Վսևոլոդ Պուդովկին
Պուդովկին Վսեվոլոդ Իլարիոնովիչ (փետրվարի 28, 1893, Պենզա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 30, 1953[1][2][3][…], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, կինոդերասան, կինոյի տեսաբան։
Վսևոլոդ Պուդովկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1893 |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 30, 1953[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1925) և 6-րդ Մոսկվայի գիմնազիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասան, ռեժիսոր, մանկավարժ և հրապարակախոս |
Աշխատատու | Մեժրաբպոմ-Ռուս, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ 1920 թվականին ընդունվել է 1-ին Պետկինոդպրոցը (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում)։
1922 թվականին աշակերտել է Լ․ Կուլեշովին՝ որպես սցենարիստ, նկարիչ և դերասան մասնակցելով նրա մի շարք ֆիլմերի ստեղծմանը։ Առաջին ինքնուրույն աշխատանքը կինոյում «Շախմատային տենդ» (1925, Ն․ Շպիկովսկու հետ) կատակերգությունն էր։
Ֆիլմեր
խմբագրել1926 թվականին նկարահանել է «Մայրը» (ըստ Գորկու) ֆիլմը, որով նշանավորվել է ռեալիստական դրամայի նոր ուղղությունը կինոարվեստում՝ սոցիալական կոնֆլիկտները բացահայտելով անհատ հերոսների ճակատագրերի միջոցով։ Ս․ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոէպոպեայի հետ, Պուդովկինի «Մայրը» ֆիլմը կինոյում հաստատել է սոցիալիստական ռեալիզմի մեթոդը, իրավամբ դասվել խորհրդային և համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Այդ ֆիլմի գաղափարագեղարվեստական սկզբունքները Պուդովկինը զարգացրել է «Սանկտ Պետերբուրգի վախճանը» (1927) և«Չինգիզ խանի ժառանգը» (1929) կինոնկարներում, որոնց գործողության կենտրոնում նույն հոգեկան նկարագրով հերոսներն են՝ հեղափոխության շնորհիվ իրենց դասակարգային-պատմական կոչումը գիտակցող ու պայքարի ելնող աշխատավոր մարդիկ։
Հաջորդ մի շարք ֆիլմերում («Հասարակ դեպք», 1932, «Դասալիք», 1933), փորձարկելով և յուրացնելով զարգացող կինոտեխնիկայի ընձեռած մի շարք նոր արտահայտչամիջոցներ, Պուդովկինը ստեղծել է երեք ֆիլմ, «Մինինը և Պոժարսկին» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Սուվորով» (1941, երկուսն էլ Մ․ Դոլլերի հետ), «ԾովակալՆախիմով» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), որոնք հատկապես ադրդիաշունչ ու հրատապ էին այդ տարիներին։ 1950 թվականին ավարտելով իր չորրորդ պատմակենսագրական «ժուկովսկի» (Դ․ Ի․ Վասիլևի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) ֆիլմը՝ Պուդովկին անդրադարձել է արդիական թեմատիկային, ըստ Դ․ Նիկոլաևայի «Հունձը» վեպի, նկարահանել է «Վասիլի Րորտնիկովի վերադարձը» (1953) կինոնկարը, որը նրա վերջին գործն էր։
Կինոդերասանական մարմնավորումներ
խմբագրելՊուդովկինի կինոդերասանական մարմնավորումներից հոգեբանական խորությամբ ու արտաքին սուր կերպարագծմամբ աչքի են ընկել՝ Պրոտասովը («Կենդանի դիակ», 1929), գերմանացի գեներալը («Հանուն Հայրենիքի», 1943), ճգնավորը («Իվան Ահեղ», 1945)։ Պուդովկին խոշոր ներդրում ունի կինոյի տեսության մեջ։ Նրա աշխատությունները, հոդվածները՝ նվիրված էկրանային արվեստի առանձնահատկություններին, թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Պուդովկինի տեսական ժառանգությունը նրա նորարարական ֆիլմերի հետ մեծ ազդեցություն է գործել խորհրդային և համաշխարհային կինոյի զարգացման վրա։
Հեղինակ է «Կինոռեժիսոր և կինոնյութ» (1926), «Կինոսցենար։ Սցենարի տեսություն» (1926), «Դերասանը ֆիլմում» (1934) գրքերի։ Եղել է խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 455)։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Пудовкин Всеволод Илларионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Պուդովկին» հոդվածին։ |