Ադամ Բոլդուին

ամերիկացի դերասան

Ադամ Բոլդուին (անգլ.՝ Adam Baldwin, փետրվարի 27, 1962(1962-02-27)[1], Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որն առավել հայտնի է «Միամետաղ զրահ» ֆիլմում խաղացած շարքային Զվերյուգայի, «Իմ թիկնապահը» ֆիլմում Ռիքի Լինդերմանի, ինչպես նաև հեռուստասերիալներում՝ «Գաղտնի նյութեր»՝ Նոուլ Ռոռերի, «Հրեշտակը»՝ Մարկուս Համիլթոնի, «Լուսատտիկ» Ջեյն Քոբբի և «Չակ» Ջոն Քեյսի դերերով։

Ադամ Բոլդուին
անգլ.՝ Adam Baldwin
Ծնվել էփետրվարի 27, 1962(1962-02-27)[1] (62 տարեկան)
ԾննդավայրWinnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունNew Trier High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Բոլդուին եղբայրների հետ ազգակցական կապ չունի։

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1962 թվականին Իլինոյս շրջանի Ուինետկա քաղաքում։ Հաճախել է New Trier Township High School դպրոցը[2]։

Կարիերա խմբագրել

2002 թվականից մինչև 2003 թվականը Ադամ Բոլդուինը նկարահանվել է Ջոս Ուիդոնի «Լուսատտիկ» գիտաֆանտաստիկ սերիալում վարձկան զինվոր Ջեյն Կոբբի դերում։ «Ջեյնբուրգ» էպիզոդում որպես դեկորացիա ստեղծվել է Բոլդուինի հերոսի տեսքով մարմարե արձան, որի գլուխը նկարահանումներից հետո նա վերցրել է որպես հիշատակ։

2012 թվականին դերասանը հայտնվել է« Կասլ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում՝ այդպիսով վերամիավորվելով «Լուսատտիկ» ֆիլմի գործընկեր Նեյթան Ֆիլլիոնի հետ։ Բոլդուինը ժամանակավորապես խաղացել է իր զուգընկերոջ` Նյու Յորքի ոստիկանության հետախույզ Իթան Սլոթերի դերը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Էմի Ջուլիուսի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ դստրերը՝ Ջեսելը և Զոին և որդին՝ Դեվլին Շեպարդը[4]։

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

1980 թվականից եղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ[5], սակայն Դավիթ Գորովիցի «The Radical Son» գիրքը ընփերցելուց հետո, փոխել է իր դիրքորոշումը։ Դրանից հետո Բոլդուինը իրեն անվանում էր «ազատական-պահպանողական»[6]։

Որոշ ժամանակ գրել է հոդվածներ «The Huffington Post» ազատական կայքի համար[7]։

[8][9]:

Այս առիթով Ադամ Բոլդուինը և դերասան Նիք Սարսին փոքրիկ կոնֆլիկտի մեջ են մտել Թիմ Պիկոկ անունով ԼԳԲՏ ակտիվիստի հետ(անգլ.՝ Tim Peacock)[10]:

2018 թվականին Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում հրաձգությունից հետո` Բոլդուինը հայտարարել է դպրոցներում զինված թիկնապահներ մտցնելու անհրաժեշտության մասին[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 Իմ թիկնապահը My Bodyguard Ռիքի Լինդերման
1980 Սովորական մարդիկ Ordinary People Սթիլմեն
1983 Վաշինգտոնյան տաքսի D.C. Cab Ալբերտ Հոքենբերի
1984 Անվախը Reckless Ռենդի Դենիելս
1985 Թունավոր բաղեղ Poison Ivy Հայկ Դիմիկ
1986 3:15 3.15 Ջեֆֆ Հաննա
1987 Միամետաղ զրահ Full Metal Jacket շարքային Զվերյուգա
1988 Շոկոլադե պատերազմ The Chocolate War Բիլ Քարթեր
1988 Քոեն և Թեյթ Cohen and Tate Թեյթ
1989 Մոտ ազգական Next of Kin Ջոի Ռոզալինի
1990 Գիշատիչ 2 Predator 2 գործակալ Գարբեր
1991 Մեղք՝ կասկածանքով Guilty by Suspicion № 1 ՀԴԲ գործակալի
1992 Գովազդ ռադիոյով Radio Flyer թագավոր
1992 Կործանարար սեր Deadbolt Ալիկ Դենզ
1993 Դառը արդյունք Bitter Harvest Բոբի
1995 Փոխզիջում Trade Off Թոմաս Հյուջիս
1996 Անկախության օրը Independence Day Մայոր Միթչել
1996 Դեպի ծուխը քայլողը Smoke Jumpers Դոն Մաքքեյ
1998 Հնարավորության սահմանում The Outer Limits մայոր Ջեյմս Բոուեն
2000 Հայրենասերը The Patriot կապիտան Ուիլքինս
2000-2005 Ջեքի Չանի արկածները Jackie Chan Adventures Ֆին
2001-2002 Գաղտնի նյութեր The X-Files Նոուլ Ռոռեր
2002-2003 Լուսատտիկ Firefly Ջեյն Քոբ
2003 Գիտակցության հսկողություն Control Factor Լանս Բիշոպ
2003 Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում NCIS: Naval Criminal Investigative Service հրամանատար Մայքլ Ռեյներ
2004 Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 գնդապետ Դեյվիդ Դիքսոն
2005 Պոսեյդոնի արկածները The Poseidon Adventure Մայք Ռոուգոու
2005 Ոսկորներ Bones Հատուկ գործակալ Ջեյմի Քենթոն
2006-2007 Արշալույս Day Break Չադ Շելթոն
2007-2011 Չակ Chuck Ջոն Քեյսի
2008 Գասպել Հիլլ Gospel Hill Կարլ Հերրոդ
2010 DC Universe Online DC Universe Online Սուպերմեն
2012-2015 Կասլ Castle դետեկտիվ Իթան Սլոութեր
2012 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit կապիտան Սթիվեն Հարիս
2014-2017 Վերջին նավը The Last Ship Մայք Սլեթերի, կապիտանի օգնական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143754920 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ryan, Maureen (2010 թ․ հունվարի 6). «'Chuck's' Adam Baldwin on John Casey, a man of few words and many bullets». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Keck's Exclusives First Look: Firefly's Nathan Fillion, Adam Baldwin Reunite on Castle». 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  4. Babineau , Jeff (1996 թ․ դեկտեմբերի 15), Faces of the Game, Orlando Sentinel, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին, Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին
  5. «Adam Baldwin Twitter Feed». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Special Guests – Adam Baldwin & Lorie Byrd». GayPatriot. BlogTalkRadio. 2010 թ․ հոկտեմբերի 11. 8:59. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Baldwin, Adam (2009 թ․ մայիսի 20). «Ride 2 Recovery: An Amazing Journey». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  8. «'Firefly' Actor Adam Baldwin Compares Gay Marriage To Incest». The Huffington Post. 2014 թ․ փետրվարի 24. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  9. Аленин, Игорь (2014 թ․ փետրվարի 27). «Адам Болдуин: позволить брак отца и сына ради налоговых льгот?». REF News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  10. Pazienza, Chez (2014 թ․ փետրվարի 27). «My Days of Not Taking Adam Baldwin Seriously Are Certainly Coming to a Middle (A 'Firefly' Fan's Dilemma)». The Huffington Post. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  11. Jerkovich, Katie (2018 թ․ մարտի 22). «Conservative Actor Scorches Bill Murray After He Compares Parkland Students To Vietnam Protesters». The Daily Caller. {{cite news}}: Unknown parameter |accesdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)