Վիվիան Կուբրիկ
Վիվիան Վանեսա Կուբրիկ (անգլ.՝ Vivian Vanessa Kubrick, օգոստոսի 5, 1960[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, հանդես է եկել նաև Էբիգեյլ Միդ կեղծանունով, անգլ.՝ Abigail Mead), ամերիկացի կոմպոզիտոր, կինոռեժիսոր, կինոօպերատոր և կինոմոնտաժող։
Վիվիան Կուբրիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոօպերատոր, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասանուհի, օպերատոր-բեմադրիչ և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Սթենլի Կուբրիկ, մայր՝ Քրիստիանա Կուբրիկ |
Կենսագրություն Խմբագրել
Վիվիան Վանեսա Կուբրիկը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի (1928—1999) և դերասանուհի Քրիստիանա Կուբրիկի (օրիորդական ազգանունը՝ Հարլան, 1932) ընտանիքում, որոնք ամուսնացած են եղել 1958 թվականից մինչև Սթենլի Կուբրիկի մահը։ Վիվիանն ունեցել է ավագ քույր՝ Անյա Կուբրիկը (1959—2009) և մոր առաջին ամուսնությունից խորթ ավագ քույր՝ Կատարինա Կուբրիկը (1953)[3]։ Հոր ընտանիքը հրեա է[4]։
Գործունեություն Խմբագրել
1968-1987 թվականներին Վիվիանը խաղացել է 4 ֆիլմում, որոնցից ամենահայտնին «Փայլատակում» (1980) պարահանդեսի ժամանակ բազմոցին նստած ծխող հյուրի դերն է։ Դերասանուհու կարիերան ավարտելուց հետո Կուբրիկը հանդես է եկել որպես 4 ֆիլմեր կոմպոզիտոր, ռեժիսոր, օպերատոր և մոնտաժող։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Ֆիլմ | Հանդես է եկել որպես | Նշումներ | |||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Կոմպոզիտոր | Դերասանուհի | Մոնտաժող | |||
1968 | 2001 թվականի տիեզերական ոդիսականը | Այո | Հեյվուդ Ֆլոյդի աղջկա դեր[5] | |||
1975 | Բարրի Լինդոն | Այո | Դերեր՝ պարուհի, խնջույքի հյուր, հանդիսատես | |||
1980 | Փայլատակում | Այո | Դեր՝ պարահանդեսի հյուր | |||
Փայլատակման ստեղծումը | Այո | Վավերագրական | ||||
1986 | Ամբողջապես մետաղական թաղանթի նկարահանումը | Այո | Այո | |||
1987 | Ամբողջապես մետաղական թաղանթ | Այո | Այո | Հանդես է եկել որպես Էբիգեյլ Միդ։
Չնշված դեր՝ որպես նորությունների օպերատոր | ||
1999 | Մաո խաղը | Այո | [6] | |||
1999 | Լայն փակված աչքերով | Վերջնական ֆիլմում տեղ չի գտել[6]։ | ||||
2001 | Առաջին սպանություն | Այո |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ Duncan Paul (2003)։ Stanley Kubrick: Visual Poet 1928-1999։ Pocket Essentials։ էջ 68։ ISBN 9783822815922։ Վերցված է 13 June 2022
- ↑ Abrams Nathan (5 July 2018)։ «Kubrick: the enigmatic Jew»։ The Jewish Chronicle։ Վերցված է 2022-06-23
- ↑ Kaplan Mike (15 May 2012)։ «Communing With Kubrick»։ HuffPost։ Վերցված է 21 June 2020
- ↑ 6,0 6,1 «Full Metal Jacket Crew Notes»։ Gustavhasford.com։ Արխիվացված է օրիգինալից 1 December 2008-ին։ Վերցված է 4 January 2011