Ալեքս Դավիթի Մաճավարիանի (վրաց.՝ ალექსი მაჭავარიანი, սեպտեմբերի 23, 1913(1913-09-23) կամ հոկտեմբերի 6, 1913(1913-10-06)[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 31, 1995(1995-12-31) կամ դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958

Ալեքս Մաճավարիանի
Բնօրինակ անունվրաց.՝ ალექსეი დავითის ძე მაჭავარიანი
Ի ծնե անունվրաց.՝ ალექსეი მაჭავარიანი
Ծնվել էսեպտեմբերի 23, 1913(1913-09-23) կամ հոկտեմբերի 6, 1913(1913-10-06)[1]
Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 31, 1995(1995-12-31) (82 տարեկան) կամ դեկտեմբերի 30, 1995(1995-12-30)[1] (82 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան[1]
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և քաղաքական գործիչ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1936)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

1936 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Սարգիս Բարխուդարյանի և Պյոտր Ռյազանովի կոմպոզիցիայի դասարաններ)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1935 թվականին։

1956-1957 թվականներին եղել է Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, 1962-1968 թվականներին՝ Վրաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, 1962-1973 թվականներին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարներից։ 1939 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1963 թվականից՝ պրոֆեսոր

Ստեղծագործություններից են՝ «Օթելլո» բալետը՝ ըստ Շեքսպիրի (1957, էկրանավորվել է 1961 թ.` «Վենետիկյան մավր» անունով), «Մայր և որդի» օպերան (1945), ջութակի և նվագախմբի կոնցերտը (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Հինգ մենախոսություն» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1968, Վրացական ԽՍՀ պետական մրցանակ, 1971) և այլն։

Եղել է ԽՍՀՄ VI-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1970

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #103777741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Мачавариани Алексей Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190