Հնդկահավեր |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
| Տիպ
|
Քորդավորներ
| Դաս
|
Թռչուններ
| Կարգ
|
Galliformes
| Ընտանիք
|
Փազաններ
| Ցեղ
|
Հնդկահավեր
|
|
Լատիներեն անվանում |
---|
Meleagris Linnaeus, 1758
|
Տեսակներ |
---|
- Meleagris gallopavo
- Meleagris ocellata
|
|
Հնդկահավեր (ճոլոկներ, գոռելներ), հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են Meleagris և Agriocharis սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական հնդկահավի (M. gallopavo) մարմնի երկարությունը 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոշորաչք հնդկահավերը (A. ocellatus) տարածված են Կենտրոնական Ամերիկայում։ Որսի օբյեկտ են։
Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-90%։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում ևն։ ՀՀ-ում հնդկահավեր բուծում են գյուղացիական տնտեսություններում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|