Սամարա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամարա (այլ կիրառումներ)
Սամարա (ռուս.՝ Самара)՝ քաղաք Ռուսաստանում։ Սամարայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 1 171 598 մարդ (2013)։ 1935-1991 թվականներին կոչվել է Կույբիշև։ Տեղակայված է Վոլգա գետի ձախ ափին ՝ այն հատվածում որտեղ Վոլգա է լցվում Սամարա գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սամարա | |||||
ռուս.՝ Самара | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Կույբշեվսկի շրջան, Սամարայի շրջան, Լենինսկի շրջան, Ժելեզնոդորոժնի շրջան, Օկտյաբրսկի շրջան, Խորհրդային շրջան, Պրոմիշլենի շրջան, Կիրովսկի շրջան և Կրասնոլինսկի շրջան | ||||
Հիմնադրված է | 1586 թ. | ||||
Մակերես | 541,0 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲1 156 659 մարդ (2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 846 | ||||
Փոստային դասիչ | 443000–443999 | ||||
Պաշտոնական կայք | city.samara.ru (ռուս.) | ||||
| |||||
Բնակչությունը՝ 1 172 348 (2014)։ Բնակչության թվով Ռուսաստանի յոթերորդ խոշոր քաղաքը։ Ագլոմերացիայի շրջանակներում (բնակչության թվով երրորդն է Ռուսաստանում) բնակվում է ավելի քան 2,7 մլն. մարդ։
Խոշոր տնտեսական, տրանսպորտային, գիտակրթական և մշակութային կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, նավթաարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը[2]։
Սամարան հիմնվել է թագավոր Ֆեոդորի հրամանով 1586 թվականին, որպես Սամարա քաղաքի պահակային ամրոց։ 1935-1991 թվականներին քաղաքը կրում էր Կույբիշև անվանումը՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի պատվին[3]։ Սամարայում է գտնվում Ռուսաստանի ամենաերկար առափնյակը և Եվրոպայում երկաթուղային ամենաբարձր շենքը[4]։ Բացի այդ, Կույբիշևի անվան հրապարակը Եվրոպայի ամենամեծ հրապարակն է։
Սամարան մտնում է Մերձվոլժսկի դաշնային շրջանի մեջ (օկրուգ)։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել
Աշխարհագրական դիրք խմբագրել
Սամարան գտնվում է Սամարայի Աղեղի դիմաց, Վոլգա գետի ձախ ափին, Սամարա և Սոկ գետերի վտակների միջև։ Քաղաքը հյուսիսում ունի անկանոն կտրտված ձև։ Միջօրեականային ուղղության երկայնությունը կազմում է 50 կմ, իսկ լայնությունը՝ 20 կմ[5]։ Աշխարհագրական կոորդինատներն են (քաղաքի պատմական հատվածը)՝ հյուսիսային լայնության 53°12′ և արևելյան երկայնության 50°06′։ Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է մոտ 541 կմ²[6]։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Տոլյատի ~ 79 կմ Ուլյանովսկ ~ 242 կմ |
Դիմիտրովգրադ ~ 157 կմ Կազան ~ 441 կմ |
Նաբերեժնիե Չելնի ~ 386 կմ Ուֆա ~ 463 կմ |
Պենզա ~ 444 կմ Սարանսկ ~ 470 կմ |
Մագնիտոգորսկ ~ 775 կմ Չելյաբինսկ ~ 880 կմ | |
Սարատով ~ 484 կմ Վոլգոգրադ ~ 853 կմ |
Ուրալսկ ~ 246 կմ Ատիրաու ~ 751 կմ |
Օրենբուրգ ~ 407 կմ Օրսկ ~ 674 կմ |
Ժամային գոտի խմբագրել
Սամարան գտնվում է Սամարայի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) ուղղությամբ տեղաշարժի հարաբերությունը կազմում է +4։00 ժամ։ Մոսկվայի ժամանակի հարաբերությամբ ժամային գոտին ունի +1 ժամ մշտական տեղաշարժ և Ռուսաստանում նշվում է որպես MSK+1։ 2010-2014 թվականները քաղաքում և մարզում գործում էր մոսկովյան ժամանակը։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ից տարածաշրջան վերադարձվել է Սամարայի ժամանակը (MSK+1)։
Ռելիեֆ խմբագրել
Քաղաքը տեղակայված է նոր (կայնոզոյան) գոյացությունների վրա, որոնք ընկած են պերմյան և քարաածխային հանքատեսակների վրա, որոնք գոյացել են 240-300 միլիոն տարի առաջ։ Արխեյան դարաշրջանի բյուրեղային հիմքը ընկած է 1400-1600 մ խորության վրա։ Քաղաքի ռելիեֆը չափավոր լեռնային է։ Առավելագույն բարձրությամբ աչքի է ընկնում քաղաքի հյուսիսային մասը (Կրասնոգլինսկի շրջան), որի կազմի մեջ մտնում են Սոկոլի լեռները։ Տեղանքի ամենաբարձր կետը, որը մտնում է Սամարայի վարչական քաղաքային սահմանների մեջ, Տիպ Տյավ լեռը՝ ծովի մակարդակից 286 մ։ Հարավ-արևմուտքում, Վոլգա գետի երկայնքով, որոշ վայրերում կիրճերով բաժանված տեղանքը աստիճանաբար նվազում է մոտավորապես մինչև Հեղափոխության հրապարակը, ինչից հետո արագորեն նվազում է մինչև բարձրության նվազագույն մակարդակը, որը ծովի մակարդակից 28 մ է և համընկնում է Վոլգա գետի մակարդակի հետ։ Հարավում և հարավ-արևելքում, ընդհուպ մինչև Հաղթանակի փողոցը տեղանքը ավելի կտրուկ է նվազում, այնուհետև շատ դանդաղ նվազում է ընդհուպ մինչև նվազագույն բարձրությունը, որը համընկնում է Սամարա գետի մակարդակի հետ (նույնպես ծովի մակարդակից 28 մ)։
Վոլգա գետի կողմից գերակշռում են ավազոտ հողերը, իսկ Սամարա գետի կողմից՝ կավահողերը։
Կլիմա խմբագրել
Կլիման չափավոր մայրցամաքային է։ Քաղաքային շրջանի հյուսիսից մինչև հարավ առավել արտահայտված է մայրցամաքային չոր կլիման, ինչը պայմանավորված է Վոլգայի գետային օդային հոսքի ազդեցությամբ։ Միջին ամսական ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում է 31 °C, իսկ բացարձակ էքստրեմումների տարբերությունը՝ 83 °C։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է հուլիսին և հունիսին։ Ձմռանը գերակշռում են հարավային, գարնանը և ամռանը՝ հյուսիսային, աշնանը՝ հարավարևմտյան և հարավային քամիները[7]։
- Տարեկան միջին ջերմաստիճանը +5,7 °C
- Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,3 մ/վ
- Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 74%։
Սամարայում օդի ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը (1936 թվականից տարվող օդերևութաբանական դիտարկումների ժամանակահատվածի ընթացքում) կազմում է 39,9 °C ստվերում (օգոստոսի 2, 2010)։ Նախկին ռեկորդը կազմում էր 39,0 °C ստվերում (1984 թվականի հուլիս)։
Օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը նույն ժամանակահատվածում գրանցվել է 1942 թվականի հունվարի 22-ին և կազմում է -43 °C։
Սամարաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 4.2 (39.6) |
6.8 (44.2) |
15.8 (60.4) |
31.1 (88) |
34.4 (93.9) |
39.6 (103.3) |
40.4 (104.7) |
39.9 (103.8) |
34.2 (93.6) |
26.0 (78.8) |
14.0 (57.2) |
7.3 (45.1) |
40.4 (104.7) |
Միջին բարձր °C (°F) | −6.8 (19.8) |
−6.1 (21) |
0.4 (32.7) |
12.1 (53.8) |
20.8 (69.4) |
25.4 (77.7) |
26.9 (80.4) |
25.0 (77) |
18.6 (65.5) |
9.9 (49.8) |
0.1 (32.2) |
−5.4 (22.3) |
10.1 (50.2) |
Միջին օրական °C (°F) | −10.1 (13.8) |
−9.8 (14.4) |
−3.5 (25.7) |
6.9 (44.4) |
14.8 (58.6) |
19.6 (67.3) |
21.4 (70.5) |
19.2 (66.6) |
13.2 (55.8) |
5.8 (42.4) |
−2.4 (27.7) |
−8.3 (17.1) |
5.6 (42.1) |
Միջին ցածր °C (°F) | −13.1 (8.4) |
−13.1 (8.4) |
−7.0 (19.4) |
2.6 (36.7) |
9.4 (48.9) |
14.4 (57.9) |
16.3 (61.3) |
14.2 (57.6) |
8.9 (48) |
2.7 (36.9) |
−4.7 (23.5) |
−11.0 (12.2) |
1.6 (34.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −43.0 (−45.4) |
−36.9 (−34.4) |
−31.4 (−24.5) |
−20.9 (−5.6) |
−4.9 (23.2) |
−0.4 (31.3) |
2.0 (35.6) |
2.3 (36.1) |
−3.4 (25.9) |
−27.3 (−17.1) |
−28.1 (−18.6) |
−41.3 (−42.3) |
−43.0 (−45.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50 (1.97) |
41 (1.61) |
33 (1.3) |
38 (1.5) |
36 (1.42) |
57 (2.24) |
58 (2.28) |
47 (1.85) |
43 (1.69) |
53 (2.09) |
51 (2.01) |
50 (1.97) |
557 (21.93) |
Միջ. անձրևոտ օրեր | 4 | 3 | 5 | 11 | 14 | 15 | 14 | 12 | 14 | 14 | 10 | 6 | 122 |
Միջ. ձնառատ օրեր | 24 | 20 | 14 | 4 | 1 | 0.1 | 0 | 0 | 0.3 | 4 | 15 | 22 | 104.4 |
% խոնավություն | 83 | 80 | 79 | 67 | 58 | 64 | 67 | 69 | 73 | 76 | 83 | 83 | 73 |
Միջին ամսական արևային ժամ | 65.1 | 100.8 | 148.8 | 213.0 | 303.8 | 303.0 | 310.0 | 275.9 | 189.0 | 108.5 | 48.0 | 46.5 | 2112,4 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[8] | |||||||||||||
Աղբյուր #2: Hong Kong Observatory[9] |
Քույր քաղաքներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20200822004543/https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar
- ↑ «Федерализм. Региональная политика. Субъекты РФ. Самарская область»։ // novrosen.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 27
- ↑ «Исторические этапы становления Самары»։ // city.samara.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2015-03-14
- ↑ «Жителям Самары вернули главный символ города»։ // vesti.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 19
- ↑ «Географическое положение» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29
- ↑ «Общая характеристика» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18
- ↑ Погода и климат. Климат Самары
- ↑ «Pogoda.ru.net» (Russian)։ Վերցված է սեպտեմբերի 8, 2007
- ↑ Climatological Norms of Samara [1] Archived 2019-10-23 at the Wayback Machine.. Retrieved on: August 24, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 13)։ |