Բացել գլխավոր ցանկը

Կռունկներ (լատ.՝ Gruidae), թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Խոշոր են, մարմնի բարձրությունը կանգնած վիճակում՝ 90 սմ –155 սմ, ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները հիմքում միացած են թաղանթով։ Պոչը կարճ է։ Էգի և արուի փետուրները միագույն են։ Ապրում են բաց տարածություններում, տափաստաններում, ճահիճներում, տունդրաներում։ Բնադրում են գետնին, դնում 1-3 ձու։ Հյուսիսային տեսակները չվող են։ Ապրում են առանձին զույգերով, սակայն չուի և ձմեռման ժամանակ երամներ են կազմում։ Ձագերին խնամում են և էգը, և արուն։ Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ ու ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր կրծողներ) կերով։ Կռունկների քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացման և խոպան հողերի յուրացման հետևանքով, առանձին տեսակներ լրիվ անհետացման սպառնալիքի տակ են։ Հայտնի է 15 տեսակ, որից 5-ը՝ նախկին ԽՍՀՄ-ում, 3-ը՝ ՀՀ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668  

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել