Փառքի արահետներ
«Փառքի արահետներ» (անգլ.՝ Paths of Glory), 1957 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին։ Նկարահանումները կատարվել են Գերմանիայում, Մյունխենի Շլայսհայմի պալատի մերձակայքում։ Սթենլի Կուբրիկի երիտասարդ տարիների նկարահանած ֆիլմերից է, գլխավոր դերերից մեկում հանդես է եկել ճանաչված դերասան Քըրք Դուգլասը։
Սյուժե
խմբագրելՖիլմում գործողությունները ծավալվում են 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի արևմտյան ճակատում։
Մոտ երկու տարի է կորպուսի գեներալ Բրուլարի զորքերը մի քանի մետրով առաջադիմում են ռազմաճակատում, և նորից հետ նահանջում։ Գենարալ Բրուլարը հրամայում է դիվիզիոնի գեներալ Միրոյին գրոհել հակառակորդի անառիկ դիրքերից մեկը, որն ստացել է Մրջյունի բլուր անվանումը։ Ռազմական գործողության կատարումը հանձնարարվում է գնդապետ Դաքսին, ով ղեկավարում է հետևակային գունդը։
Սակայն գործողության կատարման տապալումը հենց սկզբից ակնհայտ է, քանի որ դիրքը գրավումը գրեթե անհնարին է, և երբ ռազմական գործողությունը ավարտվում է լիակատար անհաջողությամբ, գեներալը հրամայում է վախկոտության համար դատապարտել և գնդակահարել պատահականորեն ընտրված 3 զինվորի։ Գնդապետ Դաքսը, ով նախկինում քրեական գործերով փաստաբան էր աշխատել, ելույթ է պատրաստվում է ի պաշտպանություն իր զինվորների։
Սակայն ռազմական դատարանի վճիռը կարծես կանխորոշված է, քանի որ հենց հրամանատարի խոսքերով «կարգապահության լավագույն պահպանությունը - ժամանակ առ ժամանակ ենթականերից մեկին պատին դեմ տալն է։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Քըրք Դուգլաս | գնդապետ Դաքս |
Ջորջ Մակրեդի | գեներալ Պոլ Միրո |
Ռալֆ Միքեր | կապրալ Ֆիլիպ Պարիս |
Ադոլֆ Մենժու | գեներալ Ժորժ Բրուլար |
Ուեյն Մորիս | լեյտենանտ Ռոժե |
Ռիչարդ Անդերսոն | մայոր Սեն-Օբան |
Ժոզեֆ Տյորկել | շարքային Պիեռ Առնո |
Էմիլ Մեյեր | հոգևորական Դյուպրե |
Բերտ Ֆրիդ | սերժանտ Բուլանժե |
Կեմ Դիբս | շարքային Լեժան |
Թիմոտի Քերի | շարքային Մորիս Ֆերոլ |
Ջոն Սթեյն | կապիտան Ռուսսո |
Պիտեր Կապել | պատմող, ռազմական դատարանի գլխավոր դատավոր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. Hill — Facts on File, 2002. — P. 14. — ISBN 0-8160-4388-4
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. Hill — Facts on File, 2002. — P. 282. — ISBN 0-8160-4388-4
- ↑ 3,0 3,1 The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. Hill — Facts on File, 2002. — P. 15. — ISBN 0-8160-4388-4
- ↑ 4,0 4,1 Paths of Glory — 1957.
- ↑ The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. Hill — Facts on File, 2002. — P. 284. — ISBN 0-8160-4388-4
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Internet Movie Database — 1990.
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
Գրականություն
խմբագրել- Duncan, Paul (2003). Stanley Kubrick: The Complete Films. Köln: Taschen GmbH. ISBN 978-3-8365-2775-0. OCLC 51839483. Alternately titled Stanley Kubrick: Visual Poet, 1928–1999
- Нэрмор, Джеймс. Кубрик / Джеймс Нэрмор; пер. с англ. Е. Микериной. — М.: Rosebud Publishing, 2012. — 400 с. — ISBN 978-5-905712-01-2.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Փառքի արահետներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Փառքի արահետներ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Paths of Glory»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փառքի արահետներ» հոդվածին։ |