Դյորդ Շանդոր Լիգետի (հունգ.՝ Ligeti György Sándor, մայիսի 28, 1923(1923-05-28)[1][2][3][…], Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4] - հունիսի 12, 2006(2006-06-12)[1][3][4][…], Վիեննա, Ավստրիա[4]), հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր-ավանգարդիստ, երաժշտական մանկավարժ։ Հանրությանը հայտնի դարձավ Սթենլի Կուբրիկի «2001․ տիեզերքի ոդիսականը» ֆիլմում հնչած իր երաժշտության շնորհիվ։

Դյորդ Լիգետի
Բնօրինակ անունհունգ.՝ Ligeti György
Ի ծնե անունհունգ.՝ Ligeti György Sándor
Ծնվել էմայիսի 28, 1923(1923-05-28)[1][2][3][…]
Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4]
Երկիր Հունգարիա[5] և  Ավստրիա[5]
Մահացել էհունիսի 12, 2006(2006-06-12)[1][3][4][…] (83 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ, լիբրետիստ և նկարազարդող
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրHochschule für Musik und Theater Hamburg?
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1951)
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինVera Ligeti?
Պարգևներ
Արժանիքների շքանշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»

Կոշութի մրցանակ

Վիեն քաղաքի պատվո մատանի

Բախի անվան Համբուգի մրցանակ

Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Թեոդոր Ադորնոյի պարգև

Բալցանի մրցանակ

Կայսերական մրցանակ

[7]

Լեոնի Սոնինգի մրցանակ

Rolf Schock Prize in Musical Arts?

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Բեռլինյան գեղարվեստական մրցանակ

Գրավմաերի անվան մրցանակ

Գյոթեի մեդալ[8]

Սիբելիուսի մրցանակ

City of Vienna Prize for Music?

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

[9]

Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ

[10]

Գրոմեյերի մրցանակ երաժշտական կոմպոզիցիայի համար

Ֆրանկֆուրտի երաժշտական ​​մրցանակ

Medaille für Kunst und Wissenschaft (Hamburg)?

Medaille für Kunst und Wissenschaft (Hamburg)?

Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

[11]
և

Royal Philharmonic Society Music Awards?

Կայքgyoergy-ligeti.de
 György Ligeti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դյորդ Լիգետին ծնվել է Դիչեսենտմարտոն քաղաքում (այժմ՝ Տիրնևենի)՝ հրեայի ընտանիքում[12]։ Նրա հոր հորեղբայրը՝ բանկային ծառայող Շանդոոր Լիգետին (և պապիկի եղբայրը՝ նկարիչ Սոմ Աուերը), ջութակի հայտնի ուսուցիչ Լեոպոլդ Աուերն է (կոմպոզիտորի հայրը Աուեր ազգանունը (գերմ.՝ Aue «մարգագետին» բառից) փոխել է Լիգետի (հունգարերեն «մարգագետին»)[13]։ Ապագա կոմպոզիտորի մայրը՝ Իլոնա Լիգետին, բժշկուհի էր։ Դյորդի մայրենի լեզուն հունգարերենն է[14]։ Վաղ տարիքում ծանոթացել է ռումինական և հունգարական ժողովրդական երաժշտությանը, որը հետագայում, Բելա Բարտոկի աշխատանքների հետ միասին, մեծ ազդեցություն է ունեցել իր ստեղծագործությունների վրա։ Երբ Դյորդը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Կլուժ-Նապոկա, որտեղ նա ստացել է երաժշտական տարրական կրթություն։

1941 թվականին կոմպոզիտորը մեկնել է Բուդապեշտ։ Լիգետիի երաժշտական առաջին հրապարակված ստեղծագործությունը բանաստեղծուհի Ռախել Բլուվշտեյնի բանաստեղծության (այն եբրայերենից թարգմանել է Լիգետին) հիման վրա գրված «Կիներետ» երգն էր (1942)[15]։ 1943 թվականին հրեական ծագման պատճառով նրան ձերբակալել են և տարել հարկադիր աշխատանքի։ Միևնույն ժամանակ նրա ամբողջ ընտանիքն ընկել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, որտեղից միայն մայրն է դուրս եկել (փոքր եղբայրն ու հայրը մահացել են Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում)։ 1949 թվականին, Բուխարեստի բանահյուսության ինստիտուտում ձայնագրություններ ուսումնասիրելով՝ Լիգետին վերադարձել է ռումինական բանահյուսությանը, որից ոգեշնչված 1951 թվականին գրել է իր «Ռումինական կոնցերտը» (ռումիներեն՝ Concert românesc)։ Սակայն սոցռեալիցմի շրջանակները խոչընդոտում էին կոմպոզիտորին, և նրա նվագախմբային աշխատանքներից շատերը (օրինակ՝ «Խավար և լույս» (հունգ.՝ Sötét és világos), «Իշտարի ճանապարհորդությունը դժոխքում» (հունգ.՝ Istar pokoljárása օրատորիան) այդպես էլ մնացել են անավարտ։ Երկաթե վարագույրները Լիգետիին զրկել էին արևմտյան կոմպոզիտորների հետ շփվելու հնարավորությունից, և նրա համար պրոգրեսիվ երաժշտության միակ աղբյուրը ռադիոհաղորդումներն էին։

Փախուստ Ավստրիայից խմբագրել

1956 թվականին Լիգետին կնոջ հետ Ավստրիայից գաղթել է Հունգարիա, որտեղ էլ հիմնականում ապրել է հետագա տարիներին (1968 թվականին ստացել է Ավստրայի քաղաքացիություն)։ 1957 թվականին Քյոլնում ծանոթացել է կոմպոզիտոր-փորձարարներ Կառլհայնց Շտոքհաուզենի և Գոթֆրիդ Քյոնիգի հետ, որոնց հետ աշխատել է ակադեմիական էլեկտրոնային երաժշտության բնագավառում։ Սակայն 3 տարի անց, կորցնելով հետաքրքրությունը էլեկտրոնիկայի նկատմամբ, աշխատանքը շարունակել է «ակուստիկ» գործիքային երաժշտության բնագավառում։

1960-ականներ խմբագրել

1961 թվականին Լիգետին արևմտաեվրոպական ավանգարդի շրջանակներում համբավ և ճանաչում է ձեռք բերել այնպիսի ստեղծագործությունների շնորհիվ, ինչպիսիք են «Տեսիլք» (ֆր.՝ Apparitions, 1959) և «Մթնոլորտ» (ֆր.՝ Atmosphères, 1961)։ Այդ ժամանակաշրջանի մյուս ուշագրավ ստեղծագործություններից են՝ «Սիմֆոնիկ պոեմ 100 մետրոնոմի համար» (1962), աբսուրդային «Արկածները» (ֆր.՝ Aventures, 1962) և «Նոր արկածներ» (ֆր.՝ Nouvelles Aventures, 1965

1963-1965 թվականներին Լիգետին ստեղծել է 20-րդ դարի շրջադարձային աշխատանքներից մեկը՝ «Ռեքվիեմ»։ 1966 թվականին գրել է երգչախմբային «Lux Aeterna», 1967 թվականին՝ «Հեռացում» (իտալ.՝ Lontano) պիեսը, 1969 թվականին՝ «Ճյուղավորում» (անգլ.՝ Ramifications).

Հատուկ հիշատակման է արժանի Լիգետիի կոնֆլիկտը Սթենլի Կուբրիկի և MGM ընկերության հետ՝ կապված «2001․ տիեզերական ոդիսական» կինոֆիլմում Լիգետիի երաժշտությունն օգտագործելու հետ։ Ֆիլմի թողարկումից հետո՝ 1968 թվականին, պարզվեց, որ Լիգետի ստեղծագործությունը Կուբրիկն օգտագործել է առանց կոմպոզիտորի համաձայնության, ինչը և երկարատև քննարկման առիթ հանդիսացավ։

Հետագա աշխատանքներ խմբագրել

1975-1977 թվականներին Լիգետին Միշել Գելդերոդի դրամայի հիման վրա գրում է «Մեծ Մերտվիարխ» (ֆր.՝ Le Grand Macabre օպերան, որը, հետևելով «Արկածներին», զարգացնում է աբսուրդային թատրոնի գաղափարները։ 1980-ական թվականներին կոմպոզիտորն օգտագործում է յուրօրինակ ռիթմիկ համակարգ, նրա պոետիկայի համար բեկումնային էր Ջութակի, վալտոռնի և դաշնամուրի համար գրված տրիոն (1982)։ Առավել հայտնի և մեծարվեստ ստեղծագործություններից են դաշնամուրային էտյուդները․ դրանց առաջին հավաքածուն 1986 թվականին ԱՄՆ-ում արժանացել է Գրավեմայերի մրցանակի։ Լիգետիի վերջին ստեղծագործություններից են «Համբուրգյան կոնցերտ» (գերմ.՝ Hamburgisches Konzert), որը նվիրված է գերմանացի վալտոռնահար Մարիա Լուիզա Նոյնեկերին, որի հետ Լիգետին իր կյանքի վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է։

Դյորդ Լիգետին մահացել է 2006 թվականի հունիսի 12-ին Վիեննայում՝ առողջական երկարատև խնդիրներից հետո։

Կինը հոգեբույժ և հոգեվերլուծաբան Վերա Լիգետին է։ Որդին՝ ավստրիացի, հիմա՝ ամերիկացի կոմպոզիտոր և թմբկահար Լուկաս Լիգետին (անգլ.՝ Lukas Ligeti, ծնվ. 1965), հայտնի է Ջոն Զորնի «Ռադիկալ հրեական մշակույթ» նախագծի հետ ունեցած համագործակցությունով[16]։

Ստեղծագործություններ խմբագրել

Օպերա խմբագրել

  • Մեծ Մերտվիարխ (1975-77, երկրորդ խմբագրում՝ 1996)

Նվագախմբային երաժշտություն խմբագրել

  • «Ռումինական կոնցերտ» (ռումիներեն՝ Concert românesc, 1951)
  • Apparitions (1958-1959)
  • Մթնոլորտ (1961)
  • Lontano (1967)
  • Ramifications լարային նվագախմբի կամ անհատական 12 լարայինների համար (1968-1969)
  • Chamber Concerto, for 13 instrumentalists (1969-70)
  • Melodien (1971)
  • San Francisco Polyphony (1973-74)

Կոնցերտահին ստեղծագործություններ խմբագրել

  • Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (1966)
  • Կոնցերտ ֆլեյտայի, հոբոյի եւ նվագախմբի համար (1972)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1985-88)
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1992, նվիրված է Սաշկո Գավրիլոֆին)
  • Համբուրգյան կոնցերտ վալտոռնի և կամերային նվագախմբի համար (1998-1999, խմբագրում՝2003)

Վոկալ և երչախմբային ստեղծագործություններ խմբագրել

  • Idegen földön, Betlehemi királyok, Bujdosó, Húsvét, Magány, Magos kősziklának, (1946)
  • Three Weöres Songs ձայնի և դաշնամուրի համար (1946-1947)
  • Arany Songs ձայնի և դաշնամուրի համար (1950)
  • Lakodalmas (1950)
  • Hortobágy (1951)
  • Haj, ifjuság (1952)
  • Five Arany Songs ձայնի և դաշնամուրի համար (1952)
  • Inaktelki nóták, Pápainé (1953)
  • Mátraszentimrei dalok, Éjszaka (Night), Reggel (Morning) (1955)
  • Aventures (1962)
  • Nouvelles Aventures (1962-1965)
  • Requiem սոպրանոյի և մեցցո-սոպրանո սոլոյի, խառը երգչախմբի և նվագախմբի համար (1963-1965)
  • Lux Aeterna 16 անհատական ձայների համար (1966)
  • Clocks and Clouds կանանց 12 ձայնի համար (1973)
  • Nonsense madrigals տղամարդկանց 6 ձայնի համար (1988—1993)
  • Síppal, dobbal, nádihegedűvel (With Pipes, Drums, Fiddles) (2000)

Գործիքա-կամերային ստեղծագործություններ խմբագրել

  • Սոնատ մենակատար թավջութակի համար (1948/1953)
  • Andante and Allegro լարային քառյակի համար (1950)
  • «Բալլադ և պար» (ռումիներեն՝ Baladă şi joc) 2 ջութակի համար (1950)
  • Վեց բագատել 5 փողայինների համար (1953)
  • Լարային քառյակ № 1 Métamorphoses nocturnes (1953-54)
  • Լարային քառյակ № 2 (1968)
  • 10 պիես 5 փողայինների համար (1968)
  • Տրիո ջութակի, վալտոռնի և դաշնամուրի համար (1982)
  • Hommage à Hilding Rosenberg ջութակի և թավջութակի համար (1982)
  • Սոնատ ալտ մենակատարի համար (1991-1994)

Դաշնամուրային ստեղծագործություններ խմբագրել

  • Induló (Марш)4 ձեռքի համար (1942)
  • Polifón etüd (Բազմաձայն էտյուդ) 4 ձեռքով (1943)
  • Allegro 4 ձեռքով (1943)
  • Capriccio № 1 и № 2 (1947)
  • Invention (1948)
  • Három lakodalmi tánc (Հարսանեկան 3 պար) 4 ձեռքով (1950)
    • (I. A kapuban a szeker, II. Hopp ide tisztan, III. Csango forgos)
  • Sonatina4 ձեռքով (1950)
  • Musica ricercata (1951-1953)
  • Trois Bagatelles (1961)
  • Three Pieces for Two Pianos (1976)
    • (I. Monument, II. Selbstportrait mit Reich und Riley (und Chopin ist auch dabei), III. In zart fliessender Bewegung)
  • Études pour piano, Book 1, 6 էտյուդ (1985)
  • Études pour piano, Book 2, 8 էտյուդ (1988-94)
  • Études pour piano, Book 3, 4 էտյուդ (1995-2001)

Երգեհոնային ստեղծագործություններ խմբագրել

  • Ricercare - Omaggio a Girolamo Frescobaldi (1951)
  • Volumina (1961-62, revised 1966)
  • Two Studies for Organ (Coulée, Harmonies, 1967, 1969)

Ստեղծագործություններ կլավեսինի համար խմբագրել

  • Continuum (1968)
  • Passacaglia ungherese (1978)
  • Hungarian Rock (Chaconne) (1978)

Էլեկտրոնային երաժշտություն խմբագրել

  • Glissandi, electronic music (1957)
  • Artikulation, electronic music (1958)

Երաժշտություն մետրոնոմի համար խմբագրել

  • Սիմֆոնիկ պոեմ 100 մետրոնոմի համար (1962)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 https://www.theguardian.com/world/2006/jun/13/artsobituaries.obituaries
  6. Find A Grave — 1996.
  7. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  8. https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
  9. https://www.kyotoprize.org/en/laureates/by_categories/arts_and_philosophy/
  10. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  11. https://adt.arcanum.com/hu/view/NepszabadsagBP_1998_11/?pg=95&layout=s
  12. Դիչեսենտմարտոնը, պատկանելով Ռումինիային, այդ ժամանակ հրեա բնակչությամբ հունգարական հիմնական քաղաքներներից էր։
  13. Интервью с Д. Лигети
  14. Стенограмма интервью с Дьёрдем Лигети на сайте BBC Radio 3 (1999)
  15. Интервью с Д. Лигети
  16. «Интервью с Лукасом Лигети». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Дьёрдь Лигети. Личность и творчество: Сб. статей. — М., 1993.
  • Лобанова, Марина: Дьердь Лигети и музыкальный авангард. // Музыка. — М., 1976. — С. 43—48.
  • Лобанова, Марина: Дьердь Лигети—эстетические взгдяжы и творческая практика 60-70-х годов. // Теория и практика современной буржуазной культуры: проблемы критики. Сборник трудов ГМПИ им. Гнесиных, вып. 94. — М., 1987. — C. 140—172.
  • Лобанова, Марина: Логика и композиция «новой музыкальной драмы»: «Приключения» Дьердя Лигети // Московский музыковед, вып. 1. — М., 1990. — C. 152—177.
  • Dibelius, Ulrich. György Ligeti. Eine Monographie in Essays. — Mainz: Schott Musik International, 1994. — 299 S. — ISBN 3-7957-0241-0 (ED 8096).
  • Englbrecht, Bernd. Die späte Chormusik von György Ligeti. — Frankfurt am Main: Peter Lang, 2001. — 233 S. — ISBN 3-631-37228-0.
  • Floros, Constantin. György Ligeti: jenseits von Avantgarde und Postmoderne. — W.: Lafite, 1996. — 246 S.
  • Für György Ligeti. Die Referate des Ligeti-Kongresses. — Hamburg 1988. / Hrsg. von P. Petersen. Laaber 1991. — 363 S.
  • György Ligeti. Personalstil — Avantgardismus — Popularität, hrsg. von O. Kolleritsch. — W.: Universal Edition, 1987. — 237 S. — ISBN 3-7024-0188-1.
  • '«Ich sehe keinen Widerspruch zwischen Tradition und Modernität!» György Ligeti im Gespräch mit Marina Lobanova'. // Das Orchester, 1996. — Jg. 44, Nr. 12. — S. 10—16.
  • '«Ich will eine schmutzige Musik, eine irisierende Musik…» György Ligeti im Gespräch mit Marina Lobanova'. // «Neue Zeitschrift für Musik», 2003, Jg. 164, Heft 3, S. 12—17; spanisch in: «Música d’ara» 6/2003, pp. 73–80.
  • Le Grand Macabre — zwischen Peking-Oper und jüngstem Gericht. György Ligeti im Gespräch mit Eckhard Roelcke, in: «Österreichische Musikzeitschrift 1997», Jg. 52, Heft 8. — S. 25—31.
  • Lobanova, Marina: Technika és stilus problematikája a 60-as-80-as évek zenejeben. Párhuzamok Ligeti György és az íy szovget zene törenkvései kösött. // Magyar Zene 3/1985, 255—270.
  • Lobanova, Marina. «György Ligeti. Style. Ideas. Poetics». — B.: Verlag Ernst Kuhn, 2002. — 449 S. — ISBN 3-928864-90-4.
  • Nordwall, Ove. György Ligeti — Eine Monographie. — Mainz: Schott, 1971.
  • Salmenhaara, Erkki. Das musikalische Material und seine Behandlung in den Werken Apparitions, Atmosphères, Aventures und Requiem von György Ligeti. — Regensburg: Bosse, 1969. — 203 S.
  • Steinitz, Richard. György Ligeti. Music of the Imagination. — L.: Faber and Faber, 2003. — 429 p. — ISBN 0-571-17631-3.
  • Toop, Richard. György Ligeti. — L.: Phaidon Press, 1999. — ISBN 0-7148-3795-4.
  • '«Träumen Sie in Farbe?» György Ligeti im Gespräch mit Eckhard Roelcke'. — W.: Zsolnay, 2003. — 237 S. — ISBN 3-552-05228-3.
  • Willmann, Roland. Gebannte Zeit. Studien zum Klavierkonzert György Ligetis. — Salzburg: Mueller-Speiser, Anif, 2006. — 110 S. — ISBN 3-85145-098-1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Լիգետի» հոդվածին։