HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայլատակում (այլ կիրառումներ)

Փայլատակում (անգլ.՝ The Shining), ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ։

Picto infobox cinema.png
Փայլատակում
անգլ.՝ The Shining
Փայլատակում.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], հոգեբանական սարսափ, դրամա, վեպի մոտիվներով ֆիլմ, միստիկ ֆիլմ, ֆիլմ ուրվականների մասին և արտասովոր դրամա[4]
Թեմագերբնական, հարբեցողություն և սարսափ ֆիլմ
ՀիմքՓայլատակում
Թվականմայիսի 23, 1980[5], նոյեմբերի 7, 1980, սեպտեմբերի 26, 1980[6], հոկտեմբերի 16, 1980[7] և դեկտեմբերի 13, 1980
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ[1][8][2][…]
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակDiane Johnson?, Սթենլի Կուբրիկ և Սթիվեն Քինգ
ԴերակատարներՋեք Նիկոլսոն[1][8][3][…], Շելլի Դյուվալ[8][3][9][…], Դենի Լոյդ[8][3][9][…], Սքեթմեն Քրոթերս[8][3][10][…], Բարրի Նելսոն[8][3][11], Ֆիլիպ Սթոուն[8][3][11], Ջո Թերքել[8][3][11], Թոնի Բերթոն[8][3][11], Բարրի Դեննեն[8][3][11], Մենինգ Ռեդվուդ[8][11], Anne Jackson?[12] և Վիվիան Կուբրիկ[12]
ՕպերատորՋոն Օլքոթ
ԵրաժշտությունWendy Carlos?
ՄոնտաժՌեյ Լավջոյ
Պատմվածքի վայրԿոլորադո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Կոլորադո, Հարթֆորշիր և Pinewood Studios
ԿինոընկերությունHawk Films
Տևողություն144 րոպե
Բյուջե19 000 000 $
Շահույթ47 299 460 $[13] և 45 634 352 $[13]
ՀաջորդDoctor Sleep?
Commons-logo.svg The Shining (film) Վիքիպահեստում

Ֆիլմը շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում[14]։

ՍյուժեԽմբագրել

Սկսնակ գրող Ջեք Տորենսը (Ջեք Նիկոլսոն) աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մեծ ու շքեղ որպես ձմեռային պահակ, և տեղափոխվում է այնտեղ կնոջ՝ Ուենդիի (Շելլի Դյուվալ) և որդու Դեննի (Դեննի Լլոյդ) հետ։

Հյուրանոցի տնօրեն Ստյուարտ Ուլմանը Ջեք Տորենսին պատմում է մի մութ պատմություն նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդիի մասին, ով աշխատել էր այնտեղ մի քանի սեզոն առաջ և հիվանդանալով կլաուստրաֆոբիայով, սպանել էր իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Այդ պատմությունը չի հուզում Ջեքին և նա տեղափոխվելով հյուրանոցը ցանկանում է ավարտին հասցնել իր սկսած վեպը։

Մեկ ամիս անց Ջեքը սկսում է դառնալ դյուրաբորբոք և սկսում է կասկածել որ իր անհաջողություների պատճառը կինն է, իսկ Դեննիին սկսում են հետապնդել սպանության տեսարաններով տեսիլքներ։ Սևամորթ շեֆ-խոհարար Դիկ Հալլորանը, ով հեռազգացության շնորհքով էր օժտված, պատմում է Դեննիին, որ որոշ մարդիկ օժտված են այսպես ասած «փայլատակման» շնորհքով, այսինք կարող են տեսնել ավելին քան մյուսները։ Դեննին հարցնում է Դիկին կա արդյոք մի բան, ինչից պետք է զգուշանալ այս հյուրանոցում և Դիկը խորհուրդ է տալիս նրան զգույշ մնալ 237 համարի սենյակից։

Դրանից հետո ֆիլմում սկսվում են ծավալվել հիմնական իրադարձությունները ...

ԴերերումԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Ֆիլմը տարբեր վարկանիշային ֆիլմերի ցանկում զբաղեցնում է հետևալ տեղերը.

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմի շահույթը կազմել է մոտ 44 միլիոն դոլլար։ Մինչև «Միզերի» ֆիլմի էկրան բարձրանալը (1990 թվական), «Փայլատակումը» Սթիվեն Քինգի վեպերի էկրանացումներից ամենամեծ շահույթ բերած ֆիլմն էր։
  • Ջեք Տորենսի դերում սկզբում Կուբրիկը քննարկում էր նկարահանել Ռոբերտ Դե Նիրոյին, ում խաղին հետևել էր «Տաքսիստը» ֆիլմից և Ռոբին Ուիլյամսին «Մորկը և Մինդին» սերիալից, սակայն հետո նա հրաժարվեց և ընտրեց Ջեք Նիկոլսոնին։
  • Սթիվեն Քինգի վեպում նկարագրված էին երևակայական թուփ-կենդանիներ, որոնք շարժվում էին այն ժամանակ, երբ նրանց չէին նայում։ Սակայն Կուբրիկը փոխարինում է նրանց մեծ լաբիրինթոսով, որի կառուցման համար օգտագործվել է շուրջ 900 տոննա աղ և պենոպլաստ։
  • Դեննիի դերի համար փորձարկվել է մոտ 5000 երեխա։
  • Սթենլի Կուբրիկը նկարահանող խմբին համապատասխան հոգեբանական իրավիճակում պահելու համար անընդհատ նրանց ցուցադրում էր ռեժիսոր Դեյվիդ Լինչի նկարահանած «Գլուխ-ռետին» սարսափ ֆիլմը։
  • Օվերլուկ (Overlook) հյուրանոցի դեկորացիան մինչ օրս համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենամեծ դեկորացիաներից։
  • Կուբրիկի պատվերով դերասանուհի Շելլի Դյուվալին՝ ով մարմնավորել է Ջեք Տորենսի կնոջը՝ Վենդի Տորենսին, արգելված էր նկարահանման ժամանակ ասել գովեստի կամ քաջալերության խոսքեր, ավելին Կուբրիկը անընդհատ պատճառ էր որոնում, որ հաճախ բղավեր նրա վրա՝ պահելով նրան լարվածության մեջ։ Հետագայում, ըստ դերասանուհու խոսքերի, այդ ամենը Կուբրիկը անում էր նրա խաղը ավելի տպավորիչ դարձնելու համար։
  • Այն կադրը, որտեղ Ջեքը կոտրում է դուռը, նկարահանվել է 3 օրում և այդ ընթացքում օգտագործվել է 60 դուռ։
  • Սկզբում Կուբրիկը որոշել էր Դիկ Հալլորանի սպանության կադրը նկարահանել 70 դուբլով, սակայն Ջեք Նիկոլսոնը խնդրել էր Կուբրիկին հարգել 69-ամյա դերասանին, ով ի դեպ չդիմանալով նկարահանման դժվարություններին, լաց էր եղել ասել Կուբրիկին. - «Ի՞նչ էք ուզում ինձանից, միստր Կուբրիկ»։
  • Սթենլի Կուբրիկը, ով շախմատի մեծ սիրահար էր, մեկ օրով դադարեցրել էր նկարահանումները և շախմատ էր խաղացել դերասան Տոնի Բերտոնի հետ (չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումները հետ էին ընկնում գրաֆիկից)։
  • Բեյսբոլի մականի վրա, որով Վենդին հարվածում է Ջեքին, կադրերից մեկում կարելի է նկատել Կարլ Յաստրզեմսկու ստորագրությունը, ով «Ռեդ Սոքս» թիմի հայտնի խաղացող էր. թիմ, որի հավատարիմ երկրպագուն էր Սթիվեն Քինգը։
  • Արյունոտ դեմքով մարդը, ով վախեցնում է Վենդիին՝ «Հիանալի երեկույթ է, այդպե՞ս չէ» արտահայտությամբ, ֆիլմի խմբագիր Նորման Գայն է։
  • Տորենսի մեքենան Volkswagen Beetle մակնիշի է։
  • Ֆիլմի սկզբում, երբ գրողի մեքենան սլանում է լեռներով, կադրերից մեկի ներքևի աջ անկյունում կարելի է նկատել նկարահանող ուղղաթիռի ստվերը։

ԾանոթագրություններԽմբագրել