Չարլզ Լոութոն
Չարլզ Լոութոն[5][6][7] (հուլիսի 1, 1899[1][2][3][…], Սկարբորո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 15, 1962[1][2][3][…], Հոլիվուդ, ԱՄՆ[4]), բրիտանացի և ամերիկացի դերասան և ռեժիսոր, «Օսկար» մրցանակակիր տղամարդու լավագույն դերի համար «Հենրի VIII-ի անձնական կյանքը» դրվագում։
Չարլզ Լոութոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 1, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սկարբորո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 15, 1962[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հոլիվուդ, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001452 |
Կենսագրություն
խմբագրել26 տարեկան հասակում գոգոլյան «Ռևիզոր»-ում Օսիպի դերով առաջնաելույթ է ունեցել բեմում։ 1928 թվականին նկարահանվել է Հերբերտ Ուելսի պատմվածքների հիման վրա և Այվոր Մոնտեգյուի բեմադրմամբ (Էլզա Լանչեստերի հետ համատեղ) երեք կարճամետրաժ համր ֆիլմերում։ Սրան հաջորդել են էպիզոդիկ դերեր «Պիկադիլի» («Piccadilly», 1928) և «Հին մութ տուն» (1932) ֆիլմերում՝ Լոութոնի առաջին հոլիվուդյան ֆիլմերում։ 1929 թվականին Լոութոնը և Լանչեստերն ամուսնացել են, բայց երեխաներ չեն ունեցել. կյանքի մայրամուտին հրապարակված հուշագրություններում Լոութոնի այրին այդ հանգամանքը բացատրել է ամուսնու հոմոսեքսուալիզմով[8]։
«Հին մութ տուն» ֆիլմից հետո դերասանն արագ ճանաչվել է Հոլիվուդում։ Լոութոնը երբեք չի մնացել որոշակի դերասանական տիպաժի մեջ։ Չնայած տպավորիչ կառուցվածքին՝ նա շատ շարժուն դերասան էր, որի կատակերգական տաղանդը հրաշալիորեն լրացվում էր բարձր մտավորականությամբ։ Նա փայլել է թատերական բեմում ոչ պակաս, քան կինոյում։ Նրա հրաշալի դերասանական տվյալները հատկապես նկատելի են եղել չեխովյան «Բալի այգին» (Լոնդոն, 1933) պիեսում և Բերտոլդ Բրեխի «Գալիլեո Գալիլեյ»-ում (Լոս Անջելես, 1947 թվական)։
Չարլզ Լոութոնի հաջողությունները կինոմատոգրաֆիայում արժանացել են բարձր գնահատականի։ Նա առաջին անգլիացին է, որն արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այս մրցանակը նա ստացել է Ալեքսանդր Կորդայի «Հենրի VIII-ի անձնական կյանքը» (1933) ֆիլմում Հենրի VIII-ի դերի համար։ Լայնորեն հայտնի է Լոութոնի կապիտան Ուիլիամ Բլայի դերը «Ապստամբություն Բաունտիի վրա» ֆիլմում։
1940 թվականին դերասանը ստացել է ամերիկական քաղաքացիություն և աշխատել է Հոլիվուդի տարբեր նախագծերում։ 1955 թվականին նկարահանել է «Որսորդի գիշեր» ֆիլմը, որը նրա միակ աշխատանքն է որպես ռեժիսոր և սցենարիստ։ Նրա հետագա դերասանական աշխատանքներից լավագույն մաս են անվանել «Մեղադրանքի վկա» («Witness for the Prosecution», 1957) ֆիլմը, որտեղ Լոութոնը խաղացել է փորձառու, խորաթափանց փաստաբանի դեր։ Վերջին ֆիլմը եղել է «Խորհուրդ և համաձայնություն» («Advise and Consent», 1962) քաղաքական դրաման, որում գլխավոր դեր խաղալու համար Լոութոնը հետմահու արժանացել է բրիտանական կինոակադեմիայի մրցանակի։
Չարլզ Լոութոնը մահացել է 1962 թվականին երիկամի քաղցկեղից Հոլիվուդում և թաղվել է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1932 | ֆ | Հին մութ տունը | The Old Dark House | պարոն Ուիլյամ Պորթերհաուս |
1932 | ֆ | Խաչի նշանը | The Sign of the Cross | Ներոն |
1932 | ֆ | Կորուսյալ հոգիների կղզի | Island of Lost Souls | դոկտոր Մորո |
1932 | ֆ | Հետաձգված վճարում | Payment Deferred | Ուիլյամ Մարբլ |
1933 | ֆ | Հենրի VIII-ի անձնական կյանքը | The Private Life of Henry VIII | Հենրիխ VIII |
1934 | ֆ | Բարետա Ուիմպոուլ-սթրիթի հետ | The Barretts of Wimpole Street | Էդուարդ Մոուլթոն-Բարետ |
1935 | ֆ | Մերժվածները | Les Misérables | տեսուչ Էմիլ Ջավեր |
1935 | ֆ | Ապստամբություն Բաունտիի վրա | Mutiny on the Bounty | կապիտան Ուիլյամ Բլայ |
1936 | ֆ | Ռեմբրանդ | Rembrandt | Ռեմբրանդ |
1939 | ֆ | Պանդոկ «Յամայկա» | Jamaica Inn | պարոն Համֆրի Պենգալան |
1939 | ֆ | Սապատավորը Նոտր Դամից | The Hunchback of Notre Dame | Քվազիմոտո |
1942 | ֆ | Մանհեթենի հեքիաթները | Tales of Manhattan | Չարլզ Սմիթ |
1943 | ֆ | Հավերժություն և մեկ օր | Forever and a Day | Բելամի |
1943 | ֆ | Այս հողն իմն է | This Land Is Mine | Ալբերտ Լորի |
1944 | ֆ | Քենտերվիլյան ուրվականը | The Canterville Ghost | պարոն Սայմոն Քենտերվիլ, ուրվական |
1945 | ֆ | Կասկածյալը | The Suspect | Ֆիլիպ Մարշալ |
1945 | ֆ | Կապիտան Քիդ | Captain Kidd | կապիտան Ուիլյամ Քիդ |
1947 | ֆ | Պարադայնի գործը | The Paradine Case | դատավոր Թոմաս Հորֆիլդ |
1948 | ֆ | Հաղթական կամար | Arch of Triumph | Իվոն Խահակե |
1948 | ֆ | Մեծ ժամացույց | The Big Clock | Էրլ Ջենոտ |
1949 | ֆ | Կաշառում | The Bribe | Ջ. Ջ. Բիլեր |
1952 | ֆ | Էբոթն ու Կաստելոն դիմավորում են կապիտան Քիդին | Abbott and Costello Meet Captain Kidd | կապիտան Ուիլյամ Քիդ |
1952 | ֆ | Կարմրամորթների առաջնորդը և այլք | O. Henry's Full House | Սոուպի |
1953 | ֆ | Սալոմե | Salome | Իրոդ Անտիպա |
1953 | ֆ | Բես փոքրիկը | Young Bess | Հենրիխ VIII |
1954 | ֆ | Հոբսոնի ընտրությունը | Hobson's Choice | Հենրի Գորացիո Հոբսոն |
1957 | ֆ | Մեղադրանքի վկան | Witness for the Prosecution | պարոն Ուիլֆրիդ Ռոբարտս |
1960 | ֆ | Սպարտակ | Spartacus | Գրակքոս |
1962 | ֆ | Խորհուրդ և համաձայնություն | Advise & Consent | սենատոր Սիբրայթ Կուլի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118726684 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Лоутон / Дорошевич А. Н. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Կաղապար:Книга:Кино: Энциклопедический словарь
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 192
- ↑ THE BRIDE OF FRANKENSTEIN — NYTimes.com
Գրականություն
խմբագրել- Яковлев А. Чарлз Лоутон. В сб. Актёры зарубежного кино. Выпуск I. М.: «Искусство», 1965.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չարլզ Լոութոն на сайте անգլ.՝ screenonline (անգլ.՝ British Film Institute)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 666)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լոութոն» հոդվածին։ |