Ուիլյամ Հոգարթ (անգլ.՝ William Hogarth, նոյեմբերի 10, 1697(1697-11-10)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6] - հոկտեմբերի 26, 1764(1764-10-26)[7][8][9] կամ հոկտեմբերի 25, 1764(1764-10-25)[10][11], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան։

Ուիլյամ Հոգարթ
William Hogarth
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1697(1697-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6]
Մահացել էհոկտեմբերի 26, 1764(1764-10-26)[7][8][9] (66 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1764(1764-10-25)[10][11] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6]
ԳերեզմանSt. Nicholas Church, Chiswick
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Կրոնդեիզմ
ԵրկերThe Graham Children?, Marriage A-la-Mode: 2. The Tête à Tête?, The Shrimp Girl?, Satire on False Perspective? և A Rake's Progress?
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, փորագրիչ, exlibrist, նկարիչ-փորագրող, գծագրող, վիզուալ արտիստ և proofreader
ԱմուսինJane Hogarth?
Ծնողներհայր՝ Richard Hogarth?[12], մայր՝ Anne Gibbons?[12]
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
Commons-logo.svg William Hogarth Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է արծաթի վրա փորագրող Է. Գեյմբլի մոտ, 1720 թվականից՝ Ջ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն

Հոգարթին հռչակ են բերել անգլիական հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)՝ «Անառակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–1731, չեն պահպանվել, փորագրվել են 1732 թվականին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորագրվել են 1735 թվականին), «Մոդայիկ ամուսնություն» (6 նկար, 1743–1745, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745 թվականին) և այլնն։

Հոգարթի դիմանկարները («Կապիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվան որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովախեցգետին վաճառող աղջիկը», 1740–1750-ական թվականներ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խոր ռեալիզմով։

Իր գեղագիտական ըմբռնումները Հոգարթը շարադրել է «Գեղեցկության վերլուծություն» տրակտատում (1753)։

Հոգարթի գաղափարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դարի եվրոպական մշակույթի վրա։

ՊատկերասրահԽմբագրել

     
«Խորհրդարանի ընտրություններ» (1753—1754)
       
«Նախընտրական ճաշկերույթ»
«Քարոզչություն»
«Քվեարկություն»
«Խորհրդարան ընտրվածների հաղթանակը»

ԾանոթագրություններԽմբագրել

ԵրկերԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։