Ալեհեր առյուծը (ռուս.՝ Лев с седой бородой), ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմը[1], որը նկարահանվել է 1995 թվականին։

Ալեհեր առյուծը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորԱնդրեյ Խրժանովսկի
ՍցենարիստՏոնինո Գուերա
ՀնչյունավորումՏոնինո Գուերա
Բեմադրող նկարիչԳելի Արկադև
ԵրաժշտությունՆինո Ռոտա և Աստոր Պիացոլա
Երկիր Ռուսաստան
Ընկերություն«ШАР» դպրոց ստուդիա
Տևողություն30 րոպե
Թվական1995

Սյուժեն հիմնված է Տոնինո Գուերրայի հեքիաթ-առակի և Սերգեյ Բարխինի նկարների վրա։ Երաժշտության հեղինակները Նինո Ռոտան ու Աստոր Պիացոլան են։

Մուլտֆիլմը ստացել է «Նիկա» մրցանակ 1996 թվականին՝ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

Սյուժե խմբագրել

Առյուծ Ամադեոն երկար ժամանակ եղել է պարոն Պիրետիի կրկեսի աստղը։ Նա բոլոր ներկայացումների ամենակարևոր կերպարն էր, նրան բոլորը հարգում էին և սիրում, իսկ նրա կյանքը մշտական տոն էր։

Մի օր նա հանդիպում է էգ առյուծի, բայց նրանք չէին կարող լինել միասին, և այդ պահին նրա կյանքը կարծես փոխվում է։ Նա սկսում է ավելի հաճախ մտածել կյանքի և ազատության մասին։ Ամբողջ ժամանակ իր մտքում մտածելով` նա չի կարողանում նախկինի պես ելույթ ունենալ։ Նրա համբավը կորչում է, և նա իր տիրոջ համար դառնում էր մի սովորական կենդանի։

Մուլտֆիլմը մի տխուր պատմություն է ծերության, չիրականացված երազանքների և կյանքի անիմաստության մասին։

Հեղինակներ խմբագրել

Մասնակցություն փառատոններին և մրցանակներ խմբագրել

  • 1995` «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոն Վիբորգում, լավագույն անիմացիոն ֆիլմ
  • 1995` «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոն, մրցանակ «ՄԻնչև 30 րոպե» անվանակարգում
  • 1995` Կաննի կինոփառատոն` մասնակցություն «Հատուկ հայացք» ծրագրին
  • 1995` «Նիկա» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
  • 1996` «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոն` «Ոսկե կենտավրոս» մրցանակ
  • 1996` Անիմացիոն ֆիլմերրի միջազգային փառատոն Հիրոսիմայում, հատուկ դիպլոմ
  • 1996` Կրկեսի արվեստին նվիրված միջազգային կինոփառատոն Նեկսոնում (Ֆրանսիա), «Ոսկե խոյ» մրցանակ
  • 1996` Անիմացիայի համառուսական փառատոն Տարուսում, մրցական ռեժիսուրայի համար
  • 1997` Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Լոս Անջելեսում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել