Վիքիպեդիա:Օրվա հոդված/Սեպտեմբեր 2014 թ.

Թարմացնել այս էջի քեշը
Սեպտեմբեր ամսվա հոդվածները
Սեպտեմբերի 1
7
Ազոտ
14,007
2s22p3

Ազոտ (լատին․՝ Nitrogenium - սելիտրա ծնող), քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067։

Ազատ վիճակում անհամ և անհոտ գազ է, ջրում վատ է լուծվում։ Մոլեկուլը կազմված է 2 ազոտի ատոմներից (N2), որոնց կապը շատ ամուր է։ Բնության մեջ ազոտը կազմված է 14N (խառնուրդում բաղադրությունը՝ 99.63%) և 15N կայուն նուկլիդներից։ Արտաքին էլեկտրոնային մակերեսի կարգը 2s²2p³։ Ազոտի նեյտրալ ատոմի շառավիղը 0.074 նմ է։

Պարզ նյութ ազոտը (CAS-համարը 7727-37-9) բավականին իներտ գազ է, քիմիական բանաձևը N2, այն կազմում է երկիր մոլորակի մեկ քառորդը շարունակել...

Սեպտեմբերի 2
Հայաստանի քաղաքական կացությունը 5-7-րդ դարերում Մարզպան. Հայաստանը, որը ենթակա էր Սասանյանների գերիշխանությանը, հիմնականում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք նահանգները, հաճախ՝ նաև Արցախը։

Այն առանձնահատուկ, ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որի փաստացի տերերը հայ նախարարներն էին. հայկական զորաբանակը մնացել է Հայոց սպարապետի տնօրինության ներքո, ճանաչվել են եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները։ Կառավարել է մարզպանը՝ արքայից արքայի տեղապահը։

Մինչև 5-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը։ Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը շարունակել...

Սեպտեմբերի 3
Օգյուստ Ռոդենի «Մտածողը» (ֆր.՝ Le Penseur) քանդակը, որ հաճախ համարվում է փիլիսոփայության խորհրդանիշը
Օգյուստ Ռոդենի «Մտածողը» (ֆր.՝ Le Penseur) քանդակը, որ հաճախ համարվում է փիլիսոփայության խորհրդանիշը

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը:

Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։

Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն շարունակել...

Սեպտեմբերի 4
Նորագույն շրջանի հայկական կերպարվեստը, անկախության հռչակումից (1991) հետո Հայաստանում սկսված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը, «կաթվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը չէին կարող ապահովել մոնումենտալ-դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներկայացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկարչության գեղարվեստական մակարդակը։

1990-ական թվականներին հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնությունն ստեղծագործել է հաստոցային արվեստում, որը նույնպես ուներ որոշակի դժվարություններ. փակվել են ՀՆՄ սալոն-խանութները, գեղարվեստական արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը։

Երևանում գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը՝ Վերնիսաժում շարունակել...

Սեպտեմբերի 5
Ալոզավրի վերակառուցվածք
Ալոզավրի վերակառուցվածք

Ալոզավրեր (լատին․՝ Allosaurus; հունարեն՝ αλλος — «օտար» կամ «տարօրինակ», հունարեն՝ σαυρος — «թեփամորթ»), գիշատիչ թեփամորթ դինոզավրերի ցեղ՝ թերոպոդների ենթաընտանիքից։ Ապրել են յուրյան դարաշրջանում՝ (քիմերիջ՝ տիտոնների նախնին) մոտավորապես 155—145 միլիոն տարի առաջ։

Առաջին գտածոներն ուսումնասիրվել ու դասակարգվել են 1877 թվականին Գոֆոնիիլ Չարլզ Մարշի կողմից։ Տիրանոզավրերի հետ մեկտեղ ալոզավրերն ամենահայտնի գիշատիչ դինոզավրերից են։ Հայտնի են տարբեր գեղարվեստական ֆիլմերից, օրինակ, 1925 թվականին նկարահանված «Կորուսյալ աշխարհ», կամ Ռեյ Բրեդբերիի «Ու գոռաց ամպրոպը» գրքի 2005 թվականի էկրանավորման մեջ։

Ալոզավրը խոշոր, երկոտանի գիշատիչ էր, մեծ գանգով, որում կային տասնյակ մեծ ու սուր ատամներ շարունակել...

Սեպտեմբերի 6
Ջենիֆեր Լոուրենս
Ջենիֆեր Լոուրենս

Ջենիֆեր Լոուրենս (անգլJennifer Lawrence, ծնվ.՝ օգոստոսի 15, 1990թ.), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում։ Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ կատեգորիայի ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան):

Ջենիֆեր Լոուրենսը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Լուիզվիլում շարունակել...

Սեպտեմբերի 7
Հայկական լեռնաշխարհն անասնաբուծության սկզբնավորման կենտրոններից էր. այստեղ դեռևս հնագույն ժամանակներում է մարդն սկսել վարժեցնել ու ընտելացնել վայրի կենդանիներին և օգտագործել իր տնտեսական կարիքների համար։ Հանրապետության լեռնազանգվածներում (հատկապես Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայումս հանդիպող վայրի ոչխարն ու այծն ընտանի տեսակների նախահայրերն են։

Անասնաբուծությունը Հայաստանում նկատելի զարգացման է հասել I հազարամյակում և հատկապես Ուրարտուի համահայկական թագավորության (8-6-րդ դարեր) ժամանակաշրջանում։

19-րդ դարում ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իսկ ինտենսիվ հիմքերի վրա է դրվել խորհրդային տարիներին։ ՀՀ անկախացումից հետո ագրարային բարեփոխումների առաջին տարիներին թույլ տրված սխալների պատճառով լրջորեն տուժել է նաև անասնաբուծությունը շարունակել...

Սեպտեմբերի 8
Յայա Տուրե
Յայա Տուրե

Յայա Տուրե (ֆր.՝ Gnégnéri Yaya Touré; մայիսի 3, 1983, Բուակե), Կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ: Հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Սիթի ակումբում և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Տուրեն հայտնի է իր ճշգրիտ փոխանցումներ կատարելու ունակությամբ և ֆիզիկապես շատ ուժեղ լինելով։ Նա հիմնականում խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Տուրեն հանդես է եկել բելգիական Բեվերեն, ուկրաինական Մետալուրգ Դոնեցկ, հունական Օլիմպիակոս և ֆրանսիական Մոնակո ակումբներում։

Ազգային հավաքականում անցկացրել է 83 խաղ՝ դառնալով 16 գոլի հեղինակ։ Տուրեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Միմոսաս ֆուտբոլային ակադեմիայում շարունակել...

Սեպտեմբերի 9
ցան, ալերգիային բնորոշ ախտանիշ
ցան, ալերգիային բնորոշ ախտանիշ

Ալերգիա արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ որոշ մարդկանց զգայունությունը և դրանց նկատմամբ հակազդեցությունն է։ Ալերգիա առաջացնող նյութերը՝ ալերգածինները, բնույթով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են։ Լինում են՝ կենսալերգածիններ, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ։ Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցչի։

«Ալերգիա» հասկացությունը ներմուծել է ավստրիացի մանկաբույժ Կլեմենս Պիրկեն, 1906 թվականին:

Ալերգիական հիվանդությունները հայտնի են հնագույն ժամանակներից շարունակել...

Սեպտեմբերի 10
Սևանա լիճը
Սևանա լիճը

Սևանա լճի պահպանություն, ՀՀ բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը:

Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները:

Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը շարունակել...

Սեպտեմբերի 11
Հայաստանի պետական տոներ և հիշատակի օրեր, մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։

Հայաստանում սահմանված են հետևյալ տոներն ու հիշատակի օրերը՝

դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ծննդյան տոներ։ Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկաթյան տոն (ոչ աշխատանքային օր)։ Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)։ Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)։ Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր)։ Հուլիսի 5-ը Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)։ Սեպտեմբերի 21-ը Անկախության օր (ոչ աշխատանքային օր) և Դեկտեմբերի 71988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օր շարունակել...

Սեպտեմբերի 12
Նախախորհրդային Հայաստանում երաժշտական մշակույթի զարգացման հնարավորությունները սահմանափակ էին. չկային երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, մշտական երաժշտական կոլեկտիվներ և այլն։

Խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո կառավարության հրավերով հայրենիք են վերադարձել մի շարք նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտական գործիչներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ավետ Գաբրիելյան, Շարա Տալյան, Հայկանուշ Դանիելյան և ուրիշներ։

1921-ին Երևանում Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ բացվել է երաժշտական ստուդիա, որի հիման վրա ստեղծվել է կոնսերվատորիան շարունակել...

Սեպտեմբերի 13
Ազոտական թթու
Ազոտական թթու

Ազոտական թթու, քիմիական բանաձևն է (HNO3), խիստ անկայուն և պայթունավտանգ նյութ է, ուժեղ միահիմն թթու: Պինդ ազոտական թթուն ունի երկու տարաձևություն` մոնոկլինային և ռոմբիկ բյուրեղացանցով։

Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ։ Ջրային միջավայրում համարյա ամբողջությամբ դիսոցվում է իոնների։ Ջրի հետ փոխազդում է 68,4% և 120°C ջերմաստիճանային պայմաններում և մթնոլորտային ճնշման տակ։

Հայտնի են երկու բյուրեղահիդրատներ` մոնոհիդրատ (HNO3·H2O) և եռհիդրատ (HNO3·3H2O) շարունակել...

Սեպտեմբերի 14
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիան Հայաստանում, կենդանի օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական շարժընթացների հարցերով զբաղվել են դեռևս Հին Հայաստանում։

7-րդ դարում հայերեն է թարգմանվել հոցն հեղինակ Նեմեսիոս Եմեսացու (5-րդ դար) «Մարդու բնության մասին» աշխատությունը, որը ժամանակի ֆիզիոլոգիայի հիմնական ձեռնարկներից էր։ 19-րդ դարի վերջերին 20-րդ դարիի սկզբներին Ս. Պետերբուրգում աշխատել են նշանավոր հայ ֆիզիոլոգներ Վ. Վարդանովը և Լևոն Օրբելին։

Հայաստանում ֆիզիոլոգիայի դասավանդումն ու գիտական հետազոտություններն սկսվել են 1920 թվականին, երբ ԵՊՀ բժշկական ֆակուլտետում ստեղծվել են կենդանիների (վարիչ՝ Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ՝ Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոններ շարունակել...

Սեպտեմբերի 15
ԴՆԹ-ի հատված
ԴՆԹ-ի հատված

Գենետիկա (հին հունարեն γενητως — ծնող, որևիցե մեկից սկիզբ առնող, գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։

«Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։

Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար շարունակել...

Սեպտեմբերի 16
Մարիո Գյոթցեն Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում
Մարիո Գյոթցեն Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում

Մարիո Գյոթցե (հունիսի 3, 1992 թ.), գերմանացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Բավարայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում՝ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։

6 տարեկանում Մյունխենից տեղափոխվելով Դորտմունդ, Մարիոն առաջին իսկ մարզումներից սկսեց ցուցաբերել սառնասրտություն՝ գնդակով աշխատելիս։Գերմանիայի երիտասարդականի ֆուտբոլիստի մոտ կար դիսպետչերի բոլոր հատկությունները։

Մարիոն «Բորուսսիայում» իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 21-ին՝ 13-րդ տուրում՝ «Մայնցի» դեմ շարունակել...

Սեպտեմբերի 17
Հին Երևանի վերակազմած քարտեզը և նոր հատակագիծը. Ալեքսանդր Թամանյան
Հին Երևանի վերակազմած քարտեզը և նոր հատակագիծը. Ալեքսանդր Թամանյան

Հին Երևան, Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։

Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը շարունակել...

Սեպտեմբերի 18
Ավոկադոյի պտուղները ծառի ճյուղին
Ավոկադոյի պտուղները ծառի ճյուղին

Ավոկադո, ավոկադենի կամ ամերիկյան Perseus (լատին․՝ Persea americana)` մշտադալար պտղատու բույսերի տեսակ, պատկանում է Lauraceae ընտանիքին:

Մշակաբույսերի ընտանիքի կարևոր պտուղ: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով: Ռուսերենում օգտագործում են բույսի մեկ այլ անվանում՝ ագակատ: Իսկ անգլերենում բույսն ու պտուղները ունեն հետևյալ անունը՝ alligator pear («կոկորդիլոս տանձ»)։

Ավոկադոն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավորված շարունակել...

Սեպտեմբերի 19
Կենսամակարդակը մարդու ֆիզիկական, հոգևոր և սոցիալական պահանջների բավարարման մակարդակի ինտեգրալ բնութագրիչ է։

Այն արտահայտվում է ցուցանիշների համակարգով, որոնք արտացոլում են մեկ շնչի հաշվով սպառվող ապրանքների և ծառայությունների ծավալները, առավել կարևոր ապրանքների բնական սպառման չափերը, մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, բնակարանով, տարբեր տեսակի կոմունալ ծառայություններով, տրանսպորտով, կապի միջոցներով ապահովվածությունը, կրթության, առողջապահության համակարգի, ինչպես նաև մշակութային կյանքի հասանելիությունը:

1999-2003 թվականներին նվազագույն աշխատավարձը Հայաստանում եղել է 5 հազար դրամ, 2004 թվականին՝ 13 հազար, 2008 թվականին՝ 25 հազար, 2009 թվականին՝ 30 հազար դրամ շարունակել...

Սեպտեմբերի 20
Ածխաջրեր, (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։

Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։

Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան շարունակել...

Սեպտեմբերի 21
Մեծ Հայքի աշխարհներ
Մեծ Հայքի աշխարհներ

Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թվականներին։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացուց հետո՝ Երվանդունիների օրոք։

Մ.թ.ա. 189 թվականից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ։ Մեծ Հայքը իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը դարձավ արևելքի հզորագույն պետությունը։

Արտաշեսյան հարստությանը փոխարինելու եկան պարթև Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք (301) Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը շարունակել...

Սեպտեմբերի 22
Լեոնարդո ԴիԿապրիո, 2014 թ. լուսանկար
Լեոնարդո ԴիԿապրիո, 2014 թ. լուսանկար

Լեոնարդո ԴիԿապրիո (անգլ.՝ Leonardo Wilhelm DiCaprio, նոյեմբերի 11, 1974), ամերիկացի կինոդերասան։

Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի» «Ուոլ Սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։

Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974թ.-ի նոյեմբերի 11-ին։ Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ շարունակել...

Սեպտեմբերի 23
Տավարաբուծություն անասնապահության ճյուղ, զբաղվում է կաթնատու և մսատու տավարի բուծման, դրանց տոհմային ու մթերատվության հատկանիշների բարելավման հարցերով։

Տավարը բուծում են կաթ, միս, կաշվի հումք ստանալու, առանձին երկրներում՝ նաև աշխատեցնելու և սպորտային (ցլամարտ) նպատակների համար։ Գիտականորեն հիմնավորված սննդի նորմերի համաձայն կաթնամթերքները կազմում են մարդու օրական կերաբաժնի էներգետիկական արժեքայնության մոտ 20%-ը և ապահովում են օրգանիզմի սպիտակուցի պահանջի մոտ 30%-ը։

Երկրագնդի բնակչության օգտագործած կաթնամթերքի ընդհանուր քանակի 90%-ը պատրաստվում է կովի կաթից շարունակել...

Սեպտեմբերի 24
Հայերն Աֆղանստանում, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, Հայկական սփյուռքի մասը։

Աֆղանստանի հայ գաղթօջախները, որոնք սովորաբար Իրանի գաղթօջախի մի ճյուղն են համարվում, ունեցել են երեք տարբեր շրջաններ։ Աֆղանահայ գաղութի հնագույն ճյուղը վերաբերում է Արշակունյաց ժամանակաշրջանին։ Պարսիկների կողմից բազմաթիվ հայեր են տարվել և բնակեցվել Խուժաստանում, Սագստանում, Խարասանում, Նիշապուրում և այլուր։

Հայ գաղթականների այս զանգվածների զգալի մասը հետագայում շարժվել է դեպի արևելք և մշտական բնակություն հաստատել ներկայիս Աֆղանստանի տարածքում շարունակել...

Սեպտեմբերի 25
Կենսաքիմիան Հայաստանում, կենսաքիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 1923 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում կենսաքիմիայի ամբիոնի ստեղծմամբ։

1935 թվականին ստեղծվել է Քիմիայի ինստիտուտը՝ կենսաքիմիայի բաժանմունքով, որը 1943 թվականին ընդգրկվել է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կազմում, իսկ 1958 թվականից գործել է որպես ինքնուրույն հիմնարկ։

Վերջինիս հիմքի վրա 1961 թվականին Հ. Բունիաթյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Կենսաքիմիայի ինստիտուտը: 1961 թվականին կենսաքիմիայի ամբիոն է ստեղծվել նաև ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում շարունակել...

Սեպտեմբերի 26
Շամշուլդե՝ Կյուրիկյանների առաջին մայրաքաղաքը
Շամշուլդե՝ Կյուրիկյանների առաջին մայրաքաղաքը

Կյուրիկյաններ, հայ թագավորական հարստություն Տաշիր-Ձորագետում 10-12-րդ դարերում, Կյուրիկյան թագավորության իշխողները։

Հարստության հիմնադիրն է հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղական բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունը)։ Կյուրիկյանները կախման մեջ էին Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից։

Կյուրիկյանների իշխանությունը պայմանական-ժառանգական էր, տիրույթները՝ ավատ։ Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կյուրիկյաններ դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը շարունակել...

Սեպտեմբերի 27
Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի մայիսին
Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի մայիսին

Ջասթին Թիմբերլեյք (անգլ.՝ Justin Timberlake, ծնվ. 1981թ. հունվարի 31, Մեմֆիս, Թենեսի), ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, երաժշտական պրոդյուսեր և պարող։ Իր կարիերան սկսել է մասնակցելով «Աստղի որոնում» և «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուներին, իսկ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 1990-ականների կեսերին, որպես 'N Sync խմբի վոկալիստ:

Ջասթին Թիմբերլեյքը ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Մեմֆիսում, Լին Հարլեսի և Ռենդալ Թիմբերլեյքի ընտանիքում։ Նա ունի երկու խորթ եղբայր՝ Ջոնաթանը և Ստեֆանը, նրա քույրը՝ Լաուրան մահացել Է մանուկ հասակում։

Ջասթինը իր առաջին քայլերը երաժշտական կարիերայում արել է 11 տարեկանում՝ մասնակցելով Star Search հեռուստատեսային շոուին, որտեղ նա հանդես էր գալիս որպես Ջասթին Ռենդալ շարունակել...

Սեպտեմբերի 28
16
Ծծումբ
32,066
3s23p4

Ծծումբ՝ S (լատին․՝ sulfur), քիմիական տարր է, որի նշանն է S և ատոմային թիվը՝ 16։

Գտնվում է պարբերական համակարգի 6-րդ խմբի գլխավոր ենթախմբում: Իսկ ջրածնի և թթվածնի միացություններում բաղկացած է տարբեր իոններներից, փոխազդում է համարյա բոլոր թթուների և աղերի հետ: Ծծմբի աղերը քիչ են լուծվում ջրում: Ցուցաբերում է ոչ մետաղական հատկություններ:

Ծծումբը մարդուն հայտնի է վաղնջական ժամանակներից։ Երկրակեղևում ծծմբի պարունակությունը 0,05% է, հանդիպում է ինչպես ազատ (բնածին ծծումբ), այնպես էլ միացությունների՝ գերազանցապես սուլֆիդների, օրինակ՝ ZnS, PbS, Cu2S, FeS2, և սուլֆատների, օրինակ՝ CaSO4.2H2O, Na2SO4.10H2O, ձևով շարունակել...

Սեպտեմբերի 29
1883 թ. ամուսնական վկայական
1883 թ. ամուսնական վկայական

Ամուսնություն, տղամարդու և կնոջ` պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։

Հասարակական տարբեր ֆորմացիաներն ու նրանց փոփոխություններն ազդել են ամուսնական հարաբերությունների բովանդակության և ձևի վրա: Ստրկատիրական հասարակարգում ընդունվում էր միայն ազատ քաղաքացիների ամուսնությունը շարունակել...

Սեպտեմբերի 30
Արտաշես Ա
Արտաշես Ա

Արտաշես Ա կամ Արտաշես Բարեպաշտ (մ.թ.ա. 230մ.թ.ա. 160), Մեծ Հայքի թագավոր թագավոր մ.թ.ա. 189 թվականից, Արտաշեսյան հարստության հիմնադիր, Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։

Արտաշեսը սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշեսին:

Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշեսը անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր