Բորիս Շչուկին
Բորիս Վասիլևիչ Շչուկին (ապրիլի 5 (17), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1939[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936 թ.)։
Բորիս Շչուկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5 (17), 1894 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1939[1][2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1916), Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան և Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Աշխատատու | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1920 թ. ընդունվել է Ե․ Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիան, ապա՝ Վախթանգովի անվան թատրոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Խորհրդային դերասանական արվեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թողել Շչուկինի ստեղծագործության վրա։ Լավագույն մարմնավորումներից են՝ Տարտալյա (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուո»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»)։ Շչուկինի Եգոր Բուլըչովի (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերակատարումը խորհրդային թատերարվեստի փայլուն երևույթներից էր։ Նա առաջինն էր, որ մարմնավորել է Վլադիմիր Իլյիչ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1937 թ.) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937 թ.), «Լենինը 18 թվականին» (1939 թ., երկուսն էլ՝ ռեժիսոր Մ․ Ռոմ) ֆիլմերում։ Ետմահու արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի 1941 թ.:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Щукин Борис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Շչուկին» հոդվածին։ |