Ռիչարդ Նորման Անդերսոն (անգլ.՝ Richard Norman Anderson, օգոստոսի 8, 1926(1926-08-08)[1][2][3], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 31, 2017(2017-08-31)[4][2][1][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հեռուստասերիալի և ֆիլմերի ամերիկացի դերասան։

Ռիչարդ Անդերսոն
Ծնվել էօգոստոսի 8, 1926(1926-08-08)[1][2][3]
ԾննդավայրԼոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 31, 2017(2017-08-31)[4][2][1][…] (91 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Carol-Lee Ladd? և Katherine Thalberg?
Երեխա(ներ)Ashley Anderson?[5], Brooke Anderson?[5] և Deva Anderson?[5]

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Անդերսոնը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 8-ին Նյու Ջերսի նահանգի Լոնգ Բրենգչ քաղաքում, Օլգա և Գարրի Անդերսոնների ընտանիքում[6][7]։

Կարիերա խմբագրել

Անդերսոնի առաջին խոշոր աշխատանքը կինոյում եղել է 1956 թվականին «Արգելափակված մոլորակը» և «Փառքի արահետներ» (1957) զինվորական ֆիլմերում, որի ռեժիսորը Սթենլի Կուբրիկն է։ Նա 1958 թվականին «Երկար ու շոգ ամառ» ֆիլմում խաղացել է Կլառա Ուօրների (Ջոան Վուդվարդ) սիրեցիալի դերը։ 1964 թվականին Անդերսոնը Ջոն Ֆրանկենհայմերի «Յոթ օր մայիսում» ֆիլմում ստացել է Բեն Մյորդոկի գնդապետի դերը։

1960 թվականի Անդերսոնը նկարահանվել է Փերրի մեյսոն հեռուստասերիալի քսաներեք էպիզոդներում։ Այստեղ նա խաղում էր ոստիկանության լեյտենանտ Սթիվ Դրամի դերը։ Նրա կերպարը դարձավ լեյտենանտ Արտուր Տրեգի կերպարի փոխարինողը, որը խաղացել էր հանգուցյալ Ռեյ Կոլինզը 1965 թվականին։ Հեռուստատեսությունում դերասանի վերջին աշխատանքները եղել են «Չշոշափվածները», «Սլաք», «Հանրակարքեր արևմուտքում» և «Կանաչ ձիաբոռ» հեռուստասերիալներում։ 1961-1962 թվականներին դերասանը նկարահանվել է Կանգառ հեռուստադրամայում, որտեղ նրա խաղակիցը նկարահանման հրապարակում Մերիլին Մակսվելն էր։

Անդերսոնը նկարահանվել է նաև «Հավայի 5.0», «Փողից ծուխ», «Կոլոմբո» և «Սիրո նավակ» սերիալների էպիզոդներում։ 1985 թվականին Անդերսոնը խաղացել է «Փերրի մեյսոնը վերադառնում է» հեռուստասերիալի երկու ժամ տևող էպիզոդում, մարդասպանի դերում։

1990 թվականից Անդերսոնը եղել է նավթային «Shell Oil Company» առևտրային ընկերության ներկայացուցիչ։ Նկարահանվել է նաև ընկերության գովազդում[8]։

2007 թվականին Պալ-Սպրինգս քաղաքում, Փառքի ծառուղում, Ռիչարդ Անդերսոնը արժանացել է Ոսկե աստղի[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր


1947 ֆ «Մարգարիտ» Կերպարի անունը նշված չէ
1950 ֆ «Հոյակապ յանկի» Րեյնոլդս, քարտուղար
1950 ֆ «Իր սեփական կյանքը Կերպարի անունը նշված չէ
1951 ֆ «Հիմունքներ ամուսնության համար» Թոմմի
1951 ֆ «Պետքական վճար» Ջիմ Բոլանդ
1951 ֆ «Փոթորկային զգուշացում» ստաժյոր
1951 ֆ «Ամեն ինչ դնել քարտեզի վրա» Լեյտենանտ
1951 ֆ «Տագնապի պատճառը» միանյակ նավաստի
1951 ֆ «Առանց անձնական հարցերի» դետեկտիվ Ուոլտեր Օ Բաննոն
1951 ֆ «Հարուստ երիտասարդ և գեղեցիկ» Բոբ Լենարթ
1951 ֆ «Ազգը օ Հարի դեմ» Ջեֆ Չեպմեն
1951 ֆ «Երկար Միսուրիի վրա» Դիկ
1951 ֆ «Անհայտ մարդը» Боб Мэйсон
1952 ֆ «Միայն այս անգամ» Թոմ Ուենթերս
1952 ֆ «Սկարամուշ» Ֆիլիպ դե Ալմորին
1952 ֆ «Արձակուրդ մեղավորների համար» Վիկտոր Կարդուչի
1952 ֆ «Անվախ Ֆագան» Կերպարի անունը նշված չէ
1953 ֆ «Սիրո մասին երեք պատմություն» Մարսել
1953 ֆ «Ես սիրում եմ Մելվինային» Հարի Ֆլեկ
1953 ֆ «Իդեալական կինը» Հենրի Մալվին
1953 ֆ «Աղջկան հանգիստ թող» Բերթնոն Բերդշոու
1953 ֆ «Փախուստ Բերտա Ֆորտ Բչավոյից» Լեյտենանտ Բիչեր
1954 ֆ «Արքայազն ուսանող» Լուկաս
1954 ֆ «Նվիրվածները» Ջոն
1955 ֆ «Аврал на палубе» Լեյտենանտ Ջեքսոն
1955 ֆ «Սա շան կյանք է» Ջորջ Օկլի
1956 ֆ «Արգելափակված մոլորակ» Քուին
1956 ֆ «Ճիչ գիշերում» Օուեն Կլարկ
1956 ֆ «Բրեյդի Մերֆիի որոնումները» Բժիշկ Դիրինգ
1956 ֆ «Երեք խիզախ տղամարդիկ» Ժովային Լեյտենանտ Բիլլ Հորթոն
1957 ֆ «Փառքի արահետներ» Մայոր Սենոբան
1957 ֆ «Բաստեր Կիթոանի պատմությունը» Թոմ Մակաֆի
1958 ֆ «Երկար ու ծոգ ամառ» Ալան Սթյուարթ
1958 ֆ «Անդդեմ մարդու անեծքը» Բժիշկ Պոլ Մալոն
1958 ֆ «Ուրախ Էնդրյու» Ուգո
1959 ֆ «Բռնություն» Մակս Սթայներ
1959 ֆ «Դոջ-սիտիի հրաձգությունը» Դեյվ Ռուդաբոգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Meghalt Richard Anderson színész
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Krebs, Albin (September 5, 1976). «The Faces Are Familiar». The New York Times. «…boss of 'The $6-million Man,' who hails from Long Branch…»
  7. ""Richard Anderson Biography (1926-). Film Reference. Retrieved July 25, 2012.
  8. King, Byron (February 27, 2007). «The Shell Answer Man and peak oil (parts 1 and 2)» Արխիվացված 2016-03-24 Wayback Machine Post Carbon Institute
  9. Palm Springs Walk of Stars by date dedicated Արխիվացված 2012-10-13 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Անդերսոն» հոդվածին։