Լիլիան Ռուդաբեթ Գլորիա Էլսվեթա «Լիլի» Սոբեսկի (անգլ.՝ Liliane Rudabet Gloria Elsveta «Leelee» Sobieski, հունիսի 10, 1983(1983-06-10)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5][…]), ամերիկացի դերասան։

Լիլի Սոբեսկի
անգլ.՝ Leelee Sobieski
Լիլի Սոբեսկին 2009 թվականին
Ծնվել է1983 թվականի հունիսի 10
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Այլ անուն(ներ)Լիլիան Ռուդաբեթ Գլորիա Էլսվեթա «Լիլի» Սոբեսկի
Liliane Rudabet Gloria Elsveta «Leelee» Sobieski
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1994 - այժմ
Ծնողներհայր՝ Jean Sobieski?
Ամուսին(ներ)Մեթյու Դևիս (2008-2009)
Ադամ Կիմել (2010 թվականից)
Երեխա(ներ)Լուիզանա Ռեյ Կիմել (2009 թվական դեկտեմբերի 15)
Մարտին Կիմել (2014 թվականի հուլիս)
Պարգևներ և մրցանակներ
leeleesobieski.com
Լիլի Սոբեսկի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում, ֆրանսիացի նկարիչ և նախկին դերասան Ժան Սոբեսկիի և ամերիկուհի գրող Էլիզաբեթ Սալոմոնի ընտանիքում։

Մայրական գծով պապը՝ ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի կապիտան Ռոբերտ Սալոմոնը, հրեա էր։ Սոբեսկին մեծանում է «համակրոնական ընտանիքում», ըստ նրա խոսքերի, նա հպարտ է իր հրեական արմատներով[6][7]։

Լիլիի դերասանական նորամուտը կայանում է մանուկ ժամանակ, երբ նա մասնակցություն էր ունենում մանկական ներկայացումներում։ Մի անգամ նրան հրավիրում են մասնակցություն ունենալ կինոփորձերի։ Դրանից հետո հետևում է դեր 1994 թվականի «Հանդիպում» ֆիլմում, այդ ժամանակ նա 12 տարեկան էր։ Այնուհետև նա կարճատև ժամանակով հայտնվում է «Չարլի Գրեյս» սերիալում։ Դրանից հետո նա մասնակցություն է ունենում բազմաթիվ ցածրաբյուջե սերիալներում։ Լիլիի առաջին լուրջ դերը եղել է Disney կինոընկերության «Ջունգլիներից ջունգլի» ֆիլմը, որը թողարկվել է 1997 թվականին։ Շուտով Սթենլի Կուբրիկը տասնչորսամյա Լիլիին դեր է առաջարկում իր «Լայն փակված աչքերով» ֆիլմում։ Լիլին կատարում է Միլիչի՝ հագուստների վարձույթի բյուրոյի տիրոջ, դստեր դերը։

Լիլիի համար լուրջ դեր է դառնում Ժաննա դ'Արկի դերը Կրիստիան Դյուգեի համանուն ֆիլմում (1999 թվական)։ Նա դառնում է միակ դերասանուհին, ով Ժաննային խաղում է այն նույն տարիքում, որում վերջինս մեկնել էր պատերազմ՝ տասնյոթ տարեկանում։ Բացի այդ, ըստ սեփական խոստովանության, Լիլին դառնում է առաջին դերասանուհին, ով քաղացել է նրան, լինելով կույս։ Էկրաններին Դյուգեի հեռուստատեսային ֆիլմը թողարկվել է Լյուկ Բեսոնի Ժաննա դ'Արկ նմանատիպ նախագծի հետ միաժամանակ։

2005 թվականին Լիլին նկարահանվում է միանգամից մի քանի ֆիլմերում՝ «Անիծված վայր», «Լոնդոն», «Լավատես», ինչպես նաև ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի համատեղ արտադրության «Հերկուլես» մինի-սերիալում։ 2007 թվականին, «Dungeon Siege» համակարգչային խաղի հիման վրա, թողարկվում է «Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունը» ֆիլմը։

Անձնական կյանք

խմբագրել

2002 թվականի սեպտեմբերի սկզբին Լիլին հայտարարում է, որ վեց ամսով դադարեցնում է կինոյում նկարահանումները և կանգնեցնում է քոլեջում ուսումը, որպեսզի ստուգի իր առաջին լուրջ սիրո՝ երիտասարդ ճարտարապետ Մանհեթեն Պերիի հետ իր հարաբերությունների ամրությունը, ում հետ նա ծանոթացել էր 2001 թվականի աշնանը Բրաունի համալսարանի առաջին կուրսեցիների համար ընդունելության ժամանակ։ Սակայն երկու տարի անց երիտասարդ մարդիկ այնուամենայնիվ բաժանվում են, իրենց հարաբերությունների խզման պատճառը թողնելով մամուլից գաղտնի։

2004 թվականի ձմռանը Լիլին ծանոթանում է Շոն Լենոնի՝ Ջոն Լենոնի որդու, հետ և նրանց միջև սիրավեպ է սկսվում։ Հանուն Լիլիի Շոնը դադարեցնում է իր երկարամյա հարաբերությունները դերասանուհի Բիժու Ֆիլիպսի հետ, սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվում են։

2008-2009 թվականներին Լիլին ամուսնացած էր դերասան Մեթյու Դևիսի հետ։

2010 թվականի օգոստոսի 31-ին Լիլին ամուսնացած է մոդելյոր Ադամ Կիմելի հետ, ում հետ նա հանդիպում էր իրենց ամուսնությունից 19 ամիս առաջվանից։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Լուիզիանա Ռեյ Կիմել (ծնված 2009 թվականի դեկտեմբերի 15-ին) և որդի Մարտին Կիմել (ծնված 2014 թվականի հուլիսին)[8]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 Հաշտեցում Reunion Աննա Յաթս
1995 Նժույգ Դենիի համար A Horse for Danny Դեննի Բարա
1996 Գրեյսը կրակի մեջ Grace Under Fire Լյուսի
1996 Գլխավոր դատ The Home Court Լեսլի
1995-1996 Չարլի Գրեյս Charlie Grace Ջենի Գրեյս
1996 Ռադիոլուրեր NewsRadio աղջիկ
1997 Ջունգլիից ջունգլի Jungle 2 Jungle Կարեն Կեմպստեր
1998 Սպեցէֆեկտներ F/X: The Series Տանյա
1998 Բախում անդունդի հետ Deep Impact Սառա Հոթչներ
1998 Ռազմիկի դուստրը երբեք չի լացում A Soldier's Daughter Never Cries Շառլոտ Էն Ուիլիսը 14 տարեկանում
1999 Չհանմբուրվածը Never Been Kissed Էլիս
1999 Ժաննա դ'Արկ Joan of Arc Ժաննա դ'Արկ
1999 Լայն փակված աչքերով Eyes Wide Shut Միլիչի դուստրը
2000 Այստեղ Երկրի վրա Here on Earth Սամանթա
2001 Իմ առաջին տղամարդը My First Mister Ջենիֆեր
2001 Տարօրինակ ճամփորդություն Joy Ride Վեննա
2001 Ապակե տուն The Glass House Ռուբի Բեյքեր
2001 Խռովություն Uprising Տոսյա Ալտման
2002 Կուռք L'idole Սառա Սիլվեր
2002 Մաքս Max Լիզլոր ֆոն Պելց
2002 Ֆրեյզեր Frasier Շեյլա
2003 Վտանգավոր կապեր Les liaisons dangereuses Սեսիլ դը Վոլանժ
2005 Հերկուլես Hercules Դեևնիրա
2006 Խաբուսիկ Lying Սառա
2006 Heavens Fall Վիկտորիա Պրայս
2006 Անիծված վայր In a Dark Place Աննա Վայ
2006 Կյուսած մարդ The Wicker Man Հոնիի քույրը
2006 Հավաքույթ Coven պատմիչ
2006 Ավագ որդի The Elder Son Լոլիտա
2007 Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունը In the Name of the King: A Dungeon Siege Tale Մյուրիելլա
2007 88 րոպե 88 Minutes Լորեն Դուգլաս
2007 Զբոսանք ինձ հետ Walk All Over Me Ալբերտա
2009 Երանության որոնումները Finding Bliss Ջոդի Բելեբեն
2009 Անտեսանելի ճեպընթաց Night Train Քլոե Ուայթ
2009 Ջոննի Դ. Public Enemies Պոլի Համիլտոն
2010 Բռնության գործողություններ Acts of Violence Օլիվիա Ֆլին
2010 Գեղեցիկ մինչ մահ Drop Dead Diva Սամանթա Կոլբի
2011 Լավագույն կինը The Good Wife Ալեքսիս Սիմանսկի
2011 Վերջին կինոփառատոնը The Last Film Festival Ստալկեր
2012 Մոսկվա 2017 Branded Էբբի Գիբոնս
2012 Նյու Յորք 22 NYC 22 Ջենիֆեր «Սպիտակ տուն» Պերրի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. filmportal.de — 2005.
  2. Discogs — 2000.
  3. 3,0 3,1 https://www.nytimes.com/1999/05/16/style/shopping-with-leelee-sobieski-just-your-average-16-year-old.html
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20171201134931/http://www.nytimes.com/1999/05/16/style/shopping-with-leelee-sobieski-just-your-average-16-year-old.html
  5. 5,0 5,1 https://www.worldcat.org/search?q=n2%3A0362-4331
  6. «Leelee Sobieski's Sobering Take on Terror». Jewish Exponent. 2001 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «The Jewish Journal». The Film No One Wanted. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Leelee Sobieski Welcomes Son Martin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Սոբեսկի» հոդվածին։