Բացել գլխավոր ցանկը

Ջորջ Լուկաս (անգլ.՝ George Lucas , մայիսի 14, 1944(1944-05-14)[1][2][3][4][5][6], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող։

Picto infobox cinema.png
Ջորջ Լուկաս
անգլ.՝ George Lucas
George Lucas cropped 2009.jpg
Ծնվել էմայիսի 14, 1944(1944-05-14)[1][2][3][4][5][6] (75 տարեկան)
ԾննդավայրՄոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Downey High School? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, արվեստի կոլեկցիոներ, մոնտաժող, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, դերասան, գրող, գիտաֆանստաստիկ գրող, կինոդերասան, գործադիր պրոդյուսեր և գործարար
Ոճ(եր)կինոֆանտաստիկա
ԱմուսինՄելոդի Հոբսոն
Պարգևներ«Ինքփոթ» մրցանակաբաշխություն, Կալիֆորնիայի փառքի սրահ, Մշակույթի ազգային շքանշան, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Դիսնեյի լեգենդներ, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
IMDbID ID 0000184

Հոլիվուդի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը, Lucasfilm Ltd կինոընկերության տնօրենն է։ Հայտնի աշխատանքներից են գիտաֆանտաստիկ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, «THX 1138» ֆիլմը, նաև Ինդիանա Ջոնսի կերպարի ստեղծողներից է։

Լուկասը հանդիսանում է աշխարհի ամենահարուստ ռեժիսորներից մեկը 3.2 միլիարդ դոլար իր կարողությամբ[7]։

19 ֆիլմի ռեժիսոր է, 79 ֆիլմի սցենարի հեղինակ, 64 ֆիլմի պրոդյուսեր, 18 ֆիլմի մոնտաժող։ 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 21 մրցանակի, այդ թվում 4 անգամ ներկայացվել է Օսկարի, 2-ական անգամ Ոսկե Գլոբուսի և Էմմիի, BAFTA, Դավիդ դի Դոնատելլո և այլ մրցանակների դափնեկիր է։ Ներկայացվել է նաև «Ոսկե Ազնվամորի» հակամրցանակի որպես վատագույն ռեժիսոր և սցենարի հեղինակ, ստացել 1 Ոսկե Ազնվամորի որպես վատագույն սցենարիստ։

ԾանոթագրություններԽմբագրել