Գիլյերմո դել Տորո

մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող

Գիլյերմո դել Տորո Գոմես (իսպ.՝ Guillermo del Toro Gómez, հոկտեմբերի 9, 1964(1964-10-09)[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող։ 2007 թվականին «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի համար դարձել է «Օսկար»֊ի մրցանակակիր «Լավագույն օրիգինալ սցենար» և «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգերում[5]։

Գիլյերմո դել Տորո
Guillermo del Toro in 2017.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 9, 1964(1964-10-09)[1][2][3][…] (56 տարեկան)
Ծննդավայր՝Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն՝Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝Նեբուլա մրցանակ, Ոսկե առյուծ, Ոսկե գլոբուս, Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Hugo Award for Beast Dromatic Presentation (Long Form)?
IMDb։ID 0868219

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Գիլյերմո դել Տորոն ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 9-ին Գվադալախարայում (Խալիսկո, Մեքսիկա)[6]։ Կրթություն է ստացել Գիտությունների ինստիտուտում (Instituto de Ciencias), դաստիարակվել է տատիկի կողմից, ով պահպանողական կաթոլիկ էր[7]։ Ֆիլմերի արտադրությամբ դել Տորոն հետաքրքրվել է դեռևս պատանի տարիքից։ Հետագայում նա սովորել է դիմահարդարման ու էֆֆեկտների վարպետությունը Դիկ Սմիթից, ով «Սատանա քշողը» ֆիլմի հատուկ էֆֆեկտների հեղինակն է։ Դել Տորոն մոտավորապես 10 տարի դիմահարդար է աշխատել, 1980-ականների սկզբին ստեղծել է հատուկ էֆֆեկտների իր կազմակերպությունը[8]։ Միևնույն ժամանակ զբաղվում էր պրոդյուսերությամբ և մեքսիկական հեռուստահաղորդումների ռեժիսորն էր։ Նա նաև Գվադալախարում Մեքսիկական կինոփառատոնի հիմնադիրներից մեկն է։

Դել Տորոն առաջին հաջողությանն է հասել 1993 թվականին, երբ «Քրոնոս» ֆիլմի համար 9 պարգև է ստացել Մեխիկոյի ակադեմիայի կողմից։ Հիմնականում այս հաջողության շնորհիվ Դել Տորոն ստեղծում է իր առաջին հոլիվուդյան ֆիլմը` «Մուտացիաներ»-ը (1997) և Մեխիկո վերադառնալով հիմնում է իր «Տեկիլա Գանգ» պրոդյուսերական ընկերությունը[8]։

Հաջորդ ֆիլմը «Սատանայի ողնաշար»-ն էր, որը պատմում է Իսպանական քաղաքացիական պատերազմի ուրվականի մասին։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների ու հանդիսատեսի կողմից։ Դել Տորոն կրկին վերադառնում է Հոլիվուդ։ 2002 թվականին նա դառնում է «Բլեյդ 2» ֆիլմի ռեժիսորը, որտեղ գլխավոր դերակատարտ Ուեսլի Սնայփսն էր։

 
Գիլյերմո դել Տորոն

2009 թվականի հունիսին Չակ Հոգանի հետ համատեղ լույս է ընծայում «Լարում։ Սկիզբ» գիրքը, որը պատմում է վամպիրիզմի` որպես վիրուսային վարակի մասին։ Գրքում արծածվում են նաև հեղինակի համար ավանդական թեմաները, ինչպիսիք են ամբողջատիրական համակարգերի (տվյալ դեպքում` նացիզմի) և աշխարհի մութ կողմի փոխհարաբերության թեմաները։ Աշխարհների միջև երեխա-ուղեկցողի թեման ևս առկա է վեպում[9]

«Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Նեբուլա» մրցանակաբաշխության պարգևի[10]։

Ես չեմ կարող գլուխ գովալ, սակայն մի օր ես կստեղծեմ մեկ ֆիլմ, և դա կլինի այն ֆիլմը, որը ես եմ ցանկանում։ Գիտես, մարդիկ ասում են` «Ես ավելի ՛շատ սիրում են քո իսպանալեզու, քան թե անգլալեզու ֆիլմերը, քանի որ դրանք անձնական չեն», իսկ ես ասում եմ. «Գրողը տանի, դու սխալ ես»։ «Հելբոյն» ինձ համար նույնքան անձնական է, որքան «Ֆավնի լաբիրինթոսը»։ Դրանք միանգամայն տարբեր են, և այո, իհարկե, դու կարող ես մեկն ավելի շատ սիրել, քան մյուսը։ մեկը կարող է առավել պարզունակ թվալ։ Բայց դրանք իրականում միևնույն ֆիլմի մասն են։ Դու միայն մի ֆիլմ ես նկարում։ Ալֆրեդ Հիչքոք մի ֆիլմ է նկարահանել իր ամբողջ կյանքի ընթացքում։

—Գիլյերմո դել Տորո, Twitch Film, հունվարի 15, 2013

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է Լորենցա Նյուտոնին, ով մեքսիկացի երգիչ Գվադալուպե Փինեդայի զարմուհին է։ Նրանք սկսել են հանդիպել, երբ երկուսն էլ սովորում էին Գվադալախայի գիտության ինստիտուտում։ Այժմ ապրում է Ագուրա Հիլզում, Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) իր կնոջ և երկու աղջիկների` Մարիանայի և Մարիսայի հետ[11](իսպ.): Բացի իր բնակելի տնից, դել Տորոն առանձին տուն ունի հատուկ իր գրքերի, արվեստի պաստառների և իր աշխատանքին պատկանող այլ պարագաների համար։ Այս առթիվ ռեժիսորն ասում է. «Մանկության տարիներին ես երազում էի մի տուն ունենալ, որտեղ գաղտնի նյութեր կլինեին, իսկ մի սենյակում 24 ժամ անձրև կգար։ 40 տարեկանում երազանքն իրականացնելն ինձ թույլ է տալիս ինձ նորից 7 տարեկան զգալ»[12]։

2007 թվականին տված հարցազրույցում դել Տորոն բնութագրել է իր քաղաքական հայացքները որպես «չափազանց քիչ լիբերալ»։ Նա նշել է, որ իր շատ ֆիլմերի բացասական կերպարները, ինդուստրիալիստը «Քրոնոս»-ում, նացիստները «Հելբոյ»-ում, ֆրանկոիստները` «Ֆավնի լաբիրինթոս»-ում, ունեն մեկ ընդհանուր գիծ` ամբողջատիրությունը։ «Ես ատում եմ համակարգը։ Ես ատում եմ ցանկացած սոցիալական, կրոնական կամ տնտեսական բռնատիրությունը»[13]

2010 թվականին հարցազրույցի ժամանակ դել Տորոն նշել է, որ ինքը տեսախաղերի սիրահար է և բնութագրել է դրանք որպես «ժամանակի կատակերգական գրքեր»։

 
Գիլյերմո դել Տորոն Կաննի կինոփառատոնում

ՖիլմերԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  • 1985 - / Dona Lupe (կարճամետրաժ)
  • 1986-1989 - / Hora Marcada (սերիալ)
  • 1987 - Աշխարհագրություն/ Geometria (կարճամետրաժ)
  • 1993 - Քրոնոս/ Cronos
  • 1997 - Մուտացիաներ/ Mimic
  • 2001 - Սատանայի ողնաշար / El espinazo del diablo
  • 2002 - Բլեյդ 2 / Blade 2
  • 2004 - Հելբոյ / Hellboy
  • 2006 - Ֆավնի լաբիրինթոսը / El laberinto del fauno
  • 2008 - Հելբոյ 2. ոսկե բանակ / Hellboy II: The Golden Army
  • 2013 - Խաղաղօվկիանոսյան սահման / Pacific Rim
  • 2014-2017 - Լարում/ The Strain (սերիալ)
  • 2015 - Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016-2017 - Տրոլների որսորդները / Trollhunters (մուլտսերիալ)
  • 2017 - Ջրի ձևը / The Shape of Water

ՊրոդյուսերԽմբագրել

  • 2004 — Խրոնիկա/ Crónicas
  • 2007 — Մանկատուն / El Orfanato
  • 2008 — Քանի դեռ նա չկար / While She Was Out
  • 2008 — Կալեուչե. ծովի կանչը / Caleuche: El llamado del mar
  • 2009 — Պայծառացում/ Los ojos de Julia
  • 2011 — Կոշկավոր կատուն / Puss in Boots
  • 2011 — Մի վախեցիր մթությունից / Don’t Be Afraid of the Dark
  • 2011 — Կունգ ֆու Պանդա / Kung Fu Panda 2
  • 2012 — Քնի պահապանները / Rise of the Guardians
  • 2013 — Մայրիկ/ Mama
  • 2014 — Կյանքի գիրքը / The Book of Life
  • 2014—2017 Լարում/ The Strain (սերիալ)
  • 2015 — Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016 — Կունգ ֆու Պանդա 3 / Kung Fu Panda 3
  • 2016—2017 Տրոլների որսորդները / Trollhunters (մուլտֆիլմ)
  • 2017 — Ջրի ձևը / The Shape of Water
  • 2018 — Խաղաղօվկիանոսյան սահման 2 / Pacific Rim 2

ՍցենարիստԽմբագրել

  • 1993 — Քրոնոս/ Cronos
  • 1997 — Մուտացիաներ/ Mimic
  • 2001 — Սատանայի ողջաշարը / El espinazo del diablo
  • 2004 — Հելբոյ / Hellboy
  • 2006 — Ֆավնի լաբիրնթոսը / El laberinto del fauno
  • 2008 — Հելբոյ 2։ Ոսկե բանակ / Hellboy II: The Golden Army
  • 2011 — Մի վախեցիր մթությունից / Don’t Be Afraid of the Dark
  • 2012 — Հոբիթ։ Անսպասելի ճամփորդություն / The Hobbit: An Unexpected Journey
  • 2013 — Մայրիկ/ Mama
  • 2013 — Խաղաղօվկիանոսյան սահման / Pacific Rim
  • 2014 — Հոբիթ։ Հինգ բանակների ճակատամարտը / The Hobbit: The Battle of the Five Armies
  • 2014—2017 Լարում/ The Strain (սերիալ
  • 2015 — Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016—2017 Տրոլների որսորդները / Trollhunters (мультсериал)
  • 2017 — Ջրի ձևը / The Shape of Water
  • 2018 — Խաղաղօվկիանոսյան սահման 2 / Pacific Rim 2

Առաջադրումներ և պարգևներԽմբագրել

  • 1993 — Կաննի կինոփառատոնի «Mercedes-Benz Award» պարգև («Քրոնոս»).
  • 2007 — «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրում «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտալաեզու ֆիլմ» անվանակարգերում
  • 2007 — «BAFTA» մրցանակ «Լավագույն անգլալեզու ֆիլմ» անվանակարգում և առաջադրում «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում («Ֆավնի լաբիրնթոսը»)
  • 2007 — «Գոյա» մրցանակ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում և առաջադրում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում («Ֆավնի լաբիրինթոսը»)
  • 2008 — «Սատուրն մրցանակաբաշխություն», «George Pal Memorial Award».

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել