Սերգեյ Բարխին

ռուս նկարիչ

Սերգեյ Բարխին (ռուս.՝ Сергей Михайлович Бархи́н, մարտի 31, 1938(1938-03-31), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2020(2020-11-19), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային բեմանկարիչ, նկարիչ, գրքերի նկարիչ, ճարտարապետ և գրող։ Եղել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1998 թվական)[1], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991 թվական)[2], Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր (1993 թվական, 2001 թվական)։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Սերգեյ Բարխին
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1938(1938-03-31)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 19, 2020(2020-11-19) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ, բեմանկարիչ և նկարազարդող
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
Կայքbarkhin.ru

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում, ճարտարապետ Գրիգորի Բարխինի որդու և ճարտարապետ Բորիս Բարխինի եղբոր` ճարտարապետ Միխայիլ Բարխինի ընտանիքում[3]։

1956-1962 թվականներին սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ Զբաղվել է ճարտարապետությամբ և գրքերի նկարազարդմամբ։ Նա աշխատել է Մոսկվայի, Վիլնյուսի, Գորկու, Սվերդլովսկի, Սարատովի, Կույբիշևի և այլ թատրոններում։ 1988-1992 թվականներին եղել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչը, իսկ 1995-2000 թվականներին եղել է Մեծ թատրոնի բեմանկարիչը և գեղարվեստական ղեկավարը։

Ձևավորել է ավելի քան 200 բեմադրություն (օպերաներ, բալետներ և դրամատիկական ներկայացումներ) նախկին ԽՍՀՄ շատ քաղաքներում և արտերկրում. Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Թուրքիայում, Չեխիայում։ 1980-ական թվականներից Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում եղել է Հենրիետա Յանովսկայայի և Կամա Գինկասի ներկայացումների մշտական համահեղինակ։ Վսևոլոդ Մեյերխոլդի բնակարանային թանգարանի գեղարվեստական ձևավորման (Դավիթ Բորովսկու հետ միասին) նախագծի հեղինակն է (1994 թվական)։ Եղել է Ռուսաստանի թատերական արվեստի բեմանկարչության ամբիոնի հիմնադիրը, երկարամյա վարիչը (1992-2007 թվականներ) և պրոֆեսորը։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2011 թվական)։ Եղել է Ճարտարապետների միության (1965 թվական), նկարիչների միության (1974 թվական), թատերական գործիչների միության (1978 թվական) և Մոսկվայի գրողների միության (2013 թվական) անդամ։

Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Մոսկվայում, 83 տարեկան հասակում[4][5]։ Թոքերի քաղցկեղը դարձել է նկարչի մահվան պատճառը. մեկ ամիս առաջ մերձավորները հայտնել էին, որ նա «ուժեղ հիվանդացել էր և հազիվ էր կարողացել ողջ մնալ»[6]։

Բեմանկարչություն խմբագրել

Աշխատանքներ օպերայում և բալետում խմբագրել

Աշխատանքներ կինոյում և մուլտիպլիկացիայում խմբագրել

  • 1973 թվական` «Հանդիպումներ և հրաժեշտները»
  • 1977 թվական` Փրփուրը (ֆիլմ-ներկայացում)
  • 1978 թվական` Վասա Ժելեզնովան (ֆիլմ-ներկայացում)
  • 1995 թվական` «Ալեհեր առյուծը»
  • 1997 թվական` «Երկարատև ճանապարհորդությունը»
  • 2003 թվական` «Շունը, գեներալը և թռչունները»
Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները «Կուլտուրա» հեռուստաալիքով խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Сергей Бархин. «Ламповая копоть». М.: Издательство «Близнецы», ГИТИС, 2007. 527 стр. ISBN 5-7196-0263-1
  • Сергей Бархин. «Заветки. Помпейская зелень». М.: Издательство «Близнецы» 2011. 240 стр ISBN 978-5-901838-90-4
  • Сергей Бархин. «Красная ртуть, Драконова кровь и другие пьесы». М.: Издательство «Близнецы». 2013. 150 стр ISBN 978-5-87317-850-8
  • Сергей Бархин. «Театр Сергея Бархина». М.: Издательство «Близнецы». 2017.
  • Сергей Бархин. «Белое по чёрному». Иллюстрации к драматическим произведениям серии книг издательства «Искусство» и других издательств 1968-1984 годов. М.: Издательство «Близнецы». 2017.
  • Сергей Бархин. «Французы». («Песть о Роланде», «Баллады на воровском жаргоне» и «Одно лето в аду») М.: Издательство «Близнецы». 2019.
  • Сергей Бархин. «Книга песни песней Соломона». Иллюстрации и мизансцены. М.: Издательство «Близнецы». 2019.
  • Сергей Бархин. «У. Шекспир — Гамлет». Мизансцены и образы. М.: Издательство «Близнецы». 2020.
  • Сергей Бархин. «У. Шекспир — Король Лир». Мизансцены и образы. М.: Издательство «Близнецы». 2020.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента РФ от 31 августа 1998 г. N 1038 «О награждении государственными наградами Российской Федерации»». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Указ Президента РСФСР от 16 октября 1991 г. «О присвоении почётных званий РСФСР работникам искусства»
  3. «Биография народного художника России Сергея Бархина». ТАСС. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Умер народный художник России Сергей Бархин». ria.ru. РИА "Новости". 2020 թ․ նոյեմբերի 19.
  5. «Умер народный художник России Сергей Бархин». Ведомости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Причиной смерти народного художника России Сергея Бархина стал рак легких». ТАСС. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • В. И. Берёзкин. «О Сергее Бархине говорят и пишут друзья». М. Издательство «Близнецы». 2016. 320 стр. ISBN 978-5-906693-67-9
  • В. И. Берёзкин. «Искусство сценографии мирового театра». Т 9: «СЦЕНОГРФЫ РОССИИ. Сергей Бархин». М.:КРАСАНД. 2012.- 640 стр. ISBN 978-5-39600457-3
  • Вера Кулешова «Сергей Бархин // Советские художники театра и кино». Вып. 75. М., 1977.
  • Вера Кулешова «Сергей Бархин: театр и книга» // Книга и искусство в СССР. 1981. №3.
  • Сергей Бархин. «Театр, книжная графика». Каталог. Вст. статьи Р. П. Хидекель, М. Л. Москвина. М., 1987.
  • В. И. Берёзкин «Неоромантизм Сергея Бархина» // Декоративное искусство СССР. 1989. №2.
  • Вера Кулешова: «Мастер» // Большой театр. Сезон 223. 1998—1999. №12-13.
  • Сергей Бархин: «Это было почти что "предперестрой"» // Проект Классика. 2003. №9.
  • З. Маликова Родословная таланта // Наука и жизнь. 2001. №1.
  • Сергей Бархин: Большой театр — не место, где художник показывает себя // Известия. 17 марта 2001.
  • Сергей Кавтарадзе. «Архитектор сцены». 1989 г. Ж.«Творчество».
  • Алексей Тарханов. «Сергей Бархин - герой всех времён и народов». Ж. «Декоративное искусство» 1989г. №2.

Արտաքին հղումներ խմբագրել