Սպարտակ (ֆիլմ, 1960)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
Սպարտակ (անգլ.՝ Spartacus) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 1960 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Հովարդ Ֆասթի համանուն գրվածքն է Հին Հռոմի ստրուկ և գլադիատոր, Հռոմեական կայսրության դեմ ապստամության առաջնորդ Սպարտակի մասին։ Ֆիլմը թերևս կարելի է համարել կինոյի պատմության լավագույն աշխատանքներից մեկը իր ժանրի մեջ։ Ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Սպարտակի դերակատար Քրրք Դուգլասին։
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը Սպարտակն է, ով հռոմեական ստրուկ է։ Լինելով ուժեղ և ամրակազմ նրան ընդգրկում են գլադիատորների դպրոց, որտեղ երիտասարդ ստրուկներին պատրաստում են մենամարտերի համար, երբեմն նաև մահացու ելքերով, որոնք անցկացվում են Հռոմի բարձրաստիճան իշխանավորների համար։
Սպարտակը տարբերվում է մյուսներից իր ազատամիտ հայացքներով։ Նա շատ ընկերներ է ձեռք բերում գլադիատորների շրջանում, ովքեր հարգում և սիրում են իրեն։ Նա սիրահարվում է իրենց զվարճությունների համար նրանց տրված ստրկուհի Վարինիային, ով նույնպես անտարբեր չէր Սպարտակի հանդեպ։
Մի անգամ նրանց մոտ է գալիս Մարկոս Կրասոսը մի քանի բարձրաստիճան անձանց հետ և ցանկանում տեսնել լավագույն գլադիատորների մահացու մենամարտեր, վճարելով դրա համար նրանց դպրոցի ղեկավար Լենտուլ Բատիատին մեծ գումար։ Նրանց հետ եկած կանայք ներկայացված թեկնածուներից ընտրված զույգերից մեկը Սպարտակն էր ընդդեմ սևամորթ Դրաբայի։ Նրանց մենամարտի ժամանակ Դրաբան հաղթում է Սպարտակին և երբ Կրասոսը նշան է ցույց տալիս Սպարտակին սպանելու համար, Դրաբան անսպասելիորեն նետվում է Կրասոսի վրա, սակայն Կրասոսը դանակով կտրում է նրա վիզը։
Դրաբայի այս քայլը ուժեղ տպավորություն է թողնում բոլոր գլադիատորների վրա և նրանց այսպես ասած համբերության բաժակը լցվում է։ Դրանից հետո Վարինիային տեղափոխում են Հռոմ։
Գլադիատորները Սպարտակի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացնում ...
Դերակատաներ
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Քըրք Դուգլաս | Սպարտակ |
Լոուրենս Օլիվիե | Մարկոս Կրասոս |
Ջին Սիմոնս | Վարինիա |
Չառլզ Լոուտոն | Գրակ |
Պիտեր Ուստինով | Լենտուլ Բատիատ |
Ջոն Գևին | Հուլիոս Կեսար |
Նինա Ֆոքս | Էլենա Գլաբր |
Ջոն Այրլենդ | Կրիկս |
Հերբերտ Լոմ | Տիգրան Լևանտ |
Ջոն Դոլլ | Մարկոս Պուբիլոս Գլաբր |
Չառլզ Մակգրո | Մարցելլ |
Թոնի Քերթիս | Անտոնիոս |
Վուդի Ստրոուդ | Դրաբա |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՖիլմ ստացել է 6 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 9-ի որոնց թվում.
Մրցանակներ
խմբագրելՆերկայացվել է 6 Օսկարի, ստացել 4-ը
- Երկրորդ պլանի դերասան - Պիտեր Ուստինով
- Օպերատոր - Ռասսել Մետտի
- Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Գոլիցեն
- Հագուստների դիզայն - Բիլլ Թոմաս
Ստացել է 1 Ոսկե Գլոբուս որպես լավագույն ֆիլմ-դրամա, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե) և երկրորդ պլանի դերասան (Վուդի Ստրոուդ, Պիտեր Ուստինով), նաև լավագույն ռեժիսոր։ Ներկայացվել է 1 BAFTA-ի, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի մրցանակի և այլն։
Վարկանիշային ցանկեր
խմբագրելՖիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևյալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 81 (2007 թ.)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 5, որպես էպիկական ֆիլմ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 44
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Սպարտակի կերպարը 22-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 62
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.johnbuster.com/JohnBuster/JB_Main.php?search=herbert
- ↑ http://www.allmovie.com/movie/spartacus-v306481/releases
- ↑ http://www.allmovie.com/movie/spartacus-v45948/corrections
- ↑ http://filmklub.kinema.sk/m/movie.php?id=3855
- ↑ http://www.subsynchro.com/1960/spartacus.html
- ↑ http://www.boxoffice.com/statistics/movies/spartacus-1960
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=spartacus.htm
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Anthony Jochim - IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ (ֆիլմ, 1960)» հոդվածին։ |