match Award. Daniele De Rossi (Italy)(չաշխատող հղում)
- ↑ «Italy v Paraguay». BBC Sport. 2010 թ․ հունիսի 14. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ The Guardian, 20 June 2010
- ↑ McNulty, Phil (2012 թ․ հուլիսի 1). «Spain 4-0 Italy». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Italy 4-3 Japan». BBC Sport. 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «World Cup 2014: Guide to England's Group D». BBC Sport. 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Игроки национальной сборной Италии по футболу» (անգլերեն). eu-football.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 30,0 30,1 «В жилах де Росси благородная кровь?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Daniele De Rossi abbandonato!
- ↑ Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana Sig. Daniele De Rossi
- ↑ Coni: Consegnati i Collari d’oro e diplomi d’onore ai campionissimi
- ↑ Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana Sig. Daniele De Rossi
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելե Դե Ռոսսի» հոդվածին։ |
Նախորդող Ֆրանչեսկո Տոտտի |
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ Դանիելե Դե Ռոսսի 2017 - |
Հաջորդող - |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |