Ալլա Պուգաչովա

ռուս խորհրդային երգչուհի և կոմպոզիտոր

Ալլա Բորիսովնա Պուգաչովա (ռուս.՝ А́лла Бори́совна Пугачёва, ապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1980), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995)։

Ալլա Պուգաչովա
Բնօրինակ անունռուս.՝ Алла Борисовна Пугачёва
Նաև հայտնի է որպեսБорис Горбонос
Ծնվել էապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2] (75 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, ռուսական փոփ-երաժշտություն[4], ավանդական փոփ երաժշտություն, պրոգրեսիվ ռոք[5], դիսկո[6], ֆանկ ռոք[7], նոր ալիք[8], փոփ ռոք, Ֆանկ, սոֆթ ռոք, շանսոն և էստրադա
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստահաղորդավարուհի, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, ռեժիսոր, հաղորդավար, ձեռնարկատեր, երգչուհի, բեմադրող ռեժիսոր, ստուդիական երաժիշտ, երգերի հեղինակ և մանկավարժ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլՄելոդիա, Balkanton?, Союз, Extraphone?, Q112255580?, Monolith Records, Pervoye muzykalnoye?, Amiga?, Victor?, Supraphon?, Sintez Records?, United Music Group, Kansankulttuuri?, Russian Disc?, Moroz Records? և Vigma?
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ
Անդամակցությունfirst Civic Chamber of the Russian Federation? և second Civic Chamber of the Russian Federation?
ԱմուսինՄաքսիմ Գալկին[9]
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Alla Pugacheva Վիքիպահեստում

Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը[16]։

Ալլա Պուգաչովայի երաժշտական կարիերան հաջողությամբ է պսակվել ոչ միայն ԽՍՀՄում, այլև միջազգային բեմահարթակում՝ Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես ԱՄՆ)։ Ներկայումս նրան պատվում են այնպիսի կոչումներով, ինչպիսիք են՝ «պրիմադոննա» (ռուս.՝ «примадонна»), «էստրադայի թագուհի» (ռուս.՝ «королевой эстрады»), «Ռուսաստանի գլխավոր երգչուհի»։

Կենսագրություն

խմբագրել

Ալլա Պուգաչովայի ծնողերը՝ Զինաիդա Արխիպովնա Օդեգավն ու Բորիս Միխայլովիչ Պուգաչովը, ծանոթացել են 1946 թվականին։ Երկուսն էլ եղել են ճակատամարտի մասնակիցներ։ 1946 թվականին նրանք ամուսնացել են, իսկ 1947 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Գենադին։ Սակայն երեխան հիվանդ էր և մահացավ մի քանի ամիս անց։ 1949 թվականին ծնվեց նրանց երկրորդ երեխան՝ դուստրը, որին նրանք կոչեցին դերասանուհի Ալլա Տարասովայի պատվին։

1949-1964 թվականներ. մանկություն

խմբագրել

Ալլա Բորիսովնա Պուգաչովան ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։ Իր ողջ մանկությունը նա անցկացրել է Մոսկվայում։

1954 թվականին, երբ նա դեռ 5 տարեկան էր, առաջին անգամ բեմ է բարձրացել։ Նա մասնակցել է Միությունների տան սյունազարդ դահլիճում անցկացվող հավաքական մեծ համերգին։

1956 թվականին՝ 7 տարեկան հասակում, Ալլային ծնողներն ուղարկեցին Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանին կից № 31 երաժշտական դպրոց։ Նույն թվականին նա ընդունվեց Մոսկվայի № 496 միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ Չնայած այն հանգամանքին, որ իր հարցազրույցներում Ալլա Պուգաչովան բազմիցս հայտարարել է, որ դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ավարտական վկայականում նա ունեցել է չորսեր ու նույնիսկ երեքներ (աշխարհագրությունից, քիմիայից, օտար լեզվից, գծագրությունից, ֆիզիկական պատրաստությունից)[17]։

Ալլա Պուգաչովան մեծացել է հետպատերազմյան միջավայրում։ Ինչպես նշում են որոշ կենսագիրներ, այդ միջավայրն իր ազդեցությունն է թողել նրա բնավորության վրա։ Համադասարանցիները հիշում են, որ դպրոցական տարիներին Ալլա Պուգաչովան վարքի հետ կապված խնդիրներ ուներ։ Ինքնավստահ բնավորության և բակում ու դպրոցում իրեն պաշտպանելու ունակության պատճառով նրան տվեցին Ֆելդֆեբել մականունը։ 14 տարեկանում նա սկսել է ծխել։

1964 թվականին Ալլա Պուգաչովան ավարտեց երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվեց Մ. Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարան։ Չնայած նրան, որ դեռ երաժշտական դպրոցում Ալլա Պուգաչովայի համար կանխագուշակում էին դաշնակահարուհու կարիերա, նա ընտրեց դիրիժորաերգչախմբային բաժանմունքը։

Եվրատեսիլ 1997

խմբագրել

Ալլա Պուգաչովան մասնակցել է Դուբլինում կայացած Եվրատեսիլ 1997 երգի մրցույթին զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, իր «Պրիմադոննա» երգով։


Պարգևներ

խմբագրել

             

Պատկերասրահ

խմբագրել

               

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Doll S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119529823 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://blogs.transparent.com/russian/russian-and-soviet-love-songs/
  5. http://www.discogs.com/%D0%90%D0%BB%D0%BB%D0%B0-%D0%9F%D1%83%D0%B3%D0%B0%D1%87%D1%91%D0%B2%D0%B0-%D0%96%D0%B5%D0%BD%D1%89%D0%B8%D0%BD%D0%B0-%D0%9A%D0%BE%D1%82%D0%BE%D1%80%D0%B0%D1%8F-%D0%9F%D0%BE%D1%91%D1%82/release/2717543
  6. http://www.senscritique.com/album/Zrkadlo_duse/8796071
  7. Rate Your Music — 2000.
  8. http://www.discogs.com/%D0%90%D0%BB%D0%BB%D0%B0-%D0%9F%D1%83%D0%B3%D0%B0%D1%87%D0%B5%D0%B2%D0%B0-%D0%9F%D1%80%D0%B8%D1%88%D0%BB%D0%B0-%D0%93%D0%BE%D0%B2%D0%BE%D1%80%D1%8E/release/1138792
  9. https://www.nytimes.com/2022/09/18/world/europe/alla-pugacheva-ukraine.html
  10. https://newsarmenia.am/news/politics/arm1-20090926-42137055/
  11. https://yeltsin.ru/archive/video/13288/
  12. http://fan-club-alla.ru/2014/04/putin-nagradil-allu-pugachevu/
  13. https://www.newsmuz.com/news_3_16868.htm
  14. https://www.awards.by/nagrazhdenija/orden-druzhby-narodov/
  15. https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
  16. «Alla Borisovna Pugacheva (Russian singer)» (անգլերեն). Վերցված է 2012-08-28-ին.
  17. Ремизова М. (2009 թ․ ապրիլի 15). «Брат Пугачевой Евгений: «Когда нашего отца арестовали, мы с Аллой были уверены, что он невиновен»» (ռուսերեն). Газета «Комсомольская правда». Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. Ա. Բ. Պուգաչովային Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Պուգաչովա» հոդվածին։