Սիրելիներից մի բաժանվեք

«Սիրելիներից մի բաժանվեք» (ռուս.՝ «С любимыми не расставайтесь»), ռեժիսոր Պավել Արսենովի խորհրդային գեղարվեստական ֆիլմը՝ ստեղծված դրամատուրգ Ալեքսանդր Վոլոդինի սցենարով[1]։

Սիրելիներից մի բաժանվեք
ռուս.՝ С любимыми не расставайтесь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Արսենով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներԱլեքսանդր Աբդուլով, Իրինա Ալֆյորովա և Lyudmila Drebneva?
ՕպերատորԻննա Զարաֆյան
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն72 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է տղամարդու և կնոջ հասարակ պատմություն։

Միտյան (Ալեքսանդր Աբդուլով) այլևս չի հավատում կնոջը՝ Կատյային (Իրինա Ալֆյորովա)։ Նա տանջվում է խանդից, չնայած կինը նրան չի դավաճանել։ Նրանք ամուսնալուծվում են։ Դրանից կարճ ժամանակ անց Կատյան հայտնվում է հիվանդանոցում։ Նրան այցելում է Միտյան, որ շատ էր փոխվել։ Հանդիպման ավարտին, երբ բուժքույրը Միտյային ասում է, որ նա պետք է դուրս գա, հանկարծ Կատյան, խեղդվելով արցունքներից, գոռում է․ «Ես կարոտում եմ քեզ, Միտյա»։ Կասկածներն ու խանդն անհետանում են։ Մնում է միայն սերը, իսկական, ամենակուլ, դաժան փորձության ենթարկված ու նորից վերագտնված սերը։

Դերերում խմբագրել

  • Իրինա ԱլֆյորովաԿատյա Լավրովա
  • Ալեքսանդր Աբդուլով – Միտյա Լավրով
  • Լյուդմիլա Դրեբնյովա – Իրա
  • Ռուֆինա Նիֆոնտովաամուսնալուծության հարցերով ժողովրդական դատավոր
  • Կլարա ԼուչկոԼարիսա Կիրիլաշվիլիի մայրը
  • Լարիսա ԼուժինաՄիրոնովա, ամուսնալուծվող կին
  • Վերա Օրլովաբնակարանը փոխող կին
  • Եկատերինա Վասիլևա – Նիկուլինա, ամուսնալուծվող կին որդու հետ
  • Եկատերինա Վորոնինա – Շումիլովա, ամուսնալուծվող կին
  • Մարիա Ստերնիկովա – հանգստացող հանգստյան տանը
  • Վալենտինա Գրուշինա – Լարիսա Կիրիլաշվիլի, ամուսնալուծվող կին
  • Լյուբով Պոլեխինա – Բելովա, կին, որ չի ուզում ամուսնալուծվել
  • Լեոնիդ ԿուրավլյովՎալերա
  • Եվգենի Եվստիգնեև – Խոմակ, Վադիմի հարևանը
  • Բորիս Շչերբակով – Վադիմ, լուսանկարիչ, Կատյայի դասընկերը (դերը հնչյունավորել է այլ դերասան)
  • Սերգեյ Նիկոնենկա – Շումիլով, ամուսնալուծվող հարբեցող տղամարդ
  • Վալերի Նոսիկ – նորապսակ տղամարդ հանգստյան տանը
  • Յուրի Նազարով – Միրոնով, ամուսնալուծվող տղամարդ
  • Գեորգի Եպիֆանցև – Բելով, ամուսնալուծվող տղամարդ
  • Գեորգի Մարգվելաշվիլի – Դաթո Կիրիլաշվիլի, ամուսնալուծվող տղամարդ
  • Ալեքսանդր Պորոխովշչիկով – Նիկուլին, խորթ հայր
  • Ինգա Բուդկևիչ – բալզակյան տարիքի կին
  • Լյուբով Միշևա – դատական ատենակալ
  • Վերա Պետրովա – բալզակյան տարիքի կին
  • Յուրի Ռոմանենկո – տղամարդ
  • Նիկոլայ Սմիրնով – դատական ատենակալ
  • Ելիզավետա Կուզյուրինա – էպիզոդիկ դեր
  • Ելենա Թոնունց – էպիզոդիկ դեր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռոժիսոր՝ Պավել Արսենով
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Օպերատոր՝ Իննա Զարաֆյան
  • Նկարիչ՝ Նիկոլայ Տերեխով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Գրադսկի
  • Դիրիժոր՝ Կոնստանտին Կրիմեց
  • Մոնտաժող՝ Տատյանա Մալյավինա
  • Հագուստը՝ Լյուդմիլա Ստրոգանովայի

Մրցանակներ խմբագրել

  • 1980 – Համամիութենական կինոփառատոն Դուշանբեում, ժյուրիի առաջին մրցանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «С любимыми не расставайтесь»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83

Արտաքին հղումներ խմբագրել