«Բարրի Լինդոն»[Ն 1] (անգլ.՝ Barry Lyndon), ամերիկա-բրիտանացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի կինոֆիլմը, որը լայն ճանաչման է հասել որպես պատմական («կոստյումային») կինեմատոգրաֆիայի բարձրակետերից մեկը։ Այն անգլիական դասական գրականության ներկայացուցիչ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Բարրի Լինդոնի գործունեությունը» (1844) խաբեբայապատում վեպի էկրանավորումն է, որտեղ պատմվում է իռլանդացի արկածախնդիր Ռեդմոնդ Բարրիի ճակատագրի մասին, որն իր առաջ նպատակ էր դրել ամեն գնով առաջ գնալ և մտնել անգլիական բարձր հասարակություն 18-րդ դարի կեսերին։ Չնայած երեք ժամ տևողությանը՝ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է զուգահեռ վայրերին, լեյտմոտիվներին, որոնք տարբեր իրավիճակներում մեկը մյուսում արտացոլվող հայելային լաբիրինթոս են ստեղծում[11]։ Բացարձակ ռեալիստական արդյունք ստանալու համար Կուբրիկը պնդել է օգտագործել ոչ միայն հենց իրական դեկորացիաներ, այլ նաև հագուստներ։ Ամբողջ նկարահանումն իրականացվել է բնապայմաններում։ Ինտերիերը լուսավորվել է միայն բնական ցերեկային լույսով կամ մոմերով, որպեսզի կարողանան հասնեն կինոյի պատմության մեջ արտասովոր լուսաստվերի տպավորությանը[12]։

Բարրի Լինդոն
անգլ.՝ Barry Lyndon
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ, վեպի էկրանավորում[2], զգեստավորված դրամա[2] և պատմական ֆիլմ[2]
Թեմապատմասացություն[3], պատմագրություն[4], բռնություն[5], անհատ և հասարակություն[5], ազատություն[5], սոցիալական հիերարխիա[5], Սոցիալական վերահսկողություն[5], առնականություն[5], սեքսուալություն[5], զգայական կոմպետենտություն[5], գաղութատիրություն[5] և օպորտունիզմ[6]
ՀիմքԲարրի Լինդոնի նոթերը
Թվականդեկտեմբերի 11, 1975[7], դեկտեմբերի 18, 1975[7], դեկտեմբերի 26, 1975[7], հուլիսի 3, 1976[7], օգոստոսի 13, 1976[7], սեպտեմբերի 2, 1976[7], սեպտեմբերի 8, 1976[7], սեպտեմբերի 10, 1976[7], սեպտեմբերի 16, 1976[7], սեպտեմբերի 17, 1976[7], սեպտեմբերի 23, 1976[7], սեպտեմբերի 24, 1976[7], հոկտեմբերի 14, 1976[7], նոյեմբերի 15, 1976[7], փետրվարի 25, 1977[7], մարտի 31, 1977[7], մայիսի 3, 1977[7], օգոստոսի 15, 1977[7] և 1975
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակՍթենլի Կուբրիկ
ԴերակատարներՀարդի Կրյուգեր, Ռյան Օ՛Նիլ, Մարիսա Բերենսոն, Սթիվեն Բերքոֆ, Պատրիկ Մեգի, Գայ Համիլթոն, Գոդֆրի Քուիգլի, Դիանա Կերներ, Մյուրեյ Մելվին, Լեոնարդ Ռոսսիտեր, Ֆիլիպ Սթոուն, Լեոն Վիտալի, Մարի Քին, Անդրե Մորել, Ֆրանկ Միդլմաս, Լայամ Ռեդմոնդ, Մայքլ Հորդերն, Դոմինիկ Սավաջ, Արթուր Օ'Սալիվան, Էնթոնի Շարփ, Վոլֆ Կալեր, Ֆերդի Մեյն[8], Վիվիան Կուբրիկ[8], Հանս Մեյեր[8], Ջոն Բինդոն[8], Փեթ Ռոուչ[8], Հարրի Թաուբ[8], Ջոն Շարպ, Ջորջ Սյուել, Ջոն Սալիվան, Բերի Ջեքսոն[8], Ֆրեդերիկ Շիլլեր[8], Դևիդ Մորլի, Բիլլի Բոյլ, Ջոնաթան Սեսիլ, Փիթեր Սելիեր, Ջեֆրի Չաթեր, Ռոջեր Բութ և Ջոն Օլքոթ
ՕպերատորՋոն Օլքոթ
ԵրաժշտությունԼեոնարդ Ռոզենման
ՄոնտաժԹոնի Լոուսոն
Պատմվածքի վայրԴուբլին, Անգլիա[9], Իռլանդիայի թագավորություն[9], Մայրցամաքային Եվրոպա[6] և Բեռլին[6]
Նկարահանման վայրՕքսֆորդշիր, Powerscourt Estate?, Kells Priory, Հովարդ ամրոց, Բլենհելմյան ամրոց, Հանթինգթոն ամրոց, Քորշեմի դատարան, Փեթուորթ Հաուս, Սթաուրհեդ Հաուս, Լոնգլիթ, Ուիլթոն Հաուս, Դանրոբին ամրոց, Դուբլինի ամրոց, Լյուդվիգսբուրգի պալատ, Պոտսդամի նոր պալատ և Ուոթերֆորդի ամրոց
ԿինոընկերությունHawk Films և Warner Bros.[6]
Տևողություն184 րոպե[6] և 181 րոպե
Բյուջե11 000 000 $[10]
Շահույթ20 000 000 $[10]
 Barry Lyndon Վիքիպահեստում

Դիպաշար խմբագրել

Մաս առաջին. «Ինչպես Ռեդմոնդ Բարրին ձեռք բերեց Բարրի-Լինդոն անունը և տիտղոսը» խմբագրել

Իռլանդիա, 18-րդ դարի կեսեր։ Ռեդմոնդ Բարրին (Ռայան Օ’Նիլ) պարզ, մաքուր գյուղացի տղա է, տանն ապրում է այրիացած մոր հետ։ Նրա առաջին սերը՝ զարմուհի Նորան (Գեյ Հեմիլթոն), տղամարդկանց հարցում հեռու է անմեղությունից։ Ռեդմոնդը երազում է նրա հետ կապել իր ապագան, մինչև որ նրա ճանապարհին չի հայտնվում անգլիացի կապիտան Կվինը (Լեոնարդ Ռոսիտեր), մի վախկոտ, բայց ունևոր մարդ։ Նորայի հարազատները նրան խոշոր գումար էին պարտք և հարցն այդ կերպ հարթելու համար որոշում են նրան ամուսնացնում են Նորայի հետ։

Նորայի և կապիտանի նշանադրության կապակցությամբ ճաշի ժամանակ Ռեդմոնդը բացահայտորեն փեսացուին վիրավորանք է հասցնում (դեմքին շպրտելով գինու բաժակը) և նրան մենամարտի հրավիրում։ Նորայի հարազատները, չկարողանալով համոզել Ռեդմոնդին, բեմադրում են կապիտանի մահը մենամարտի ժամանակ։ Ռեդմոնդը ստիպված էր փախչել արդարադատությունից։ Անտառային ճանապարհի վրան նրան դարանում են ավազակները և վերցնում նրա փողերն ու ձին։ Երիտասարդը, հայտնվելով չքավոր իրավիճակում, ծառայության է անցնում անգլիական զորքերում։

Զորքերում Ռեդմոնդի ծառայությունը ցուցադրվում է բռնցքամարտի ու ճակատամարտերի հերթագայությունը՝ լի անիմաստ արյունահեղությամբ։ Անգլիացի զինվորները «թնդանոթի միս» էին դառնում Յոթնամյա պատերազմի դաշտերում, որի պատճառները և նպատակը, ինչպես նշում է պատմողը, ոչ ոք չգիտեր։ Օգտվելով առիթից (լճակում լողացող երկու սիրեցյալ սպաների քչփչոցը)՝ Ռեդմոնդը տիրանում է պրուսական հրամանատարության սուրհանդակի համազգեստին և դասալքում ճամբարը։ Նրա ճանապարհն անցնում է դեպի չեզոք Հոլանդիան։

Նշումներ խմբագրել

  1. Ավելի ճշգրիտ թարգմանությունը կլինի «Բարրի-Լինդոն, քանի որ դա կրկնակի ազգանուն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pramaggiore M. 52,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  2. 2,0 2,1 2,2 Pramaggiore M. 103,9 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  3. Pramaggiore M. 100,7 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  4. Pramaggiore M. 102,3 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Pramaggiore M. 138,2 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Barry Lyndon // The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. HillFacts on File, 2002. — P. 19. — ISBN 0-8160-4388-4
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 https://www.imdb.com/title/tt0072684/releaseinfo
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 Pramaggiore M. 49,4 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  10. 10,0 10,1 Pramaggiore M. 60,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  11. Riley, John. «Barry Lyndon (1975)». Британский институт кино. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Барри Линдон»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Լինդոն» հոդվածին։